Աղասի Սարգսյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղասի Սարգսյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աղասի Սարգսյան
Ծնվել էփետրվարի 11, 1938(1938-02-11)
ԾննդավայրԱրագած, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2018
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Աղասի Զալիբեկի Սարգսյան (փետրվարի 11, 1938(1938-02-11), Արագած, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2018[1]), տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1986

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թ-ին ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1961 թ-ին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության բաժինը, 1967 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Նովոսիբիրսկի տնտեսագիտության ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։ 1994 թվականին վերապատրաստվել է Լիոնի առևտրաարդյունաբերական պալատում, 1999-2000 թվականներին՝ Ֆրանսիայի Փարիզ-12 համալսարանում, 2000 թվականին՝ Լոնդոնի հաշվապահական քոլեջում։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-1964 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ավագ մեթոդիստ, 1967-1972 թվականներին՝ նույն ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դասախոս, 1972-1975 թվականներին նույն ամբիոնի դոցենտ։ 1975 թվականին մրցույթով աշխատանքի է անցել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1975-1981 թվականներին եղել է տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1981-1986 թվականներին՝ հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դոցենտ, 1986-1994 թվականներին՝ հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1994-2007 թվականներին՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1967 թվականին Նովոսիբիրսկի պետական համալսարանում պաշտպանել է "Ոռոգման ջրանցքների վերակառուցման արդյունավետությունը" թեկնածուական ատենախոսությունը, 1985 թվականին՝ "Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերի արտադրական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը" դոկտորական ատենախոսությունը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Անանիա Շիրակացի մեդալ (13.11.2000)։

Հրատարակած աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոռոգման համակարգերի տնտեսական արդյունավետության հաշվարկը գծային ծրագրման մեթոդներով։ Մենագրություն։ Երևան, 1972:
  • Ոռոգման համակարգերի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը։ Մենագրություն։ Երևան, 1983:
  • Հաշվապահական հաշվառում. ուսումնական ձեռնարկ (համահեղինակ), Ա. հ, 2004, 400 էջ[3]։
  • Աուդիտ, ուսումնական ձեռնարկ։
  • Ֆինանսական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ)։
  • Կառավարչական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ)։
  • Տնտեսական գործունեության վերլուծություն։ Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար։ Տնտեսագետ, 2005, 446 էջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՊՏՀ». asue.am (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  2. ««Տնտեսագետ» ամսագիր։ Մարտ-ապրիլ, 2018, էջեր 16-17։» (PDF).
  3. Հաշվապահական հաշվառում։ Ուս. ձեռնարկ տնտեսագիտ. մասնագիտ. ուսնողների համար. Ա. հ. 2004. ISBN 978-99930-77-71-8.
  4. Սարգսյան, Աղասի Զալիբեկի (2005). Տնտեսական գործունեության վերլուծություն։ Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար. Տնտեսագետ. ISBN 978-99941-51-02-8.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Սարգսյան (տնտեսագետ)» հոդվածին։