Լազարյանների տոհմի հիմնադիրը։ Եղել է Նոր Ջուղայի կառավարիչը։ Հարություն և Մանուկ եղբայրների հետ 1741 թվականին հիմնում է ընկերություն և առևտուր սկսում Ռուսաստանի հետ։ 1747 թվականից հաստատվում են Աստրախանում, իսկ 1749 թվականին տեղափոխվում Մոսկվա, որտեղ գնում և մեծացնում են Ֆրյունովի մետաքսագործական ֆաբրիկան։ 1774 թվականին Եկատերինա II- ի հրամանով Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս։ Աղազար Լազարյանը 1779 թվականին Մոսկվայում կառուցել է տվել հայոց Սուրբ Խաչ եկեղեցին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 469)։