Ալ-Սաուրա (արաբ․՝ الثورة), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ-Ռակկայի մարզի համանուն գավառում։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը։
Քաղաքի անունը թարգմանաբար նշանակում է «հեղափոխություն», քանի որ քաղաքը առաջացել է Բաաս կուսակցության մարտի 8-ին կատարած հեղաշրջման ժամանակ։
Քաղաքը անմիջականորեն գտնվում է Եփրատ գետի և Ասադի լճերի կողքին։ Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների քաղաքը ունի 69.425 բնակչություն[1], որոնց գերակշիռ մասը դավանում է իսլամ։