Jump to content

Ալիսա (նկար, Մոդիլյանի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիսա (այլ կիրառումներ)
Ալիսա
Alice
տեսակգեղանկար
նկարիչԱմեդեո Մոդիլիանի
տարիմոտ. 1918
բարձրություն78.5
լայնություն39
ժանրդիմապատկեր
նյութկտավ
գտնվում էԴանիայի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԴանիայի ազգային պատկերասրահ
հիմնական թեմադիմապատկեր
https://collection.smk.dk/#/en/detail/KMSr145, https://secretmodigliani.com/1917-w-108.html կայք
Ծանոթագրություններ
 Alice by Amedeo Modigliani Վիքիպահեստում

«Ալիսա» (իտալ.՝ Alice), նկարել է իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանին մոտավորապես 1918 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 - 1920 թվականների ընթացքում Մոդիլիանին նկարել է ավելի քան 300 դիմանկար։ «Ալիսա»-ն նստած աղջկա դիմանկար է, հագին՝ երկնագույն զգեստ, կրծքին՝ ոսկեգույն խաչ։ Իր մեծ, նշաձև աչքերով աղջիկը ուղիղ նայում է դիտողին։ Մուգ գույնի մազերը, որոնք երիզում են դեմքը, թափվում են զգեստի վրա։ Աղջկա դեմքը նմանեցված է աֆրիկական դիմակի։ Գունային տեսանկյունից կտավը պարզ է, գունային գամման տատանվում է կապույտի երանգներից մինչև թրծակավը՝ ստեղծելով հակադրություն, նկարին կյանք տալով և չխախտելով դասական լռության և ներդաշնակության ընդհանուր տպավորությունը։

Մոդիլիանին նախընտրությունը տվել է երկարավուն, ուղղահայաց ձևերին, որոնք վառ արտահայտվում են նրա աշխատանքներում մինչ Առաջին համաշխարհային պատերազմը և Ալիսայի դիմանկարում։ Աղջկա գլուխը նման է ձվի, իսկ պարանոցը՝ գլանի։ Աղջկա երկարավուն կերպարանքը ավելի է ընդգծվում կտավի ուղղահայաց դիրքով։ Համամասնության ոչ դասական իդեալը Մոդիլիանիի ուրվանկարներում սկիզբ է առել մաներիստ Ֆրանչեսկո Պարմիջանինոյի աշխատանքներից և իտալական Վերածննդի այնպիսի վարպետներից, ինչպիսին Բոտիչելլին է։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին նկարը նվիրվել է Դանիայի Արվեստի պետական թանգարանին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։ Ինվենտարային համարն է KMSr145։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wayne, Kenneth. Modigliani and the artists of Montparnasse. — New York։ Abrams, 2002. — С. 109. (դան.)
  • Nørgaard Larsen, Peter. SMK highlights։ Statens Museum for Kunst. — Kbh.։ Statens Museum for Kunst, 2005. — ISBN 87-90096-43-6. (դան.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]