Jump to content

Ալիկ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիկ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալիկ Սարգսյան
Ծնվել էհունիսի 1, 1957(1957-06-01) (66 տարեկան)
ԾննդավայրԱրտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Ալիկ Սարգսի Սարգսյան (հունիսի 1, 1957(1957-06-01), Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ (2008-2011), ՀՀ նախագահի խորհրդական (2011-2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի հունիսի 1-ին, Արտաշատի շրջանի Կանաչուտ գյուղում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և ՀՀ ներքին գործերի նախարարության միլիցիայի բարձրագույն դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ։

  • 1979-1980 - ծառայել է խորհրդային բանակում։
  • 1982-1986 - աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում որպես անչափահասների գործերով տեսչության միլիցիայի տեղամասային տեսուչ,
  • 1986-1991 - Շահումյանի ՆԳԲ-ի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
  • 1991-1992 - Արտաշատի ՆԳԲ-ի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես բաժանմունքի պետ,
  • 1992-1993 - Արտաշատի ՆԳԲ-ի պետի տեղակալ,
  • 1993-1994 - Էրեբունու ՆԳԲ-ի բաժնի պետ,
  • 1994-1995 - Երևանի ՆԳՎ-ի պետի տեղակալ,
  • 1995-1996 - Երևանի ՆԳՎ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ,
  • 1996-1997 - Երևանի ՆԳՎ-ի պետի տեղակալ օպերատիվ գծով և քրեական հետախուզության բաժնի պետ,
  • 1997-1999 - Երևանի ՆԳՎ-ի պետի տեղակալ օպերատիվ գծով,
  • 1999-2000 - Արարատի մարզային ՆԳՎ-ի պետ,
  • 1998 - շնորհվել է միլիցիայի գնդապետի կոչում։
  • 2000 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետ։
  • 2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի hրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ[1]։
  • 2008 թ. հունիսի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից[2]։
  • 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից[3]։
  • 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական[4]։
  • 2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվեկ ՀՀԿ ցուցակով։
  • 2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից[5]։
  • 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Մի շարք գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր, չորս թոռնիկ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - Ազգերի համերաշխության համար մեդալով
  • 2006 - Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով
  • 2006 - ՀՀ նախագահի հրամանագրով՝ Անանիա Շիրակացու մեդալով
  • 2007 - Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից՝ Ներսես Շնորհալու մեդալով
  • 2007 - հունիսի 1-ին պետական կառավարման բնագավառում երկարամյա բարեխիղճ ու անբասիր աշխատանքային գործունեության համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
  • 2008 - պարգևատրվել է Հասարակական կարգի ապահովման միջազգային կորպորացիայի գլխավոր կոմիսարի «Հասարակական կարգի ապահովման գործում մեծ հարգանքի» նշանով
  • 2008 թ. մայիսի 29-ին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում[6]
  • 2010 - Հասարակական անվտանգության միջազգային ոստիկանական կորպորացիայի գլխավոր կոմիսարի «Պատվո շքանշանով»
  • 2008 - ՌԴ ՆԳ նախարարի հրամանով պարգևատրվել է «Մարտական համագործակցության համար»
  • 2008-2010 - պարգևատրվել է նաև Մոլդովայի, Ղրղզստանի, Բելառուսի հանրապետությունների ՆԳ նախարարությունների մեդալներով ու հուշամեդալներով
  • 2009 - «Զինվորական արիություն»
  • 2009 ապրիլի 16 - արժանացել է «ՀՀ անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» պատվավոր կոչման
  • 2009 հունիսի 3 - «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման։ Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ և այլ պետությունների ուժային կառույցների ղեկավարների կողմից պարգևատրվել է մարտական զենքերով
  • 2010 - «Կառավարման գործունեությունում ունեցած վաստակի համար» մեդալներով։
  • 2010 թ. ապրիլի 10-ին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին
  2. «Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Ա. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին
  4. Ա. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին
  5. Ալիկ Սարգսյանը ազատվել է պաշտոնից
  6. Ա. Ս. Սարգսյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին
  7. Ա. Ս. Սարգսյանին ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հովիկ Աբրահամյան
ՀՀ Արարատի մարզպետ
Ալիկ Սարգսյան

2000 - 29 մայիսի 2008 թթ.
Հաջորդող
Վարդգես Հովակիմյան
Նախորդող
Հայկ Հարությունյան
ՀՀ Ոստիկանության պետ
Ալիկ Սարգսյան

2008 թ. մայիսի 29-ից 2011 թ. նոյեմբերի 1
Հաջորդող
Վլադիմիր Գասպարյան