Ալեքսեյ Դեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Դեդով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 26, 1960(1960-09-26) (63 տարեկան)

Ալեքսեյ Դեդով (ռուս.՝ Дедов, Алексей Юрьевич, սեպտեմբերի 26, 1960(1960-09-26)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1982 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ուրդու և անգլերեն լեզուներին։

  • 2004-2009 թվականներ՝ Իրանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպան։
  • 2009-2010 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2009 թվականի հունվարից մինչև 2013 թվականի դեկտեմբերը զբաղեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
  • 2013 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2019 թվականի ապրիլի 11-ը եղել է Պակիստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանորդ[1][2]։ Հավատարմագրերն ստացել է 2014 թվականի փետրվարի 27-ին։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի դեկտեմբերի 29)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի հուլիսի 11)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 14.12.2013 № 911 «О назначении Дедова А.Ю. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Исламской Республике Пакистан»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 11.04.2019 № 155 «О Дедове А.Ю.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 29.12.2006 № 1482 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 27.07.1998 № 897 «О присвоении Вдовину А.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]