Ալեքսանդր Գերցիկ
Ալեքսանդր Գերցիկ | |
---|---|
օգոստոսի 31, 1857 - հունվարի 31, 1916 (58 տարեկան) | |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Պետրոգրադ, Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878) |
Պարգևներ |
Ալեքսանդր Գերցիկ (ռուս.՝ Александр Антонович Герцык,օգոստոսի 31, 1857, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 1916, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ռուս զորապետ գեներալ-լեյտենանտ, 1-ին գվարդիական հետևակային դիվիզիայի պետ, Ռուս-թուրքական և Առաջին համաշխարհային պատերազմների մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Գերցիկը ծնվել է 1857 թվականին Սանկտ Պետերբուրգում` ռազմական ինժեներ, գեներալ-մայոր Անտոն Կազիմիրովիչ Գերցիկի ընտանիքում։ 1875 թվականին Սանկտ-Պետերբուրգի ռազմական գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է 2-րդ ռազմական Կոնստանտինովյան ուսումնարան։ 1877 թվականին ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո ստացել է պրապորշչիկի կոչում և գործուղվել 16-րդ առանձնակի հրաձգային գումարտակ։ Եղել է Ռուս-թուրքական պատերազմի մասնակից։ Պատերազմում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի մեդալով` «Քաջության համար» գրառմամբ։ Գերազանց ծառայության համար ստացել է պոդպորուչիկի կոչում։ 1879 թվականին քաջության համար պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով սրերով և ժապավեններով և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով սրերով և ժապավեններով։
1882 թվականին ստացել է պորուչիկի, 1884 թվականին՝ շտաբս-կապիտանի կոչումներ։ 1887 թվականին նշանակվել է կրտսեր սպա Պավլովյան ռազմական ուսումնարանում։ 1889 թվականին ստացել է կապիտանի կոչում, նույն տարում վերանվանվելով գվարդիայի շտաբս-կապիտան, 1892 թվականին՝ գվարդիայի կապիտան։ 1898 թվականին ստացել է փոխգնդապետի աստիճան և նշանակվել Պավլովյան ռազմական ուսումնարանի գումարտակի հրամանատար։ 1898 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1902 թվականին նշանակվել է 52-րդ հետևակային Վիլենյան գնդի հրամանատար, 1906 թվականին՝ Պավլովյան լեյբ-գվարդիայի գնդի հրամանատար։ 1906 թվականին գերազանց ծառայության համար ստացել է գեներալ-մայորի կոչում։
1908 թվականից եղել է 1-ին գվարդիական հետևակային դիվիզիայի 2-րդ բրիգադի հրամանատար։ 1914 թվականից 80-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ Մեծ պատերազմից առաջ եղել է ավտոմատ հրացանի նախգծման հանձնաժողովի նախագահը։ 1915 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և նշանակվել 1-ին գվարդիական հետևակային դիվիզիայի հրամանատար, նույն թվականին «Թշնամու դեմ պայքարում աչքի ընկնելու համար» պարգևատրվել է Սուրբ Աննայի 1-ին աստիճանի սրերով շքանշանով։
Մահացել է 1916 թվականի հունվարի 31-ին[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «Քաջության համար» գրառմամբ (1877)
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1879)
- Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1879)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1886)
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1890)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1893)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1899)
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1910)
- Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան սրերով (1915)
- Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1915)
- Սպիտակ արծվի շքանշան սրերով (1915)
Արտասահմանյան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիական Պատվո Լեգեոնի ասպետական խաչ (1897)
- Ռումինական աստղի շքանշանի Կոմանդորյան խաչ (1899)
- Սուրբ Մավրիկիայի և Լազարի իտալական շքանշանի Կոմանդորյան խաչ (1903)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Герцык Николай Антонович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Волков С. В. Генералитет Российской империи. Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. Том I. А—К. М., 2009.
- Высочайшие приказы о чинах военных, 02.1915
- Список генералам по старшинству, 15.04.1914
- Список генералам по старшинству, 1.07.1909
- Список генералам по старшинству, 1.07.1906
- Русская императорская армия Արխիվացված 2011-12-10 Wayback Machine
- Павловское ВУ-преподавательский состав
- Օգոստոսի 31 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Հունվարի 31 մահեր
- 1916 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ռուս գեներալ-լեյտենանտներ