Ալեսսանդրա Ամբրոսիո
Ալեսսանդրա Ամբրոսիո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1981[1][2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Էրիշին, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա և ԱՄՆ |
Մայրենի լեզու | բրազիլիական պորտուգալերեն |
Մասնագիտություն | մոդել և կինոդերասանուհի |
Կայք | alessandraambrosio.com |
Alessandra Ambrosio Վիքիպահեստում |
Ալեսսանդրա Կորին Ամբրոսիո (պորտ.՝ Alessandra Ambrósio, ապրիլի 11, 1981[1][2], Էրիշին, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի սուպերմոդել է։ Ամբրոսիոն ավելի հայտնի է Victoria's Secret-ի հետ իր աշխատանքի շնորհիվ՝ PINK line[3]: Տվյալ ժամանակահատվածում նա Victoria's Secret-ի «հրեշտակներից» մեկն է և այնպիսի բրենդների դեմք, ինչպիսիք են Next-ը, Armani Exchange-ը, Christian Dior-ը և Ralph Lauren-ը։
Նաև Ալեսսանդրան համարվում է National Multiple Sclerosis Society-ի բարի կամքի դեսպանը[4], որը զբաղվում է սկլերոզի ցրմամբ։ Ամբրոսիոն դարձել է երկրորդը AskMen.com կայքի տվյալներով «2008 թվականի ամենացանկալի 99 կանանց» շարքում[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեսսանդրան ծնվել է Բրազիլիայի հարավում գտնվող Էրեշին փոքրիկ քաղաքում։ Նա կիսով չափ լեհ է, կիսով չափ իտալուհի։
Ֆոտոմոդել դառնալու ցանկությունը Ալեսսանդրայի մոտ հայտնվել է ութ տարեկան հասակում։ Առաջին քայլերը մոդելային կարիերայում Ալեսսանդրան սկսել է 12 տարեկան հասակում, երբ նա հաճախել է մոդելային կուրսերի։ 15 տարեկան հասակում նա տարել է հաղթանակ Elite Model Look միջազգային մրցույթում, որից հետո ստացել է պայմանագիր։
Նրա առաջին մեծածավալ աշխատանքները եղել են ELLE ամսագրի հետ, որտեղ նրա նկարը հայտնվեց շապիկին։
Ալեսսանդրան հետո նկատվել է նաև հետագայում, իր կարիերայի մեջ, որտեղ հայտնվեցին նրա աշխատանքները լուրջ համաշխարհային բրենդ-ընկերությունների հետ, ներառելով այնպիսի անուններ ինչպիսիք են Ռևլոն (անգլ.՝ Revlon), Rolex, Giorgio Armani, Calvin Klein և Ralph Lauren, նաև հայտնի են ամբողջ աշխարհում Pirelli calendar:
Ալեսսանդրան հայտնվել է մի շարք շատ հայտնի ամսագրերի շապիկներին, որոնցից են Vogue, Harper's Bazaar, Marie Claire, ELLE: Նա աշխատել է այնպիսի դիզայներների հետ ինչպիսիք են Laura Biagiotti, Christian Lacroix-ը, Byblos, Fendi, Issey Miyake, Kenzo, Christian Dior, Nicole Miller, Ralph Lauren, Giorgio Armani, Vivienne Westwood, Oscar de la Renta և այլք։
Ավելի շատ Ալեսսանդրան նշվում է ներքնազգեստների ամերիկական շոու Victoria’s Secret-ում։ Առաջին անգամ նա մասնակցել է Victoria’s Secret շոուի ցուցադրումներին 2001 թվականին՝ սկսելով իր բազմաժամկետ համագործակցությունը ընկերության հետ։ 2004 թվականին նա դարձել է Pink-ը Victoria’s Secret-ից ներքնազգեստների ցուցադրման շոուի «դեմքը»։ Հիմա նա հանդիսանում է Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը։
2006 թվականին Ալեսսանդրան խաղացել է թենիսիստուհու էպիզոդային դեր Ջեյմս Բոնդի «Կազինո Ռոյալ» ֆիլմում։
2012 թվականի օգոստոսի 13-ին Ամբրոսիոն մասնակցություն է ունեցել 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի փակմանը։ Մոդելը էստրադային աստղերի և սպորտի ներկայացուցիչների հետ ընդունել են հաջորդ 2016 թվականի օլիմպիական խաղերը Բրազիլիայում։
Ալեսսանդրան արտադրում է իր սեփական ներքնազգեստները, որոնց իրական անվանումը (Alessandra Ambrosio by Sais) է։
Ալեսսանդրան պաշտում է ծովափը, հատկապես այնտեղ հնչող բրազիլական երաժշտությունը։ Նրա սիրած վայրը երկրի վրա իր սեփական ծովափնյա փոքրիկ տնակն է, նույնիսկ բազմաթիվ ճամփորդությունները չեն կարողացել փոխել նրա կարծիքը դրա մասին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականից Ալեսսանդրան հանդիպում է բիզնեսմեն Ջեյմի Մազուրի հետ[6]։ 2008 թվականի օգոստոսի 24-ին զույգն ունեցավ աղջիկ՝ Անյա Լուիզա Ամբրոսիո-Մազուրը[7], իսկ 2012 թվականի մայիսի 7-ին ծնվեց տղան՝ Նոա Ֆենիքս Ամբրոսիո-Մազուրը[8][9]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 թվական - Կազինո Ռոյալ (ֆիլմ, 2006) / Casino Royale
- 2007 թվական - Գեղեցիկները / Entourage
- 2010 թվական - Բամբասանքի աղջիկ / Gossip Girl
- 2013 թվական - Գիտության հրաշքները 2 Ալեսսանդրա Ամբրոսիոյի հետ / Weird Science 2 with Alessandra Ambrosio
- 2015 թվական - Տան հայրիկը / Daddy’s Home
- 2016 թվական - Նինջա - կրիաներ 2 / Teenage Mutant Ninja Turtles 2
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կրում է Ալե (Alé) մականունը։
- Ալեսսանդրան որոշել է դառնալ մոդել, երբ տեսել է ամսագրի շապիկին Կարեն Մյուլդերի դեմքը։
- Նրա լավագույն ընկերուհին՝ բրազիլացի սուպերմոդել Անա Բեատրիս Բարրոսը, նաև ընկերություն է անում սուպերմոդելներ Ժիզել Բունդխենի, Ադրիանա Լիմայի, Ալինա Կուռուկուռովայի և Միրանդա Քերրի հետ («Ես ճանաչում եմ այդ աղջիկներն 15 տարեկանից…»)։
- Ալեսսանդրան առաջին անգամ եղել է Նյու-Յորքում, մնացել է իր ընկերուհու Ժիզել Բյունդհենի տանը, որը նրան նվիրել է սենյակը երկու շաբաթով, իսկ Ադրիանա Լիման օգնել է նրան անգլերենի ուսուցման մեջ։
- People Magazine ամսագիրը ներառել է Ալեսսանդրային աշխարհում ամենագեղեցիկ 50 մարդկանց շարքում։
- Maxim և FHM ընկերությունների կողմից ներառվել է մոլորակի 100 ամենակրքոտ կանանց շարքում
- Նրա փոքր քույրն աշխատում է իրավաբան։
- Նրա սիրելի սպորտաձևը սերֆինգն է։
- Ալեսսանդրա Ամբրոսիոն ձախլիկ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Alessandra's Beijos». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ National Multiple Sclerosis Society photos(չաշխատող հղում)
- ↑ ««Top 99 Women 2008 Edition»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Alessandra Ambrosio and Jamie Mazur | Married Divorced Children Ex | Famoushookups.com
- ↑ Model Alessandra Ambrosio gave birth to her first child, a daughter named Anja Louise
- ↑ «Model Alessandra Ambrosio is pregnant with her second child». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «'We couldn't be happier!': Victoria's Secret model Alessandra Ambrosio gives birth to baby boy Noah Phoenix» (անգլերեն). Daily Mail UK. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսսանդրա Ամբրոսիո» հոդվածին։ |
|