Ալեխանդրո Բալդե
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | |||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 18, 2003[1] (20 տարեկան) | ||
Ծննդավայր | Բարսելոնա[1] | ||
Հասակ | 175 սմ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարսելոնա | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
2009-2010 | Սեն Գաբրիել | ||
2010-2011 | Էսպանյոլ | ||
2011-2021 | Բարսելոնա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2020-2023 | Բարսելոնա Բ | 30 | (0) |
2021-ն․ժ․ | Բարսելոնա | 49 | (1) |
Ազգային հավաքական | |||
2019 | Իսպանիա (մինչև 16տ) | 6 | (0) |
2019-2020 | Իսպանիա (մինչև 17տ) | 9 | (0) |
2019 | Իսպանիա (մինչև 18տ) | 3 | (0) |
2021 | Իսպանիա (մինչև 19տ) | 5 | (0) |
2022-ն․ժ․ | Իսպանիա (մինչև 21տ) | 2 | (0) |
2022-ն․ժ․ | Իսպանիա | 7 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեխանդրո Բալդե Մարտինես (իսպ.՝ Alejandro Balde Martínez; հոկտեմբերի 18, 2003[1], Բարսելոնա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական թիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալդեն սկսել է զբաղվել ֆուտբոլով վեց տարեկանում՝ «Սեն Գաբրիել» ակումբում, և շուտով գրավել է կատալոնական երկու թիմերի ուշադրությունը։ Բոլորից արագ արձագանքել է «Էսպանյոլը», բայց Բալդեն ամբողջ տարին անցկացրել է ակումբում, որից հետո ութ տարեկանում գնացել է «Բարսելոնայի» ակադեմիա։ 2020/21 մրցաշրջանում Ալեխանդրոն սկսել է խաղալ Բարսելոնա Բ-ում, բայց տեղ չի ստացել առաջին թիմում, քանի որ պայմանագրի երկարաձգման հետ կապված խնդիրներ կային, ինչի արդյունքում նա ստիպված է եղել փոխել իր գործակալին, Ժորժե Մենդեսը դարձել է նրա նոր գործակալը[2]։ Հուլիսի վերջին նա, այնուամենայնիվ, երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը՝ 500 միլիոն եվրո փոխհատուցման կետով[3]։
Առաջնախաղը հիմնական թիմում[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի ամռանը Ժունիոր Ֆիրպոյի «Լիդս Յունայթեդ» հեռանալուց հետո Բալդեն դարձել է Ժորդի Ալբայի[4] հիմնական այլընտրանքը և սկսել է ներգրառվել առաջին թիմի խաղերում։
2021 թվականի սեպտեմբերի 14-ին «Բարսելոնայի» հիմնական կազմում նա իր առաջնախաղը նշել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» դեմ խաղում՝ փոխարինելով Ժորդի Ալբային (0:3 պարտություն)[5][6]։ Սեպտեմբերի 20-ին նա իր առաջնախաղը նշել է Լա Լիգայում՝ հայտնվելով «Գրանադայի» հետ հանդիպման մեկնարկային կազմում (1:1 ոչ-ոքի)[7]
2023 թվականի մայիսի 14-ին Լա Լիգայում Բալդեն իր առաջնախաղային գոլը խփել է «կապույտ-նռնագույնների» կազմում՝ «Էսպանյոլի» դեմ խաղում։
Հավաքականի կարիերիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալդեն Իսպանիայի մինչև 16 տարեկանների հավաքականում հանդես է եկել 2019 թվականին։ Մինչև 17 տարեկանների հավաքականի հետ նա հաղթել է UEFA Exempt Tournament-ը, որը նախապատրաստական մրցաշար էր հետագայում չեղարկված Եվրո 2020-ի համար (մինչև 17 տարեկան)։ 2021 թվականի օգոստոսին Ալեխանդրոն առաջին անգամ հրավիրվել է մինչև 19 տարեկանների հավաքական։ Հաջորդ ամիս նա իր առաջնախաղը նշել է Մեքսիկայի դեմ խաղում։
2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ 2022 թվականի աշխարհի առաջնության նախօրեին, վնասվածք ստացած Ջոսե Գայայի[8] փոխարեն Բալդեն հրավիրվել է հիմնական թիմ։ 2022 թվականի նոյեմբերի 23-ին Ալեխանդրոն առաջին անգամ խաղացել է աշխարհի առաջնությունում՝ Կոստա Ռիկայի դեմ խմբային փուլի խաղում։
Խաղերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերիա
2023 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բարսելոնա Բ | 2020/21 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 16 | 0 |
2021/22 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 | |
Ընդհանուր | 29 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 30 | 0 | |
Բարսելոնա | 2021/22 | 5 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
2022/23 | 33 | 1 | 4 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 44 | 1 | |
2023/24 | 11 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 15 | 0 | |
Ընդհանուր | 49 | 1 | 4 | 0 | 12 | 0 | 1 | 0 | 66 | 1 | |
Ընդհանուր կարիերա | 78 | 1 | 4 | 0 | 12 | 0 | 2 | 0 | 96 | 1 |
Ազգային հավաքականի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թականի հոկտեմբերի 12-ի դրությամբ
Հավաքական | Տարեթիվ | Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներ | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր | Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղեր | Ազգերի լիգա
ՈՒԵՖԱ |
Ընկերական հանդիպումներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Իսպանիա | 2022 | - | - | 4 | 0 | - | - | - | - | - | - | 4 | 0 |
2023 | - | - | - | - | 3 | 0 | - | - | - | - | 3 | 0 | |
Ընդհանուր կարիերա | 0 | 0 | 4 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
Խաղեր և գոլեր հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թականի հոկտեմբերի 12-ի դրությամբ
Բալդեի խաղերը և գոլերը Իսպանիայի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
Հ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Առաջնություն |
1 | 2022 թվականի նոյեմբերի 23 | Կոստա-Ռիկա | 7:0 | — | Եզրափակիչ խաղեր Աշխարհի առաջնություն-2022 |
2 | 2022 թվականի նոյեմբերի 27 | Գերմանիա | 1:1 | — | Եզրափակիչ խաղեր Աշխարհի առաջնություն-2022 |
3 | 2022 թվականի դեկտեմբերի 1 | Ճապոնիա | 1:2 | — | Եզրափակիչ խաղեր Աշխարհի առաջնություն-2022 |
4 | 2022 թվականի դեկտեմբերի 6 | Մարոկկո | 0:0 (0:3 11 մետրանոցներ) | — | Եզրափակիչ խաղեր Աշխարհի առաջնություն-2022 |
5 | 2023 թվականի մարտի 25 | Նորվեգիա | 3:0 | — | Ընտրական հանդիպումներ, Եվրո-2024 |
6 | 2023 թվականի սեպտեմբերի 12 | Կիպրոս | 6:0 | — | Ընտրական հանդիպումներ, Եվրո-2024 |
7 | 2023 թվականի հոկտեմբերի 12 | Շոտլանդիա | 2:0 | — | Ընտրական հանդիպումներ, Եվրո-2024 |
Ընդհանուր՝ 7 Խաղ / 0 գոլ, 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի չեմպիոն․ 2022/23
- Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող․ 2022/23
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի առաջնության մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի անդամ․ 2022/23[10]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Представителем потенциального преемника Жорди Альбы станет агент Криштиану Роналду». Sports.ru. 2021 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ ««Барселона» продлила контракт с 18-летним Бальде до 2024 года. Отступные – 500 млн евро». Sports.ru. 2021 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Demir, Gavi and Balde make Champions League debuts for Barcelona» (անգլերեն). Sport.es. 2021 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Алехандро Бальде трогательно отреагировал на свой дебют в ЛЧ». Sports.ru. 2021 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «17-летний Бальде получил травму в дебютном матче за «Барселону»». Sportbox. 2021 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «18-летний защитник из «Барсы Б» станет «сменщиком» Альбы в следующем сезоне». Sports.ru. 2021 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «World Cup 2022: Barcelona youngster Alejandro Balde replaces injured Jose Gaya in Spain squad» (անգլերեն). ESPN. 2022 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Alejandro Balde» (անգլերեն). Официальный сайт ФК «Барселона». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Los Premios 'Team Of The Season' de EA SPORTSTM y LaLiga revelan a los mejores 15 jugadores de la temporada» (իսպաներեն). Официальный сайт. 2023 թ․ մայիսի 19.
{{cite web}}
: Text "Ла Лиги" ignored (օգնություն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 2003 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնա B-ի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Գվինեացի ֆուտբոլիստներ
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ