Jump to content

Ալբերտ Սարգսյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Սարգսյան
Ծնվել էմարտի 24, 1938(1938-03-24) (86 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Ալբերտ Մկրտչի Սարգսյան (մարտի 24, 1938(1938-03-24), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1981):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Սարգսյանը ծնվել է 1938 թվականի մարտի 24-ին, Լենինականում։ Երաժշտության առաջին ուսուցիչը եղել է մայրը՝ Վարդուշը, ով երգել է եկեղեցու երգչախմբում, Արաքսյա Գյուլզադյանի կողքին։ Ալբերտի քեռիներն են եղել երաժիշտներ՝ թառահար Արամ Նիկողոսյանը, դուդուկահար-կլառնետիստ Կարո Չարչօղլյանը, քամանչահար Հրաչիկ Մուրադյանը։ Առաջին անգամ Ալբերտ Սարգսյանը բեմ է դուրս եկել 4-րդ դասարանում՝ Լենինականի պիոներների պալատում։ Այնուհետև հանդես է եկել դպրոցական տարբեր ցերեկույթների ժամանակ, ելույթներ է ունեցել պիոներների պալատում, ապա՝ Սևյանի անվան մշակույթի պալատի երգի-պարի անսամբլում (ղեկավար՝ Աղասի Հ. Շաբոյան), 1955 թվականից՝ նաև ռադիոյով։ Ավարտել է Լենինականի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական ուսումնարանը։ Սովորել է նաև Ա. Մռավյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում (ղեկավար՝ Գրիգոր Մկրտչյան)։ Չորս տարի աշխատել է թատրոնում, բեմ է դուրս եկել մեծ դերասանների հետ։ Մասնակցել է «Իմ ընկեր Կոլկա», «Մխիթար Սպարապետ» ներկայացումներին, «Քաջ Նազար» ու «Հեղնար աղբյուր» ներկայացումներում նաև երգել է։ Հայաստանում և միութենական հանրապետություններում մասնակցել է ստուգատեսների (1957 թվականին՝ ՀԽՍՀ 1-ին փառատոնի ոսկե մեդալ)։ 1964 թվականին Քավորի դերակատարմամբ նկարահանվել է «Շիրակի մեղեդիները» հեսուստաֆիլմում[1]։ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ, որին երգիչը համարում էր իր ուսուցիչը, հղկվել է նրա վարպետությունը, կատարելագործվել, դարձել հայ երգի լավագույն կատարողներից մեկը։ Անսամբլի հետ հանդես է եկել հանրապետության տարբեր քաղաքներում, գյուղերում, ԽՍՀՄ-ում, Ամերիկայի, Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի բազմաթիվ երկրներում։ 1965 թվականից եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի մենակատար։ Երգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական, գուսանական, հայ և օտարազգի կոմպոզիտորների երգեր (1969 թվականին ելույթ է ունեցել Փարիզում)։ Առանձնապես սիրված են «Հովվի երգը», «Համիդ մատաղ», «Դարդս տվի հովերին» և այլ երգեր[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարթագենի (Թունիս) միջազգային փառատոնի 1-ին կարգի դիպլոմ (1973)
  • ՀԽՍՀ 1-ին փառատոնի ոսկե մեդալ (1957)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Շիրակի մեղեդիների» քավորը». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 406։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]