Ալբերտո Ֆեռնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտո Ֆեռնանդես
իսպ.՝ Alberto Fernández
 
Կուսակցություն՝ Խուստիսիալիստական կուսակցություն[1], Renewal Front? և Խուստիսիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Բուենոս Այրեսի համալսարան[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և համալսարանի դասախոս
Ծննդյան օր ապրիլի 2, 1959(1959-04-02) (65 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա
Ի ծնե անուն իսպ.՝ Alberto Ángel Fernández
Զավակներ Tani Fernández?
 
Կայք՝ alferdez.com.ar
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Հարավային խաչի շքանշանի Մեծ շղթա[3] Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան Ազատարար Սան Մարտինի շքանշան և Մայիսի շքանշան

Ալբերտո Անխել Ֆեռնանդես (իսպ.՝ Alberto Ángel Fernández; ապրիլի 2, 1959(1959-04-02), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան և քաղաքական գործիչ, 2019 թվականի նախագահական ընտրությունների հաղթող։ Նա ղեկավարել է երկրի կառավարությունը Նեստոր Կիրշներին կից և, մասամբ, Քրիստինե Ֆերնանդես դե Կիրչներին, պաշտոնը թողել է 2008 թվականի հուլիսի 23-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեսը ծնվել է Բուենոս Այրեսում։ Սովորել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 24 տարեկանում բարձրագույն կրթություն է ստացել, իսկ հետագայում դարձել է հարազատ ուսումնական հաստատությունում քրեական իրավունքի ուսուցիչ։ Քաղաքական կյանքը նա սկսել է աշխատել ոչ ընտրովի պաշտոններում Բուենոս Այրեսի խորհրդում, պատգամավորների Ազգային պալատում և էկոնոմիկայի նախարարությունում։ Այդ ընթացքում նա մտերմացել է Բուենոս Այրեսի նախկին նահանգապետ Էդուարդո Դուալդեի հետ։

2000 թվականի հունիսի 7-ին պատգամավոր է ընտրվել Բուենոս Այրես քաղաքից, փոքրամասնության «Acción por la República» կուսակցությունից, որը գլխավորել է Դոմինգո Կավալյոն՝ էկոնոմիկայի նախարար Ֆերնանդո դե լա Ռուայի վարչակազմում։ Նա հրաժարվել է այդ վայրից՝ կառավարության ղեկավար նշանակվելուց հետո։ Այդ պաշտոնը նա պահպանել է մինչև 2008 թվականի հուլիսը։

2019 թվականի մայիսի 18-ին երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել է 2019 թվականի հոկտեմբերի 27-ի ընտրություններին (փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները[4][5]։ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին հայտարարվեց առաջին տուրում Ֆերնանդեսի հաղթանակի մասին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Ֆեռնանդես» հոդվածին։