Ալանիա (հեռուստառադիոընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալանիա (այլ կիրառումներ)
Ալանիա
«Ալանիա» ՊՀՌԸ
Երկիր Ռուսաստան
Հյուսիսային ՕսիաՀյուսիսային Օսիա Վլադիկավկազ
Հեռարձակման գոտիՀյուսիսային Օսիա
Հարավային Օսիա
Հեռարձակման լեզուռուսերեն
Հեռարձակման սկսման թվական1931 (ռադիո)
1961 (հեռուստ.)
ՀիմնադիրԽՍՀՄ Պետական Հեռուստառադիո
ՍեփականատերՎԳՏՌԿ
🌐www.alaniatv.ru


«Ալանիա» պետական հեռուստառադիո հեոարձակող ընկերություն (ռուս.՝ Государственная телевизионная и радиовещательная компания «Алания»), Ռուսական «ՎԳՏՌԿ» պետական մեդիաընկերության մասնաճյուղը Հյուսիսային Օսիայի հանրապետությունում։ Հեռուստակենտրոնը տեղակայված է Վլադիկավկազում։ Ընկերությունը հիմնվել է 1931 թվականին ԽՍՀՄ Պետական Հեռուստառադիոյի կողմից՝ Օսական ռադիոյի հեռարձակմամբ։ 1961 թվականի մայիսի 1-ին մեկնարկել է հեռուստաեթերը։ 2012 թվականի հուլիսի 1-ից, առաջինը ռեգիոնալ ընկերություններից, զինված է Full HD շարժական գործիքավորումով[1]։ 14 խցիկներից բաղկացած կայանը թույլ է տալիս ուղիղ միացումով հեռարձակում ապահովել աշխարհի բոլոր հեռուստաալիքների համար։

Հեռուստաալիքի ծածկույթը տարածվում է Հյուսիսային Օսիայում, Հարավային Օսիայի մեծ մասում, ինչպես նաև Ինգուշետիայի և Կաբարդինո-Բալկարիայի զգալի տարածքներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]