Ալագիր (օսերեն՝ Алагир), քաղաք Ռուսաստանում, Հյուսիսային Օսիայի Ալագիրի շրջանի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Արդոն գետի ափին, Վլադիկավկազից 54 կմ դեպի արևելք հեռավորությամբ։ Քաղաքն ունի 19 442 բնակիչ[1], ազգային կազմը․ օսեր՝ 91,07%, ռուսներ՝ 6,19%, այլ ազգեր՝ 2,74%։
Քաղաքի անվանումը առաջացել է օսերեն «Уæллаг Ир» (ուըլլագ իր) բառերից (уæллаг "վերին", Ир - օսեր)[2]։
Թամերլան Չելոխսաև (1961-1993) - Աբխազ ազատամարտիկ, պատերազմի հերոս։ Վրաց-աբխազական 1992-1993 թթ. պատերազմի մասնակից։
Իգոր Կուպեև (ծնվ. 1974) - ռուս ազատ ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (1994, 2001), Աշխարհի գավաթի մրցանակակիր (1996), Ասիայի կրկնակի չեմպիոն (1999, 2000), միջազգային կարգի սպորտի վարպետ։
Հասան Զանգիև (1954-2000) - խորհրդային ազատ ոճի ըմբշամարտիկ, 1979 թ. Աշխարհի գավաթի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ։
Մախար Վազիև (ծնվ. 1961) - բալետի արտիստ, ՄիլանիԼա Սկալա թատրոնի գլխավոր բալետմեյստեր։ Ռուսաստանի պատվավոր արտիստ (2002)։
Մաքսիմ Ցագառաև (1916 - 1990) - օս գրող։
Սավելի Ագուզարով (ծնվ. 1946) - Ռուսաստանի պատվավոր մարզիչ, ազատ ոճի ըմբշամարտի վարպետ։
Սաֆոն Ուռումով (1872-1922) - Առաջին աշխարհամարտի հերոս։
Սերգեյ Մենյայլո (ծնվ. 1960) - ՌԴ Ռազմական նավատորմի նախկին գլխավոր հրամանատար։ Փոխ-ծովակալ։
Սոսլան Տոմաև (ծնվ. 1979) - ուս ազատ ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի չեմպիոն (2001)։
Ստանիսլավ Չերչեսով (ծնվ. 1963) - ռուս ֆուտբոլային մարզիչ, նախկինում՝ խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ։ ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ։
Ֆատիմա Բութաևա (1907-1992) - խորհրդային ֆիզիկոս. Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 133)։