Jump to content

Ազատ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազատ Մանուկյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 3 (15), 1878[1]
Երզնկա[1]
Երկիր Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 7, 1958(1958-05-07)[1] (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և խմբավար
Պարգևներ
 Azat Manukyan Վիքիպահեստում

Ազատ Մինասի Մանուկյան (դեկտեմբերի 3 (15), 1878[1], Երզնկա[1] - մայիսի 7, 1958(1958-05-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ և խմբավար։ ՎԽՍՀ (1936) և ՀԽՍՀ (1952) արվեստի վաստակավոր գործիչ և վաստակավոր ուսուցիչ, ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1935)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Մանուկյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկայի գավառի Մեծ Ագարակ գյուղում։ Սովորել է Քրիստափոր Կարա-Մուրզայի խմբավարական (1899 թ.) և Պետերբուրգի պալատական երգչախմբի դասընթացներում (1903-1905 թթ.)։ Որպես մանկավարժ և խմբավար աշխատել է Թբիլիսիի և Երևանի հայկական դպրոցներում։ Հեղինակ է բազմաթիվ մանկական երգերի և խմբերգերի (ամփոփված «Փնջիկ»-ների 10 ժողովածուներում) և մի շարք մանկական օպերաների՝ «Չարի վերջը» (ըստ Հովհաննես Թումանյանի, բեմ. 1936 թ.), «Ոսկե ձկնիկի հեքիաթը» (ըստ Պուշկինի, 1937 թ.), «Սասունցի մանուկ Դավիթ» (ըստ Վ. Մանվելյանի, 1939 թ.), «Համառ գորտը» (1946 թ.) և «Կամակոր Նունիկը» (ըստ Վ. Մխիթարյանի, 1952 թ.)։ Կազմել և հրատարակել է «Ա. Ս. Պուշկինը դպրոցական երգերում» (1937 թ.) և «Դպրոցական երգարան» (1940 թ.)[2][3][4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Լենինի շքանշան
  • ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936)
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952)
  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
  • ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1935)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպվել է Ազատ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվել է Մանուկյանի «Չարի վերջը» մանկական ֆիլմ-օպերան, ներկայացվել է նաև Մանուկյանի թոռնուհու՝ կոմպոզիտոր և մանկավարժ Շ. Իսկանդարյանի արվեստի հետ առնչող նյութեր՝ որպես տարբեր սերունդների միջև կոմպոզիտորական ավանդույթների շարունակականության լավ օրինակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Ազատ Մանուկյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 41։
  4. «AV Production - Ազատ Մանուկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  5. «ԱԶԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ - 140». gatmuseum.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուրադյան, Մաթևոս Հովհաննեսի (1977). Ազատ Մանուկյան. Հայաստանի երգչախմբային ընկերություն. Երևան: Հայաստան. էջ 60.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 253
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Մանուկյան» հոդվածին։