Ադրիան ֆոն Ցիգլեր
Ադրիան ֆոն Ցիգլեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Adrian von Ziegler |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1989 (34 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա[1] |
Երկիր | Շվեյցարիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և հնչյունային օպերատոր |
Գործիքներ | դաշնամուր |
Ադրիան ֆոն Ցիգլերը (Adrian von Ziegler, դեկտեմբերի 25, 1989, Ցյուրիխ, Շվեյցարիա[1]), շվեյցարացի երգահան է։ Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ցյուրիխում[2]։ Ճանաչում է ստացել ՅուԹյուբ կայքի միջոցով։ 2014 թվականի հունվար ամսին Յութուբում նրա ալիքի հետևորդների թիվն անցավ 200 հազարը[3]։ Իսկ 2015 թվականին հետևորդների թիվը հասավ 400 հազարի։ Ադրիան ֆոն Ցիգլերի ստեղծագործությունները հիմնականում առանց խոսքերի են, քանի որ, ինչպես ինքն է նշում "չի ցանկանում ավելացնել խոսքեր [իր] երգերին, որ [նրա] երգերը լսողը յուրովի ընկալի"[4]։ Իր երաժշտություններում նա հիմնականում օգտագործում է ստեղնաշարային գործիքներ (հաճախ դաշնամուր), կիթառ, պարկապզուկ, հարվածային գործիքներ, ջութակ։
Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
15 տարեկանում, այն բանից հետո, երբ դուրս եկավ տեղական ռոք խմբի կազմից, որում հարվածային գործիքներով էր նվագում, Ադրիանը սկսեց ինքնուրույն ստեղծագործել։
2007-2009 թվականների ընթացքում նա ձայնագրում է բազմաթիվ դեմո երգեր՝ ընտրելով "Indigo" բեմական անունը։ Այդ ժամանակ կիթառի հետ մեկտեղ հաճախ օգտագործում էր ստեղնաշարային և նվագախմբի տարբեր գործիքներ։
2009 թվականից սկսած նա սկսում ստեղծագործել իր իսկական անվան տակ։ 2010-2016 թվականների ընթացքում թողարկել է 17 ալբոմ։
Երաժշտական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրիանի ստեղծագործությունները տարբեր երաժշտական ուղղությունների են պատկանում։ Այդ ուղղությունները, ըստ Ադրիանի, կարելի է բնորոշել որպես կելտական երաժշտությունը, էմոցիոնալ երաժշտություն, հանգստացնող երաժշտություն, մետալ, համաշխարհային երաժշտություն, Dark alternative երաժշտությունը, Neoclassical Dark wave և ֆիլմային երաժշտություն[5]։ "Համաշխարհային երաժշտություն" ուղղության մեջ հիմնականում ընդգրկված են արևելյան երաժշտություն, որն իր հերթին բաժանվում է պարսկա-արաբական և չինա-ճապոնական ելևէջեր ունեցող երգերի։ Dark alternative ուղղության պատկանող ստեղծագործություններում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախումբ։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրիանը փորձել է գրել նաև էլեկտրոնային երաժշտություն, ինչի արդյունքում համագործակցություն է սկսվել նրա և The Enigma TNG միջև։ Ադրիանի խոսքերով "այս ոճի երաժշտությունն իրեն այքան էլ հոգեհարազատ չէ, սակայն այս համագործակցությունը երկարաժամկետ կլինի"[6][7]։
Ոգեշնչման աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտություն գրելիս, ինչպես նշում է Ադրիանը, ինքը ոգեշնչում է բնությունից, գրականությունից, պատմությունից, դիցաբանությունից, իր զգացմունքներից և երևակայական աշխարհից, ինչպես նաև իր ընտրյալ Կարինայից[2]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Requiem (2010)
- Lifeclock (2010)
- Across Acheron (2011)
- Wanderer (2011)
- Mirror of the Night (2011)
- Mortualia (2012)
- Spellbound (2012)
- Starchaser (2012)
- The Celtic Collection (2012)
- Odyssey (2012)
- Feather and Skull (2013)
- Vagabond (2013)
- Libertas (2014)
- The Celtic Collection II (հավաքածու) (2014)
- Queen of Thorns (2014)
- Atmospheres (2016)
- Moonsong (2016)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրիան ֆոն Ցիգլերի ալիքը ՅուԹյուբում
- Ադրիան ֆոն Ցիգլերի պաշտոնական էջը Ֆեյսբուքում
- Ադրիան ֆոն Ցիգլերի պաշտոնական էջը Թվիթթերում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 «YouTube - Question & Answer Part 1/4 - 50'000 Subs Special».
- ↑ «AdrianvonZiegler».
- ↑ «YouTube - Question & Answer Part 2/4 - 50'000 Subs Special».
- ↑ «Facebook - Adrian von Ziegler - About».
- ↑ «Facebook - Adrian von Ziegler - 24 July - "New Horizons" երգի հղումը».
- ↑ «YouTube - Electronic Music - New Horizons - Adrian von Ziegler-ի մեկնաբանությունը».