Աբրոգացիա
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Abrogation.png/150px-Abrogation.png)
1. Սեփական աբրոգացիա,
2. Դերոգացիա,
3. Օբրոգացիա,
4. Սուբրոգացիա
Աբրոգացիա (լատ. abrogatio - վերացում, ոչնչացում), օրենքը չեղյալ հայտարարելու գործողություն։ Աբրոգացիան կատարվում է գոյություն ունեցող օրենքը վերացնելով կամ նրան հակասող օրենք ընդունելով։
Աբրոգացիայի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեփական աբրոգացիա — հին օրենքի ամբողջության վերացում,
- Դերոգացիա (լատին․՝ derogatio) — հին օրենքի մասնակի վերացում
- Օբրոգացիա (լատին․՝ obrogatio) — մասնակի փոփոխությունների մտցնելը հին օրենքի մեջ
- Սուբրոգացիա (լատին․՝ subrogatio) — հին օրենքի թարմացում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 44)։ ![]() |