Աբդ ալ-Ռահման Շուքրի
Աբդ ալ-Ռահման Շուքրի عبد الرحمن شكري | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1886[1] |
Ծննդավայր | Կահիրե Եգիպտոս |
Վախճանվել է | դեկտեմբերի 15, 1958[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե Եգիպտոս |
Մասնագիտություն | (բանաստեղծ) |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտական սուլթանություն, Եգիպտոսի թագավորություն և Եգիպտոսի Հանրապետություն[2] |
Կրթություն | Շեֆիլդի համալսարան (1912) |
Գրական ուղղություններ | Դիվան գրական խմբակ |
Աբդ ալ-Ռահման Շուքրի (հոկտեմբերի 12, 1886 / 1304 հիջրա – դեկտեմբերի 16, 1958 / 1378 հիջրա) (արաբ․՝ عبد الرحمن شكري, 'Աբդ ալ-Ռահման Շուքրի) , արաբ բանաստեղծ, արձակագիր, «Դիվան» գրական խմբակի հիմնադիր։
Նա կրթություն էր ստացել Մեծ Բրիտանիայում՝ Շեֆիլդի համալսարանում։ Նրա առաջին դիվանը կոչվում է «Արևածագի լույս» (արաբ․՝ ضوء الفجر՝ դու ալ-ֆաջռ)։ Պոեզիայի նորացման վերաբերյալ իր հայացքները նա ներկայացնում է «Պոեզիան և նրա դերը» դիվանում, որտեղ նշել է, որ բանաստղեծություններում պետք է անպայման արտահայտվեն հեղինակի զգացմունքները, փորձը և գաղափարները և ոչ թե կուրորեն հետևեն դարեր շարունակ գոյություն ունեցող բանաստեղծական ավանդույթներին։
Շատ հաճախ սիրո թեման միահյուսվում է մահվան թեմայի հետ։ Օրինակ, «Գեղեցկություն և մահ» բանաստեղծության մեջ պոետը գիշերև տեսնում է իր մահացած սիրեցյալին, բայց երբ փորձում է գրկել նրան, նա նորից մահնում է նրա գրկում։ «Մահը» բանաստեղծության մեջ մահվանը խնդրում է տանել նրան իր հետ և մահվանը ներկայացնում է գեղեցիկ կնոջ կերպարով։
Շուքրիի՝ թվով յոթերորդ դիվանի՝ «Աշնանային ծաղիկներ» (արաբ․՝ الأزهالر الخريفي՝ «ալ-Ազհար ալ-Խարիֆի») հրապարակումից հետո սկսում են տարաձայնություններ նրա, ալ-Ակկադի և ալ-Մազինիի միջև ժամանակակից արաբական պոեզիայի նկատմամբ նրանց հայացքների հարցում, ինչ հանգեցնում է խմբակի կազմալուծմանը։ Եգիպտացի քննադատները երկար ժամանակ Շուքրիին համարել են «Դիվան»-ի առավել վառ ներկայացուցիչ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ LIBRIS — 2018.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
- Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
- Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
- Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992