Աբդուրահման Վահիդ
Աբդուրահման Վահիդ անգլ.՝ Abdurrahman Wahid | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1940 |
Ծննդավայր | Jombang, Արևելյան Յավա, Ինդոնեզիա |
Մահացել է | դեկտեմբերի 30, 2009[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Dr. Cipto Mangunkusumo National General Hospital[4] |
Գերեզման | Jombang |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | Կարաչիի քերականական դպրոց, Բաղդադի համալսարան և ալ-Ազհար համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Ամուսին | Sinta Nuriyah? |
Ծնողներ | հայր՝ Վահիդ Հաշիմ |
Զբաղեցրած պաշտոններ | Ինդոնեզիայի նախագահ |
Կուսակցություն | National Awakening Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ալիսա Կոտրունադա, Իենի Վահիդ, Անիտա Խայտուննուֆուս և Ինայա Վուլնդարի |
Կայք | gusdur.net |
Ստորագրություն | |
Abdurrahman Wahid Վիքիպահեստում |
Աբդուրահման Վահիդ (անգլ.՝ Abdurrahman ad-Dakhil Wahid, սեպտեմբերի 7, 1940, Jombang, Արևելյան Յավա, Ինդոնեզիա - դեկտեմբերի 30, 2009[1][2][3][…], Dr. Cipto Mangunkusumo National General Hospital[4]), Ինդոնեզիայի նախագահ (1999-2001 թվականներին)։
Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես և շատ ինդոնեզիացիներ, նա ազգանուն չի ունեցել։ Նրա անձնական անունը «Աբդուրահման» է, իսկ «Վահիդը» հոր անունն է։ Բացի այդ, նախկին նախագահի հետ կապված Ինդոնեզիայում օգտագործվում է պատվավոր «Գուս Դուր» դիմելաձևը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի իսլամական հնագույն կազմակերպության կազմակերպիչ Նահդատուլ Ուլամի թոռն է և նրա առաջնորդի ու Սուկարնո կառավարության կրոնի գործերով նախարարի որդին է։
Ավարտել է դպրոցը Ջոկյակարտայում, սովորել է ալ-Ազխար համալսարանում, ավարտել է Բագադադսկի համալսարանը։ Եղել է Հաշիմ Աշար համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկանը։
1971 թվականին վերադարձել է հայրենիք։ Կարիերան սկսել է որպես լրագրող և մուսուլմանական ուսումնական հաստատությունների դասավանդող։ Եղել է Ջոմբանգ կրոնական դպրոցի տնօրեն։
1972-1974 թվականներին եղել է Հաշիմ Աշարի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկան։
1974-1979 թվականներին եղել է Ջոմբանգե կրոնական դպրոցի տնօրեն։
1975-1992 թվականներին համագործակցել է «Տեմպո» լրագրի հետ, որի էջերում հրատարակել է ավելի քան 100 հոդվածներ։
1978 թվականից եղել է Ինդոնեզիայի խոշորագույն բուրժուական մուսուլմանական կուսակցության` Նահդատուլ Ուլամի առաջի քարտուղարը, իսկ 1984 թվականից` նախագահը։
1990-ական թվականների սկզբին նրա հարաբերությունները նախագահի Սուխարտուի հետ զգալիորեն վատացել են։ 1994 թվականին, չնայած Սուխարտոյի ընդդիմությանը, նա ընտրվել է Նահդատուլ Ուլամի նախագահ։
Ֆինանսային ճգնաժամից հետո 1997 թվականին Սուխարտոն սկսում է կորցնել տիրապետությունը երկրի վրա, որը բերում է նրա հրաժարականին 1998 թվականին։ Հենց այդ թվականին Վահիդը հիմնում և ղեկավարում է իսլամական Ազգային զարթոնք կուսակցությունը։
1999 թվականին ընտրվել է Ինդոնեզիայի նախագահ։ Այդ պաշտոնում նրան չի հաջողվել դրականորեն զարգացնել տնտեսական իրավիճակը, նա միայն իր դեմ է լարում ամենատարբեր քաղաքական և կրոնական խմբավորումներին, որոնց թվում էին նաև բարձրաստիճան զինվորականները։ Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն ընդունել է նախագահ Վահիդի իմպիչմենտը, իշխանության մնալու նրա փորձերը ժողովրդի աջակցություն չեն ստացել։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվական` Ռամոն Մագսայսայի մրցանակ
Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Melawan melalui lelucon. Jakarta: Tempo, 1990:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/8434989.stm
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 http://lifeinlegacy.com/Display.aspx?weekof=2010-01-02
- ↑ 4,0 4,1 4,2 https://nasional.tempo.co/read/216485/abdurrahman-wahid-meninggal-dunia-di-rumah-sakit-cipto-mangunkusumo
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուրահման Վահիդ» հոդվածին։ |
|