Բիլլի Այլիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլլի Այլիշ
Այլիշը 2019 iHeartRadio Music Awards-ում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Billie Eilish Pirate Baird O'Connell
Ի ծնե անունԲիլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ'Քոնել
Ծնվել էդեկտեմբերի 18, 2001(2001-12-18)[1][2][3] (22 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություն
Երգչաձայնսոպրանո[4]
Գործիքներ
Գործունեություն2015-այժմ
Լեյբլ
Կապված
ՊարգևներԱմբողջական ցանկ
Կայքbillieeilish.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Billie Eilish Վիքիպահեստում

Բիլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ'Քոնել (անգլ.՝ Billie Eilish Pirate Baird O'Connell[5], դեկտեմբերի 18, 2001(2001-12-18)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և երգերի հեղինակ[6]։ Առաջին անգամ մեդիա ուշադրության կենտրոնում է հայտնվել 2016 թվականին իր «Ocean Eyes» երգը «SoundCloud»-ում հրապարակելուց հետո։ Այն հետագայում թողարկվել է «Interscope Records»-ի «Darkroom» դուստր լեյբլում։ Երգի հեղինակը և պրոդյուսերը նրա եղբայր Ֆինիսն էր, ում հետ Այլիշը համագործակցում է ինչպես երաժշտությունում, այնպես էլ կենդանի շոուներում։ Բիլլիի առաջին՝ «Don't Smile at Me» մինի ալբոմը (2017) ընդգրկվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի չարթերի թոփ 15-ում[7]։

Այլիշի դեբյուտային՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ստուդիական ալբոմը (2019) գլխավորել է Billboard 200 չարթը և դարձել է 2019 թվականի ԱՄՆ-ում ամենահաջող ալբոմը[8]։ Այն նաև զբաղեցրել է բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը։ Ալբոմը ներառում է Billboard Hot 100-ի թոփ 40-ում ընդգրկված 6 սինգլներ․ «When the Party's Over», «Bury a Friend», «Wish You Were Gay», «Xanny», «Everything I Wanted» և «Bad Guy», որոնցից վերջինը դարձել է ամերիկյան չարթը գլխավորած նրա առաջին սինգլը։ 2020 թվականին Այլիշը թողարկել է «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի սաունդթրեքը՝ «No Time to Die»-ը, որը գլխավորել է բրիտանական չարթը։

Նրա մրցանակների շարքում են 5 Գրեմմի, 2 American Music Awards, 2 Գինեսի ռեկորդներ, 3 MTV Video Music Awards, 1 Brit Awards և 1 Oscar: Այլիշը 21րդ դարում ծնված առաջին «Օսկար» ստացած արտիստն է։ Այլիշը Գրեմմիի պատմության մեջ ամենաերիտասարդ և երկրորդ երաժիշտն է, որը նույն տարում կարողացել է հաղթել Գրեմմի մրցանակաբաշխության բոլոր չորս գլխավոր անվանակարգերում («Լավագույն նոր արտիստ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ»)։ 2019 թվականին Թայմն Այլիշին ներառել է իր՝ «Time 100 NEXT» ցանկում[9]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլիշը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 18-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[10]՝ դերասաններ և երաժիշտներ Մեգի Բեյրդի և Պատրիկ Օ'Քոնելի ընտանիքում[11][12][13][14]։ Նա իռլանդական և շոտլանդական արմատներ ունի[15][16]։ Այլիշը ծնվել է արտամարմնային բեղմնավորման միջոցով[17]։ Նա մեծացել է Լոս Անջելեսի Highland Park համայնքում[18][19]։ Բիլլին տնային կրթություն է ստացել, նրա մայրը երգեր գրելու հիմունքներ էր դասավանդում ինչպես իրեն, այդպես էլ Ֆինիսին[20]։ Այլիշը և Ֆինիսը միասին աշխատում էին որոշ երաժշտության վրա այն ժամանակ, երբ Ֆինիսը գրում և պրոդյուսերավորում էր իր սեփական երգերն իր խմբի հետ[14]։ Այլիշն անվանել է եղբորը և մորն իր երաժշտության համար ոգեշնչման աղբյուրներ[21]։ Նրանց ծնողները ներշնչում էին իրենց երեխաներին արտահայտվել և ուսումնասիրել ամեն ինչ, ինչ ցանկանում են, ներառյալ արվեստը և դերասանական վարպետությունը[13][20]։ Այլիշը գրել է իր առաջին «իրական» երգը 11 տարեկանում՝ իր մոր երգերի հեղինակության դասին։ Երգը զոմբի ապոկալիպսիսի մասին է։ Նա ներշնչվել է «Քայլող մեռյալները» հեռուստասերիալից, որտեղից նա տարբեր տողեր և սերիաների անվանումներ էր վերցնում և ընդգրկում երգում[21][22]։ Այլիշը մասնակցել է մի քանի դերասանական լսումների, որոնք չի հավանել։ Սակայն, նա հաճույք էր ստանում, ձայնագրելով աննշան երկխոսություններ և աշխատել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ռամոնա և Բիզուս»-ը, «Իքս մարդիկ»-ը և «Թույլակի օրագիր»-ը[20]։ Նա ելույթ է ունեցել տաղանդների շոուում և միացել Լոս Անջելեսի երեխաների երգչախմբին 8 տարեկան հասակում[20]։ Իր խոսքով՝ ամենամոտ ընկերն է հայտնի տիկտոկեր Բուլլ Դոգգովը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-2017․ «Don't Smile at Me»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլիշի ելույթը 2017 թվականի օգոստոսին։

2015 թվականի հոկտեմբերին, Այլիշը ձայնագրել է «Ocean Eyes» երգը, որի հեղինակը և պրոդյուսերը Ֆինիսն էր։ Վերջինս ի սկզբանե գրում էր երգն իր խմբի համար, սակայն, Բիլլիի պարերի ուսուցիչը խնդրել է նրանց երգ ձայնագրել պարերի համար։ Նրանք թողարկել են երգը SoundCloud-ում, ինչպես արդեն արել էին որոշ ձայնագրած երգերի հետ[23][24]։ Եվ ձայնագրությունը, և Այլիշը բարձր գնահատականներ և գովազդ են ստացել տարբեր մեդիա գործիչների կողմից, ներառյալ ռադիոկայանները և երաժշտական տարբեր անձանց, օրինակ․ Beats 1-ի, KCRW-ի, BBC One-ի, Զեյն Լոուիի, Ջեյսոն Քրամերի, Էնի Մաքի և Քրիս Դուրիդասի կողմից[28]։

Ֆինիսի մենեջերը քննարկել է վերջինիս հետ Այլիշի պոտենցիալը «Ocean Eyes» երգից հետո[29]։ Ֆինիսի կողմից համաձայնությամբ Apple Music-ը պայմանագիր է կնքել Այլիշի և A&R-ի Platoon ընկերության հետ, որն օգնում է պատրաստել արտիստներին ավելի խոշոր լեյբլերի հետ աշխատելու համար։ Այլիշն այն ժամանակ կապ է հաստատել Chanel նորաձևության ընկերության և ոճաբանի հետ, որոնք օգնել են նրան կազմել իր իմիջը։

«Ocean Eyes»-ի համար երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2016 թվականի մարտին։ 2016 թվականի օգոստոսին Այլիշը պայմանագիր է կնքել The Darkroom ձայնագրման լեյբլի հետ, որն Interscope Records-ի դուստր ընկերությունն էր։ Ջասթին Լաբլիները, որն Այլիշին ստորագրել է The Darkroom-ի հետ, զարգացրել է նրան որպես արտիստի, ոգեշնչվելով հիփ հոփ արտիստներ Թրևիս Սքոթի և Chance the Rapper-ի ոճերով՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն սինգլներին, այլ նաև կենտրոնանալով «անձ և առանձին էսթետիկա» ստեղծելու վրա[30]։

«Ocean Eyes»-ի պարային տեսահոլովակը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերին, և երգը վերաթողարկվել է ամբողջ աշխարհում Darkroom-ով և Interscope-ով[31]։ Նույն թվականին Այլիշը նաև թողարկել է «Six Feet Under» սինգլը, որի պրեմիերան կայացել է Apple Music-ի Beats 1 ռադիո շոուի ժամանակ[24][32]։ Ocean Eyes»-ը պլատինե է հավաստագրվել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից 2018 թվականի սեպտեմբերին[33] և 2019 թվականի մայիսին 84-րդ հորիզոնականը զբաղեցրել Billboard Hot 100-ում[34]։

2017 թվականի հունվարի 14-ին Այլիշը թողարկել է մինի ալբոմ «Ocean Eyes»-ի 4 ռեմիքսներով[35]։ «Ocean Eyes»-ի ռեմիքսների հաջողությունից հետո Այլիշը 2017 թվականի փետրվարի 24-ին թողարկել է «Bellyache» սինգլը[36]։ Դրա տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի մարտին։ Նույն ամսին, Այլիշը թողարկել է «Bored» թրեքը՝ որպես Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի սաունդթրեքի մի մաս[37]։ Մարտին, Apple Music-ի շնորհիվ Այլիշը հայտնվել է South by Southwest երաժշտական փառատոնին[25]։ 2017 թվականի հունիսին նա թողարկել է «Watch» սինգլը[38], որին 2017 թվականի հուլիսին հետևել է «Copycat» սինգլը։ Դրա հետ մեկտեղ հայտարարվել է Այլիշի դեբյուտային մինի ալբոմի՝ «Don't Smile at Me»-ի, թողարկման մասին[39]։ Հուլիսի ամեն ուրբաթ թողարկվում էր մինի ալբոմից մեկ նոր սինգլ։ Այդ սինգլների թվում են «Idontwannabeyouanymore»-ն և «My Boy»-ը, որոնք RIAA-ի կողմից ոսկե են հավաստագրվել։ «Don't Smile at Me»-ն թողարկվել է 2017 թվականի օգոստոսին[40]։ Մինի ալբոմն Այլիշին «լրջաբույս փոփ աստղից» դարձրել է «մուգ փոփ արտիստ»։

Այլիշի թիմն աշխատել է Spotify-ի հետ, որն ավելացրել է նրան իր ամենահայտնի՝ «Today's Top Hits» փլեյլիստը։ The Baffler-ը նկարագրել է Այլիշի ձայնը որպես «սթրիմբայթ» ժանրում տեղավորվող և կազմված մեծամասամբ «միջին տեմպով, մելանխոլիկ փոփից», որը ոգեշնչվել է Լանա Դել Ռեյից, որի «երգելու ոճը, մռայլությունը և հիփ հոփից ներշնչված արտադրությունը» էսթետիկ է թվում[41]։ Այլիշի առևտրային հաջողությունը բացատրվում է նրա համագործակցությամբ Spotify-ի հետ։ 2017 թվականի սեպտեմբերին Apple Music-ն անվանել է Այլիշին իր Up Next արտիստ, որին հաջորդել են կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, մինի ալբոմի կենդանի սեսիաներ և Beats 1 ռադիոկայացում Զեյն Լոուիի հետ հարցազրույց[42]։ Նույն ամսին թողարկվել է «Up Next Session: Billie Eilish» կենդանի ձայնագրությամբ մինի ալբոմը։ 2017 դեկտեմբերին Այլիշը թողարկել է «&Burn» անվանմամբ իր համագործակցությունն ամերիկացի ռեփեր Վինս Սթեյփլզի հետ, որը մինի ալբոմի լայն տարբերակում թողարկված «Watch» երգի ռեմիքսն էր[43]։

2018-ներկա․ «When We All Fall Asleep, Where Do We Go?»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարին Այլիշը հայտարարել է Where's My Mind շրջագայության մասին, որն ավարտվել է 2018 թվականի ապրիլին[44]։ Record Store Day 2018-ի համար Այլիշը թողարկել է 7" վինիլ՝ իր «Party Favor» երգի ակուստիկ տարբերակով և Դրեյքի «Hotline Bling»-ի ակուստիկ քավերով[45]։ Նա համագործակցել է ամերիկացի երգիչ Քալիդի հետ «Lovely» սինգլում, որը թողարկվել է 2018 թվականի ապրիլին և ներառվել է «13 պատճառ՝ ինչու»-ի սաունդթրեքում[46]։ «Lovely»-ն պլատինե է հավաստագրվել ԱՄՆ-ում[47]։ Նա նաև թողարկել է «Bitches Broken Hearts» և «You Should See Me in a Crown» երգերը[48], որոնցից վերջինը ներառվել է FIFA 19 տեսախաղի սաունդթրեքում։ 2018 թվականի հուլիսին Այլիշը հանդես է եկել Mo Pop Festival-ում[49]։ 2018 թվականի հոկտեմբերին նա թողարկել է «When the Party's Over» սինգլը[50] և պայմանագիր է կնքել Next Management նորաձևության ընկերության հետ հետագա համագործակցությունների համար[51][52]։ Նա տեղադրվել է Ֆորբսի «30 Under 30» ցանկում նույն տարվա նոյեմբերին[53][54] և թողարկել է «Come Out and Play» սինգլը, որը գրված էր Apple-ի արձակուրթային թեմայով գովազդի համար[55]։

2019 թվականի հունվարի վերջին Այլիշի «Don't Smile at Me» մինի ալբոմը 1 միլիարդ սթրիմներ է հավաքել Spotify-ում՝ դարձնելով նրան ամենաերիտասարդ արտիստը, որը կարողացել է հասնել այդ քանակին։ Նույն ամսին Այլիշը թողարկել է «Bury a Friend» երգը որպես սպասվող դեբյուտային ալբոմի՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?»-ի երրորդ սինգլ[56][57]։ Դրա հետ մեկտեղ թողարկվել է նաև «When I Was Older» սինգլը, որը ներշնչվել է 2018 թվականի Ռոմա ֆիլմից։ Այն հայտնվել է «Music Inspired by the Film Roma» հավաքածու ալբոմում[58][59]։ «Bury a Friend»-ը զբաղեցրել է Billboard Hot 100-ի 14-րդ հորիզոնականը։ Փետրվարին, Այլիշը համագործակցել է ՅուԹյուբի հետ «Գրություն Բիլլիի գլխում» վավերագրական մինի սերիալի համար[60][61]։ Ալբոմի չորրորդ սինգլը՝ «Wish You Were Gay»-ը, թողարկվել է 2019 թվականի մարտի 4-ին[62] և դեբյուտել է ԱՄՆ-ի չարթի 31-րդ հորիզոնականին՝ պլատինե հավաստագրվելով RIAA-ի կողմից[63]։

Այլիշի ելույթը Pukkelpop-ում 2019 թվականին

«When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմը թողարկվել է 2019 թվականի մարտի 29-ին[60][64]։ Լոս Անջելեսում Spotify-ն «ալբոմի հետ աշխատելու լայն հնարավորություններ» է ծավալել, որոնք ներառում էին տարբեր ստեղծագործական աշխատանքներ ամեն մի թրեքի վրա[60]։ Ալբոմը գլխավորել է Billboard 200, UK Albums Chart չարթերը և դարձրել է Այլիշին 2000-ական թվականներին ծնված առաջին արտիստը, որի ալբոմն ԱՄՆ-ում առաջին տեղն է զբաղեցրել, և երբևիցե ամենաերիտասարդ արտիստուհին, որի ալմոբն առաջին տեղն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում[65][66]։ Ալբոմի թողարկումից հետո Այլիշը ռեկորդ է սահմանել․ նա միակ կին արտիստն էր, որի 14 երգերը ընդգրկվել են Hot 100 չարթում[67]։ Ալբոմի հինգերորդ՝ «Bad Guy» սինգլը թողարկվել է ալբոմի հետ համատեղ։ Երգի ռեմիքսը Ջասթին Բիբերի մասնակցությամբ թողարկվել է 2019 թվականի հուլիսին[68][69]։ Օգոստոսին «Bad Guy»-ը գլխավորել է ԱՄՆ-ի չարթը՝ երկրորդ հորիզոնական տեղափոխելով Լիլ Նաս Էքսի «Old Town Road»-ը, որը ռեկորդային 19 շաբաթ շարունակ գլխավորում էր այս չարթը[70][71]։ Այլիշը 2000-ական թվականներին ծնված միակ և Լորդից («Royals» երգով) ի վեր ամենաերիտասարդ արտիստն, որը համար մեկ սինգլ ունի[72]։

Այլիշը սկսել է իր When We All Fall Asleep շրջագայությունը 2019 թվականի ապրիլին՝ Կոաչելլա փառատոնում[73]։ Շրջագայության ավարտը նախատեսվել է 2019 թվականի նոյեմբերի 17-ին Մեխիկոյում։ 2019 թվականի օգոստոսին Այլիշը համագործակցել է Apple Music-ի հետ երաժշտական՝ «Remix Billie Eilish» աշխատարանի համար, որի ընթացքում նրա երկրպագուները կարող են վերստեղծել «You Should See Me In A Crown» երգը և սովորել ձայնագրել իրենց սեփական ռեմիքսները[74][75]։ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Այլիշը հայտարարել է Where Do We Go? World Tour-ի մասին իր ինստագրամյան կայքէջում[76]։ Շրջագայության սկիզբը նախատեսված էր 2020 թվականի մարտի 9-ին Մայամիում, իսկ ավարտը՝ 2020 թվականի հուլիսի 27-ին Լոնդոնում[77]։

2019 թվականի նոյեմբերի 13-ին Այլիշը թողարկել է իր հաջորդ՝ «Everything I Wanted» սինգլը[78]։ 2019 թվականի նոյեմբերի 20-ին նա առաջադրվել է 6 Գրեմմի մրցանակների՝ «Տարվա ձայնագրություն» և «Տարվա երգ» անվանակարգերում «Bad Guy» երգի համար, «Տարվա ալբոմ»՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմի համար և «Լավագույն նոր արտիստ»։ 17 տարեկան հասակում նա դարձել է ամենաերիտասարդ արտիստը, որն առաջադրվել է 4 գլխավոր անվանակարգերում[79]։ Նույն ամսին Այլիշը Billboard-ի կողմից «Տարվա կին» է ճանաչվել[80]։ 2020 թվականի հունվարի 14-ին հայտարարվել է, որ Այլիշը կդառնա Ջեյմս Բոնդի մասին 25-րդ՝ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի գլխավոր նույնանուն երգի կատարողը, որի հեղինակը և պրոդյուսերը նրա եղբայրն էր[81]։ Այս հայտարարությամբ Այլիշը դարձել է ամենաերիտասարդ արտիստը, որը հանդես է գալու Ջեյմս Բոնդի համար երգով[82]։ Երգը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 13-ին[83]։ Կարճ ժամանակ անց այն դարձել երկրորդ Բոնդի երգը, որը գլխավորել է բրիտանական պաշտոնական չարթերը։ Այն նաև Այլիշի առաջին համար մեկ սինգլն էր Մեծ Բրիտանիայում[84]։

Գրեմմի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ Այլիշը դարձել է ամենաերիտասարդ արտիստը և առաջին կինը, որը նույն տարի կարողացել է արձանիկի արժանանալ բոլոր 4 հիմնական անվանակարգերում[85][86]։

COVID-19 պանդեմիայի ընթացքում Այլիշը և Օ'Քոնելը մասնակցել են ինչպես iHeart Media-յի Living Room Concert for America (անգլ. թարգմանաբար՝ «Հյուրասենյակային համերգ Ամերիկայի համար»)[87], այնպես էլ Global Citizen-ի Together at Home (անգլ. թարգմանաբար՝ «Տանը միասին») համերգաշարերին՝ վերջինիս համար կատարելով Բոբի Հեբի «Sunny» երգը[88]։ Երկու վիրտուալ համերգներն էլ փորձ էին հիվանդության դեմ պայքարելու համար միջոցներ ներգրավել և բարձրացնել իրազեկությունը։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյվերի Սթոունը Noisey-ից նկարագրել է Այլիշի սոպրանո վոկալը որպես «եթերային»[89], իսկ Մորա Ջոնսթոնը Rolling Stone-ից բնութագրել է այն որպես «շշնջող»[90]։ Դուրեն Սընթ Ֆելիքսը The New Yorker-ից նշել է, որ նա ունի «խռպոտ, անհասկանալի ձայն»[91]։ Երաժշտական քննադատ Ռոբերթ Քրիսթգաուն գրել է, որ չնայած այն բանին, որ Այլիշը և երաժշտական, և առևտրային առումով փոփ է, նրա բրենդը նաև «հիշեցնում է, թե որքան ամորֆ է այն [փոփը] դարձել»։ Նա նկարագրել է երգչուհու սոպրանոն որպես «գիմնաստիկայի համար շատ մանրանկարչական վոկալային» և ավելացրել է, որ Այլիշը «դեռահասական գոթի ուրախ տարբերակ» է, և նրա «էլետկրա-հագեցած դեբյուտային ալբոմը» գերում է մեծ լսարանին[92]։ Նրա երաժշտությունը ներառում է ալտերնատիվ փոփ[93], դարք փոփ[94], էլեկտրոփոփ[93], EDM[95], ինդի փոփ[93][96], փոփ[97] և էմո փոփ[98] ժանրերը։

Այլիշը և նրա եղբայրը համագործակցում են երգեր գրելիս[99][100]։ Այլիշն անվանում է Ֆինիսին երաժշտության ստեղծման իր գործընկեր[99]։ Վերջինս օգնում է գրել երգչուհու ալբոմները, պրոդյուսերավորում է նրա երաժշտությունը և նաև հանդես է գալիս նրա հետ կենդանի շոուներում[100][101]։ Այլիշը նաև ասել է, որ երգերի մի մասը ստողծվել է Ֆինիսի փորձից[100]։ Նրանք փորձում են գրել «իսկապես հետաքրքիր և երկխոսական» տեքստեր[100][102]։ Երբ Ֆինիսը գրում է Այլիշի հետ, նա փորձում է «օգնել նրան պատմել այն պատմությունը, որը նա փորձում է պատմել, լսում է նրա գաղափարները և օգտագործում է այն լեզուն, որը սազում է նրա պատմությունն արտահայտելու համար»[102]։

Այլիշն ցանկանում էր իր տեսահոլովակների ռեժիսորը լինի դեռ 14 տարեկան հասակում, սակայն, նա չի ունեցել այդ հնարավորությունը փորձի պակասի պատճառով[103]։ 2019 թվականին երգչուհին դարձել է իր «Xanny» սինգլի տեսահոլովակը ռեժիսորը[104]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլին ասել է, որ Ավրորա երգչուհու «Runaway» երգն է ներշնչել նրան երաժշտությամբ զբաղվել[105][106]։ Այլիշի սիրելի ժանրը և ոգեշնչման ամենամեծ աղբյուրը հիփ հոփն է[107]։ Նա նշել է Tyler, the Creator-ին, Childish Gambino-ին և Ավրիլ Լավինին որպես իր վրա հիմնական ազդեցություն թողած երաժիշտներ[108][109]։ Նրանցից բացի նա նաև նշել է Իրլ Սուիթշորթին, Էմի Ուայնհաուսին, Spice Girls-ը և Լանա Դել Ռեյին[110][111][112][113]։ Լրագրողները նրան հաճախ համեմատում են Լավինի, Լորդի և Դել Ռեյի հետ[114][115]։ Սակայն Այլիշը հայտնել է, որ չի ուզում, որ նրան համեմատեն վերջինիս հետ, քանի որ «Այդ կինն [Լանա Դել Ռեյը] իր բրենդն անթերի է ստեղծել իր ամբողջ կարիերայի համար և պարտավոր չէ լսել սա»[116]։ Նա նաև նշել է Ռիհաննային որպես իր ոճի ընտրության համար ոգեշնչման աղբյուր[117]։ 2019 թվականին Այլիշն ասել է, որ հիանում է Արիանա Գրանդեով իր վոկալային հնարավորությունների համար, ավելացնելով, որ Գրանդեի «Thank U, Next» ալբոմը ներշնչել է նրան շարունակել երաժշտություն ստեղծել[118][119][120]։

Հանրային իմիջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլի Այլիշը 2019 թվականի հունիսին

Այլիշի հանդեպ մեդիայի ուշադրության մեծ մասը կապված է նրա ոճի հետ, որի հիմնական մասն է կազմում պարկանման, լայն հագուստը[26][121][122]։ 2017 թվականին Այլիշը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս հագնվել իր հարմարավետության գոտուց դուրս։ Այդպես նա զգում է, որ գրավում է շրջապատի ուշադրությունը[123]։ Նա փորձել է «տարբերվել մարդկանց մեծամասնությունից» և ընտրել է այնպիսի հագուստ, որը հակառակն էր այն բանին, ինչ շատերը հագնում էին։ Նպատակ ունենալով «հիշվող տեսք ունենալ», Այլիշն ասել է, որ «ապացուցում է մարդկանց, որ նա ավելի կարևոր է, քան նրանք կարծում են» և սիրում է լինել «մի քիչ երկյուղելի, որ մարդիկ լսեն»[124][125]։ 2019 թվականին նա ասել է․ «Ժամանակի ընթացքում դա սովորական է դառնում, «Բիլլի Այլիշ՝ սողացող, տարօրինակ, սարսափելի աղջիկ»։ Եվ դա իմ դուրը չի գալիս։ Դա համոզիչ չէ։ Ես պարզապես չեմ ուզում նույնը մնամ»[126]։ Դրանից հետո Այլիշը հայտնվել է Calvin Klein-ի հագուստով, հայտարարելով, որ լայն, պարկանման հագուստ է կրում մարդկանց իրենց մարմիններից ամաչելուց զերծ պահելու համար և ասելով․ «Ոչ ոք չի կարող ասել․ «Նա շատ նիհար է», «Նա նիհար չէ», «Նա հարթ հետույք ունի», «Նա հաստ հետույք ունի»։ Ոչ ոք չի կարող ասել, քանի որ նրանք չգիտեն»[127][128]։

Ըստ Քենեթ Ուոմաքի՝ 2019 թվականին Այլիշը «ոչնչացրել է իր իրավունքը լինել էլեկտրոփոփի թագուհի» իր դեբյուտային ալբոմով և «անվանվել է հետագա դեռահասային վախերով պաստառների երեխա։ Սակայն, ճիշտն ասած, նա այդպիսինը չէ»[129]։

2019 թվականի ապրիլին Այլիշը «You Should See Me in a Crown» երգի տեսահոլովակից ներշնչված հագուստ է թողարկել Տակասի Մուրակամիի հետ համագործակցությամբ[130][131]։ Տեսահոլովակի ռեժիսորը նույնպես Մուրակամին էր[132]։ Թողարկվել է նաև Բիլլիի վինիլային արձանիկը[133]։ Այլիշը նաև համագործակցել է Adobe Creative Cloud-ի հետ գովազդների շարքի համար[134][135], որի համաձայն օգտատերերը կարող էին տեղադրել իրենց աշխատանքները «#BILLIExADOBE» հեշթեգով[136][137]։ Այլիշը մասնակցել է 2019 թվականի մայիսի Calvin Klein-ի «I Speak My Truth In #MyCalvins» գովազդային արշավի մեկնարկին[138][139]։ Նա նաև մասնակցել է Ad Council-ի «Seize the Awkward» արշավին՝ հոգեկան առողջության իրազեկման կողմնորոշման համար[140][141]։ 2019 թվականի հուլիսին Այլիշը համագործակցել է Լոս Անջելեսում ծավալվող Freak City բրենդի հետ՝ հագուստի գծի թողարկման համար[142][143][144]։ Նույն ամսին նա հայտնվել է Chanel-ի ընթրիքին՝ բրենդի փոփ ափը նշելու համար[145][146]։

2019 թվականի օգոստոսին Բիլլի Այլիշը համագործակցել է Apple-ի հետ, ինչի արդյուքնում Apple Store-ի օգտատերերը կարող էին փորձեր անել «You Should See Me in a Crown»-ի հետ երաժշտական աշխատարանի ժամանակ[147]։ Այլիշի համագործակցությունը Siberia Hills հագուստի ընկերության հետ[148][149] տարաձայնություններ է առաջացրել, քանի որ ընկերությանը մեղադրում էին Love Live!-ից պլագիատ անելու մեջ[150]։ Բրենդը հաստատել է, որ Այլիշը կապ չի ունեցել պլագիատի հետ[151][152]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սկզբի դրությամբ Այլիշն ապրում է ծնողների հետ Highland Park-ում՝ Լոս Անջելեսի հյուսիսարևելյան մասում[153]։

Նա հայտնել է, որ Տուրետի համախտանիշ[154] և սինեսթեզիա[155][156] ունի, ինչպես նաև որոշ ժամանակ տառապել է դեպրեսիայով[157]։ Այլիշը դեռ փոքրուց բուսակեր է եղել[158][159]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմների ցանկ ՝ ընտրված մանրամասներով
Անվանում Ալբոմի մանրամասներ
When We All Fall Asleep, Where Do We Go?

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացող ելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Տարեթիվ Դեր Նշումներ Ծան․
Ջասթին Բիբեր․ Սեզոններ Justin Bieber: Seasons 2020 Ինքն իր դերում Վավերագրական ֆիլմ [163]
Իմ պատասխանատվությունը չէ Not My Responsibility Կարճամետրաժ ֆիլմ [164]
Կոաչելլա․ 20 տարի անապատում Coachella: 20 Years in the Desert Վավերագրական ֆիլմ
Բիլլի Այլիշ։ Աշխարհը մի քիչ ողողված է Billie Eilish: The World's a Little Blurry 2021 Վավերագրական ֆիլմ [165]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլի Այլիշը մի շարք մրցանակների դափնեկիր է, ներառյալ 7 Գրեմմի, 2 American Music Awards, 2 MTV Europe Music Awards, 3 MTV Video Music Awards, 1 NRJ Music Award և 1 Brit Awards, ինչպես նաև Գինեսի կրկնակի ռեկորդակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dutch Top 40
  2. 2,0 2,1 Billie Eilish
  3. 3,0 3,1 Library of Congress Library of Congress Name Authority File
  4. https://www.rollingstone.com/music/music-news/10-new-albums-to-stream-now-rolling-stone-editors-picks-11-195582/
  5. Savage, Mark (2017 թ․ հուլիսի 15). «Billie Eilish: Is she pop's best new hope?». BBC News. «...It's eye-lish, like eyelash with a lish.»
  6. Savage, Mark (2017 թ․ հուլիսի 15). «Is Billie Eilish pop's best new hope?» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  7. «Billie Eilish Earns First Hot 100 Top 10, Breaks Record For Most Simultaneous Hits Among Women, which was later broken by Taylor Swift». Billboard. 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  8. «Top Billboard 200 Albums - Year-End». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Camila Cabello and More Stars Among 2019 TIME 100 Next Honorees». E! Online. 2019 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  10. «The Year in Charts 2019: Billie Eilish's 'When We All Fall Asleep…' Is Biggest Album of the Year». Billboard. 2019 թ․ դեկտեմբերի 5.
  11. «Maggie Baird». The Groundlings Theatre & School. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. Gomez, Jasmine. «Here's Everything You Need to Know About Billie Eilish's Parents and Brother, Finneas». Seventeen. Hearst Magazine Media, Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. 13,0 13,1 «Is Billie Eilish Really That "Weird"?». BuzzFeed News. 2019 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Sibling Revelry: Finneas, Billie Eilish's Brother & Co-Writer, Steps Out». Billboard. 2019 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  15. Power, Ed. «An Interview with Billie Eilish: Pop's Ferocious New Enigma». Hotpress. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. Vanderberg, Madison (2020 թ․ փետրվարի 26). «From her real name to her natural hair color, here are answers to 13 questions you have about Billie Eilish». Insider. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. «Billie Eilish finds out she was conceived via IVF during Howard Stern interview». AOL. 2019 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  18. «Get to Know: Billie Eilish». MTV UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  19. «This 17-year-old is the first artist born in the 2000s to have a No. 1 album». CNN. 2019 թ․ ապրիլի 10. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Billie Eilish And the Triumph of the Weird». Rolling Stone. 2019 թ․ հուլիսի 31. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  21. 21,0 21,1 Gonzales, Erics (2017 թ․ հոկտեմբերի 19). «Billie Eilish Is a 15-Year-Old Pop Prodigy—And She's Intimidating as Hell». Harper Bazaar. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  22. Lefevre, Jules (2017 թ․ սեպտեմբերի 19). «Meet The 15-Year-Old Everyone Says Is Pop's Next Big Thing». Junkee. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  23. «How Billie Eilish's "Ocean Eyes" Turned Her Into an Overnight Sensation». Teen Vogue. 2017 թ․ փետրվարի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  24. 24,0 24,1 Rosenzweig, Mathias. «Meet Billie Eilish, Pop's Next It Girl». Vogue. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  25. 25,0 25,1 «SXSW 2017 Schedule». South by Southwest. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  26. 26,0 26,1 «How Pop's Biggest Weirdo Swept the Grammys». The Atlantic. 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  27. Rosenzweig, Mathias (2016 թ․ նոյեմբերի 22). «Exclusive: 14-Year-Old Singer Billie Eilish Returns With A New Dance Video». i-D. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  28. [14][25][26][27]
  29. «Behind Billie Eilish: Meet The Managers Guiding The Artist's Global Success». Music Business Worldwide. 2019 թ․ մայիսի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  30. «Why All Eyes Are on Billie Eilish, the New Model for Streaming Era Success». Billboard. 2019 թ․ մայիսի 9. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  31. «Here Are the Lyrics to Billie Eilish's "Ocean Eyes"». Spin. 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  32. «V:Music First Listen: Billie Eilish, 'Six Feet Under'». Vanyaland. 2016 թ․ հունիսի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  33. «Gold & Platinum: Billie Eilish - 'Ocean Eyes'». RIAA. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  34. «Billie Eilish Chart History». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  35. «Record World Magazine Introduces Billie Eilish - ARTICLES - Record World Magazine». Recordworldmagazine.com. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  36. Billie Eilish's "Bellyache" Is Totally Psycho and Perfectly Pop. Noisey.
  37. Wright, Janine. «Billie Eilish - "Bored" - Noiseporn». Noiseprn.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  38. «Billie Eilish Releases New Single 'Watch' Today; Teases Debut EP». Broadway World. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  39. Rusell, Erica. «Billie Eilish Drops 'COPYCAT,' Announces Debut EP». PopCrush. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  40. Smither, Tanis (2017 թ․ օգոստոսի 11). «Billie Eilish releases lush debut EP "dont smile at me" - EARMILK». EARMILK. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  41. Pelly, Liz (2018 թ․ դեկտեմբերի 11). «Streambait Pop». The Baffler. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  42. Stubblebine, Allison. «Billie Eilish Is Apple's New UpNext Artist: Exclusive». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  43. «Billie Eilish Enlists Vince Staples for New Song "&burn": Listen». Pitchfork. 2017 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  44. Shackleford, Tom. «Billie Eilish announces 2018 Where's My Mind? headlining tour». AXS. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  45. Billie Eilish - Party Favor/Hot Line Bling [Pink Vinyl Single] | RECORD STORE DAY, Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին
  46. «Interscope Records Preps To Release "13 Reasons Why" Season 2 Soundtrack With Proceeds Going To Charity». Clizbeats. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  47. «Gold & Platinum - RIAA». RIAA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  48. «Billie Eilish Drops Dramatic Track 'You Should See Me in a Crown': Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  49. «Mo Pop Festival: 2018 lineup & tix (Bon Iver, The National, St. Vincent, more)». BrooklynVegan. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  50. Engelman, Nicole (2018 թ․ հոկտեմբերի 17). «Billie Eilish Releases Haunting New Song 'When The Party's Over': Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  51. Patel, Shyam (2018 թ․ հոկտեմբերի 24). «Billie Eilish Just Got Signed to a Major Modeling Agency». PAPER (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  52. «Billie Eilish». Next Management. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  53. Shaw, Syd. «Billie Eilish, Timothée Chalamet & 21 Savage Lead Forbes Eclectic "30 Under 30"». Refinery 29 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  54. Greenburg, Zack O'Malley. «Meet Billie Eilish, The 30 Under 30 Music Sensation Poised To Pop». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  55. Moore, Sam (2018 թ․ նոյեմբերի 21). «Listen to Billie Eilish's heartfelt new single 'come out and play'». NME. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  56. «Billie Eilish Just Released A Teaser For New Music And We're So Ready For It | MTV UK». Mtv.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  57. «Watch a trailer for new music from Billie Eilish». The Fader. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  58. Kreps, Daniel (2019 թ․ հունվարի 9). «Hear Billie Eilish's 'Roma'-Inspired Ballad 'When I Was Older'». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  59. Acevedo, Angelica. «Billie Eilish Unleashes New Song 'When I Was Older (Inspired By Roma)': Listen». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  60. 60,0 60,1 60,2 «Becoming Billie: How Apple Music and Spotify helped make Billie Eilish music's new Gen Z superstar». The Music Network. 2019 թ․ ապրիլի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  61. «Billie Eilish Reveals 'A Snippet Into Billie's Mind' Mini-Series. Episode One: "Bury a Friend"». KVIL. 2019 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  62. «Billie Eilish Is Tired Of Heartache On New Single 'Wish You Were Gay': Listen». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  63. «Gold & Platinum». RIAA. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  64. Exposito, Suzy (2019 թ․ մարտի 29). «Review: Billie Eilish's 'When We All Sleep, Where Do We Go?' is Noir Pop With Bite». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  65. «This 17-year-old is the first artist born in the 2000s to have a No. 1». CNN.
  66. «Official Albums Chart: Billie Eilish holds on to Number 1». Officialcharts.com.
  67. Zellner, Xander. «Billie Eilish Earns First Hot 100 Top 10, Breaks Record For Most Simultaneous Hits Among Women». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  68. Roth, Madeline. «It's Here: Billie Eilish And Justin Bieber Are 'Bad Guys' On New Collab». MTV News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  69. Murphy, Rhodes (2019 թ․ հուլիսի 12). «Bilie Eilish and Lil Nas X Are Trying to Remix Their Way to No. 1». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  70. Williams, Aaron (2019 թ․ օգոստոսի 19). «Lil Nas X Congratulates Billie Eilish On 'Bad Guy' Hitting No. 1 On The Hot 100 Chart». UPROXX. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  71. Bloom, Madison; Kim, Michelle. «Billie Eilish Scores First No. 1 Single, Ending "Old Town Road"'s 19-Week Run». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  72. Breihan, Tom (2019 թ․ օգոստոսի 19). «Billie Eilish's "Bad Guy" Has Finally Dethroned Lil Nas X's "Old Town Road" At #1». Stereogum. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  73. Nesvig, Kara. «Billie Eilish Forgot Her Own Lyrics at Coachella But It Only Made Fans Love Her More». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  74. «Australians first to remix Billie Eilish with Apple Music Labs». The Music Network. 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  75. «Billie Eilish and Apple Announce Music Lab: Remix Billie Eilish». BroadwayWorld. 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  76. «Billie Eilish just announced another world tour». CNN. 2019 թ․ սեպտեմբերի 28.
  77. «Jack White's Third Man Records Announces Billie Eilish Live Album». Spin.com. 2019 թ․ նոյեմբերի 7.
  78. «Billie Eilish - Everything I Wanted Genius Lyrics». Genius.com. 2019 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  79. Warner, Denise (2019 թ․ նոյեմբերի 20). «2020 Grammy Nominees: The Complete List». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  80. Mamo, Heran (2019 թ․ նոյեմբերի 25). «Billie Eilish Is Billboard's 2019 Woman of the Year». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  81. Snapes, Laura (2020 թ․ հունվարի 14). «James Bond: Billie Eilish to provide No Time to Die theme». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  82. Billie Eilish recorded the new James Bond theme song. She's the youngest artist to do so, ABC News Online, January 15, 2020
  83. «Billie Eilish's James Bond Theme, 'No Time to Die,' Gets a Release Date». Billboard. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  84. «Billie Eilish scores biggest opening week of all time for a Bond theme». www.officialcharts.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
  85. Grein, Paul (2019 թ․ նոյեմբերի 20). «Grammy Awards: All the Artists Who've Been Nominated in the Big 4 Categories in the Same Year». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  86. Gonzalez, Sandra (2020 թ․ հունվարի 26). «Billie Eilish has a history-making night at the Grammys». CNN. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  87. «Fox's 'iHeart Living Room Concert for America': TV Review». Variety. 2020 թ․ մարտի 29. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  88. «Billie Eilish & Finneas perform "Sunny" | One World: Together At Home» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  89. Stone, Avery (2017 թ․ սեպտեմբերի 18). «Watch Billie Eilish Set Fire to a Bad Relationship in New Video for "watch"». Vice. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  90. «10 New Albums to Stream Now: Rolling Stone Editors' Pick». Rolling Stone. 2017 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  91. St. Félix, Doreen (2019 թ․ ապրիլի 26). «Billie Eilish and the Changing Face of Pop». The New Yorker. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  92. Christgau, Robert (2019 թ․ ապրիլի 26). «Robert Christgau Reviews Billie Eilish's Teen Goth Angst». Vice. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  93. 93,0 93,1 93,2 Yeung, Neil Z. «Billie Eilish». AllMusic. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  94. Moser, Monica (2019 թ․ ապրիլի 22). «The Issue With Billie Eilish's Darkness». Medium. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին. «17-year-old dark pop singer Billie Eilish released her debut full length album this month When We All Fall Asleep, Where Do We Go?»
  95. Anderson, Stacey (2019 թ․ մարտի 29). «Billie Eilish: When We All Fall Asleep, Where Do We Go? Album Review». Pitchfork. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  96. Abrams, Margaret. «Who's the next Billie Eilish? The female musicians poised for pop superstardom this summer». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  97. Lipshutz, Jason (2017 թ․ մարտի 23). «Billie Eilish Is Pop's Most Impressive 15-Year-Old». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  98. CARMEN CHU. «EMO-POP PRINCESS BILLIE EILISH WANTS YOU TO BE 'TERRIFIED'». bcgavel. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  99. 99,0 99,1 Kretowicz, Steph (2018 թ․ հուլիսի 13). «Don't Wanna Be You: Billie Eilish Interviewed». Clash. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  100. 100,0 100,1 100,2 100,3 Kaplan, Ilana (2017 թ․ մարտի 16). «Pop Newcomer Billie Eilish Wants to Make Sure You Never Forget Her». Paper. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  101. «PREMIERE + Q&A: FINNEAS Debuts "I'm In Love Without You" & Polaroid Gallery by Billie Eilish». Ones To Watch. 2017 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  102. 102,0 102,1 Almeida, Nicole (2018 թ․ ապրիլի 27). «Wholehearted Obsession: A Conversation with FINNEAS». Atwood Magazine. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  103. Petridis, Alex (2019 թ․ դեկտեմբերի 19). «'I never wanted a normal life': Billie Eilish, the Guardian artist of 2019». The Guardian.
  104. Bloom, Madison (2019 թ․ դեկտեմբերի 5). «Billie Eilish Directs Her New "xanny" Video: Watch». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  105. «Billie Eilish talks about Aurora (Türkçe Altyazılı)», YouTube (անգլերեն), Tunahan&Ceyda, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին
  106. Smith, Krista (2018 թ․ մայիսի 31). «Billie Eilish: The Young Upstart with Co-Signs from Lorde and Halsey». Vanity Fair (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  107. Haithcoat, Rebecca (2018 թ․ փետրվարի 21). «Don't Ask Billie Eilish To Smile». SSENSE. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  108. Martoccio, Angie (2019 թ․ հուլիսի 31). «The First Time: Billie Eilish». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  109. Shoemaker, Whitney (2019 թ․ հուլիսի 13). «Billie Eilish thanks Avril Lavigne for inspiring her in wholesome photo». Altpress (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  110. Weiss, Haley (2017 թ․ փետրվարի 27). «Discovery: Billie Eilish». Interview Magazine. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  111. «15-Year-Old Music Prodigy Billie Eilish On Influences, Inspiration And What She's Listening To RN». Elle. 2017 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  112. «Billie Eilish Revisits SPIN Covers of Madonna, Amy Winehouse and More». Spin. 2019 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին – via YouTube.
  113. «The Spice Girls respond after Billie Eilish pays tribute to Mel C with Sporty Spice t-shirt». The London Standard. 2019 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  114. Cusumano, Katherine. «Billie Eilish, Pop's 15-Year-Old Prodigy, Relishes Being a Terrifying Teen». W Magazine (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  115. Bassil, Ryan (2019 թ․ ապրիլի 4). «Billie Eilish and the Rise of Moody Pop». Vice (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  116. Song, Sandra (2019 թ․ ապրիլի 10). «Billie Eilish Wants the Lana Del Rey Comparisons to Stop». PAPER (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  117. Garza, Frida (2019 թ․ հունիսի 28). «Billie Eilish Says She Uses Fashion As a 'Defense Mechanism'». Jezebel. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  118. Mamo, Heran (2019 թ․ նոյեմբերի 27). «Here's Why Billie Eilish Says She Would 'Switch Lives' With Ariana Grande». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  119. McNamara, Brittney (2019 թ․ դեկտեմբերի 5). «Billie Eilish on Relating to Ariana Grande». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  120. «Ariana sei Dank - Billie Eilish hat wieder Lust auf Musik». Zeit Online (German). dpa. 2019 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  121. Konecky, Perri (2019 թ․ ապրիլի 3). «Billie Eilish's Style Is on a Whole Other Level, So Let's Give It Up For the Queen of Cool Comfort». POPSUGAR Fashion. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  122. Rearick, Lauren. «Billie Eilish Took an Ikea Bag and Made it Fashion». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  123. «Billie Eilish Is a 15-Year-Old Pop Prodigy—And She's Intimidating as Hell». Harpers Bazaar. 2017 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  124. «Billie Eilish Knows What You're Afraid Of». WVTF. 2019 թ․ ապրիլի 6. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  125. «Billie Eilish: music's 'terrifying' teen It Girl». Stuff.co.nz. 2020 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  126. Aitkenhead, Decca (2019 թ․ հունիսի 29). «Teen star Billie Eilish on therapy, her boyfriend and how fame has changed her». The Times. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  127. «Billie Eilish Reveals the Reason for Her Baggy Clothes in New Calvin Klein Ad». Teen Vogue. 2019 թ․ մայիսի 11. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  128. «Aus diesem Grund trägt Billie Eilish nur weite Baggy-Klamotten». MTV Germany. 2019 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  129. Womack, Kenneth (2019 թ․ մայիսի 10). «Billie Eilish is the new pop intelligentsia». Salon. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  130. Stiegman, Kelsey (2019 թ․ ապրիլի 4). «Billie Eilish Just Dropped a Sick Clothing Collection Inspired By Her "You Should See Me in a Crown" Video». Seventeen. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  131. Chin, Mallory. «Takashi Murakami & Billie Eilish Release More Collaborative Merch». HYPEBEAST. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  132. Burlet, Fleur (2019 թ․ հուլիսի 17). «EXCLUSIVE: Billie Eilish Fronts MCM Campaign». WWD (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  133. Li, Emma. «Watch Billie Eilish and Takashi Murakami's Music Video». V Magazine. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  134. «Billie Eilish on How Dreams Influence her Music for #BILLIExADOBE». YouTube (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  135. «Billie Eilish x Adobe "Synesthesia" by Laundry». STASH (անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  136. «#BILLIExADOBE». makeitcenter.adobe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  137. eilish, billie (2019 թ․ ապրիլի 5). «Billie and @CreativeCloud want you to complete a dream drawing for a chance to win $1k and meet & greet tickets to the "WHEN WE ALL FALL ASLEEP, world tour."». Twitter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  138. Penrose, Nerisha (2019 թ․ մայիսի 9). «Calvin Klein Debuts New #MyCalvins Campaign With Billie Eilish, Noah Centineo, and More». ELLE. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  139. Elizabeth, De. «Billie Eilish Wears Baggy Clothes So the World Doesn't Know "Everything" About Her». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  140. Song, Sandra (2019 թ․ մայիսի 23). «Billie Eilish Gets Candid About Coping With Her Mental Health». PAPER (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  141. Rettig, James (2019 թ․ մայիսի 23). «Billie Eilish Talks Mental Health In "Seize The Awkward" PSA». Stereogum. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  142. Rearick, Lauren. «We Can Now Dress Like Billie Eilish». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  143. Stiegman, Kelsey (2019 թ․ հուլիսի 19). «Billie Eilish Announces New '90s-Inspired Freak City Clothing Collection». Seventeen. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  144. Aniftos, Rania. «Billie Eilish Unveils Freak City Clothing Collaboration». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  145. Bobb, Brooke. «Billie Eilish Shut Down Shelter Island With an Intimate Performance at The Chanel J12 Yacht Club». Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  146. Nordstrom, Leigh (2019 թ․ հուլիսի 21). «Billie Eilish Brings the Heat to Shelter Island With Chanel». WWD (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  147. Steeber, Michael (2019 թ․ օգոստոսի 1). «Billie Eilish shares creative inspiration in new Today at Apple Music Lab». 9to5MaC. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  148. Li, Nicolaus. «Billie Eilish & Siberia Hills Link up on an Anime-Inspired Capsule». HYPEBEAST. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  149. Rearick, Lauren. «Billie Eilish Designed Another Set of Streetwear Items». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  150. Valdez, Nick. «Love Live! Fans Angry Over New Billie Eilish Merch Allegedly Stealing Art». Comic Book (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  151. VanMetre, Elizabeth (2019 թ․ օգոստոսի 11). «Billie Eilish's merch pulled off website after admitting to using stolen anime art». The Daily Dot (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  152. Stiegman, Kelsey (2019 թ․ օգոստոսի 12). «People Are Slamming Billie Eilish for Her Latest Merch Collab». Seventeen. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  153. «What Billie Eilish's Highland Park Neighborhood Tells Us About 21st-Century California». Zócalo Public Square. 2020 թ․ հունվարի 21. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  154. «Billie Eilish Reveals She Has Tourette Syndrome After Compilation of Her Tics Emerges Online». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  155. Nattress, Katrina. «Billie Eilish Explains How Synesthesia Affects Her Music». iHeartRadio. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  156. Seaberg, Maureen. «She's a Rainbow». Psychology Today. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  157. Kaufman, Gil. «Billie Eilish Talks Handling Fame, Life on the Road & Depression With Zane Lowe: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  158. Coscarelli, Joe (2019 թ․ մարտի 28). «Billie Eilish Is Not Your Typical 17-Year-Old Pop Star. Get Used to Her». The New York Times.
  159. Starostinetskaya, Anna (2019 թ․ հունիսի 14). «Billie Eilish Begs 26 Million Fans to 'Be Smarter' And Go Vegan». VegNews.
  160. «Billie Eilish's Don't Smile at Me tour to visit San Francisco's Rickshaw Stop this October». AXS (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  161. 161,0 161,1 Reed, Ryan (2018 թ․ հուլիսի 23). «Billie Eilish Plots North American Tour». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  162. Moore, Robby (2019 թ․ փետրվարի 4). «Billie Eilish Reveals North American Tour Dates for 'When We All Fall Asleep World Tour'». Daily Ovation. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  163. «Billie Eilish Is In Justin Bieber's 'Seasons' Finale: Watch». Billboard. 2020 թ․ փետրվարի 25. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  164. «Billie Eilish tackles body-shaming and releases powerful short film 'NOT MY RESPONSIBILITY'». NME.
  165. «Billie Eilish Documentary Announces Apple TV Plus Premiere Date». Variety. 2020 թ․ սեպտեմբերի 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Այլիշ» հոդվածին։
Նախորդող՝
Սեմ Սմիթ
«Writing’s on the Wall», 2015
Ջեյմս Բոնդ ֆիլմի գլխավոր սաունդթրեքի կատարողներ
Բիլլի Այլիշ
«No Time to Die (երգ)», 2020
Հաջորդող՝
-