Apple A9X

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apple A9X
ՎաճառողApple Inc.
ՆախագծողTSMC[1][2]
Min. feature size16[1][2][3] նանոմետր
ՄիկրոճարտարապետությունTwister[4] ARMv8-A-համատեղելի
Միջուկներ2[3]
L2 քեշ3 ՄԲ[1]
GPUPowerVR Series7XT (12 կլաստեր)[5]

Apple A9X, Apple ընկերության Apple Ax շարքի 64-բիթանոց երկմիջուկային ARMv8 ճարտարապետությամբ ARM միկրոպրոցեսոր, որը պատրաստվում է TSMC-յի գործարաններում 16 նանոմետրանոց FinFET տեխպրոցեսով[1]։

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

A9X-ում օգտագործվող "Twister" պրոցեսորային միջուկը Apple ընկերության կողմից արտադրվող 64-բիթանոց ARM-միջուկների երրորդ մակարդակն է[6]։ Միջուկները աշխատում են մինչև 2,26 ԳՀց հաճախականությամբ[1]։

Apple A8X-ին համեմատ, երկու անգամ ընդլայնված է եղել հիշողության բացթողային ընդունակությունը[3]։ Ըստ Apple-ի հայտարարման՝ նոր պրոցեսորը ունի 2.8 անգամ ավելի մեծ արտադրողականություն, քան A8X-ը, որը հիմնականում օգտագործվում էր iPad Air 2-ում[7][8]։

Ըստ Chipworks-ի գնահատման՝ պրոցեսորի տարածքը գրավում է 147 մմ2[1]:

Օգտագործվում է 12 կլաստերով ներդրված PowerVR Series7 3D-արագարար։ LPDDR4 հիշողությունը միանում է համակարգին 128 բիթ լայնությամբ լարով, ընդհանուր բացթողային ընդունակությունը գնահատվում է՝ 51,2 ԳԲ/վ[1]։

Պրոցեսորը սենսորներից ստացած ինֆորմացիան մշակելու համար օգտագործում է M9 կից պրոցեսոր։

Անկախ մասնագետները պնդում են, որ ըստ հզորության Apple A9X-ը մոտեցել է Intel Core M պրոցեսորներին[9]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple A9X պրոցեսոր օգտագործող սարքեր՝

  • iPad Pro 12,9 դյույմանոց էկրան[10]՝ 2015 թվականի նոյեմբերից;
  • iPad Pro 9,7 դյույմանոց էկրան[11]՝ 2016 թվականի մարտից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 More on Apple’s A9X SoC: 147mm2@TSMC, 12 GPU Cores, No L3 Cache // AnandTech, November 30, 2015 (անգլ.)
  2. 2,0 2,1 «Все однокристальные системы Apple A9X производятся на мощностях TSMC». IXBT. 17 ноября 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 The iPad Pro Preview: Taking Notes With iPad Pro: The A9X SoC & More To Come / AnandTech, November 11, 2015
  4. Joshua Ho. «iPhone 6s and iPhone 6s Plus Preliminary Results». anandtech.com.
  5. «Apple A9X под микроскопом: два ядра ARMv8, огромный GPU и 128-битный контроллер памяти». 3DNews. 2 декабря 2015. Վերցված է 2.12.2015-ին.
  6. «Apple Introduces iPad Pro Featuring Epic 12.9-inch Retina Display» (անգլերեն). Apple, press release. 09/09/2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. «new 64-bit A9X chip, with third-generation 64-bit architecture»
  7. Jessica Lipsky (9/9/2015). «Apple Unveils New Chips For Mobile A9, A9X promise large performance improvements» (անգլերեն). EETimes. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. iPad Pro // Apple (անգլ.): "A9X Chip... third‑generation chip with 64‑bit desktop‑class architecture. It delivers up to 1.8 times the CPU performance and double the graphics performance of iPad Air 2."
  9. «Apple A9X по мощности приблизился к чипам Intel Core M». MobiDevices. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  10. Трансляция сентябрьского мероприятия Apple! // DeepApple.com (09.09.2015)
  11. Трансляция мартовского «ивента» Apple! // DeepApple.com (21.03.2016)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]