Կոկոսյան կղզիների մարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկոսյան կղզիների մարտ
Թվական1914 թվականի նոյեմբերի 9-ը
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրԿոկոսյան կղզիներ, Հնդկական օվկիանոսից հյուսիս-արևելք
ԱրդյունքԱվստրալիացիները հաղթեցին
Հակառակորդներ
{{{2}}} ԱվստրալիաԳերմանական կայսրություն Գերմանական կայսրություն
Հրամանատարներ
Միացյալ Թագավորություն Ջոն ԳլոսոպԳերմանիա Կառլ ֆոն Մյուլեր
Կողմերի ուժեր
1 թեթև հածանավ1 թեթև հածանավ
1 Ածխանավ
Ռազմական կորուստներ
1 վնասված թեթև հածանավ
4 զոհ
12 վիրավոր
1 վնասված հածանավ
1 վնասված ածխանավ
131 զոհ
65 վիրավոր

Կոկոսյան կղզիների մարտ, տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կոկոսյան կղզիների մոտ, Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևելքում։ Գերմանական «Էմդեն» թեթև հածանավը Դայրեքշեն կղզում հարձակվում է բրիտանական մալուխային կայանի վրա՝ մալուխային կայանի և ռադիոկայանի ոչնչացման համար դեսանտ իջեցնելով, սակայն նրանց չի հաջողվում տագնապ բարձրացնել։ Մի քանի ժամ անց այստեղ ժամանում է ավստրալիական «Սիդնեյ» թեթև հածանավը։ Այս մարտը դեմ առ դեմ առաջինն էր Ավստրալիայի ռազմածովային ուժերի համար։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էմդեն»-ը ծով դուրս եկավ 1908 թվականին. այն ներկայացնում էր Կայզերլիխմարինեն (գերմանական ռազմա-ծովային ուժերը) Չինաստանի գերմանական Ցինդաո գաղութում և մտնում էր գերմանական Արևելա-Ասիական հածանավային էսկադրայի մեջ։ Պատերազմի սկսվելուն պես, 1914 թվականի օգոստոսի 4-ին էսկադրան հրաման ստացավ Խաղաղ օվկիանոսում խուսափելով դաշնակիցների ռազմա-ծովային ուժերի գերազանցությունից՝ Հոռն հրվանդանով գնալ Գերմանիա։ Միակ բացառությունը արվեց կորվետտեն-կապիտան Կարլ ֆոն Մյուլլերի հրամանատարության «Էմդեն»-ին, որը Անտանտի նավագնացության ռեյդերության նպատակով ուղղություն վերցրեց դեպի Հնդկական օվկիանոս։ Մյուլլերը հաճախ օգտագործում էր կեղծ չորրորդ ծխնելույզը, ինչը նավի ուրվագիծը նմանեցնում էր թեթև HMS Yarmouth հածանավի և որոշ այլ նավերի ուրվագծին։

Երեք ամսվա ընթացքում «Էմդեն»-ը խորտակեց 28 առևտրական և 2 ռազմական նավեր։ Այն նաև կրակեց և վնասեց Բրիտանական Հնդկաստանում, մասնավորապես Մադրասում գտնվող բրիտանական նավթապահեստները (միջադեպը հայտնի է որպես «Մադրասի ռմբակոծություն»)։ «Ժեմչուգ» ածխանավը, անվնաս մնացած բեռի հետ միասին, գրավվեց և հետագայում օգտագործվում էր որպես ուղեկցող նավ, իսկ անձնակազմը տարրալուծվեց գերամանցիների մեջ։ Մալայի մոտակայքում տեղի ունեցած Պենանգի մարտում «Էմդեն»-ը խորտակեց ռուսական «Ժեմչուգ» հածանավը և ֆրանսիական «Մուսկե» կործանիչը։ Հոկտեմբերի վերջերին «Էմդեն»-ի «որսի» գործում ներգրավվել էին Անտանտի՝ 60-ից ոչ պակաս ռազմանավեր։

Զուգադիպեց այն, որ նոյեմբերի 1-ին Եգիպտոս գնացող Ավստրալիական և Նորզելանդական բանակային կորպուսների պահականավախումբը դուրս եկավ Արևմտյան Ավստրալիայի Ալբանի քաղաքից։ Պահականավախումբն ուղեկցում էր չորս ՝ ավստրալիական «Սիդնեյ» և «Մելբուրն» թեթև, բրիտանական «Մինոտավր» զրահապատ և Ճապոնիայի Կայսրական նավատորմի «Իբուկի» զրահապատ հածանավերին։

Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոսյան կղզիների քարտեզը

Դայրեքշեն կղզու մալուխային և ռադիոկայանները տարածաշրջանում և Հնդկական օվկիանոսում Անտանտի կապի համակարգի ծայրահեղ կարևոր կոմպոնենտներ էին։ Մյուլլերը որոշեց ոչնչացնել ռադիոկայանի աշտարակը և կապի սարքավորումները։

Երբ նոյեմբերի 9-ի ժամը 6.00-ին «Էմդեն»-ը մոտեցավ կղզուն, Արևելյան հեռագրային ընկերության անձնակազմը հասկացավ, որ հարձակում կիրականացվի և հասցրեց եթեր հեռարձակել հաղորդակցություն հետևյալ բովանդակությամբ՝ «Տարօրինակ նավ կա ծավախորշի մուտքի մոտ» և «SOS, «Էմդենն» այստեղ է»։ Գերմանացիները շատ արագ 3 նավերով (1 մեծ և 2 փոքր) 50 հոգուց բաղկացած, հրաձիգներով զինված դեսանտ իջեցրին այստեղ՝ կապիտան-լեյտենանտ Հելմուտ ֆոն Մյուքքեի հրամանատարությամբ։ Կղզու վրա քաղաքացիական անձնակազմը որևէ դիմադրություն ցույց չտվեց, և Մյուքքեն նույնիսկ համաձայնեց հոգ տանել, որ 54-մետրանոց ռադիոկայմի պայթյունից հետո մնացորդները չընկնեն թենիսի հրապարակ։ «Էդմեն»-ը ազդանշան տվեց «Բյուրեսկին»՝ միանալու իրեն։

Այդ ընթացքում SOS-ազդանշանը ընդունվեց ԱՆԶԲԿ-ի (Ավստրալիական և նորզելանդական բանակային կորպուս) պահականավախմբի կողմից, որը գտնվում էր ընդամենը 55 մղոն (80 կմ) հեռավորության վրա, և վերջինիս հրամանատարը որոշում կայացրեց նավ ուղարկել օգնության համար։ Չնայած կղզի ուղևորվելու մեծ ցանկությանը, որի մասին արտահայտվել է «Իբուկի»-ի հրամանատարը, ժամը 7.00-ին պահակախմբից առանձնացավ «Սիդնեյ»-ը։ «Սիդնեյ»-ը Թագավորական ավստրալիական ռազմա-ծովային նավատորմի նավ էր, պատկանում էր «Չատամ» տիպի հածանավերին, կառուցված էր 1913 թվականին և գտնվում էր բրիտանական ռազմա-ծովային նավատորմի սպա, կապիտան Ջոն Գլոսսոպի հրամանատարության ներքո։

Երբ « Էմդեն»-ի դիտանավերը հայտնաբերեցին «Սիդնեյ»-ի մոտենալը, Մյուլլերին այլ ընտրություն չմնաց, բացի խարիսխ գցելուց և ավստրալիական հածանավի դեմ կռվի մեջ մտնելուց՝ Մյուքքեին և նրա դեսանտին թողնելով կղզում։

Գերմանական զորգերի ափհանումը Դիերկցիայում [1]

«Սիդնեյ»-ն ավելի մեծ էր, արագընթաց և լավ զինված (ութ 152-միլիմետրանոց հրանոթներով)՝ համեմատած «Էմդեն»-ի, որն ուներ տասը 105-միլիմետրանոց հրանոթներ։ Այդուհանդերձ, ժամը 09:40 –ին գերմանացի հրետանավորները առաջինը կրակ բացեցին 9,7 կմ հեռավորությունից և շուտով ոչնչացրեցին «Սիդնեյ»-ի նավախելի հեռաչափը և վնասեցին ցռուկային հրանոթը։ Դրանից հետո Գլոսսոպը օգտագործեց իր զենքի՝ արագության և հեռահարության առավելությունները, որպեսզի անհասանելի մնա գերմանական թնդանոթների համար և խույս տա հետագա վնասներից և կորուստներից։ Այդ ընթացքում իր սեփական հրետանավորները աստիճանաբար գտնում էին իրենց թիրախները՝ շարունակական և չափազանց ճշգրիտ կրակ ուղղելով «Էդմեն»-ի ուղղությամբ։

Ժամը 10:20-ին գերմանացիները կորցրեցին ղեկակառավարումը, էլեկտրիկին և ռադիոն։ Այնուամենայնիվ, մարտը շարունակվեց ևս մեկ ժամ։ Ժամը 11:15-ին նավի ծանր վնասվածքներից և գրեթե 100 կրակոցներից և տասնյակ սպանվածներ ունենալուց հետո Մյուլլերը որոշեց «Էդմեն»-ը ուղղորդել Նորտ Կիլինգ կղզու ափ՝ սուզումից խուսափելու համար։ «Սիդնեյ»-ը հետապնդեց «Բյուրեսկ» -ին, որը ջրասույզ էր եղե՝լ կրկնակի գրավումից խուսափելու համար։ Նավը ծանծաղուտի մեջ նետելուց հետո Մյուլլերը մոռացել էր իջեցնել դրոշը, և երբ «Սիդնեյ»-ը վերադարձավ, Գլոսսոպը «Էդմեն»-ին հնաձնվելու ազդանշան տվեց։ Քանի որ պատասխան չստացվեց, նա իր հրետանավորներին հրամայեց վերսկսել հրաձգությունը, որից հետո միայն սպիտակ դրոշը բարձրացվեց։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էդմեն»-ի ջախջախումից փրկվածները գերեվարվեցին, իսկ «Էդմեն»-ը ոչնչացվեց։ Նրա անձնակազմից 131 հոգի սպանվեցին և 65-ը վիրավորվեցին, ընդհանուր հաշվով 360 կորուստ ունեցավ։ «Սիդնեյ»-ն ունեցավ 4 սպանված և 4 վիրավոր։ Գլոսսոպը ավելի ուշ ասել է, որ ինքը «իրեն մարդասպան էր զգում»՝ անօգնական նավին վերջին համազարկի հրամանը տալով, բայց ինքը առկա իրավիճակում այլընտրանք չի ունեցել[1]։ Մոտ 230 փրկված գերմանացիներ «Սիդնեյ»-ից տեղափոխվել են «Էմփրեսս օֆ Ռաշիա»՝ Կոլոմբո փոխադրվելու համար[2]։

Միևնույն ժամանակ ֆոն Մյուքքեն և իր զինակիցները գրավեցին 125-տոննայանոց «Այշա» առագաստանավը, որը հանգրվանել էր ծովածոցում, և որոշ պաշարներ։ Նրանք ուղևորվեցին Սումատրա կղզի՝ Պադանգ, հոլանդական Օստ-Հնդկաստանի չեզոք տարածք։ Այստեղ նրանք դեկտեմբերի 13-ին հանդիպեցին գերմանական առևտրային նավերինն։ Մյուքքեի ջոկատը իր ճանապարհը Կարմիր ծովի վրայով շարունակեց դեպի Թուրքիա, ուր ժամանեց 1915 թվականի մայիսի 5-ին։ Այնուհետև ցամաքով նրանք վերջապես հասան Գերմանիա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Coulthard-Clark 2010, p. 98.
  2. Ships List: Description of Empress of Russia Արխիվացված 2012-02-04 Wayback Machine
  3. THE «AYESHA»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Coulthard-Clark, Chris (2010). The Encyclopaedia of Australia's Battles (Third ed.). Crows Nest: Allen and Unwin. ISBN 9781742373355.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]