Լևոն Մինասյան (պատմագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մինասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մինասյան
Ծնվել էհունիսի 8, 1920(1920-06-08) կամ 1920
ԾննդավայրՓերիա, Սպահանի նահանգ, Իրան կամ Խոյգան, Barf Anbar Rural District, Central District, Fereydunshahr County, Սպահանի նահանգ, Իրան
Վախճանվել էդեկտեմբերի 31, 2012(2012-12-31)
Վախճանի վայրՆոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան
Մասնագիտությունբանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական գործիչ, պատմաբան, թարգմանիչ, մատենագետ, երաժիշտ, նկարիչ և երաժիշտ դերասան
Քաղաքացիություն Իրան
ԿուսակցությունՀՅԴ
Պարգևներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Լևոն Մինասյան Վիքիդարանում

Լևոն Գալուստի Մինասյան (հունիսի 8, 1920(1920-06-08) կամ 1920, Փերիա, Սպահանի նահանգ, Իրան և Խոյգան, Barf Anbar Rural District, Central District, Fereydunshahr County, Սպահանի նահանգ, Իրան - դեկտեմբերի 31, 2012(2012-12-31), Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան), իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, պատմագիր, հասարակական գործիչ, մտավորական, գիտաշխատող, և Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարան-տպարանի տնօրենն է եղել և ծառայել նրա մատենադարանին։ Նա հեղինակել է ավելի քան 80 գիրք հայերեն և պարսկերեն լեզուներով, որից 35-ը նվիրված է Նոր Ջուղային[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Մինասյանը ծնվել է 1920 թվականի հունիսի 8-ին, Իրանի Փերիա գավառի Վերին Խոյգան գյուղում, որը գավառի ամենամեծ գյուղերից էր, և բնակիչները գաղթել էին Խոյից և մեծացել համեստ ընտանիքում։ Հայրը՝ Գալուստը, հողագործ էր և եկեղեցասեր։ Մինչ 13 տարեկան, Լևոնը սովորում է Ս․ Հովհաննես եկեղեցու թաղական դպրոցում, որից հետո մեկնում է Նոր Ջուղա՝ սովորելու այնտեղի հայոց ազգային երկսեռ դպրոցում և ապա կրթությունը շարունակում Սպահանի անգլիական դպրոցում[2]։

Դեռահաս տարիքից սկսում է բանաստեղծություններ գրել, հետազոտել և գրել։ Առաջին բանաստեղծությունն լույս է տեսել 1938 թվականին՝ դեռահասների համար նախատեսված ամսագրում։ 1940 թվականից իր անվամբ և «Նժդեհ» ու «Մասիս» կեղծանուններով սկսել է հոդվածներ հրատարակել հայալեզու թերթերում՝ բանաստեղծություններ, և գրաքննադատական, հետազոտական ու լրատվական հոդվածներ։ Ալիք օրաթերթում հրատարակել է ավելի քան 900 հոդված[2]։

21 տարեկանից միանում է [[ՀՅԴ]Հայ հեղափոխական դաշնակցության]], որին և անդամակցում է մինչ կյանքի վերջ։ Մեկ տարի հետո վերադառնում է Վերին Խոյգան, ամուսնանում[3], և մինչ 10 տարի որպես ուսուցիչ աշխատում Փերիայի տարբեր շրջաններում՝ դասավանդելով հայոց լեզու և պատմություն։ Ապա որպես ուսուցիչ և վերահսկիչ աշխատում Ջուղայի ազգային դպրոցներում[2]։ Մի քանի համախոհ երիտասարդի հետ գյուղում հիմնում են գրադարան Խաչատուր Աբովյանի անվամբ, որը 22 տարի աշխատում է գյուղում նրա տանը։ Նա նաև քաջալերում է նմանատիպ գրադարանների կառուցումը Փերիայի մյուս գյուղերում[3]։

1957 թվականին Նոր Ջուղայի Ս․ Ամենափրիչ վանքն է վարել։ 1960 թվականին, երբ Սպահանի համալսարանում սկիզբ է առնում Հայոց լեզվի և գրականության մասնագիտությունը, որոշում է 3 տարի որպես ազատ ունկընդիր մասնակցել բոլոր դասընթացներին[2]։

1967 թվականից ստանձնում է Ս․ Ամենափրկիչ վանքի թանգարանի տնօրինությունը, իսկ դրանից հինգ տարի հետո վանքի տպարանի վերահսկողության աշխատանքների տնօրեն է նշանակվում, իսկ 1972 թվականից՝ վանքի տպարանի վերահսկողության աշխատանքների տնօրեն։

30 տարի որպես ուսուցիչ ծառայելուց հետո, 1981 թվականին հանգստի է կոչվում և ապա ստանձնում Նոր Ջուղայի գրադարան-մատենադարանի պատասխանատվությունը[2]։

Նրա ամենակարևոր գործերից է «Պատմութիւն Նոր Ջուղայի եւ Փերիա գաւառի» գիրքը, որը Մինասյանի 10 տարի հետազոտական ջանքի արդյունքն է կազմում։ Այս գրքի շնորհիվ է վաստակել Լիբանանի «Գևորգ Մելիտինեցի» գրական մրցանակը, և նույն կազմակերպության կողմից լույս տեսավ գիրքը։ Նաև մեծ կարևորություն ունի «Սպահանի Ջուղայի պատմութիւնը» գրքի պարսկերեն թարգմանությունը Մոհամմադ Ալի Մուսաւի-Ֆերէյդանիի հետ միասին, որն առաջին անգամ լույս էր տեսել հեղինակ Հարություն Տեր-Հովհանյանի մահից 9 տարի հետո, և Սպահանի հայերի պատմության հեղինակավոր աղբյուրներից է համարվում և Սաֆավի ու Ղաջար ժամանակների պատմությունից արժեքավոր նյութեր է կրում[3]։

Առաջին անգամ ՀՍԽՀ է այցելել 1972 թվականին, իսկ ապա Հայաստան այցելել ևս հինգ անգամ։ ԱՄՆ այցելելուց հետո «Ալիք» օրաթերթին զրույցում հայտնել է․

Ճիգ է գործ դրւում սերունդների մէջ հայկականութիւնը վառ պահելու համար, սակայն շատ դժւար է, որով եւ այդպիսի մի երկրում հայութեան հայօրէն ապրելու ապագան յուսադրիչ չէ։

Նույն զրույցում Նյու Յորքի հայկական դպրոցների մասին նաև ասել է․

Արդիական միջոցներով ու հնարաւորութիւններով հայկական դպրոցներ կան, սակայն զուրկ՝ հայկականութիւնից ու ազգային ոգուց։

Նամակագրվել է ու մտերիմ է եղել Շիրազի հետ առանց հանդիպելու, և օգնել է, որ արտասահմանում տպագրվի երբ Խորհրդային Հայաստանում չէր թույլատրվում տպագրվել։

Ունեցել է 8 երեխա[1]։

Պատվոգրեր և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Քէմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից արժանացել է 1996-1997 թվականների «Տարւայ մարդ» կոչումին[2]։

2000 թվականին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի կողմից պարգևատրվել է Կիլիկյան ասպետ շքանշանով։ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը 2001 թվականի սեպտեմբերին նրանց շնորհել է Հակոբ Մեղապարտի անվան շքանշան։ Ապա 2012 թվականին ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից շնորհվել է Վիլիամ Սարոյանի անվան մեդալ[2]։

Նա նաև պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և Նոր Ջուղայի բարեգործական ընկերակցության մեդալով, ինչպես նաև տասնյակ պատվոգրերով[1]։

Հետմահու[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսին Իրան-Հայաստան բարեկամության պալատի նախաձեռնությամբ կազմակերպվել է Լևոն Մինասյանի մեծարանքի երեկո Թեհրանի գրքի միջազգային 27-րդ ցուցահանդեսի շրջագծում[4]։

Մահից հետո, ըստ պատմագրի ցանկության, դուստրը նրա ողջ արխիվը, ներառյալ ավելի քան 3000 գիրք պարունակող անձնական գրադարանը նվիրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։ Նվիրատվության մաս են կազմել նաև թանկարժեք գեղանկարներ, բնանկարներ, արժեքավոր իրեր, և լուսանկարներ[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմություն Նոր Ջուղայի և Փերիա գավառի
  • Պատմագիր Ստեփաննոս Երէց․ Սեղմ տողեր նրա կեանքի ու գրականութեան մասին (1956)
  • Փերիայի հայ աշուղները․ Իրենց համառօտ կենսագրական եւ ստեղծագործական նմոյշներով (1964)
  • Նոր-Ջուղա․ Ուղեցոյց գրքոյկ (1965)
  • Երգասաց Տէր Կարապետ․ Կեանքն ու հայերէն երգերը (1967)
  • Նոր-Ջուղայի Ս. Ամեինափրկիչ վանքի թանգարանը․ (Համառօտ ակնարկ) (1968)
  • Սպահանի համալսարանի գրական բաժանմունքի հայերէնի ճիւղը․ Հաստատման 10-ամեակի առթիւ 1961-1971 (1971)
  • Պատմութիւն Փերիայի հայերի - 1606-1956 (1971)
  • Իրանի հայկական վանքերը․ Ս. Թադէոս, Ս. Ստեփանոս եւ Ս. Ամենափրկիչ (1971)
  • Ցուցակ ձեռագրաց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանաց թանգարանի (գերմաներէն՝ Katalog der armenischen Handschriften in der Bibliothek des Klosters in Neu-Djoulfa) (1972)
  • Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց (գերմաներէն՝ Majr c̣ouc̣ak hajerēn dzeṙagrac̣ = Haupt-Catalog der armenischen Handschriften)
  • Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը - 1636-1972 (1972)* Աշուղ Մարգար (Օհան Օղլի)․ Կեանքն ու գուսանական երգերը (1972)
  • Երգերի մի նոր փունջ․ Փերիայի երգասացներից (1973)
  • Հայերէն երկու գրչագիր Նիւ Եորքի «Հանրային գրադարան»-ում (1973)
  • Նամակագրութեան կանոններ․ Դպրոցականների եւ մեծերի համար (1973)
  • Համառօտ ակնարկ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի շրջափակում գտնուող տապանաքարերի վրայ (1974)
  • Պատմութիւն Փերիոյ հայոց հիւանդանոցի 30-ամեայ գոյութեան - 1942-1972 (1975)
  • Գրաբարի գործնական դասընթաց (1976)
  • Նոր Ջուղայի ուղեցոյց (1976)
  • Անմեղ զոհ (1976)
  • Ինչպէս տեսայ Ամերիկան (1976)
  • Դիւան Ն. Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի 1600-1900․ Ուղեցոյց գրքոյկ (1976)
  • Մտորումներ․ Յոյզեր․ Ապրումներ ։ [Բանաստեղծություն] (1977)
  • Յուշամատեան Փերիոյ կրթասիրաց միութեան 50-ամեակի հանդիսի (1978)
  • Համառօտ պատմութիւն Փերիոյ Կրթասիրաց Միութեան յիսնամեայ գործունէութեան - 1928-1978 (1978)
  • Պայքարի ոգին (1980)
  • Ծանօթագրութիւններ Նոր Ջուղայի պատմութեան (1980)
  • Երազ երկիրը՝ Հայաստան (1980)
  • «Ալիք»-ն ու իր տպագրած գրքերը․ (Հիմնման 50-ամեակի առթիւ) 1931-1981 (1981)
  • Մի քանի նոր գրչագրեր (1981)
  • Պատմութիւն Նոր Ջուղայի հայ մշակութային միութեան 20-ամեայ գոյութեան - 1962-1982 (1982)
  • Հայերէն ինքնուսույց (1982)
  • Մի քանի գրաւոր փաստաթղթեր ԺԷ. դարի նկարիչ Մինասից (1982)
  • Ոսկերչութիւնը Նոր Ջուղայում (1983)
  • Դիւան Ս. Ամենափրկիչ վանքի 1606-1960․ Արխիւի ուղեցոյց գրքոյկ (1983)
  • Իրանի հայկական եկեղեցիները․ Ընդհանուր ակնարկ (1983)
  • Հայկական անուններ (1979, 1983)
  • «Մոդերն» տպարանը եւ իր տպագրած գրքերը 1922-1982 (Հիմնման 60-ամեակի առթիւ) (1984)
  • Պատմութիւն Նոր Ջուղայի հայոց ազգային երկսեռ դպրոցների 1880-1985 (Հիմնման 105 ամեայ յոբելեանի առթիւ) (1985)
  • Նոր Ջուղայի գերեզմանատունը (1985)
  • Նամակագրութեան կանոններ (1979, 1985)
  • Մի պտոյտ Եւրոպայում․ Ճամբորդական տպաւորութիւններ (1986)
  • Օրացոյց 1987 ։ [Յաւելւած] (1986)
  • Նոր-Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանը (1988)
  • Նոր-Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքը (1988)
  • Հայկական անուններ (1988)
  • Հայ ազգային տօները (1988)
  • Յուշամատեան Ն. Ջուղայում հիմնւած տպարանի և առաջին գրքի տպագրութեան 350-ամեակի յոբելենական հանդէսի (1989)
  • Մէկ շաբաթ Հնդկաստանում (1990)
  • Գրչութեան արւեստը Նոր Ջուղայում (1991)
  • Հայերը Իրանում (անգլերեն՝ Armenian in Iran) (1991)
  • Նոր-Ջուղայի հայուհեաց բարեգործական ընկերութիւնը․ Պատմական համառօտ ակնարկ՝ 100-ամեակի առթիւ 1892-1992 (1992)
  • Նոր Ջուղայի եկեղեցիները (1992)
  • Ցուցակ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի նոր ստացուած գրչագրերի (1994)
  • Իրանահայ պարբերական մամուլը․ Հայ առաջին մամուլի «Ազդարար»-ի 200 (1794-1994) և Իրանահայ առաջին մամուլի «Շավիղ»-ի 100 ամեակի (1894-1994) առթիւ (1994)
  • Նոր Ջուղայի Վանքի օրացոյցի տպագրութեան 120-ամեակը
  • Նոր Ջուղայի թատրոնը (Հարյուրամյակի առթիւ) 1886-1986 (1995)
  • Սպահանի հայոց թեմի առաջնորդները 1606-1996 (1996)
  • Բարեգործ ու մեկենաս Ջուղայեցիներ (1997)
  • Մատենագիտական ցանկ․ Հայ գրականութիինից պարսկերէն լեզւով կատարւած թարգմաննութիւնների եւ ինքնուրոյն գրւածքների (1997)
  • Հայաստանեայց եկեղեցին եւ հայ հաւատացեալը (1997)
  • Գիւղական բառ ու բան (Փերիա գաւառ) (1998)
  • Նոր Ջուղան ավելի քան մէկ և քառորդ դարում 1856-1996 ։ (Նոր Ջուղայի պատմութիւն Գ. հատոր) (1999)
  • Իրանի առաջին տպարանը և Սպահանի տպարանների ցանկը (պարսկերեն) (2000)
  • Պատմութիւն Փերիայի հայերի - 1606-1956 (2001)
  • Հայ տպագիր գիրքը Իրանում 1638-2000 (2001)
  • Նոր աշխարհ կերտենք (2002)
  • Յոյզեր-ապրումներ․ Բանաստեղծութիւնների ժողովածու (2002)
  • Թատերգների ժողովածու (2002)
  • Ժողովածու ճամբորդական տպաւորութիւնների (2003)
  • Իրանի հայկական վանքերը (2003)
  • Ազգային եւ մշակութային գործիչներ (2004)
  • Բանաստեղծութիւնների ժողովածու նւիրւած Լեւոն Մինասեանին (2006)
  • Թոռնիկ ու պապիկ․ Չնաշխարհիկ թոռնիկս Քաջայր Մինասեան (2006)
  • Նոր Ջուղայի խօջաները, վաճառականների հաշւեմատեանները եւ անւանացանկ ազգային ու մշակութային գործիչների (2006)
  • Նոր Ջուղայի նկարիչները (2006)
  • Հայերն Իրանի Խուզստան եւ Ֆարս նահանգներում․ Սպահանի թեմի մասնակցությիւնը Իրան-Իրաք պատերազմին (2006)
  • Հայոց մեծ բանաստեղծ Յովհաննէս Շիրազ (2007)
  • Մատենագիտական ցանկ Սպահանի հայոց թեմին վերաբերող հայերէն, պարսկերէն եւ անգլերէն գրքերի ու յօդւածների (2007)
  • Յուշեր և պատմվածքներ (2007)
  • Նոր Ջուղան եւ իր հիմնման 400-ամեակը - 1606-2006 (2008)
  • Նոր Ջուղան իր ամբողջութեան մեջ․ Եկեղեցիներ, դպրոցներ, ազգային հաստատութիւններ եւ մշակութային ու բարեսիրական միութիւններ (2008)
  • Անւանացանկ Փերիա գաւառում պաշտոնաւարած հայ ուսուցիչ-ուհիների (2008)
  • Հայաստանի Հանրապետութեան ոսկու ֆոնդը Նոր Ջուղայում եւ հայերի գորգագործութիւնը Իրանում (2008)
  • Հայ տպագիր գիրքը 1512-1920․ Գրախոսականներ (2010)
  • Յոբելեան նւիրւած Նոր Ջուղայի հայ կանանց գթութեան միութեան 85-ամեակին -1915-2000 (2010)

وصف بناهاى مشهور اصفهان* ‏ ‏تاريخ جلفاى اصفهان * ‏ ‏اولين چاپخانه ايران و فهرست چاپخانه‌هاى اصفهان* ‏

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպահանի Ջուղայի պատմութիւնը (հեղինակ՝ Յարութիւն Տէր-Յովհանեան, թարգ․ Մուսաւի-Ֆերէյդանիի հետ միասին) (հայերէնից պարսկերէն՝ تاریخ جلفای اصفهان)

Իր մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոբելեան նւիրւած վաստակաւոր ուսուցիչ եւ ազգային գործիչ Լեւոն Մինասեանի ծննդեան 70 եւ գրական գործունէութեան 50-ամեակին (1990)
  • Յուշամատեան Լեւոն Մինասեանի ծննդեան 70 եւ գրական գործունեութեան 50-ամեայ յոբելեանի (1990)
  • Մարքիզի «Ով ով է աշխարհում» (1997)
  • Ժողուածու Լեւոն Մինասեանին նւիրւած կենսագրական յօդւածների (2005)
  • Ընդհանուր ցանկ Լեւոն Մինասեանի տպագրած գրքերի (2006)
  • Նկարչական ալբոմ Լեւոն Մինասեանի (2006)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ռուզան Մինասյան (20150806). «Լեւոն Մինասյանի դուստրն իր հոր արխիվը նվիրեց թանգարանին». Առավոտ օրաթերթ. Վերցված է 20170718-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Համո Պետրոսյան (20140116). «ՅԻՇԱՏԱԿ - Տիպար մարդը եւ տիպար հայը - Լեւոն Գալուստ Մինասեան». Ալիք օրաթերթ. Վերցված է 20170718-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 Էդվարդ Հարությունյան (2012). «Լևոն Մինասյան․ հայոց մշակույթի և գրականության հետազոտող (պարսկերեն)». Պայման եռամսյակաթերթ (համար 62). Վերցված է 20170718-ին.(չաշխատող հղում)
  4. «Մեծարանքի օր ի յիշատակ հանգուցեալ Լեւոն Մինասեանի». Ալիք օրաթերթ. 20140505. Վերցված է 20170718-ին.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Մինասյան (պատմագիր)» հոդվածին։