Բրենդին և միսթր Վիսկերսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենդին և միսթր Վիսկերսը
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
ԿերպարներBrandy Harrington? և Mr. Whiskers?
Պատմվածքի վայրԱմազոնի խոնավ անտառներ
ԵրաժշտությունKevin Riepl?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքDisney Channel և Toon Disney?
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ77
ՊրոդյուսերTimothy Björklund?
ՌեժիսորTimothy Björklund?
ԸնկերությունDisney Television Animation
Էկրաններին է
օգոստոսի 25, 2006
Սերիայի տևողություն25 րոպե


«Բրենդին և պարոն Վիսկերսը» (անգլ.՝ Brandy & Mr. Whiskers), Walt Disney Television Animation-ի կողմից ստեղծված ամերիկյան անիմացիոն սերիալ, որը պատմում է Ամազոնի ջունգլիներում քմահաճ շուն Բրենդի Խերիգթոնի և անկարգ ճագար պարոն Վիսկերսի արկածների մասին, որտեղ նրանք հայտնվել էին պատահական՝ ինքնաթիռից ընկնելով։ Շոուի օրիգինալ փոխհաղորդումը երկարաձգվեց մինչև 2004 թվ.-ի օգոստոսից 2006 թվ.-ի օգոստոսը։ Սերիալում կա ընդամենը 77 դիպված (2 սեզոն՝ 41 և 36 դիպվածներով), դրանցից 39-ը թարգմանվել են ռուսերեն և փոխհաղորդվել ռուսալեզու Դիսնեյ հեռուստաալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսների հանդիպումը տեղի է ունենում  ինքնաթիռի ուղեբեռային բաժանմունքում, որը թռչում էր Հարավային Ամերիկայի ջունգլիներով։ Վիսկերսը ոչ դանդաղ Բրենդիին է առաջարկում իր ընկերությունը, բայց շունը դրան արձագանքում է շատ սառը։ Շուտով Վիսկերսի պատճառով հերոսները ընկնում են ինքնաթիռից։ Հրաշքով վերապրելով անկումը՝ նրանք հայտնվում են ջունգլիների մեջտեղում։ Այստեղ նրանց սպասվում է ոչ քիչ նոր ծանոթություններ և հարթել մեկը մյուսի թերությունները, դառնալ ոչ ուրիշը, քան  քույր ու եղբայրը։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդի Խերինգսթոն (անգլ.՝ Brandy Harrington of the Florida Harringtons) Առաջին գլխավոր հերոսը։ Գլամուրային շնիկը, ով ամբողջ կյանքը ապրել է Պալմ Բիչում՝ Ֆլորիդայում, իր հարուստ տերերի հետ ճոխ առանձնատանը։ Այդպիսի կյանքը նրան դարձրել էր եսասեր և մեծամիտ։ Հայտնվելով ջունգլիի պայմաններում՝ Բրենդին ընկերացավ նապաստակ պարոն Վիսկերի հետ։ Նա բանեցնում է իր պճնամոլությունը և մեծամտանում։ Բրենդին իրեն համարում է զտարյուն սպանյել։ Սակայն հաճախ ջղայնանում է նապաստակի պատճառով, այնքան, որ երբեմն կարող էր անգամ խենթանալ։ Բայց միևնույնն է, անչափ սիրում է Վիսկերսին, ինչպես իր ընկերոջը, որ չի խանգարում գրեթե միշտ հաշտվելու համար։  

Պարոն Վիսկերս (անգլ.՝ Mr. Whiskers) Երկրորդ գլխավոր հերոսը։ Ոչ շատ լուրջ, չափազանց ակտիվ և փնթի նապաստակ, որ սիրում է հոտոտել իր թաթերը, փորփրել քիթը և ականջները։ Չնայած նրա բոլոր թերություններին, Վիսկերսը ունի բարի սիրտ։ Մի երկու անգամ գլորեց իր ընկերուհուն, որը համարվում էր ակնարկ իր անպատասխան զգացմունքների։ Վիսկերսը մեծ լավատես է։ Մուլտսերիալում երբեք չենք հանդիպում նրա ոչ հեշտ անցյալի մասին ակնարկի, չնայած որ Վիսկերսը չէր դադարել ուրախանալ կյանքով և նրանից գոհունակություն ստանալ։

Լոլա Բոա (անգլ.՝ Lola BoaLola Boa) Վարդագույն վիշապօձ մանուշակագույն շերտագծերով։ Լոլան առաջինն էր, ում Բրենդին և պարոն Վիսկերսը հանդիպեցին ջունգլիներում։ Նա միշտ ուրախ էր օգնել ընկերներին և հուշել ճիշտ մտքեր։ Լոլան շատ էր անհանգստանում իր վերջույթների և մազերի բացակայության պատճառով, և նրան շատ էին հուզում այդ մասին հիշողությունները։ Հավանորեն համարվում է Բրենդիի և պարոն Վիսկերսի ամենամոտ ընկերը ջունգլիի բնակիչներից։

Շերիլ և Մերիլ (անգլ.՝ Cheryl and Maryl) Երկվորյակ սղոցակտուցներ, ովքեր միշտ գտնում են առիթ, որպեսզի վիճեն միմյանց հետ։ Սովորաբար այդպիսի կռիվները ավարտվում են ծեծկռտուքներով, որոնք էլ իրենց հերթին ավարտվում են զինադադարով։ Երկու քույրերին գործնականորեն տարբերելն անհնար է, այն տարբերությամբ, որ Շերիլն ունի ավելի բարձր ձայն, քան Մերիլը (անգլալեզու տարբերակում բարձր է Մերիլի ձայնը)։

Մարգո (անգլ.՝ Margo) Փայտոջիլ, ով տարբերվում է զգացմունքների ոճով և մեծամտությամբ։ Նա իրենից ներկայացնում է ջունգլիների այլընտրանք ոմն Բրենդիի։ Հենց ինքը Բրենդին էլ ընդգծում է առաջին հանդիպումը, որ Մարգոն էլ, ինչպես ինքը «գնահատում է կարգավիճակը և դիրքը»։

Էդ (անգլ.՝ Ed) Ֆլեգմատիկ կապույտ ջրասամույր։ Էդը սիրում է պատմել երկար և տխուր պատմություններ և տարածել անհեթեթ քննախոսություններ, եթե գտնվում է իրեն հետաքրքիր թեմա։ Նա քիչ հարդարված է, բայց երբեք չի մոռանում հարգանքը և սովորությունը և անգամ Բրենդիին կոչում է «տկին Բրենդի»։ Մի խոսքով, Էդը գրեթե լիովին համարվում է Վիսկերսի հակապատկերը, որը չի խանգարում նրանց հորինել տարբեր խենթ գաղափարներ և միասին իրականացնել դրանք։

Միապետ Գասպար Լե Գեկո /բռնապետ/անձրևային անտառների երաժշտական ղեկավար (անգլ.՝ Gaspar Le’Gecko dictator/entrepreneur/musical director of the Amazon Rainforest) Յագուար, ջունգլիների ինքնահռչակ թագավոր։ Նշվում է նրանով, որ զբաղեցնում էր այս պաշտոնը այն բանի պատճառով, որ ոչ ոքի համար ջունգլիներում իշխանի պաշտոն չկա։ Այս հերոսի հետ հանդիպումը տեղի է ունենում առաջին դիպվածում, երբ Գասպարը Բրենդիին առաջարկում է Վիսկերսի փոխանակություն, որպեսզի ուտի։ Նրան հաճախ կարելի է տեսնել իր կամակատարների՝ կապիկների հետ։ Գասպարը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի ստանա ցանկացածը, հաճախ իր նպատակների համար օգտագործում էր ուրիշների ուժը։ Այդտեղ ոչ քիչ է ընդգծվում այն, որ Գասպար Լե Գեկոն համարվում է զգացմունքային անձ. նա սիրում է բալետ և հավաքում է տիկնիկների հավաքածու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]