Օտակար Վավրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտակար Վավրա
Otakar Vávra
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1911(1911-02-28)[1][2][3][…]
ԾննդավայրՀրադեց Կրալովե, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4]
Մահացել էսեպտեմբերի 15, 2011(2011-09-15)[5][1][2][…] (100 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխիա[3][4]
Քաղաքացիություն Չեխիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ և մանկավարժ
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Otakar Vávra Վիքիպահեստում

Օտակար Վավրա (չեխ․՝ Otakar Vávra, փետրվարի 28, 1911(1911-02-28)[1][2][3][…], Հրադեց Կրալովե, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4] - սեպտեմբերի 15, 2011(2011-09-15)[5][1][2][…], Պրահա, Չեխիա[3][4]), չեխ կինոռեժիսոր և սցենարիստ, չեխիայի ամենանշանավոր կինեմատոգրաֆիստներից մեկը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտակար Վավրան ծնվել է 1911 թ. փետրավի 28-ին։ Մասնագիտությամբ ճարտարապետ է եղել։ Սակայն ընտրել է կինեմատոգրաֆիստի աշխատանքը։

Մոտ 50 տարի ակտիվ զբաղվել է կինեմատոգրաֆիական աշխատանքներով։ 1929 - 1930 թթ. մասնակցում է վավերագրական ֆիլմերի նկարահանումերի։ Կարիերայի սկզբում աշխատալել է որպես սցենարիստ։ 1936 թ. ռեժիսոր Գուգո Գաասի հետ համատեղ նկարահանում է իր առաջին լիամետրաժ ձայնային ֆիլմը՝ «Ուղտը ասեղի ծակի միջով»։ Իսկ հաջորդ տարի արդեն նկարահանում է իր առաջին աշխատանքը՝ «Փիլիսոփայական պատմություններ» (Filosofská historie)։

Նրա լավագույն աշխատանքները պատմական թեմաներով նկարահանված ֆիլմերն են, որոնք աչքի են ընկնում հատկապես զգեստների բեմադրությամբ։ Մյուս ուղղությունը նրա լիրիկական ֆիլմերն են, որտեղ նկարագրվում է սիրո և կրքերի խորությունը։

Օտակար Վավրան նաև զբաղվել է կրթական աշխատանքներով։ 1949 թ. ստացել է դոցենտի կոչում։ 1963 թվականին Պրահայի երաժշտական արվեստների ակադեմիայի կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ֆակուլտետի պրոֆեսոր է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

50-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ է։
Նշանավոր ռեժիսորական ֆիլմերից են՝

  • 1934 - Մենք ապրում ենք Պրահայում (Žijeme v Praze)
  • 1935 - Նոյեմբեր (Listopad)
  • 1936 - Ուղտը ասեղի ծակի միջով (Velbloud uchem jehly)
  • 1937 - Փիլիսոփայական պատմություն (Filosofská historie)
  • 1937 - Կուսություն (Panenství)
  • 1939 - Կապույտ հագած աղջիկը (Dívka v modrém)
  • 1939 - Յումորեսկա (Humoreska)
  • 1939 - Կախարդական տուն (Kouzelný dům)
  • 1940 - Սիրուհին դիմակով (Maskovaná milenka)
  • 1940 - Բժիշկ Հեգելի հաճախորդուհին (Pacientka dr. Hegla)
  • 1940 - Խաբեություն Ռուբենսի հետ (Podvod s Rubensem)
  • 1940 - Իմ հեքիաթ (Pohádka máje)
  • 1942 - Կախարդվածը (Okouzlená)
  • 1942 - Հիմա կգամ (Přijdu hned)
  • 1943 - Բարի ճանապարհ (Šťastnou cestu)
  • 1945 - Հայրենիքը դիմավորում է (Vlast vítá)
  • 1946 - Ճանապարհ դեպի բարիկադներ (Cesta k barikádám), վավ.
  • 1946 - Անխոնջ բակալավրը (Nezbedný bakalář)
  • 1947 - Նախազգացում (Předtucha)
  • 1948 - Կրակատիտ (Krakatit)
  • 1949 - Համր բարիկադ (Němá barikáda)
  • 1952 - Հարձակում (Nástup)
  • 1954 - Յան Հուս (Jan Hus)
  • 1955 - Յան Ժիժկա (Jan Žižka)
  • 1957 - Բոլորին դեմ (Proti všem)
  • 1958 - Քաղաքացի Բրիխ (Občan Brych)
  • 1959 - Առաջին բրիգադան (První parta)
  • 1960 - Ժողովրդական նկարիչ Զդանեկ Շտեպանեկ (Národní umělec Zdeněk Štěpánek), վավ.
  • 1960 - Ոստիկանական ժամ (Policejní hodina)
  • 1961 - Օգոստոսյան կիրակի (Srpnová neděle)
  • 1961 - Գիշերային հյուրը (Noční host)
  • 1962 - Տաք սիրտ (Horoucí srdce)
  • 1965 - Ոսկե ռենետներ (Zlatá reneta)
  • 1966 - Սիրավեպ կոռնետի համար (Romance pro křídlovku)
  • 1968 - Տասներեքերորդ սենյակը (Třináctá komnata)
  • 1969 - Վհուկների մուրճ (Kladivo na čarodějnice)
  • 1973 - Դավաճանության օրեր (Dny zrady I., II.)
  • 1974 - Սոկոլովո (Sokolovo)
  • 1976 - Պրահայի ազատագրումը (Osvobození Prahy)
  • 1977 - Սիրո և պատվի պատմություն (Příběh lásky a cti)
  • 1980 - Խավար սիրտը (Temné slunce)
  • 1983 - Յան Ամոսի ճանապարհորդությունը (Putování Jana Amose)
  • 1984 - Կատակերգակը (Komediant)
  • 1984 - Օլդրժիխ և Բոժենա (Oldřich a Božena)
  • 1985 - Վերոնիկ (Veronika)
  • 1989 - Եվրոպան վալս է պարում (Evropa tančila valčík)
  • 2002 - Իմ Պրահա (Moje Praha)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտակար Վավրա» հոդվածին։