Սեր առանց խոսքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեր առանց խոսքի
հինդի՝ कोयला
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա, մարտաֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1997
Լեզուհինդի
ՌեժիսորՌակեշ Ռոշան
ՊրոդյուսերՌակեշ Ռոշան
Սցենարի հեղինակՍաչին Բհոումիկ
ԴերակատարներՇախրուխ Խան, Մադհուրի Դիկշիտ, Ամրիշ Պուրի և Ջոնի Լևեր
ԵրաժշտությունՌաջեշ Ռոշան և Վանգելիս
Տևողություն167 րոպե
Շահույթ120 մլն ռուպի[1][2]

Սեր առանց խոսքի (հինդի՝ कोयला), հնդկական էքշն-թրիլեր, նկարահանվել է ռեժիսոր և պրոդյուսեր Ռակեշ Ռոշանի կողմից և վարձույթի է դուրս եկել 1997 թվականի ապրիլի 18ն։ Ֆիլմում նկարահանվել են Շախրուխ Խանը, Միդխուրի Դիկշիտը, Ամրիշ Պուրին։ Մոնիշ Բեխլ հայտնվել է, որպես հրավիրված դերասան։ Կնինոնկարի դրամարկղային հասույթը նույնիսկ չի բավականացրել փողհատուցել բյուջեն[2] և ֆիլմը դիտվում է որպես ձախողում[3]։

Այս ֆիլմում Ամրիշ Պուրին արժանացել է Filmfare մրցանակի լավագույն բացասական կերպարի համար[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաջա — իշխանական, ագահ, տարեց սեփականատերը ածխի հանքի։ Մի քանի տարի առաջ նա գտել է ադամանդներ, որոնց շնորհիվ դարձել է հարուստ, այժմ իշխում է աշխատողներին իր եղբոր օգնությամբ՝ Բրիջվի։ Բացի այդ, Ռաջին ունի նվիրյալ, համր ծառան, Շանկար անունով։

Մի օր Ռաջյի աչքին է ընկնում գյուղական գեղեցկուհին Գաուրին։ Հասցնելով աղջկան խելագար կրքի, նա ուղարկում է առաջարկ՝ ամուսնանալու, լուսանկարի հետ միսաին Շանկարի։ Գաուրին սիրահարվում է Շանկարին։

Հարսանիքի օրը Գաուրին ճանաչում է Շանկարին ամբոխի միջից, պոկում է հարսանյաց ծածկոցը և սարսափում է ծեր և չար փեսացույի դեմքը տեսնելով, ծածկված կնճիռներով։ Չցանկանալով ապրել ծերուկի հետ, Գաուրին Շանկարի հետ փախչում են ջունգլիներ։ Զայրացած Ռաջան ուղարկում է նրանց հետևից զինված մարդկանց ուղղաթիթներով և մեքենաներով։

Շանկարը և Գաուրին փրկվում են հետապնդումից Ռաջայի և իր մարդկանց, թաքնվում են ջունգլիում։ Մի քանի իր մարդկանց մահից հետո Ռաջան որոշում է թողնել որոնումները և դուրս գալ ջունգլիից։

Ոչինչ չկասկածող Շանկարը և Գաուրին վայելում են միմյանց ներկայությունը։ Դրանից օգտվելով Ռաջան անակնկալի է բերում նրանց և կրակում Գաուրի վրա։ Փամփուշտը դիպում է աղջկա ուսին։ Շանկարը շտապելով օգնել իր սիրեցյալին, բռնվում է Ռաջայի և իր մարդկանց կողմից։ Վիրավոր երիտասարդին նետում են ժայռից, այնպես մտածելով թե նա մեռած է։ Ռաջան գիտակցության բերոլով Գաուրին, հանձնում է պոռնկանոց Չանդաբա։

Արյունահոսող Շանկարին գտնում են բժիկը և իր որդին։ Իր տանը ծեր բժիշկը մշակում է վերքերը երիտասարդի և Շանկարը իմանում է, որ նա չի կարողացել խոսել, մանկության տարիներին ստացած կոկորդի վնասվածքի պատճառով։ Արդյունքում ծերունու հարցերի շնորհիվ Շանկարին վերադառնում է հիշողությունը։

…Երիտասարդի հայրը աշխատել է Ռաջի հանքում։ Մօր նա գտավ այնտեղ ադամանդներ։ Ընտանիքի հայրը ցույց է տալիս դրանք իր կնոջը։ Ցանկանալով տիրանալ ադամանդներին, Ռաջը ուղարկում է իր մարդկանց սպանելՇանկարի ծնողներին։ Տուն վերադառնալով Շանկարը տեսնում է ծնողների դիակները և տղան սպառնում պատմել ամենի մասին։ Բայց հանքի տերը (իսկ դա նա էր) կանխում է այդ, մտցնելով Շանկարի բերանը տաք ածուխ։ Շուտով Շանկարի ծնողների մահվան մասին իմանում են ամբողջ աշխատողները։ Ռաջան խնդրում է ոչինչ չկասկածող տղային մատնացույց անել իր ծնողներին սպանողին։ Տանն է մոտենում մեքենա մի խումբ տղամարդկանցով, որոնք նման են մարդասպաններին։ Շանկարը ցույց է տալիս նրանց և Ռաջան հրամայում է ոստիկաններին բռնել նրանց։ Հանքի տերը իր վրա է վերցնում Շանկարի դաստիարակությունը…

Շանկարին է վերադառնում ձայնը։ Նա վերադառնում է քաղաք և գտնում Բրիջվին, կռվի բռնվում նրա հետ, որից հետո սպանում նրան։

Հաջորդ առավոտ Չանդաբան վաճառում է Գաուրիին երկու մեծահարուստների՝ Ռաջի ընկերներին նաև դարձնելով նրանց սեփականատեր ադամանդի հանքի...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շախրուխ Խան — Շանկար
  • Միդխուրի Դիկշիտ — Գաուրի
  • Ամրիշ Պուրի — Ռաջա
  • Ջոննի Լեվեր — Չխոտե, Շանկարի ընկերը
  • Մոխնիշ Բեխլ — Աշոկ, Գաուրի եղբայրը
  • Դիպշիկա — Բինդիա
  • Ռանջիտ — Դիլավար
  • Աշոկ Սարաֆ — Վեդջի
  • Կունիկա — Ռազելի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shahrukh Khan Box Office Analysis: Hits, Flops, Blockbusters
  2. 2,0 2,1 «Box Office 1997». BoxOfficeIndia.Com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Shah Rukh Khan reminisces about his Koyla days» (անգլերեն). NDTV. 2014 թ․ ապրիլի 8. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. Номинанты Արխիվացված 2019-01-21 Wayback Machine(անգլ.) 43-й церемонии награждения (за работы 1997 года) на официальном сайте премии.