Ատլանտյան ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատլանտյան ճանապարհ (Atlantic Road), յուրօրինակ կառուցվածքով երկշերտ խճուղու հատված է Նորվեգիայի Մյորե օգ Ռոմսդալ նահանգապետությունում։

Հանդիսանում է ազգային տուրիստական № 64 (Բյուդ-Կորվոգ) 36 կիլոմետրանոց ճանապարհի մի մասը և միացնում է Մոլդե և Կրիստիանսունդ բնակավայրերի (առաջինից մինչ խճուղի 47 կմ է, երկրորդից՝ 30 կմ) միջև Ատլանտյան օվկիանոսի ոչ մեծ կղզիները։ Մուտքը վճարովի է։

The Guardian թերթի 2006 թվականի տարբերակով ունի «2005 թվականի Նորվեգիայի դարի կառույց» և «Երկրի լավագույն տուրիստական ճանապարհ» տիտղոսները։

Ատլանտյան ճանապարհի շինարարությունն սկսվել է 1983 թվականի օգոստոսին և ավարտվել է 1989 թվականին, երբ այն բացեցին մեքենաների շարժի համար։

8.27 կմ տարածությւոնը խճուղին անցնում է 891 մետր ընդհանուր երկարությամբ յոթ կամուրջների վրայով։ Ամենաբարձր կամուրջը՝ Storseisundet-ը, 23 մետր բարձրացված է ջրից հատուկ նրա տակով նավերի անցնելու հնարավորության համար։ Ժողովրդի մեջ «հարբած» կոչված այդ կամուրջը՝ որոշակի անկյունով դիտելիս, հիշեցնում է ուղիղ դեպի երկինք պոկվող «ամերիկյան բլուրներ»։

Մոլդե լեռան համայնապատկերն իրենից ներկայացնում է 222 ձյունածածկ լեռնագագաթներ։

ճանապարհորդների համար ճանապարհին ստեղծված են մեքենաների կայանատեղերով և տուրիստական տեղեկատվության վահանակներով չորս ապակեպատ համայնապատկերային դիտահարթակներ։ Դիտահարթակներից կարելի է լուսանկարել, դիտել գեղատեսիլ շրջակայքը (երբեմն ջրում կարելի է տեսնել նույնիսկ կետերի) և սարքավորված կամրջի տախտակամածից ձուկ որսալ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]