Սուպերգրլ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուպերգրլ
Изображение логотипа
Ժանրէքշն սերիալ, հեռուստադրամա, հումորային դրամա, superhero television program?, արկածային հեռուստասերիալ, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ և television adaptation?
ՍտեղծողԳրեգ Բեռլանտի, Allison Adler? և Էնդրյու Քրայսբերգ
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքSupergirl?
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Մելիսա Բենոիսթ, Կայլեր Լի Ուէստ, Ֆլորիանա Լիմա, Բրուքս Մեհկադ, Դեյվիդ Հերվուդ, Քալիստա Ֆլոքհարթ, Հելեն Սլեյթեր, Դին Քեյն, Ջերեմի Ջորդան, Լաուրա Բենանտի, Էրիկա Դյուրանս, Քրիս Վուդ (դերասան), Քեթի ՄաքԳրաթ, Օդեթ Էննեբեյլ, Ջեննա Դևան[2], Գլեն Մորշաուեր[2], Թայլեր Հեքլին[2], Ռոբերտ Գանթ[2], Փիթեր Ֆաչինելլի[2], Chris Vance?[2], Բրիտ Մորգան[2], Լաուրա Վանդերվուրտ[2], Թերի Հետչեր[2], Կարլ Լամբլի[2], Չադ Լոու[2], Jesse Rath?[2], Olivia Nikkanen?, Jordana Taylor?, Jon Cryer?, Շարոն Լիլ, Ազի Թեսֆայ, Nicole Maines?, Սեմ Ուիթվեր, April Parker Jones?, Անդրեա Բրուքս, Ջուլի Գոնսալո, Staz Nair?, LaMonica Garrett?, Briana Venskus?, Բրենդա Սթրոնգ, Մալինա Վայսման, Լինդա Քարթեր, Իեն Գոմես, Թամզին Մերչանթ, Քևին Սորբո և Ֆիլ Լամար
Գործադիր պրոդյուսերAllison Adler?, Էնդրյու Քրայսբերգ և Գրեգ Բեռլանտի
ԵրաժշտությունԲլեյք Նիլի
Պատմվածքի վայրNational City?, Earth-38? և Պրայմ Երկիր
Գեղարվեստական աշխարհThe CW DC հեռուստատեսային աշխարհ
Նկարահանման վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ126
Էկրաններին էհոկտեմբերի 26, 2015-ից նոյեմբերի 9, 2021
ՀեռուստաալիքCBS և The CW
ԸնկերությունDC Comics և Warner Bros. Television
ԴիստրիբյուտորWarner Bros. Television և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Սուպերգրլ (անգլ.՝ Supergirl), ամերիկյան արկածային հեռուստասերիալ, որը ստեղծել են Էլիսոն Էդլերը, Գրեգ Բերլանտին և Էնդրյու Կրիսբերգը (վերջին երկուսը նաև ստեղծել են «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալները)։ Հեռարձակվել է CBS հեռուստաալիքով. պրեմիերան կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 26-ին։ Գլխավոր հերոսը DC Comics-ի կերպար Սուպերգրլն (Կառա Զոր-Էլ) է, որը ստեղծել են Օթո Բայնդերը և Ալ Պլաստինոն. դերը կատարում է Մելիսա Բենոիսթը։ Սուպերգրլը զգեստավորված սուպերհերոսուհի է, ով Սուպերմենի կենսաբանական զարմուհին է և Կրիպտոնեցիների վերջին ներկայացուցիչներից մեկը։

2016 թվականի մայիսի 12-ին Warner Bros. Television-ը հայտարարեց, որ հեռուստասերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան, որը կցուցադրվի The CW հեռուստաալիքով։ Երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ից[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառա Զոր-Էլը (Մելիսա Բենոիսթ) 13 տարեկան հասակում իր ծնողների՝ Զոր-Էլի (Ռոբերտ Գանթ) և Ալուրայի(Լոռա Բենատի) կողմից Կրիպտոն մոլորակից ուղարկվում է Երկիր։ Ալուրան Կառային հրամայում է պաշտպանել իր զարմիկ մանուկ Կալ-Էլին՝ տեղեկացնելով, որ նա և նրա զարմիկն ունենալու են արտասովոր ուժեր Երկրի դեղին արևի տակ։

Դեպի երկիր ճանապարհին Կառայի տիեզերանավը վնասվում է Կրիպտոնի պայթյունից առաջացած ալիքից, և նա ընկնում է Պանթոմական գոտի և մնում այնտեղ 24 տարի։ Երբ Կառայի տիեզերանավը վերջ ի վերջո դուրս է գալիս Պանթոմական գոտուց, նա դեռ ունի 13 տարեկան աղջկա արտաքին։ Երբ տիեզերանավը հասնում է Երկիր, Կալ-Էլն արդեն մեծացել էր և դարձել Սուպերմեն։ Կառային նավից դուրս գալ օգնելուց հետո նա աղջկան տանում է իր ընկերների՝ Դենվերսների ընտանիքի մոտ, որպեսզի նրան որդեգրեն։ Հիմնական սերիաներն սկսում են այն ժամանակ, երբ Կառան արդեն 24 տարեկան էր և սովորում էր օգտագործել իր ունակություններն այն բանից հետո, երբ մի որոշ ժամանակ փորձում էր դրանք թաքցնել։

Կառան թաքցնում էր իր ուժերը ավելի քան մեկ տասնամյակ՝ հավատալով, ով Երկրին պետք չէ մեկ այլ հերոս։ Սակայն նա բացահայտում է իր ուժերը՝ կանխելով ողբերգալի մի աղետ և ցուցադրելով իր հերոսությունը որպես Նեյշնալ Սիթիի պաշտպան[4]։ Կառան բացահայտում է, որ հարյուրավոր հանցագործներ, որոնց նկատմամբ Կրիպտոնում մեղադրանք էր ներկայացրել Կառայի մայրը, թաքնվում են Երկրում. նրանց են թվում նաև Կառայի մոր երկվորյակ քույրը՝ Աստրան (ում նույնպես մարմնավորում է Բենատին) և Աստրայի ամուսինը՝ Նոնը (Քրիս Ուեյնս), ովքեր ցանկանում են կառավարել աշխարհը։ Կառան և նրա խորթ քույր Ալեքս Դենվերսը (Շերիլ Լեյ) բացահայտում են, որ Ալեքսի պետը՝ Հենք Հենքշոուն (Դեյվիդ Հեյրվուդ), փախստական այլմոլորակային Ջոն Ջոնզն է, ով Երկրի վրա բնակություն է հաստատել ավելի քան հիսուն տարի առաջ՝ իր հայրենիքից՝ Մարսից փախչելուց հետո։ Ջոնը մուտք է գործել DEO, որպեսզի բարեկարգի կազմակերպությունը և հոգ տանի Ալեքսի և Կառայի մասին։ Կառան օգնում է մի քանի մտերիմ ընկերների և ընտանիքների, ովքեր պահում են իր գաղտնիքը, հատկապես իր զարմիկի հին ընկերներից մեկին՝ Ջեյմս Օլսենին (Մեքհադ Բրյուս

Անձնակազմ և դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյշոնալ Սիթիիում ապրող 24-ամյա կրիպտոնցի. երկար ժամանակ թաքցնելով իր ուժերը՝ նա ի վերջո ընդունում է դրանք։ Նա իր խորթ քրոջ հետ աշխատում է Department of Extra-Normal Operations-ում (DEO)[5]։ Կառան աշխատում է որպես Քեթ Գրանտի օգնական CatCo-ում[6]։ Մալինա Ուեյսմանը մարմնավորել է երիտասարդ Կառային[7][8]։ Առաջին եթերաշրջանի վերջում, Քեթը բարձրացնում է Կառայի պաշնտոնը։ Այժմ, երկրորդ եթերաշրջանից սկսած Կառան լրագրող է։

Daily Planet-ի նախկին լուսանկարիչը, ով տեղափոխվել է Նեյշոնալ Սիթի, որպեսզի աշխատի CatCo ընկերությունում։ Նա սիրային հետաքրքրություններ ունի Կառայի նկատմամբ։ Նա հետևում է Կառային Սուպերմենի համար։ Daily Planet-ում աշխատելու ժամանակ Ջեյմսն ստացել է Pulitzer Prize Սուպերմենի առաջին նկարի համար[9],։ Երկրորդ եթերաշրջանում Ջեյմսը դառնում է Պահապանը։ Նա նաև դառնում է CatCo-ի տնօրենը՝ Քեթի գնալուց հետո։

Կառայի խորթ քույրն է։ Նա բժիշկ և գիտնական է, ով աշխատում է Հենք Հենքշոուի հետ DEO-ում։ DEO-ում մարտական պատրաստություն անցնելուց հետո Ալեքսն իր հերթին մարզում է Կառային, որպեսզի նվազեցնի նրա կախվածությունն իր ուժերից։ Կառայի նման նա սկսում է կասկածել DEO-ին՝ իմանալով, որ նրա հայրը աշխատել է այնտեղ Կառային պաշտպանելու համար, բայց Ալեքսն ի վերջո իմանում է, որ Հենք Հենքշոուն փրկված մարսեցի Ջոն Ջոնզն է, ում նրանց հայրը փրկել է իրական Հենքշոուի մահից հետո։ Ջորդան Մազարատին մարմնավորել է երիտասարդ Ալեքսին[10]։

Տեխնոլեգիաների փորձագետ, ով աշխատում է Կառայի հետ միասին CatCo-ում, նա համարվում է Կառայի դաշնակիցների մեկը, ստեղծելով նրա կոստյումը և օժանդակելով նրա արկածները։ Ուինը Կառայի անպատասխանն երկրպագուն է։ Նա սկսում է հանդիպել Քեթ Գրանթի նոր օգնականի՝ Շեվան Սմայթի հետ, ով Կառայի մրցակիցն է, ով հետագայում հեռացվում է Քեթի կողմից և դառնում է մետամարդ չարագործ՝ Արծաթե Բանշի անունով։ Հեռուստասերիալում նա Թոյմենի որդին է[11]։ Քեթ այդ իմանալուց հետո նրա մականունը դնում է Թոյմեն Կրտսեր[12]։ Երկրորդ եթերաշրջանում նա լքում է CatCo, որպեսզի աշխատի DEO-ում։

ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) նախկին գործակալ և DEO-ի ընթացիկ ղեկավարը, ով բացասական է արձագանքում, որ Սուպերգրլը բացահայտում է իրեն՝ մտահոգվելով, որ նրա կարողություննեերը կարող են դառնալ սպառնալիք մարդկության համար։ Այնուամենայնիվ, «իրական» Հենքշոուն մահացել է Ջերամյա Դենվերսի հետ միասին Պերուում այմոլորակային Ջ'ոն Ջ'ոնզին հետաքննելու ժամանակ։ Հենքշոուի մահից հետո 317 ամյա Ջ'ոնզը, ով ուներ իր արտաքինը փոխելու կարողություն, վերցնում է Հենքշոուի տեսքը, որպեսզի ձևափոխումներ կատարի DEO-ում ներսից և հետևի Ալեքսին և Կառային[13]։

CatCo Worldwide Media ստեղծողը և ղեկավարը, ով անվանել է Կառային «Սուպերգրլ»։ Մինչ CatCo-ն ստեղծելը նա եղել է Daily Planet-ի թղթակից, իսկ դրանից առաջ եղել է Daily Planet-ի խմբագիր Փերի Ուայթի օգնականը։ Քեթը հետաքննում է և իմանում է, որ Սուփերգրը Սուպերմենի զարմուհին է, նաև կասկածում է, որ Կառան Սուպերգրլն է։ Երկրորդ եթերաշրջանի սկզբում, նա հայտարարում է, որ լքում է CatCo, և իր բացակայության ժամանակ ընկերությանը կգլխավորի Ջեյմսը։

Սուպերհերոս Դեքսամ մոլորակից, ով ունի Սուպերմենի և Սուպերգրի կարողություններից։ Մոն-Էլը վայրէջք է կատարում Երկիր առաջին եթերաշրջանի վերջում։

Նեյշոնալ Սիթիի ոստիկանության դետեկտիվ, ով հետաքրքրված է այլմոլորակայիններով և մետա մարդկանցով։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերից Warner Bros. Television-ը ցանկանում էր ստեղծել հեռուստասերիալ, որը կպատմեր Սուպերգրլի մասին։ Հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերներն են Գրեգ Բերլանտին (ով նաև «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների ստեղծեղն/պրոդյուսերն է), Էլի Ալդերը, ովքեր երկուսն էլ գրել են սցենարը, և Սառա Շելթերը։ DC Comics-ից Ջեոֆ Ջոնսը նույնպես հանդիսանում է նախագծի մասնակից[14][15]։ Սեպտեմբերի 20-ին հայտարարվեց, որ CBS հեռուստաալիքով կցուցադրվի «Սուպերգրլ» հեռուստասերիալը 2015-16 թվականներին[16]։

2015 թվականի հունվարին The Hollywood Reporter կողմից հայտարարվեց, որ Մելիսա Բենոիսթը կմարմնավորի Սուպերգրլին[17]։ Բենոիսթը հետագայում ասաց, որ այդ գործընթացը տևեց շատ երկար՝ երեք ամսից ավելի[18], նա եղել է առաջին դերասանուհին, ում հետաքրքրել է այդ դերը[19], սակայն Քլեր Հոլթը և Ջեմա Էթքինսոնը նույնպես հետաքրքրվել են[20][21][22]։ 2015 թվականի մարտին «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների կոմպոզիտոր Բլեք Նիլին հայտարարեց, որ ինքը լինելու է «Սուպերգրլի» կոմպոզիտորը։ Շոուն պաշտոնապես պատրաստ է եղել մայիսի 6-ին[23]։ Նախապես պլանավորվում էր հեռուստասերիալը ցուցադրել 2015 թվականի նոյեմբերին[24], սակայն հետո պրեմիերայի օրը տեղափոխվեց 2015 թվականի հոկտեմբերի 26[25]։ Առաջին սերիան ցուցադրվել է San Diego Comic-Con International-ի ժամանակ 2015 թվականի հուլիսի 8-ին և 11-ին[26]։ Նոյեմբերի 30-ին CBS հեռուստաալիքը պատվիրեց նկարահանել «Սուպերգրլի» ևս 7 սերիա, որպեսզի լինի 20 սերիանոց ամբողջական եթերաշրջան[27]։

2016 թվականի մայիսի 16-ին Warner Bros. Television-ը հայտարարեց, որ հեռուստասերիալը կունենա երկրորդ եթերաշրջան, որը ունենալու է 22 սերիա և տեղափոխվելու է The CW հեռուստաալիք[28][29]։ Երկրորդ եթերաշրջանի հեռարձակումը ծրագրվել է 2016 թվականի հոկտեմբերին[30]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպերգրլի համազգեստն ստեղծել է Քոլին Էթվուդը, ով նաև ստեղծել է «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների կոստյումները։ Բենոիսթը հայտարարել է, որ ինքը տեղյակ է, որ համազգեստը վերցված է կոմիքսների գրքի կերպարից։ Գովազդային լուսանկարները, որտեղ Բենոիսթը կրում է Էթվուդի ստեղծած համազգեստը, հրապարակվել են 2015 թվականի մարտի 6-ին[31][32]։ Հետագայում Էթվուդը բացահայտել է համազգեստի մասին մանրամասները[33]։

Entertainment Weekly ամսագրի խմբագրող Նատլի Աբրամսը, մեկնաբանելով համազգեստի նոր տեսքը, ասել է, որ այն դիտվում և ընկալվում է այլ կերպ՝ լավ իմաստով։ Նոր համազգեստը չի ցուցադրում կերպարի որովայնը, ինչպես որ երևում է կոմիքսում, նաև Բենոիսթը կրում է գուլպաներ կիսաշրջազգեստի տակից և կոշիկներ, որ հասնում են ծնկներից վեր։ Աբրամսը համեմատել է այն Հենրի Քարվիլի՝ Սուպերմենի կոստյումի հետ, որը նա կրում է «Պողպատե մարդը» ֆիլմում․ նման են թիկնոցները, ինչպես նաև վառ կարմիր և կապույտ գունային գամմաները[34]։ Screen Rant-ից Էնդրու Դայսը նշել է, որ համազգեստը կատարելապես հավասարկշռված է դասական նոստալջիայի և մոդեռնիզմի մեջ[35] The Washington Post-ը նշել է, որ Էթվուդի դիզայնը հաջողվել է նրա մուլտֆիլմերի երանգները վերցնելու և նրան մութ երանգներ ավելացնելու կարողության շնորհիվ[36]։

E! Online ոչ պակաս հիացած էր նոր համազգեստով[37] TV Guide կասկածի տակ է դրել Էթվուդի դիզայնը և նշել է, որ գովազդային նկարներում Բենոիսթը փորձում է երևալ որպես հզոր սուպերհերոս՝ իր մեծ-մեծ կոշիկներով և կիսաշրջազգեստով և երևում է որպես «հելոուինի համազգեստով մոդել»[38]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 փետրվարի հայտարարվեց, որ «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների համաստեղծող Էնդրյու Քրիսբերգը միացել է հեռուստասերիալի ստեղծման աշխատանքներին որպես սցենարիստ և գործադիր պրոդյուսեր[39], և «Նետ»/«Ֆլեշ» և «Սմոլուիլ» հեռուստասերիալների պրոդյուսեր Գլեն Ուինթերը պետք է լիներ առաջին սերիայի պրոդյուսերը։ Առաջին սերիայի նկարահանումներն սկսել են 2015 թվականի մարտի 4-ին[40], մինչև մարտի 29-ը[41]։ Նկարահանումների տարածքի մեջ մտնում էր նաև Warner Bros.-ի այն տարածքը, որտեղ նկարահանվել էր «Լոիս և Քլարկ» ֆիլմը[42]։ Յուրաքանչյուր սերիայի աժեցել է մոտ 3 միլիոն դոլար[43]։

Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները տեղի են ունենում Վանկուվերում, իսկ առաջին եթերաշրջանը նկարահանվել է Լոս Անջելեսում։

Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուպերգրլի» պրեմիերան եղել է Կանադայում և միաժամանակ հեռարձակվել է Ամերիկայում[44], իսկ Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է 3 օր անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին[45]։ Հեռուստասերիալը Ավստրալիայում ցուցադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ից[46]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքէջը հեռուստասերիալի պրեմիերային տվել 97% վարկանիշ՝ 66 վերանայումներից 7.6/10 վարկանիշով[47]։ Metacritic-ի 33 քննադատները 100-ից տվել են 75 միավոր[48]։ IGN-ից Չիֆ Ուիթլին առաջին սերիային տվել է 7/10 միավոր[49]։

Վարկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Ժամը Հեռուստաալիք Սերիաներ Առաջին հեռարձակման օր Դիտումներ (միլիոն) Վերջին ցուցադրման օր Դիտումներ (միլիոն) Հեռուստաեթերաշրջան Հորիզոնական Միջին դիտումներ (միլիոն) 18-49 վարկանիշ (միջին)
1 Երկուշաբթի 20։00 CBS 20 Հոկտեմբերի 26, 2015 12,96 Ապրիլի 18, 2016 6,11 2015-16 39 9,81 2,4[50]
2 Երկուշաբթի 20։00 The CW 22 Հոկտեմբերի 10, 2016[51] 2016-17

1-ին եթարեշրջան (2015-16)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Հեռարձակման օր Վարկանիշ (18-49) Դիտումներ (միլիոն) DVR (18-49) DVR դիտումներ (միլիոն) Ընդհանուր (18-49) Ընդհանուր դիտումներ (միլիոն)
1 Օդաչու Հոկտեմբերի 26, 2015 3,1/9 12,96 1,3 3,97 4,4 16,92[52]
2 Ուժեղ միասին Նոյեմբերի 2, 2015 2,2/7 8,87 1,0 3,33 3,2 12,20[53]
3 Կռվիր կամ փախիր Նոյեմբերի 9, 2015 1,7/5 8,07 1,0 2,83 2,7 10,90[54]
4 Լայվուայր Նոյեմբերի 16, 2015 1,8/6 7,77 0,8 2,6[55]
5 Ինչպե՞ս է նա դա անում Նոյեմբերի 23, 2015 1,5/5 7,19 0,8 2,26 2,3 9,45[56]
6 Կարմիր դեմքով Նոյեմբերի 30, 2015 1,6/5 8,02 0,8 2,49 2,4 10,51[57]
7 Մարդ մեկ օրվա համար Դեկտեմբերի 7, 2015 1,5/5 7,67 0,9 2,32 2,4 9,98[58]
8 Գողություն թշնամուց Դեկտեմբերի 14, 2015 1,5/5 7,28 0,8 2,27 2,3 9,55[59]
9 Արյունակցական կապեր Հունվարի 4, 2016 1,9/6 8,79 0,7 2,6[60]
10 Մանկական երևույթներ Հունվարի 18, 2016 1,8/6 8,77 0,8 2,18 2,6 10,95[61]
11 Տարօրինակ այցելուն ուրիշ մոլորակից Հունվարի 25, 2016 1,8/5 7,90 0,7 2,21 2,5 10,11[62]
12 Բիզարո Փետրվարի 1, 2016 1,5/5 6,68 0,8 2,18 2,3 8,83[63]
13 Այն աղջիկների համար, ովքեր գիտեն ամեն ինչ Փետրվարի 8, 2016 1,8/6 7,92
14 Ճշմարտություն, արդարություն և կյանքի ճանապարհ Փետրվարի 22, 2016 1,5/5 7,25
15 Մենակություն Փետրվարի 29, 2016 1,4/5 6,69 0,7 2,16 2,1 8,85[64]
16 Անկում Մարտի 14, 2016 1,3/4 6,53 0,7 2,0[65]
17 Որսորդ Մարտի 21, 2016 1,3/4 6,00 0,7 2,07 2,0 8,07[66]
18 Աշխարհում լավագույնը Մարտի 28, 2016 1,7/6 7,17 0,8 2,47 2,5 9,63[67]
19 Միրիադա Ապրիլի 11, 2016 1,3/5 6,12 0,7 2,04 2,0 8,16[68]
20 Ավելի լավ հրեշտակներ Ապրիլի 18, 2016 1,3/4 6,11

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Թեկնածու(նոր) Արդյունք
2015 5th Critics' Choice Television Awards Ամենահուզիչ նոր հեռուստասերիալ Սուպերգրլ Հաղթանակ
2016 42nd People's Choice Awards Սիրելի նոր հեռուստատեսային դրամա Սուպերգրլ Հաղթանակ
42nd Saturn Awards Լավագույն սուպերհերոսական հեռուստասերիալ Սուպերգրլ Առաջադրված
Առաջընթացային ներկայացում[69] Մելիսա Բենոիսթ Հաղթանակ
Հեռուստատեսության լավագույն դերասանուհի Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Քալիստա Ֆլոքհարթ Առաջադրված
Հեռուստատեսության հրավիրված լավագույն դերասանուհի Լոռա Բենատի Առաջադրված
2016 Teen Choice Awards Լավագույն հեռուստասերիալ Սուպերգրլ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «'Supergirl' Drama From Greg Berlanti & Ali Adler Lands CBS Series Commitment». Deadline.com. 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Meet CBS's Supergirl (and Her Sister), Get Scoop on Kara's Big Entrance». TVLine. 2014 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «CBS Schedule: Supergirl Airing on Mondays; Person of Interest Held for Midseason». IGN. 2015 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  6. «CBS' Supergirl Casting Jimmy Olsen, Cat Grant and Others». TVLine. 2014 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. «Melissa Benoist Embraces "Supergirl's" Iconic Qualities & Powerful Humanity». Comic Book Resources. 2015 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  8. «CBS Casts Young 'Supergirl' (Exclusive)». The Hollywood Reporter. 2015 թ․ մարտի 9. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  9. Berlanti, Greg; Adler, Ali; Kreisberg, Andrew (2015 թ․ նոյեմբերի 23). «How Does She Do It?». Supergirl. Season 1. Սերիա 5. CBS.
  10. «Official Supergirl Pilot Synopsis Lands Online». Comic Book Resources. 2015 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  11. «Supergirl Scoop: Jeremy Jordan to Play CatCo Tech Guru... and More?». TVLine. 2015 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  12. Berlanti, Greg; Adler, Ali; Kreisberg, Andrew (2016 թ․ փետրվարի 29). «Solitude». Supergirl. Season 1. Սերիա 15. Event occurs at 09:20. CBS. «Toyman Junior, you're the computer expert. Fix this.» {{cite episode}}: |access-date= requires |url= (օգնություն)
  13. «"SUPERGIRL" EPS, HAREWOOD & LEIGH DISCUSS TONIGHT'S MAJOR REVEAL». Comic Book Resources. 2015 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «Supergirl Takes Flight With TV Series From Greg Berlanti & Ali Adler». Deadline.com. 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. «Berlanti Confirms "Supergirl" TV Series Reports». Comic Book Resources. 2014 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  16. «CBS reveals 'Supergirl' details: The costume is 'awesome'». Entertainment Weekly. 2015 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  17. «'Glee,' 'Whiplash' Breakout Set as CBS' 'Supergirl'». The Hollywood Reporter. Հունվարի 22, 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  18. «Supergirl: Melissa Benoist on landing the role of a lifetime, and empowering women». Entertainment Weekly. 2015 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  19. «Peter Facinelli Has Joined Supergirl - But Will He Be Good or Evil?». TV Guide. 2015 թ․ հուլիսի 12. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  20. «'Vampire Diaries' Star Claire Holt in Contention for CBS's 'Supergirl' Series (Exclusive)». The Wrap. 2014 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. «'The Originals' Boss on the Fallout From the Rebekah Twist». The Hollywood Reporter. 2014 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  22. «Hollyoaks star Gemma Atkinson set to be Supergirl in new TV series». The Sun. 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  23. «'Supergirl' Ordered to Series at CBS». The Hollywood Reporter. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  24. «CBS Fall 2015 Schedule: 'Supergirl' Opens Monday, 'Life In Pieces' Follows 'Big Bang'». Deadline.com. 2015 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  25. «CBS 'Supergirl' Sets October Premiere, Plus More Fall Schedules». Screencrush. 2015 թ․ հունիսի 9. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  26. «Comic-Con: WBTV Bringing 18 Shows, Including Arrow, The Flash and Supergirl». IGN. 2015 թ․ հունիսի 10. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  27. «'Supergirl' Lands Full First Season Pickup at CBS». Variety. Penske Media Corporation. 2015 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  28. «'Supergirl' Moves To The CW, Renewed For Season 2». Deadline.com. 2016 թ․ մայիսի 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  29. «22 episode order. Vancouver. CW. Details to come.#season2 #off2bed #Johannesburg». Twitter. 2016 թ․ մայիսի 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  30. «'Supergirl' Could Lose Calista Flockhart as Series Regular in Season 2». The Wrap. 2016 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  31. «It's a Bird! It's a Plane! It's the first Supergirl images!». SuperHeroHype. 2015 թ․ մարտի 6. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  32. «'Supergirl' Costume Revealed: First Photos of Melissa Benoist as CBS Superhero». Variety. 2015 թ․ մարտի 6. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  33. «How TV's Supergirl Got Her New Look». vulture.com. 2015 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  34. «Supergirl debuts new costume - what's different?». Entertainment Weekly. 2015 թ․ մարտի 6. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  35. Andrew Dyce (2015 թ․ մարտի 6). «'Supergirl's Full Costume Revealed in First Official Images». ScreenRant. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  36. «First look: Melissa Benoist's Supergirl costume revealed by CBS». The Washington Post. Մարտի 6, 2015. Վերցված է Մարտի 6, 2015-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  37. «All The Greatest Superhero Costumes On TV—Ranked From Super Tragic To Super Epic!: Supergirl on Supergirl». E! Online. 2015 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  38. Sadie Gennis (2015 թ․ մարտի 6). «Get a First Look at CBS' Supergirl Costume». TV Guide. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  39. «CBS 'Supergirl' Enlists Chyler Leigh, David Harewood». The Hollywood Reporter. 2015 թ․ փետրվարի 26. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  40. «"Supergirl" Pilot Starts Production». Comic Book Resources. 2015 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  41. «CBS' Supergirl Has Wrapped Filming». Comic Book.com. 2015 թ․ մարտի 29. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  42. «CBS' "Supergirl" Includes Old School DC TV Nod On Set». Comic Book Resource. 2015 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  43. «'Supergirl' Renewal Drama: Talks Center on Possible Jump to CW, Budget Cuts (Exclusive)». TheWrap. 2016 թ․ մայիսի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  44. «Watch Supergirl TV Series Online». Global TV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  45. «Sky1 Sets UK Premiere Date For 'Supergirl'». TVWise. 2015 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  46. «Airdate: DC's Legends of Tomorrow». TV Tonight. 2015 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  47. «Supergirl: Season 1 (2015)». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  48. «Supergirl: Season 1». Metacritic. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  49. Wheatley, Cliff (2015 թ․ հոկտեմբերի 20). «SUPERGIRL: "PILOT" REVIEW». IGN. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  50. Moraes, Lisa (2016 թ․ մայիսի 26). «Full 2015-16 TV Season Series Rankings: 'Blindspot', 'Life In Pieces' & 'Quantico' Lead Newcomers». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  51. Porter, Rick (Հոնի17, 2016). «The CW fall TV 2016 premiere dates: 'The Flash' and 'No Tomorrow' kick off October rollout». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  52. «Broadcast Live +7 ratings: 'Big Bang Theory' and 'Blindspot' top week 6, 'Quantico' doubles in 18-49 and viewers». TV by the Numbers. 2015 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  53. «Broadcast Live +7 ratings, week 7: 'Elementary' is still a strong DVR show». TV by the Numbers. 2015 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  54. «Broadcast Live +7 ratings, week 8: 'Empire,' 'Big Bang Theory' and 'Quantico' top charts for Nov. 9-15». TV by the Numbers. 2015 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  55. «Broadcast Live +7 ratings, week 9: 'Big Bang Theory' makes the biggest gains». TV by the Numbers. 2015 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  56. «Broadcast Live +7 ratings, week 10: 'Blindspot' is officially* the biggest gainer in Thanksgiving week». TV by the Numbers. 2015 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  57. «Broadcast Live +7 ratings, week 11: 'Empire' fall finale on top, 'Vampire Diaries' leads percentage gains». TV by the Numbers. 2015 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  58. «Broadcast Live +7 ratings: 'Big Bang Theory' gets biggest bump of the season in week 12, 5 shows double in 18-49». TV by the Numbers. 2015 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  59. «Broadcast Live +7 ratings: 'Big Bang Theory' and 'Jane the Virgin' lead a light week 13». TV by the Numbers. 2016 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  60. «Broadcast Live +7 ratings: 'Shades of Blue' premiere gets a good lift in week 16». TV by the Numbers. 2016 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  61. «Broadcast Live +7 ratings: 'X-Files' premiere dominates week 18, 'Limitless' doubles». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  62. «Broadcast Live +7 ratings: 'Lucifer' premiere shows solid growth in week 19». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  63. «Broadcast Live +7 ratings: 'Big Bang Theory' gains the most, 'Vampire Diaries' and 'Shades of Blue' double». TV by the Numbers. 2016 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  64. «Broadcast Live +7 ratings: 'Grey's Anatomy,' 'Blindspot,' 'Jane' and 'Quantico' top week 24». TV by the Numbers. 2016 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  65. «Broadcast Live +7 ratings: 'Modern Family' and 'Blindspot' gain the most for March 14-20». TV by the Numbers. 2016 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  66. «Broadcast Live +7 ratings: 'Modern Family' tops the week of March 21-27, 4 shows double». TV by the Numbers. 2016 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  67. «Broadcast Live +7 ratings: 'The Big Bang Theory' and 'Empire' lead the week of March 28 - April 3». TV by the Numbers. 2016 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  68. «Broadcast Live +7 ratings: 'Empire' and 'Blacklist' have biggest gains, 4 shows double». TV by the Numbers. 2016 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  69. «'Better Call Saul', Melissa Benoist, Nichelle Nichols To Be Honored at Saturn Awards». Variety. 2016 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուպերգրլ (հեռուստասերիալ)» հոդվածին։