Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրիդրիխ II (այլ կիրառումներ)
Ֆրիդրիխ II Մեծ
գերմ.՝ Friedrich II. der Große
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Պրուսիայի թագավոր
1740 մայիսի 31 - 1786 օգոստոսի 17
Նախորդող Ֆրիդրիխ Վիլհելմ I
Հաջորդող Ֆրիդրիխ Վիլհելմ II
 
Մասնագիտություն՝ կառավարիչ, արվեստի կոլեկցիոներ և միապետ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր հունվարի 24, 1712(1712-01-24)[1][2][3][…]
Ծննդավայր Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
Վախճանի օր օգոստոսի 17, 1786(1786-08-17)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայր Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն
Թաղված Սանսուսի
Դինաստիա Հոհենցոլլերներ[5]
Քաղաքացիություն  Պրուսիայի թագավորություն
Հայր Ֆրիդրիխ Վիլհելմ I
Մայր Սոֆյա Դորոթեա Հաննովերցի
Ամուսին Elisabeth Christine of Brunswick-Wolfenbüttel-Bevern?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սև արծվի շքանշան Արժանիքների շքանշան Սերովբեների արքայական շքանշան և Սպիտակ արծիվ շքանշան

Ֆրիդրիխ II կամ Ֆրիդրիխ Մեծ, հայտնի նաև Ծեր Ֆրից մականունով (գերմ.՝ Friedrich II., Friedrich der Große, Alte Fritz, հունվարի 24, 1712(1712-01-24)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] - օգոստոսի 17, 1786(1786-08-17)[1][2][3][…], Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն), Պրուսիայի թագավոր 1740 թվականից։ Լուսավորյալ աբսոլյուտիզմի (բացարձակապետություն) վառ ներկայացուցիչ, պրուս-գերմանական պետականության հիմնադիր։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխը ծնվել է Բեռլինում, 1712 թվականի հունվարի 24-ին, մկրտության ժամանակ ստացել է Կարլ Ֆրիդրիխ անունը։ Նրա հայրը՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը, Հոգենցոլերների դինաստիայից էր, իսկ մայրը՝ Սոֆիա Դորոտեյա Հաննորվերցին, Անգլիայի թագավոր Գեորգ I-ի դուստրը։ Ֆրիդրիխը երրորդ և ամենաավագ որդին էր (նրա մյուս երկու որդիները մահացել են մանուկ հասակում) բազմազավակ թագավորական ընտանիքում, որտեղ ծնվել է 14 երեխա։ Փոքրիկ իշխանի առավել մեծ վստահությունից և ընկերությունից օգտվում էր նրա ավագ քույրը՝ Վիլհելմինան։

Նրա առաջին դաստիարակը ֆրանսիացի ներգաղթյալ մադմուազել դե Ռոկուլն էր, որը նրա մեջ ֆրանսիական գրականության հանդեպ սեր է առաջացրել։ Յոթ տարեկանում Ֆրիդրիխը գտնվում էր ուսուցիչ Դյուգանի հսկողության տակ, որն ավելի ամրապնդեց նրա սերը ֆրանսիական ամեն ինչի հանդեպ։ Հայրը ձգտում էր Ֆրիդրիխին դաստիարակել որպես մարտիկ, սակայն արքայազնը հետաքրքրվում էր երաժշտությամբ, փիլիսոփայությամբ և պարերով։ Արդյունքում, Ֆրիդրիխ Վիլհելմը համարեց նրան անպետք ժառանգ և երկար տարիներ փորձում էր իր գահը կրտսեր որդուն՝ Օգոստոս Վիլհելմին, ով ավելի էր բավարարում նրա ճաշակը։

Երիտասարդ տարիներ։ Ընդհարում հոր հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնակալ հոր հետ ընդհարումը հանգեցրել է 18 տարեկան հասակում Ֆրիդրիխի Անգլիա փախուստի փորձին, որին նա դիմել է լեյտենանտ Հանս Հերման ֆոն Կատտեի հետ։ Փախուստի փորձն անհաջողությամբ ավարտվեց, Ֆրիդրիխը և Կատտեն բանտարկվեցին ամրոց, ինչից հետո Ֆրիդրիխ Վիլհելմը մտադրություն է հայտնել դատել նրանց դասալքության համար և մահապատժի ենթարկել։ Այնուամենայնիվ, Ֆրիդրիխին ներում են խոստացել գահից հրաժարվելու պայմանով, ինչը սակայն նա չի ընդունել։ Կատտեն դատվել և գլխատվել է, սակայն հորը չհաջողվեց Ֆրիդրիխին մահապատժի ենթարկել, քանի որ դատարանը հրաժարվեց դատել թագաժառանգին, այնուհետև Ֆրիդրիխ Վիլհելմի դեմ դուրս եկավ Ռազմական խորհուրդը։ Բացի այդ, ավելացել էր նաև դիվանագիտական ճնշումը եվրոպական մի շարք երկրների կողմից։ Վերջ ի վերջո Ֆրիդրիխն ազատ է արձակվել, սակայն որոշ ժամանակով աքսորվել է Կյուստրին, այնուհետև նշանակվել է Նեյմարյան շրջանի ռազմադատական խորհրդի անդամ (բայց միայն խորհրդակցական ձայնի իրավունքով)։ Բանտարկությունը և աքսորը տևեցին ավելի քան երկու տարի (1730 թվականի օգոստոս1732 թվականի նոյեմբեր), ինչից հետո Ֆրիդրիխը վերջնականորեն ներում է ստացել և նշանակվել հետևազորային զորագնդի հրամանատար։

21 տարեկան հասակում Ֆրիդրիխը ծնողների կամքով ամուսնացել է Բրաունշվեյգցի Եղիսաբեթ Քրիստինայի հետ և մարտական մկրտություն է ստանում լեհական ժառանգության համար մղվող պատերազմում (1733-1735)՝ ծառայելով հայտնի զորապես Եվգենի Սավոյացու հրամանատարության տակ, որի կողմից գովեստի է արժանացել։

Երիտասարդ տարիքում Ֆրիդրիխը գրել է «Անտիմաքիավելի» քաղաքական տրակտատն, որտեղ լուսավորյալ աբսոլյուտիզմի տեսակետից քննադատում է Նիկոլո Մաքիավելիի հայտնի «Տիրակալը» աշխատության ցինիզմը։ Ֆրիդրիխի տրակտատը խմբագրվել է և հրատարակվել (անանուն) Վոլտերի կողմից, որի հետ Ֆրիդրիխն արդեն այդ ժամանակ ակտիվ նամակագրություն էր վարում։

Հետաքրքրություն մասոնության հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսական թագավոր Ֆրիդրիխ I-ի հանդիսավոր դիմանկարը հրամանատարի եռեզր գլխարկով

1738 թվականի օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Պրուսիայի ապագա թագավոր, թագաժառանգ Ֆրիդրիխը Բրաունշվեյգում նախաձեռնվել է որպես մասոն, և արագ բարձրացել մինչև ենթավարպետի աստիճանը, այնուհետև նույնպես արագ՝ մինչև մասոնի վարպետի աստիճանը։ Մասոնի կոչման շնորհումը Ֆրիդրիխը անցել է առանց հոր իմացության։ Նա հրավիրել է բարոն ֆոն Օբերգին և գրող Յակոբ Ֆրիդրիխ ֆոն Բիելֆելդին, ովքեր կարևոր դեր խաղացին նրա թեկնածության ընդունման գործում։ Մասոնի կոչման շնորհումը պետք էր Ռեյնբերգի պալատում La loge première/La loge du Roi notre grand maître ձևավորման համար։ Միապետի գահին բարձրանալուց հետո Ֆրիդրիխը հիմնել է սեփական ժողովարան, որը ղեկավարում էր անձամբ 1740 թվականի հունիսի 20-ից[6]։ Իսկ 1740 թվականի սեպտեմբերի 13-ին Ֆրիդրիխի թույլտվությամբ գաղտնի խորհրդի և Շարլ Էտյենի հովանու ներքո ստեղծվում է «Երեք գլոբուս» Մեծ ազգային ժողովարանը։ Որպես հիմք է հանդիսացել Անգլիայի Առաջին մեծ ժողովարանը, սակայն «Երեք գլոբուս» Մեծ ազգային ժողովարանը Անգլիայի Մեծ ժողովարանից որևէ կանոնադրություն չի ստացել[7][8]։

Նույն՝ 1740 թվականին Ֆրիդրիխ II-ը մասնակցել է Առաջին Սիլեզյան պատերազմին, և «La loge première» կազմալուծվել է, իսկ նրա անդամները միացել են Ֆրիդրիխի նոր ժողովարանին։ Այդ նոր ժողովարանը հետագայում հիմնականն է դարձել «Երեք գլոբուս» Մեծ ազգային ժողովարանի համար։ Այն ժամանակների ավանդույթների համաձայն հետագա տարիների ընթացքում միավորվել են Մայնինգհենի, Օդերի Ֆրանկֆուրտի, Բրեսլաուի, Դրեզդենի և Նևշատելի ժողովարանները։ 1744 թվականի հունիսի 24-ին ընդունվել է «Երեք գլոբուսների» Մեծ թագավորական մայրական ժողովարան անվանումը, և, վերջապես, 1772 թվականի հուլիսի 5-ին անվանումը փոխվել է և սկսեց կոչվել Պրուսական պետության Մեծ ազգային մայրական ժողովարան։ Այդպիսով, Ֆրիդրիխ II-ը ակտիվ մասնակցություն է ունեցել Գերմանիայում առաջին ազգային մեծ ժողովարանի ստեղծման, ինչպես նաև գրավված տարածքներում մասոնության զարգացման գործում[8]։

Թագավոր-փիլիսոփա և թագավոր-երաժիշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1740 թվականի մայիսի 31-ին թագավոր հոր մահվանից հետո 28-ամյա Ֆրիդրիխը ստանում է ոչ միայն Պրուսիայի թագը, այլ նաև ուժեղ բանակ և հարուստ գանձարան։ Չնայած, որ մահվանից առաջ հայրը հրամայել էր նրան հողին հանձնել ինչքան հնարավոր է հասարակ կերպով, սակայն որդին չկատարեց նրա խնդրանքը։ Ֆրիդրիխ Վիլհելմի հուղարկավորությունը կատարվել է ճոխ և արժանի թագավորին։ Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի դագաղը ծածկված էր գործվածքով, որի վրա ասեղնագործած էր «Ադամի գլուխ» խորհրդանիշը (գերմ.՝ Totenkopf)։ Այդ խորհրդանիշը հետագայում դարձել է «սև հուսարներ»-ի խորհրդանիշը, իսկ XX դարում որպես խորհրդանիշ այն ընդունել են ՍՍ զորքերը։

Առաջին հերթին Ֆրիդրիխը սկսեց բարեփոխել Պրուսիան՝ հրավիրելով սկզբում Քրիստիան Վոլֆին (1740), իսկ այնուհետև՝ Վոլտերին (1750)։ Արդյունքում նա այսպես է նշել բարեփոխումների ծրագիրը. «Լավ աշխատող կառավարությունը պետք է ներկայացնի նույնպիսի սերտ կապակցված համակարգ, ինչպիսին է հասկացությունների համակարգը փիլիսոփայության մեջ։ Բոլոր նրա որոշումները պետք է լավ հիմնավորել` տնտեսական, արտաքին և ռազմական քաղաքականությունը պետք է նպաստեն միակ նպատակին՝ պետության իշխանության համախմբմանը և նրա հզորության մեծացմանը»։ Այդպիսի ռացիոնալ մոտեցման համար Ֆրիդրիխը ստացել է «թագավոր-փիլիսոփա» մականունն՝ ի տարբերություն նրա հոր՝ «թագավոր-զինվոր» մականվանը[9]։ 1749 թվականին Սամուել ֆոն Կոկցեյի կողմից ավարտվել և ուժի մեջ է մտել օրենքների նոր շարքը՝ «Corpus juris Fridericianum»: Այդ կոդավորված նորմատիվ-իրավական ակտում հավաքված էին Պրուսիայի բոլոր գործող օրենքները, որոնք լրացված էին նոր արդիական նորմերով։ 1781 թվականին Ֆրիդրիխը Պրուսիայի առաջատար իրավաբանների հետ, մասնավորապես, ֆոն Կարմերի հետ մշակել է նոր օրենքներ՝ «Համընդհանուր քաղաքացիական իրավունք» և «Դատավարության ընդհանուր կարգը»։

Նրա նշանակալի նորարարություններից մեկը գրաքննադատության վերացումն էր։ Նա հասկացրեց իր նախարարներին, որ «բեռլինյան թերթերի գրողներին պետք է տրվի մայրաքաղաքի բոլոր նորությունների մասին առանց նախնական գրաքննադատության գրելու անսահմանափակ ազատություն»։ Ֆրիդրիխը պահանջում էր, որպեսզի «հետաքրքիր թերթերին խոչընդոտներ չառաջացնեն»։ Մահացած գրաքննադատներն, որպես կանոն, նորերով չէին փոխարինվում՝ նրա ղեկավարման օրոք այդ պաշտոնները թափուր էին մնում։ Նրա օրոք առաջին անգամ հնարավոր է դարձել մամուլի ազատության օրենսդիր հիմնավորումը գերմանական հողի վրա[10]։

Ֆրիդրիխն իրեն դրսևորել է որպես գիտությունների և արվեստի հովանավոր։ 1742 թվականին նա հիմնել է Թագավորական օպերան, որի շինությունը կառուցել է ճարտարապետ Գեորգ Կնոբելսդորֆը։ Թագավորական օպերայի բացումը (Կարլ Հենրիխ Գրաունի «Կլեոպատրա և Կեսար» պրեմիերային ներկայացումը) տեղի է ունեցել 1742 թվականի դեկտեմբերի 7-ին անավարտ շենքում[11]։ Բացի այդ, թագավորը երաժշտական տաղանդ ուներ, ֆլեյտա էր նվագում և երաժշտություն էր ստեղծագործում (մոտ 100 սոնատ, 4 սիմֆոնիա, ֆլեյտայի համերգներ։ Ֆրիդրիխ II-ի ստեղծագործությունները մինչ օրս ներառված են ֆլեյտայի կատարողների երգացանկի մեջ)։ Երաժշտության բնագավառում Ֆրիդրիխ II-ը հայտնի է դարձել նաև նրանով, որ 1747 թվականին իր մոտ Պոտսդամ է հրավիրել Յոհան Սեբաստիան Բախին։ Այդ հանդիպման արդյունք է դարձել Բախի Երաժշտական ընծան, որն իրենից ներկայացնում է մի քանի պիեսից բաղկացած ցիկլը, որը գրվել է թագավորի կողմից ստեղծագործված և Բախին առաջարկված թեմայով։ Թագավորի պալատին կից ապրել և աշխատել են այդ ժամանակի խոշոր երգահաններ, որոնց թվում էր ֆլեյտահար, երգահան, այդ ժամանակի խոշորագույն երաժշտական տեսաբան և թագավորի ֆլեյտայի անձնական ուսուցիչը՝ Յոհան Կվանցը, որին նա ամենաշատն էր գերադասում և գնահատում նրա մոտ ծառայող բոլոր երաժիշտների թվում, Յոհան Սեբաստիան Բախի որդին՝ երգահան Կարլ Ֆիլիպ Էմանուիլ Բախը, երգահան և կլավեսինահար Քրիստոֆ Շաֆրաթը, երգահան Կարլ Հենրիխ Գրաունը, Յոհան Գոթլիբ Գրաունը և այլք։

1744 թվականին Ֆրիդրիխը Բեռլինի գիտական համայնքի հիմքի վրա ստեղծում է Բեռլինի գիտությունների ակադեմիան, որտեղ նա ամբողջ Եվրոպայից հրավիրել է լավագույն գիտնականների, այդ թվում Պիեռ Լուի դը Մոպերտյուիին (նախագահ) և Լեոնարդ Էյլերին (մաթեմատիկական դասարանի տնօրեն)։ 1775 թվականին Ֆրիդրիխը Բեռլինում բացում է առաջին հանրային գրադարանը[12]։

Կրոնական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսիան ստեղծված էր որպես լյութերանական պետություն, սակայն արդեն Ֆրիդրիխի նախորդները կանգնած էին ընդհանուր բողոքական դիրքերում՝ ապաստան տալով հուգենոտներին, մենոնիտներին և վալդենսներին։ Իրենց ազատ էին զգում նաև հրեաները։ Սակայն Ֆրիդրիխի հանդուրժողականությունը գերազանցեց բոլորին։ Բարձրանալով գահին նա հայտնեց.

Բոլոր կրոնները հավասար են և լավը, եթե նրանց հետնորդները արդար մարդիկ են։ Եվ եթե թուրքերը և հեթանոսները գային և ուզեին ապրել այստեղ, մենք նրանց համար կկառուցեինք մզկիթներ և աղոթարաններ[13]։

Դատական բարեփոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանության գալով, Ֆրիդրիխ թագավորն առաջին հերթին վերացրել է կտտանքները (1740 թվականի հուլիսի 3-ից)[14]։ Այնուհետև նա երաշխավորել է իր հպատակների գույքային իրավունքները, կենտրոնացրել է դատավարությունը և առանձնացրել է այն գործադիր իշխանությունից՝ Շառլ Լուի Մոնտեսքյոի գաղափարների ոգով[15]։

Տարածքային ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսիան Ֆրիդրիխ Մեծի օրոք (կապույտ և բաց մանուշակագույն գույներ)

Ֆրիդրիխ Մեծի կառավարման տարիներին Պրուսիայի տարածքը կրկնապատկվեց։ Առաջին և ամենակարևոր ձեռքբերումը տեղի ունեցավ նրա կառավարման առաջին իսկ տարում։ Առանց ժառանգ մնացած կայսր Կառլ VI-ի մահվան լուրը իմանալուց անմիջապես հետո Ֆրիդրիխը հրաժարվեց ընդունել պրագմատիկ պատժամիջոցներն, որոնք, ըստ Հոգենցոլերների հին օրենքների՝ սիլիզեական մի քանի կոմսություններում թույլ էր տալիս կայսերական գահի հանձնումը կնոջը, 1740 թվականի դեկտեմբերին ներխուժեց Սիլեզիա և շրջապատեց այն բոլոր կողմերով, ինչը հիմք հանդիսացավ ավստրիական ժառանգության համար պատերազմի սկիզբը[Ն 1]։

Սիլեզիայի գրավումը հայտնի է Մոլվիցայի մոտ հաղթանակով, որը հանդիսանում է Ֆրիդրիխի առաջին հաղթանակը։ Այդ հաղթանակը նա պարտական է ֆելդմարշալ Շվերինին։ Այն բանից հետո, երբ ճակատամարտի սկզբում թույլ պրուսական հեծելազորը ջախջախվեց, իսկ պրուսների աջ թևի դիմադրությունը կոտրվել էր, Շվերինը՝ կանխազգալով բանակի վախճանը և գերությունը, համոզեց Ֆրիդրիխին փրկվել, որպեսզի ինքը նույնպես գերի չընկնի։ Սակայն Ֆրիդրիխի բացակայության ժամանակ նրան հաջողվեց ուղղել իրավիճակը և վերջիվերջո անցավ հակագրոհի։ Ֆրիդրիխը՝ համախոհներից գաղտնի, ավստրիացի գլխավոր հրամանատար Նեյպերգի հետ բանավոր համաձայնության եկավ Կլեյն-Շելլենդորֆում, ինչի համաձայն Ֆրիդրիխին բաժին էր հասնում Ներքին և Միջին Սիլեզիան։ 1742 թվականի մայիսի 17-ին Շոտուզիցայում տեղի ունեցած ճակատամարտում Ֆրիդրիխը ևս հաղթանակ տարավ՝ չնայած ավստրիացիներին հաջողվեց հրդեհել Շոտուզից քաղաքը և կողոպտել պրուսների գումարտակը։ Դրանից հետո Վրոցլավում Ֆրիդրիխը Ավստրիայի հետ սեպարատ հաշտություն կնքեց (հունիսի 11), ըստ որի ողջ Սիլեզիան և Գլաց կոմսությունը անցնում էր նրան։ Ավստրիայում ունեցած հաջողությունները հաջորդ 2 տարիների ընթացքում անհանգստության պատճառ հանդիսացան, և Ֆրիդրիխը՝ խախտելով համաձայնագիրը, նորից ներխուժեց ավստրիական կոալիցիաներ՝ այս անգամ ցանկանալով գրավել Բոհեմիան։ Սակայն այս արշավանքն, առաջին հաղթանակներից հետո, պսակվեց ձախողմամբ։ Արդյունքում 1745 թվականին Ֆրիդրիխը կրկին ստիպված էր պաշտպանել Սիլեզիան և նույնիսկ Բեռլինը (որտեղ շարժվում էր ավստրո-սաքսոնական զորքը), հաղթանակ տանելով ավստրիացիների դեմ Հոգենֆրիդբերգի և Սոորեի մոտ, և սաքսոնացիների դեմ՝ Կեսելդորֆում, նա շրջափակման մեջ վերձրեց Սաքսոնիան։ Արդյունքում 1745 թվականի դեկտեմբերի 25-ին Դրեզդենում կնքվեց նոր պայմանագիր, որը հաստատում էր Բրեսլավական պայմանագիրը այն մասին, որ Սիլեզիայի նահանգը և Գլաց կոմսությունը կմիանան Պրուսիային, այն դեպքում, երբ Ֆրիդրիխը կընդունի Մարիա-Թերեզայի ամուսնուն՝ Ֆրանց I-ին որպես կայսր։ Սիլեզիայի խիտ բնակչությունը և բարձր արդյունաբերությունն էլ ավելի հզորացրեցին Պրուսիան՝ տալով նրան հզոր եվրոպական տերության կարգավիճակ։

Ֆրիդրիխի երկրորդ ձեռքբերումը դարձավ Արևմտյան Պրուսիան՝ Լեհաստանի տարածքը, որը բաժանում էր Բրանդենբուրգը Արևելյան Պրուսիայից։ Այն հաջողվեց ստանալ խաղաղ ճանապարհով 1772 թվականին Լեհաստանի առաջին բաժանման հետևանքով՝ օգտվելով Ռուսաստանի հետ դիվանագիտական դաշինքից։

Յոթնամյա պատերազմ (1756-1763)[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթնամյա պատերազմից հետո

1756 թվականին Ֆրիդրիխը հարձակվել է Ավստրիայի դաշնակից Սաքսոնիայի վրա և մտել Դրեզդեն։ Նա իր գործողությունները հիմնավորում էր «կանխարգելիչ հարվածով»՝ պնդելով, որ Պրուսիայի դեմ ռուս-ավստրիական կոալիցիա է ձևավորվել, որը պատրաստ էր ագրեսիայի։ Այնուհետև տեղի է ունեցել արյունահեղ Լոբոզիցի ճակատամարտը, որտեղ Ֆրիդրիխը հաղթանակ է տարել։ 1757 թվականին Ֆրիդրիխը գրավել է Պրահան, սակայն 1757 թվականի հունիսի 18-ին նա պարտություն է կրել Կոլինի ճակատամարտում։ Այդ պահից սկսվում է Ֆրիդրիխի կյանքի անհաջողությունների շրջանը։ Նրա գեներալները պարտություն էին կրում բոլոր ռազմաճակատներում։ 1757 թվականի հոկտեմբերին ավստրիացիները կարճ ժամանակով գրավում են Պրուսիայի մայրաքաղաք Բեռլինը։ Այնուամենայնիվ, Ֆրիդրիխն իր մեջ ուժ է գտնում հակահարվածի համար։ Նոյեմբերի 5-ին Ռոսբախի ճակատամարտում նա ջախջախում է ֆրանսիացիներին, իսկ դեկտեմբերի 5-ին Լեյտենի ճակատամարտում՝ ավստրիացիներին։

1758 թվականի օգոստոսի 25Զորնդորֆի ճակատամարտն ավարտվել է ռուսների հաղթանակով, իսկ 1759 թվականի Կուներսդորֆի ճակատամարտը բարոյական հարված է հասցրել Ֆրիդրիխին։ Ավստրիացիները գրավել են Դրեզդենը, իսկ ռուսները՝ Բեռլինը։

Ռուսական կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի հանկարծակի մահը 1761 թվականին անսպասելի փրկություն էր։ Նոր ռուսական արքա Պետրոս III-ը Ֆրիդրիխի տաղանդի մեծ երկրպագու էր դարձել, որի հետ զինադադար է կնքել։ Պալատական հեղաշրջման ժամանակ իշխանություն ստացած կայսրուհի Եկատերինա II-ը չցանկացավ Ռուսաստանը կրկին ներգրավել պատերազմի մեջ և ռուսական զորքերը հետ է կանչել օկուպացված տարածքներից։ Հետագա տասնամյակների ընթացքում այսպես կոչվող «հյուսիսային համաձայնագրի» քաղաքականության շրջանակներում Եկատերինա II-ը Ֆրիդրիխի հետ բարիդրացիական հարաբերություններ էր պահպանում։

Ավստրիական կայսրուհի Մարիա Թերեզայի նախաձեռնությամբ սաքսոնական Հուբերտուսբուրգի ամրոցում 1763 թվականին խաղաղ բանակցություններ են անցկացվել, որոնց արդյունքը դարձել է «զրոյական տարբերակը»։

Բավարիայի ժառանգության համար մղվող պատերազմ (1778-1779 թթ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

70-ական թվականների վերջում Եվրոպայում կրկին հակամարտություն էր սպասվում։ Կուրֆյուրստ Մաքսիմիլիան II-ի մահով ընդհատվում էր բավարական ղեկավար սերունդը, և Մարիա Թերեզայի իշխանակից, նրա որդի Իոսիֆ II-ը որոշում է օգտվել իրավիճակից՝ նա ստիպում է նոր կուրֆյուրստ Կարլ Թեոդորին զիջել նրան Ստորին Բավարիան Ավստրիական Նիդեռլանդների փոխարեն։ Բացի այդ, Իոսիֆը երազում էր Ավստրիային վերադարձնել Սիլեզիան։

Ֆրիդրիխը անառողջ և հոգնած էր, սակայն նա նույնպես որոշում է մասնակցել «բռնակալի» սանձահարմանը։ Որպես այդպիսին պատերազմ չի եղել, դիմակայող բանակները խուսանավմամբ էին զբաղվում, չհաշված առանձին հեծելազորային բախումները։ Պատերազմող բանակները զբաղվում էին ոչ թե հակառակորդի, այլ դաշտերում կարտոֆիլի ոչնչացմամբ՝ մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով, ինչի հետևանքով ժողովրդի շրջանում այդ պատերազմը ստացել է հեգնական «կարտոֆիլային» անվանումը։

Վախենալով պրուսական հզորությունից, 1779 թվականին ավստրիական կառավարությունը խաղաղություն խնդրեց։ Սկզբում Պրուսիայի հետ հրադադարի պայմանագիր է ստորագրվել, իսկ այնուհետև Տեշենի կոնգրեսում ավստրիացիները հրաժարվել են Բավարիայից Ինն գետի աջ ափին գտնվող ոչ մեծ տարածքի փոխարեն։ Պրուսիան այդ պատերազմից ոչ մի օգուտ չի քաղել, բայց Ֆրիդրիխը միշտ պնդում էր, որ գործում էր «սկզբունքից ելնելով», գերմանական պետությունների խաղաղ գոյատևման պաշտպանության համար։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Մեծ

Այդ ընթացքում Ֆրիդրիխը շատ էր գրում։ Նա գրել է՝ «Հայրենիքի հանդեպ սիրո մասին նամակներ», «Կառավարման տարբեր ձևերի և տիրակալների պարտականությունների մասին դատողություններ», «Լեհաստանի բաժանման պատմություն» աշխատությունները։

Հողին հանձնելով իր բոլոր ընկերներին և մարտական գեներալներին, թագավորը տխուր և ներամփոփ է դարձել։ Նրան են վերագրում հետևյալ արտահայտությունը՝ «Ես արդեն շուտվանից դարձել եմ սեփական անձի պատմությունը»։

Աստիճանաբար ուժերը թողնում էին թագավորին։ Նա տառապում էր անքնությամբ, թութքով և ասթմայով, հոդատապով։ Պրուսիայի թագավորը մահացել է Պոտսդամում իր մահճակալում 1786 թվականի օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը։ Թագավորի մահվան պահին նրա ննջասենյակում ժամացույցը կանգ է առել։ Արդյունքում այդ ժամացույցը հայտնվել է Նապոլեոն Բոնապարտի մոտ, որը նա իր հետ տարել է Սուրբ Հեղինեի կղզին։

Ֆրիդրիխ Մեծը կտակում խնդրել է իրեն հողին հանձնել իր սիրած Սան Սուսիում։ Սակայն նրա զարմիկ և հետնորդ Ֆրիդրիխ Վիլհելմ II-ը չի կատարել նրա խնդրանքը և հրամայել է նրան հուղարկավորել Պոտսդամի կայազորային եկեղեցում, նրա հոր կողքին՝ թագավոր-զինվոր Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի կողքին։ Գրեթե 160 տարի անց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի (նացիստական Գերմանիայի զինված ուժեր) զինվորները դուրս են բերել դագաղները՝ փրկելով դրանք հնարավոր ավերումից (Պոտսդամի կայազորային եկեղեցին ավերվել է 1945 թվականին)։

Անձնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխը բացի իր մայրենի գերմաներենից տիրապետում էր բազմաթիվ լեզուների՝ ֆրանսերենին, անգլերենին, իսպաներենին, պորտուգալերենին և իտալերենին, կարդում էր լատիներենով, հունարենով և հին հունարենով։ Կենցաղում սիրում էր պարզութուն, կարգ, զսպվածություն, եղել է շատ տնտեսող։ Առավոտյան շուտ էր զարթնում (ժամը 6-ից ոչ ուշ)։ Մանկուց սիրում էր երաժշտություն։ Ամեն երեկո նա մեկ ժամ հատկացնում էր ֆլեյտա նվագելու համար։ Ազատ ժամանակ գրքեր էր գրում։ Շփման մեջ հաճախ չափից դուրս խայթիչ էր լինում։ Թագավորը նաև եռանդի շնաբույծ էր։

Պատերազմի ժամանակ Ֆրիդրիխը խիզախ էր և երբեք չէր հիասթափվում։ Նա անձամբ էր իր զինվորներին տանում հարձակումների[16]։ Ֆրիդրիխը վայրկյանորեն էր որոշումներ կայացնում և նույնքան արագ դրանք իրականացնում էր, ինչը հաճախ նրան առավելություն էր տալիս հակառակորդի նկատմամբ, որոնք ստիպված էին երկար ժամանակ ծախսել իրենց գործողությունները միապետների հետ համաձայնեցնելու վրա։

Ժառանգության գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Մեծը համարվում է համագերմանական ազգային երեք հերոսներից մեկը՝ Բիսմարկի և Կոնրադ Ադենաուերի հետ հավասար[17]։ Բարի համբավը համահունչ է պատմաբանների կարծիքի հետ, ովքեր նշում են.

Հենց Ֆրիդրիխ Մեծը ընդամենը 20 տարվա ընթացքում Պրուսիան փոքր իշխանությունից վերածել է Եվրոպայի ուժեղագույն տիրությունների մեկը[18]։
Ֆրիդրիխ Մեծի բրոնզե արձանը Բեռլինում

1851 թվականից «Ծեր Ֆրիցին» բրոնզե հուշարձան է կառուցվել Բեռլինի կենտրոնում (ճարտարապետ Քրիստիան Ռաուխ)[19]։

Երրորդ ռեյխում նացիոնալ-սոցիալիստական քարոզչությունը պրուսական թագավորի կերպարը դարձրել է «գերմանական վերածննդի» խորհրդանիշներից մեկը։

Նացիզմի գաղափարախոս Ալֆրեդ Ռոզենբերգը ֆրիդրիխին անվանում է «նորդյան ռասայի իդեալ» և «Ֆրիդրիխ Միակ»։ Ադոլֆ Հիտլերը թագավորին անվանում է «Սան Սուսիից հանճարեղ հերոս»։

Ֆրիդրիխի կյանքի մասին նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ, բեմադրվել են ներկայացումներ, հրատարակվել են գիտական և գրականա-գեղարվեստական աշխատություններ։ Ֆրիդրիխը հաճախ պատկերվում էր բացիկների և նամականիշերի վրա։ Պատկերումների քանակով Ֆրիդրիխը կարող էր մրցակցել Հիտլերի հետ, քանի որ նրա պատկերը թանկ էր գերմանական նացիոնալ-սոցիոնալիստների համար։

Դեռևս մինչև նացիոնալ-սոցիոնալիստների իշխանության գալը Գերմանիայում գոյություն է ունեցել պատմական կինեմատոգրաֆիայի մի ամբողջ ուղղություն՝ «Fredericus Rex - Film» (բառացիորեն՝ կինոնկարներ Ֆրիդրիխ թագավորի մասին)։ 1933 թվականից հետո այդ ուղղությունը քարոզչական կինոնկարում դարձել է գլխավորներից մեկը։ Առաջին այդպիսի կինոնկարն էր «Ծեր թագավոր, երիտասարդ թագավոր»։

Ֆրիդրիխ Մեծը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրչով և սրով – Վալենտին Պիկուլի պատմական վեպ

Կինեմատոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
8. Ֆրիդրիխ Վիլհելմ I
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
4. Ֆրիդրիխ I (Պրուսիայի թագավոր)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
9. Լուիզա Հենրիետտա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2. Ֆրիդրիխ Վիլհելմ I
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
10. Էրնստ Օգոստոս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5. Սոֆիա Շարլոտա Հաննորվերցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11. Սոֆիա Հաննովերցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1. Ֆրիդրիխ II
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12. Էրնստ Հաննովերցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6. Գեորգ I (Մեծ Բրիտանիայի թագավոր)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
13. Սոֆիա Հաննովերցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3. Սոֆիա Դորոտեյա Հաննովերցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
14. Գեորգ Վիլհելմ Բրաունշվեյգ-Լյունեբուրգցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7. Սոֆիա Դորոտեյա Բրաունշվեյգ-Ցելլեցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
15. Էլեոնորա դե Օլբրյոզ
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Anderson M. S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118535749 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. verschiedene Autoren Allgemeine Deutsche Biographie (գերմ.) / Hrsg.: Historische Commission bei der königl. Akademie der WissenschaftenL: Duncker & Humblot, 1875.
  6. Waite, Arthur Edward (2013 թ․ հունվարի 1). A New Encyclopedia of Freemasonry (անգլերեն). Cosimo, Inc. ISBN 9781602066403.
  7. Ferdinand Runkel: Geschichte der Freimaurerei. Hobbing, Berlin, 3 Bde., Nachdruck: Edition Lempertz, Bonn 2006, ISBN 3-933070-96-1
  8. 8,0 8,1 Br. Werner Schwartz: Friedrich der Große und sein Verhältnis zur Freimaurerei, Versuch einer Deutung. Große Nationalmutterloge «Zu den drei Weltkugeln» 2. überarbeitete Auflage o.J.
  9. Гегель. Лекции по философии истории. Часть 17 °C.440
  10. «Е. М. Гапонова. К вопросу о возникновении цензуры в Европе». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  11. Daniel Heartz. Music in European Capitals: The Galant Style, 1720—1780. W. W. Norton & Company, 2003. С. 363.
  12. Ֆրիդրիխ II Մեծ, Պրուսիայի թագավոր
  13. В защиту толерантности
  14. «Отмена пытки Фридрихом Великим». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  15. Как Фридрих Великий с мельником судился
  16. Ֆրիդրիխ II Մեծ։ Կենսագրություն (մաս 2)
  17. «Бавария — мама». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  18. «Ненахов Ю. Ю. Войны и кампании Фридриха Великого. 2000». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  19. Прусский дух Унтер-ден-Линден

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրիդրիխի՝ Ավստրիայի դեմ վարած պատերազմը գերմանական պատմության մեջ հայտնի է որպես Սիլեզիական պատերազմ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)» հոդվածին։