ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ քաղաքացիական օրենսգրքեր
Արդարադատություն
Հայաստանի ներպետական օրենսդրություն
ՀՀ օրենսգրքեր
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք
ՀՀ ջրային օրենսգիրք
ՀՀ ընտանեկան օրենսգիրք
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
ՀՀ ընտրական օրենսգիրք
ՀՀ հողային օրենսգիրք
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
ՀՀ քրեական օրենսգիրք
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք
ՀՀ մաքսային օրենսգիրք
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք

պորտալ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք կամ Քաղաքացիական դատավարության մասին օրենսդրություն, նորմատիվ իրավական փաստաթուղթ և կանոնագիրք, որը սահմանում է քաղաքացիական գործերով դատավարության կարգը։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են դատավարության այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը[1]։

Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով։

Դատարան դիմելու կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր օրինաչափություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի Մայր օրենքների ժողովածուի՝ Սահմանադրության, յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան՝ Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար։

Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք։
- Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգիրք

Քաղաքացիական գործ հարուցելու հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն որոշակի նորմեր, որոնք սահմանում են քաղաքացիական գործեր հարուցելու հիմքերը և դրանց կատարման օրինաչափությունները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ.

Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա։

Վարույթը կարող է նաև չեղարկվել փաստերի բացակայության և կողմերից մեկի բացկայության պայմաններում։

Դատարանի անկախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավորի ընդունած յուրաքանչյուր քաղաքացիական վճիռ պետք է հիմնված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ կանոնագրքերի օրենքների վրա, հակառակ դեպքում այն կարող է մերժվել։

Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա

Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին։

Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով։

Դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետներ։ Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների գալու դեպքում տալու միասնական եզրակացություն։

Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն։

Դատարանը, ելնելով գործի քննության շահերից, իր նախաձեռնությամբ, ինչպես նաև դատավարության մասնակիցների միջնորդությամբ կարող է արգելել փորձագետների շփումը միմյանց հետ և նրանց կողմից միասնական եզրակացություն ներկայացնելը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ Արդարադատության նախարաություն (2012). Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք.