Աննա Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)
Աննա Անդերսոն
Franziska Schanzkowska
Դիմանկար
Աննա Անդերսոն, 1920 թ.
Ծնվել էդեկտեմբերի 16, 1896(1896-12-16)[1]
Ծննդավայրմոտավորապես Պոմերանիա, Արևելյան Պրուսիա, Գերմանական կայսրություն
Մահացել էփետրվարի 12, 1984(1984-02-12)[2] (87 տարեկան)
Մահվան վայրՉարլոտսվիլ, Վիրջինիա նահանգ, ԱՄՆ
ԳերեզմանSeeon Abbey
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԼեհաստան Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի
Գործունեությունգործարանային աշխատակցուհի, ավելի ուշ՝ ինքնակոչ
ԱմուսինՋոն Իքոթ Մանահան (1968-1984)
 Anna Anderson Վիքիպահեստում

Անաստասիա Չայկովսկայա (ռուս.՝ Анастаси́я Чайко́вская (ամուսնական՝ Մանահան)), առավել հայտնի որպես Աննա Անդերսոն[3][4] (16 դեկտեմբերի 1896 - 12 փետրվարի 1984, Չարլոտսվիլ, Վիրջինիա նահանգ, ԱՄՆ), ամենահայտնի կանանցից, ովքեր իրենց ներկայացնում էին, որպես Անսաստասիա իշխանուհի՝ վերջին ռուս կայսր Նիկոլայ II-ի ու կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի դուստրը[5][6], ում բոլշևիկները ամբողջ ընտանիքի հետ գնդակահարեցին 1918 թվականի հուլիսի 17-ին Եկատերինբուրգում, սակայն արքայական ընտանիքի անդամների մասունքների գտնվելու վայրը անհայտ մնաց մինչև 2007 թվականը[5][7][8]։

Ենթադրաբար տառապել է հոգեկան հիվանդություններով։ Վարկածներից մեկի համաձայն, Անդերսոնը պայթյունավտանգ նյութեր արտադրող բեռլինյան գործարանի լեհական ծագման աշխատակցուհի Ֆրանցիսկա Շանցկովսկան է[5][9][10][11][12][13][14][15]։ Նրա գենետիկ կապը Շանցկովսկաների ընտանիքի հետ հաստատել են երկու իրարից անկախ ԴՆԹ թեստեր, որոնք կատարվել են նրա մահից հետո։

Գերմանական դատարաններում տարիներ տևած դատական գործերի արդյունքում ի վերջո հաստատվեց, որ նա ոչ մի կապ չունի Անասատասիա իշխանուհու հետ։ Այնուամենայնիվ, մամուլի միջոցների անդրադարձերի շնորհիվ Աննա Անդերսոնը մեծ հռչակ ձեռք բերեց[16]։

Իշխանուհու մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնա

Ըստ համընդհանուր ընդունված վարկածի, 1918 թվականի հուլիսի 17-ին Եկատերինբուրգում գտնվող Իպատյեվի տանը իր ողջ ընտանիքի հետ սպանվել է նաև 17-ամյա իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնան։ Նրա մահվան փաստը հաստատել են ականատեսները[17]։ Օրինակ, Յակով Յուրովսկին՝ չեկիստ («Всероссийская чрезвычайная комиссия по борьбе с контрреволюцией и саботажем»(ЧК)՝ «Հեղափոխականության ու սաբոտաժի դեմ պայքարի Համառուսական արտակարգ հանձնաժողով»-ի աշխատակից) և գնդակահարության գլխավոր մասնակիցներից մեկը, պնդում էր, որ ամբողջ ընտանիքն ու տանը գտնվող մյուս մարդիկ, այդ թվում նաև Անաստասիան, սպանվել են[18]։ Սպիտակ գվարդիական քննիչ Նիկոլայ Սոկոլովի հաշվետվության մեջ նշվում է, որ Անաստասիան վերջին սպանվողներից էր[19]։ Լորդ Լուիս Մաունթբեթենը հաստատում էր, որ իր զարմուհի Անաստասիան «սվինի 18 հարված է ստացել»։

Առեղծվածային փրկության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կային ականատեսներ, ովքեր պնդում էին, որ տեսել են, թե ինչպես է երիտասարդ իշխանուհին փախել։ Դրանց թվում էր Իպատյեվի դիմացի տանը բնակվող մի տղամարդ, ով պնդում էր, որ տեսել է, թե ինչպես է իշխանուհին փախել ու թաքնվել հարևան տանը[20][21]։ Սակայն չկար ոչ մի ապացույց, որը հաստատեր կամ վիճարկեր այս պնդումը։

Անաստասիայի առեղծվածային փրկության պատմությունը միանգամայն ժխտվեց այն բանից հետո, երբ 1991 թվականին Եկատերինբուրգի շրջակայքում գտնվեցին Նիկոլայ II-ի, նրա ընտանիքի և Ալեքսեյ Ցեսարևիչի ու Մեծ Իշխանուհի Մարիայի դիակները։ Ծագումնաբանական փորձաքննություն կատարվեցին. 1993 թվականին՝ Անգլիայի Օլդերմաստոնյան քրեագիտական հետազոտությունների կենտրոնում, 1995 թվականին՝ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական համալսարանում, 1997 թվականի նոյեմբերին՝ Ռուսաստանի Առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական հետաքննությունների կենտրոնում։ 1998 թվականի հունվարի 30-ին հանձնաժողովն ավարտեց աշխատանքը և եկավ այն եզրակացության, որ գտնված դիակները իրոք պատկանում էին Նիկոլայ II-ին ու նրա ընտանիքի անդամներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հիշատակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փրկված Անաստասիա իշխանուհու» մասին պատմության հետ Աննա Անդերսոնի կապի մասին առաջին հիշատակությունը վերագրվում է 1920 թվականի փետրվարի 7-ին[22], երբ անհայտ կինը փորձում էր ինքնասպան լինելի Բեռլինի Բենդլերի կամրջից ջուրը նետվելով։ Մոտակայքում հերթապահող ոստիկանին հաջողվում է փրկել անհայտ կնոջը և տանել մոտակա ոստիկանական բաժանմունք։ Ավելի ուշ կինը բացատրում է, որ եկել է Բեռլին, որպեսզի գտնի իր «մորաքրոջը»՝ Ալեքսանդրա թագուհու քույր արքայադուստր Իռենային։ Բայց, հասնելով պալատ նա ոչ միայն ստորացվում ու նսեմացվում է, քանի որ «ազգականներից» ոչ մեկը նրան չի ճանաչում, այլ նաև կշտամբանքների է ենթարկվում արտաամուսնական երեխայի պատճառով։ Ինքը՝ Անդերսոնը, զգացմունքներն արտահայտում է հետևյալ բառերով.

Կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է նշանակում հանկարծ գիտակցել, որ ամեն ինչ կորած է, և դու միայնակ ես։ Կարո՞ղ եք հասկանալ, թե ինչու ես արեցի այն, ինչ արեցի։ Ես չէի հասկանում ինչ եմ անում[23]։

Հենց այդ խայտառակությունից փախչելու նպատակով էլ, իբր, կինը ինքնասպանության փորձ է կատարել։ Ընդ որում, նա այդպես էլ չկարողացավ նորմալ բացատրել, թե ինչպես էր հայտնվել այդ կամրջի մոտ և ինչու էր որոշել ջուրը նետվել այդ համեմատաբար փոքր բարձրության հատվածից։ Ամբողջ բացատրությունը սահմանափակվում էր հետևյալով. «ջուրը քաշում էր նրան, և նա ուզում էր իմանալ, թե ինչ կա հատակին[23]»:

Մեծ իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնան ավելի ուշ մեկնաբանել է այս պատմությունը.

Ինքնասպանության փորձն այս պատմության միակ ակնհայտ փաստն էր[24]։

Ոստիկանները կնոջ հագուստի նկարագրություն կազմեցին՝ «սև զուգագուլպաներ, սև բարձր կոշիկներ, սև կիսաշրջազգեստ, առանց ինիցիալների կոպիտ զգեստ, վերնաշապիկ և մեծ գլխաշոր»։ Ոչ մի թուղթ, ոչ մի անձը հաստատող փաստաթուղթ չկար։ Հարցերին չէր պատասխանում, կարծես թե չէր էլ լսում։ Ոստիկանները որոշեցին, որ իրենց առջև հիվանդ կին է և նրան տարան Ելիզավետինյան աղքատների հիվանդանոց։

Բուժզննության արձանագրության մեջ ասվում է, որ հիվանդը «հակված է մելանխոլիայի ուժեղ նոպաների» և սաստիկ հյուծված է (նրա քաշն այդ ժամանակ կազմում էր ընդամենը 44 կիլոգրամ՝ իր մոտավերապես 170 սմ հասակի դեպքում)։ Այդ իսկ պատճառով, նոր ինքնասպանության փորձերից խուսափելու համար խորհուրդ տվեցին նրան տեղափոխել Դալդորֆի հոգեբուժական կլինիկա[25]։

Աննա Անդերսոնը հիվանդանոցում գտնվելու ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապաստարանի բժիշկների վկայությամբ երիտասարդ կնոջ մեջքին կես դյուժինից ավելի հրաձգային վերքեր կային[26]։ Բացի այդ, ծոծրակին աստղաձև սպի կար (բժիշկները կարծում էին, որ հենց դա էլ եղել է կնոջ սկզբնական հիշողության կորստի պատճառը)[24]։ Նաև ենթադրվում էր, որ կինը «ռուս փախստական» է, ինչը հետևում էր նրա արևելյան ակցենտից[27]։

Ախտորոշում՝ «դեպրեսիվ բնույթի հոգեկան հիվանդություն»։ Հիվանդին տրամադրել էին 4-րդ բաժնի «Б հիվանդասենյակը», որը նախատեսված էր «հանգիստ հիվանդների» համար։ Հիվանդության պատմության մեջ ասվում էր.

Շատ զուսպ է։ Չի համաձայնում ասել իր անունը, տարիքը և զբաղմունքը։ Հիմնականում նստում է ավականին համառ դիրքով։ Չի համաձայնում ինչ-որ բան հայտարարել և պնդում է, որ դրա համար իր պատճառներն ունի, և եթե ուզենար ինչ-որ բան ասել, արդեն վաղուց ասած կլիներ… Բժիշկը կարող է մտածել ինչ ուզում է, նա բժշկին ոչինչ չի ասի։ Հարցին, լինում են արդյուք հալյուցինացիաներ, կամ լսում է արդյոք ինչ-որ ձայներ, նա պատասխանել է. «Դուք այդքան էլ բանիմաց չեք, բժիշկ»։ Նա խոստովանում էր, որ փորձել է ինքնասպան լինել, բայց չի համաձայնում ասել պատճառը կամ ինչ-որ բացատրություններ տալ[23]։

Անհայտ կինը Դալդորֆում անց է կացնում մոտ մեկուկես տարի։ Այդպես էլ չի հաջողվում պարզել նրա անունը, այդ իսկ պատճառով փաստաթղթերում նրա անունը գրվում է «ֆրոյլայն Ունբեկանտ»[25] (գերմ.՝ Fräulein Unbekannt, «անհայտ»)։

Բուժանձնակազմի վկայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդապահուհիներից մեկի պնդմամբ հիվանդը հասկանում էր հարցերը, որոնք տրվում էին ռուսերենով, բայց չէր կարողանում պատասխանել, ինչը հիմք է տալիս մտածել, որ նրա մայրենի լեզուն սլավոնական լեզվաընտանիքից էր, բայց ոչ ռուսերենը։ Հավանաբար դա լեհերենն էր[28]։

Ընդ որում, վկայություններն այն մասին, թե արդյոք հիվանդը խոսում էր ռուսերեն, թե ոչ, խիստ հակասական էին։ Այսպես, բուժքույր Էռնա Բուխոլցը, ով նախկինում աշխատել է որպես գերմաներենի ուսուցչուհի և բավականին երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, պնդում էր, որ ֆրոյլայն Ունբեկանտը ռուսերեն խոսում էր «ինչպես իր մայրենի լեզվով, կապված ու ճիշտ ձևակերպված նախադասություններով»։ Գիշերային հերթապահությունների ժամանակ նրանք բազմիցս հնարավորություն են ունեցել զրուցելու, քանի որ հիվանդն անքնությամբ էր տառապում։ Բուժքույր Բուխոլցը պատմում էր, որ ինքը հիվանդին պատմել է Վասիլի Երանելու տաճարի ու ռուսական քաղաքականության մասին, իսկ նա համոզվածությամբ գլխով է արել, իսկ ամենավերջում հայտարարել, որ իրեն այդ ամենը շատ լավ հայտնի է։

Բուժքույր Բերթա Վալցը հիշում էր, որ Ունբեկանտը ակնհայտ անհանգստություն էր ցուցաբերում, երբ հիվանդանոցի աշխատակիցներից ինչ-որ մեկը հիվանդասենյակ էր բերում արքայական ընտանիքի լուսանկարով որևէ ամսագիր։ Բուժքույր Վալցը հաստատում էր, որ երբ ինքը ցույց էր տալիս կայսեր դուստրերից մեկին և ասում, որ նա կարող էր փրկվել, Ունբեկանտը ուղղում էր նրան և ասում. «Ոչ, նա չէ։ Մյուսը»։

Այնուամենայիվ կան նաև հակառակ վկայություններ այն մասին, որ կինը նաև ազատ խոսում էր գերմանական կայսեր ու գահաժառանգի մասին այնպես, ասես անձամբ ծանոթ էր նրանց հետ։ Նաև նշվում է, որ հիվանդը հակված էր երևակայությունների ու ինչ-որ բաներ հորինելու, քանի որ շարունակ պնդում էր, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ապրելու է շքեղ ագարակում և ձի է նստելու։

Հիվանդի դուրս գրվելուց մեկ տարի անց բուժքույր Թեա Մալինովսկայան պատմում է, որ 1921 թվականին Ունբեկանտն իր հետ զրուցել է իր արքայական ծագման մասին[29]։ Արքայական ընտանիքի նկարով ամսագիրը ձեռքը վերցնելուց մի քանի օր անց ֆրոյլայն Ունբեկանտը անկեղծության նոպայի ժամանակ իրեն պատմել է, որ Եկատերինբուրգյան գնդակահարության ժամանակ «մարդասպանների առաջնորդը» ձեռքում շարժելով ատրճանակը մոտեցել է Նիկոլային ու դիմահար կրակել, իսկ սպասուհին «բարձը ձեռքին ճչալով վազում էր»։ Ընդ որում նա իր խոսքը բավականին անսպասելի է ավարտել։ Մալինովսկայան հիշում է.

Նա տագնապահար խնդրում էր ինձ իր հետ Աֆրիկա փախչել… Երբ ես առարկեցի և ասացի, որ այնտեղ հիմա պատերազմ է, նա ասաց, որ մենք կարող ենք մտնել ֆրանսիական Օտարերկրյա լեգիոն որպես գթության քույրեր և որ այնտեղ մենք ավելի ապահով կլինենք, քան այստեղ՝ հրեաների մոտ… Նա համոզված էր, որ հրեա բժիշկները բոլշևիկների հետ համաձայնության մեջ են և մի օր մատնելու են իրեն[23]։

Հետագայում, երբ հիվանդին հարցրել են Մալինովսկայայի հետ զրույցի մասին, նա չի հիշել ոչինչ, որը կարող է հաստատել այն, որ այդ միջադեպն իրոք տեղի է ունեցել[30]։ Աննա Անդերսոնի կենսագրությամբ հետաքրքրվողները կամ արհամարհում են Մալինովսկայայի վկայությունը[31], կամ կարծում են, որ այդ պատմությունը բուժքույրը պարզապես հորինել է[32]

Հայտնի է, որ աղջիկը տառապում էր մելանխոլիայով ու թմրածությամբ, կարող էր ժամերով անկողնում պառկած մնալ, դեմքը ծածկոցով փակած, հարցերին չպատասխանել, և հանկարծ աշխուժանալ (ինչը պատահում էր հիմնականում երեկոյան ժամերին) և զրուցել բուժքույրերի, հիվանդապահուհիների կամ այլ հիվանդների հետ։ Գերմաներեն թերթեր ու գրքեր էր կարդում։ Հիվանդանոցի ամբողջ աշխատակազմը համոզված էր, որ նա բավականին կրթված էր։

Հարկ է նշել նաև այն, որ նա չէր ուզում լուսանկարվել։ Ականատեսների վկայությամբ «նրան, կարելի է ասել, ուժով էին նստեցնում տեսախցիկի առաջ»[33]։

Նույնականացումը ռուսական կայսերական ընտանիքի անդամի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակոչի կերպարի ստեղծման համար ազդակ հանդիսացավ Անդերսոնի հիվանդասենյակային հարևանուհի, ազգությամբ լեհ (համաձայն այլ աղբյուրների՝ շվեդուհի) Մարիա Պոյերտը, ով տառապում էր հետապնդման մոլուցքով։ Նրան անընդհատ թվում էր, որ «իրեն հետևում ու կողոպտում են»։ Բացի այդ Պոյերտն իր մասին պատմում էր, որ լինելով դերձակ, բազմիցս հագուստներ է կարել ռուսական կայսերական ընտանիքի կանանց համար։

1921 թվականի հոկտեմբերի 23-ին բուժքույրերից մեկը Անդերսոնի հիվանդասենյակ է բերում «Բեռլինյան նկարազարդ շաբաթաթերթի» թարմ համար, որում արքայական ընտանիքի լուսանկարն էր «Կայսեր դուստրերից մեկը ո՞ղջ է» վերնագրով հոդվածի տակ։ Մարիա Պոյերտի խոսքերով իրեն հիմնականում անհանգստացնում էր ֆրոյլայն Ունբեկանտի ու լուսանկարի դեմքերի նմանությունը, բայց ինքը՝ Անդերսոնը, բոլոր հարցերին ի պատասխան միայն կրկնում էր «Լռի՛ր»[34]։

Ինքնությունը պարզելու առաջին փորձերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոնեսա Իզա Բուկսգեվդենը (աջից) և կոմսուհի Անաստասիա Գենդրիկովնան (ձախից)

1922 թվականի հունվարի 22-ին Մարիա Պոյերտը դուրս է գրվում հիվանդանոցից, բայց մնում է այն համոզմանը, որ ֆրոյլայն Ունբեկանտն իրականում արքայական դուստրերից մեկն է[35], և սկսում է ապացույցներ փնտրել[36]։

1922 թվականի մարտի 5-ին նա Բեռլինյան ուղղափառ եկեղեցու բակում հանդիպում է արքայական կիրասիրյան գնդի նախկին կապիտան Մ. Ն. Շվաբեի հետ և նրան պատմում է իր կասկածների մասին[37]։ Նրան հաջողվում է կապիտանին համոզել այցելել Անդերսոնին հիվանդանոցում և փորձել պարզել նրա ինքնությունը[33]։

1922 թվականի մարտի 8-ին Մ. Ն. Շվաբեն իր ընկերոջ՝ ինժեներ Այնիկեի հետ այցելում է Դալդորֆի հոգեբուժական կլինիկա, հանդիպում Անդերսոնին և նրան ցույց տալիս այրիացած կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի լուսանկարը։ Կապիտանը հիշում է.

…հիվանդը պատասխանեց, որ այդ կինն իրեն ծանոթ չէ…

Աննա Անդերսոնի ներկայացմամբ իրավիճակը լրիվ այլ էր։

…Ռուս էմիգրանտներից մեկը բերեց տատիկի լուսանկարը։ Դա առաջին անգամն էր, երբ ես կորցրեցի ամբողջ զգուշությունս և լուսանկարը տեսնելով բացականչեցի. «Սա իմ տատիկն է»…[33]

Նույնականացումը Տատյանա իշխանուհու հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ վարկածի համաձայն կապիտան Շվաբեն առաջին իսկ այցելությունից հետո սկսում է մտածել, որ իր առջև Տատյանա Նիկոլաևնան է[38]։

Այսպես, թե այնպես կապիտան Շվաբեն կասկածանքների մեջ է մնում։ Որպեսզի խուսափի սխալի հնարավորությունից, նա համոզում է տիկին Զինաիդա Տոլստայային ու նրա դստերը, կավալերիայի կապիտան Անդրեևսկուն ու վիրաբույժ Վինեկին իր հետ ևս մեկ անգամ այցելել անծանոթ կնոջը։ Մ. Ն. Շվաբեի խոսքերով տիկին Տոլստայան ու նրա դուստրը երկար զրուցեցին հիվանդի հետ, ինչ-որ սրբանկարներ ցույց տվեցին ու ինչ-որ անուններ հիշեցրեցին։ Հիվանդը չէր պատասխանում բայց հուզվելու աստիճան անհանգիստ էր։ Նրան ուսումնասիրելն անհնար էր, քանի որ այցելության ամբողջ ընթացքում նա համառորեն փակում էր դեմքը անկողնային ծածկոցով։ Մ. Ն. Շվաբեն հիշում է, որ Անդրեևսկին հիվանդին «Ձերդ պայծառություն» է անվանել, ինչը կնոջ վրա առանձնահատուկ տպավորություն է գործել։ Այդպես էլ հիվանդից ոչ մի բառ չլսելով այցելուները հեռացան, ընդ որում, տիկին Տոլստայան ու նրա դուստրը խորապես համոզված էին, որ իրենց առջև Մեծ Իշխանուհի Տատյանան էր։

Մեծ Իշխանուհի Տատյանա Նիկոլաևնա Ռոմանովա

Այդ լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ռուս էմիգրանտների շրջանում, և 1922 թվականի մարտի 12-ին հիվանդին այցելեց բարոնուհի Սոֆիա (Իզա) Բուքսգեվդենը։ Նրա կարծիքը հատկապես կարևորվում էր, քանի որ նա այն եզակի անձանցից էր, որոնց բախտ էր վիճակվել արքայական ընտանիքի հետ հանդիպել գնդակահարությունից կարճ ժամանակ առաջ։ Բարոնուհին բաժանվել էր Ռոմանովներից գնդակահարությունից ընդամենը մեկ ու կես ամիս առաջ։

Ինքը՝ Աննա Անդերսոնը այդ և հետագա այցելությունների մասին ավելի քան զուսպ էր արտահայտվում.

…այդ ժամանակվանից սկսած հաճախ էին ինչ-որ ռուս էմիգրանտներ գալիս, ես անգամ ոչ միշտ գիտեի, թե ովքեր են նրանք…

Ինքը բարոնուհին հիշում էր, որ անծանոթուհին իր համար սովորական երկչոտություն ու անվստահություն էր ցուցաբերում, հարցերին ի պատասխան լռում էր, փորձում էր դեմքը ծածկել ձեռքերով կամ ծածկոցով։

Բարոնուհին, ով գրեթե համոզված էր, որ իր առջև Մեծ Իշխանուհի Տատյանան է, ով վերապրած շոկի ու դժվարությունների պատճառով տառապում է ամնեզիայով, փորձում է վերակենդանացնել նրա հիշողությունը ցույց է տալիս սրբապատկեր, որի վրա գրված են Ռոմանովների արքայատոհմի գահակալման թվականները (այդ սրբապատկերը նրան նվիրել էր կայսրուհին՝ Տատյանա Իշխանուհու ներկայությամբ)։ Մարիա Պոյերտն էլ իր հերթին բերել էր արքայական ընտանիքի լուսանկարը և կայսրուհուն ցույց տալով պահանջում էր. «Սա էլ մայրիկն է, չէ՞» հարցի պատասխանը, և որպես վերջին հույս նրա մոտ դրել էր Նոր կտակարան ռուսաստանի դրոշի գույներով ծածկված կազմով։

Ավելի ուշ Իզա Բուկսգեվդենը իր ուղեկիցներին խնդրում է դուրս գալ սենյակից և անծանոթուհուն դիմում է անգլերենով (Տատյանա իշխանուհին գերազանց տիրապետում էր անգլերենին), չնայած այն բանին, որ հիվանդը հավանաբար ոչինչ չհասկացավ, նա վերջապես բացեց դեմքը։

Բարոնուհու եզրակացությունը կատեգորիկ էր.

Նրա աչքերն ու ճակատն ինձ հիշեցրին Մեծ Իշխանուհի Տատյանա Նիկոլայևնային, բայց բավական էր տեսնել ամբողջ դեմքը, որպեսզի նմանությունը դադարեր այդքան ապշեցուցիչ թվալ(…)

Չնայած Տիկին Չայկովսկայայի դեմքի վերին հատվածը բավականին նման էր Տատյանա իշխանուհուն, ես այնուամենայիվ համոզված եմ, որ դա նա չէ։ Ավելի ուշ ես իմացա, որ նա իրեն ներկայացնում է, որպես Անաստասիա Նիկոլաևնա, բայց նրա արտաքինի ոչ մի գիծ նման չէ մեծ իշխանուհուն։ Չկա ոչ մի գիծ, որով Անաստասիա իշխանուհուն ճանաչող ինչ-որ մեկը նմանություն գտնի:(…)

Ի դեպ, հարկ է նշել, որ Անաստասիա իշխանուհին հազիվ թե այդքան գերմաներեն իմանար, և նա այդ բառերը արտասանում էր ընդգծված ռուսական ակցենտով[33]։

Մեկ այլ գրառման մեջ բարոնուհին նշում է, որ հիվանդը հասակով բավականին կարճ էր Տատյանա Նիկոլաևնայից, ինչը չէր կարող բացատրվել որևէ վնասվածքով[39][40]։

Ինքը՝ Աննա Անդերսոնը, ավելի ուշ իր պահվածքը բացատրում է նրանով, որ ինքը բարոնուհուն ճանաչել է առաջին իսկ հայացքից, բայց ամաչել է իր պալատական կանանցից մեկի մոտ երևալ նման խղճուկ վիճակում[41]։ Բացի այդ նա նշում է, որ երբեք էլ չի պնդել, թե ինքը մեծ իշխանուհի Տատյանան է[42]։

Խոստովանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդի հաջորդ այցելուն բարոնուհի Մարիա ֆոն Կլյասթն էր՝ նախկին ոստիկանապետի կինը։ 1922 թվականի մարտի 22-ին նրան հաջողվում է հիվանդանոցի ղեկավարությունից ստանալ աղջկան իր տանը բնակեցնելու իրավունքը։ Ի զարմանս տիկին ֆոն Կլայթի, երբ նա եկավ հիվանդի հետևից նա պոկում էր իր մազերն ու բավականին պակասող ատամներ ուներ[33]։ Ավելի ուշ Աննա Անդերսոնը դա բացատրում է նրանով, որ Եկատերինբուրգյան գնդակահարության ժամանակ նա ուժեղ հարված էր ստացել, ինչից հետո ատամները շուտ էին թափվում։

Նա մի քանի օր ապրում է Կլյասթերի մոտ՝ Նեթելբեքշթրաս 9 հասցեում։ Քանի որ անծանոթուհին ոչ մի կերպ չէր կամենում ասել իր իսկական անունը (կամ չէր հիշում վերապրած շոկի պատճառով), բարոնն ու բարոնուհին որոշեցին նրան Աննա անվանել։ Հենց այդ անունն էլ մնաց պատմության մեջ։

Հենց այդտեղ, հավանաբար, բարոնուհու նկատմամբ վստահություն ունենալով, նա պատմում է, որ ինքը Ռումինիայում որդի ունի և որ

երեխային միշտ հնարավոր կլինի ճանաչել կայսերական թագերով զարդարված սպիտակեղենով ու ոսկե մեդալիոնով…[33]

Երկու օր անց, վճռական որոշում կայացնելով ֆրոյլայն Աննան սենսացիոն խոստովանություն է անում։ Անծանոթուհին առաջին անգամ ինքն իրեն բացահայտ անվանում է Անաստասիա իշխանուհի՝ Նիկոլայ II-ի կրտսեր դուստր։ Բարոնը հարցնում է, թե ինչպես է նրան հաջողվել փրկվել գնդակահարոթյունից, որին հետևում է պատասխանը.

Այո, ես բոլորի հետ էի այդ սպանության գիշերը, բայց երբ կոտորածը սկսվեց, ես թաքնվեցի քրոջս՝ Տատյանայի մեջքի հետևում, ով սպանվել էր կրակոցից։ Ես կորցրել էի գիտակցությունս մի քանի հարվածների հետևանքով։ Երբ արթնացա պարզ դարձավ, որ ես մի զինվորի տանն եմ, ով ինձ փրկել է։ Ի դեպ, Ռումինիա մեկնել եմ նրա ընտանիքի հետ, և երբ նա մահացավ որոշեցի միայնակ Գերմանիա գալ…[33]

Ընդ որում Զինաիդա Տոլստայայի հետ զրույցի ժամանակ նա իր պատմությանը նոր մանրամասնություններ է ավելացնում։ Արթուր ֆոն Կլյասթն իր գրառումներում այսպես է ներկայացնում տիկին Տոլստայայի խոսքերը.

Այդ տարվա օգոստոցի 2-ին կինը՝ ով իրեն Մեծ Իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնա էր անվանում, պատմել է տիկին Զինաիդային, որ իրեն փրկել է ռուս զինվոր Ալեքսանդր Չայկովսկին։ Նրա ընտանիքի (նրա մոր՝ Մարիայի, քրոջ՝ Վերունեչկայի ու եղբոր՝ Սերգեյի) հետ Անաստասիա Նիկոլաևնան տեղափոխվել է Բուխարեստ և այնտեղ մնացել է մինչև 1920 թվական։ Նա Չայկովսկուց երեխա է ունեցել՝ տղա, ով հիմա պետք է որ երեք տարեկան լինի։ Երեխան հոր պես սև մազեր ուներ, ու մոր աչքերի նման աչքեր(…) 1920 թվականին, երբ Չայկովսկին սպանվել է փողոցային հրաձգության ժամանակ, նա՝ առանց ինչ-որ մեկին որևէ բան ասելու, Բուխարեստից փախել է Բեռլին(…) Նրա խոսքերով երեխան Չայկովսկիների մոտ է մնացել։ Նա խնդրում էր, որ իրեն օգնեն գտնել իր որդուն…[33]

Մտածելով այս պատմության հեղինակություն մասին էմիգրանտների ամսագրի խմբագիր Լիտովցևը գրում էր.

Ո՞վ էր դրա հեղինակը։ Ինքը՝ Անի՞ն, թե՞ նրա պալատական արտոնյալների խմբից ինչ-որ մեկը։ Իր կենսագրության այդպիսի ընթացքը նրան ինչ-որ մե՞կն է ներշնչել, թե՞ խորամանկ աղջիկը ինքն է հասկացել, թե ինչի շնորհիվ է այժմ ապրում այդ շքեղ ու հարմարավետ տանը, և թե ինչ է պետք այդտեղ հաստատվելու համար, թե ինպես պետք է խորամանկ ու տաղանդավոր ձևով ընդառաջ գնալ ճակատագրի նվերին։ Այս ամենը ճշգրտորեն հայտնի չէ։ Ավելի հավանական է, որ հենց Աննան, հիմնվելով նեվրասթենիկի իր հարուստ երևակայության վրա, անձամբ շերտ առ շերտ ստեղծել է իր կենսագրությունը։ Եվ, ո՞վ գիտի, գուցե նա ինքն էլ աստիճանաբար սկսել է հավատալ իր իսկ հորինած պատմությանը…[43]

Նրա մտքերը շարունակեց դքսուհի Լեյխտենբերգսկայան, ով Աննա Անդերսոնի հետ ծանոթացել էր 1927 թվականին։

Նա շատ խորամանկն էր։ Մի անգամ նրան հարցրել են. «Հիշու՞մ եք, ձեր տանը բուխարու վրա ճենապակե շնիկ կար», իսկ հաջորդ օրը նա իր հերթական այցելուին ասել է. «Հիշում եմ, մեր տանը բուխարու վրա ճենապակե շնիկ կար[44]։

Ըստ Գրեգ Քինգի (անգլ.՝ Greg King) ու Փենի Ուլսոնի (անգլ.՝ Penny Wilson)՝ «Ռոմանովների ճակատագիրը» (անգլ.՝ The Fate of the Romanovs) գրքի հեղինակների, այժմ պարզ են այն Ռոմանովներին գնդակահարած 11 մարդկանց ու Իպատևի տան թիկնապահների անունները[45]։ Նրանցից ոչ մեկը չուներ Չայկովսկի ազգանունը, ինչը հակասում է Աննա Անդերսոնի պնդումներին[46]։ Բացի այդ, այդպես էլ չգտնվեց ոչ մի պացույց, որը կարող էր հաստատել նրա կարծիքով իրեն փրկած մարդկանց գոյությունը։

Բժիշկ Գրունբերգ։ Ինքնությունը հաստատելու վերջին փորձերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի օր անց Աննան առանց ֆոն Կլյասթներին հրաժեշտ տալու հեռանում է նրանց տնից։ Նրան իր մոտ ընդունում է Մարիա Պոյերտը, սակայն մի քանի օր անց նրանց միջև փոքրիկ ընդհարում է տեղի ունենում «Local Anzeiger» ամսագրում Աննայի մասին տպագրված հոդվածի պատճառով, ինչից հետո Անդերսոնը շքամուտքում է հայտնվում։ Մի քանի օրով նրան իրենց տանը հյուրընկալում են հարևանները։

Այնուհետև նրան փողոցում պատահաբար հանդիպում է ինժեներ Այնեկեն, ով շատ հարցեր է տալիս աղջկան, բայց պատասխաններ չի ստանում։ Բարոն ու բարոնուհի ֆոն Կլյասթերը չեն ցանկանում Անդերսոնին նորից իրենց տանը հյուրընկալել։ Նրանք դրա համար երկու պատճառ ունեին. նախ արդեն պարզ էր դարձել այն, որ Աննան ընդամենը ինքնակոչ էր, և երկրորդ, նրա տհաճ բնավորության ու հիվանդության հետ բավականին դժվար էր նույն հարկի տակ ապրելը[36]

Այսպես, թե այնպես մի քանի օրով Անդերսոնին իր տանն ընդունում է ինժեներ Այնեկեն և շուտով փողոցում հանդիպելով խորհրդական Գեբելին, ով ծառայում էր Վրոցլավի ոստիկանապետությունում, նրան պատմում է առեղծվածային աղջկա մասին։ Գեբելը, ով բավականին ազդվում է անհայտ աղջկա այժմյան դրույթունից, համոզում է իր ընկեր, ոստիկանության ծառայող բժիշկ Գրունբերգին հյուրընկալել նրան։

Բժիշկ Գրունբերգը, ինչպես պատմում է իր հիշողություններում, իր գործողությունները համաձայնեցնելով խորհրդատուի հետ, որոշում է քայլեր ձեռնարկել անհայտ կնոջ ինքնության բացահայտման ուղղությամբ։ Աննա Անդերսոնի հակառակորդները այդ քայլում ուղիղ ակնարկ են տեսնում և մտածում, որ գերմանական իշխանությունները փորձում են ինքնակոչին «դնել» Մեծ Իշխանուհու դերում, իսկ հետո օգտագործել քաղաքական նպատակներով։ Սակայն հետագա զարգացումները հակառակ էին այդ կանխավարկածին[36]։

Արքայադուստր Իռեն Հեսսենսկայան՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնայի հարազատ քույրը

Այսպես, բժիշկ Գրունբերգը համոզում պրուսական արքայադուստր Իրենին՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հարազատ քրոջը, մտացածին անվան տակ գալ իր բնակավայր։ Աննա Անդերսոնն ամենևին ուրախ չէր այդ հանդիպման համար։ Ինչպես ինքն է պարզաբանում ավելի ուշ, իրեն դուր չէր գալիս խաբեության փաստը։ Համաձայն բժիշկ Գրունբերգի գրառումներից մեջբերված հատվածի.

Ընթրիքի ժամանակ մենք Անաստասիային հատկացրել էինք ձերդ պայծառափայլության դիմացի տեղը, որպեսզի արքայադուստրը կարողանար մանրամասնորեն ուսումնասիրել նրան (այնուամենայնիվ հարկ է նշել, որ արքայադուստրը կայսերական ընտանիքին վերջին անգամ հանդիպել էր տասը տարի առաջ)։

Ընթրիքից հետո Անաստասիան իր սենյակ շտապեց։ Արքայադուստրն անմիջապես գնաց նրա ետևից, հուսալով, որ առանձնազրույցի ժամանակ կկարողանա նրա բնավորության բնորոշ գծերից մեկը տեսնել։ Բայց այդ օրը Անաստասիան իրեն վատ էր զգում, և, ոչ ավելի ցանկացած այլ օր, տրամնադրված չէր զրույցների։ Նա նստել էր մեջքով դեպի ձերդ պայծառափայլությունն ու չէր պատասխանում հարցերին։ Նրա պահվածքն այնքանով էր զարմանալի, որ նա ճանաչել էր արքայադստերը առաջին իսկ հայացքից. հաջորդ օրը նա մեզ ասաց, որ այցելուն «իր մորաքույր Իռենն էր»[33]։

Ինքը՝ արքայադուստրը, այդ պատմությունը հիշում է միանգամայն այլ կերպ.

1922 թվականի օգոստոսի վերջին խորհրդական Գեբելի ու ոստիկանության տեսուչ բժիշկ Գրունբերգի խնդրանքով ես համաձայնեցի գալ Բեռլին, որպեսզի հանդիպեմ այն հանելուկային կնոջը, ով իրեններկայացնում է որպես իմզ արմուհի Անաստասիա։ Բժիշկ Գրունբերգն ինձ ու տիկին Էրցենին ուղեկցեց դեպի Բեռլինի մոտակայքում գտնվող իր գյուղական տուն, որտեղ անծանոթ կինն ապրում էր «мմադեմուազել Էննի» անվան տակ (…) Ես միանգամից հասկացա, որ դա չէր կարող իմ զարմուհիներից մեկը լինել. չնայած այն բանին, որ ես նրանց չէի տեսել ինը տարի, ես չէի կարող մոռանալ նրանց դիմագծերի ամենաբնութագրական գծերը (աչքերի տեղադրությունը, ականջների ձևը և այլն) և չե կարծում, որ նդրանք կարող էին այդ աստիճան փոխվել։ Առաջին հայացքից անծանոթուհին փոքր-ինչ նման էր Մեծ Իշխանուհի Տատյանային։

Գրունբերգ զույգի մեջ մեծ հիասթափություն առաջացնելով ես նրանց տունը լքեցի այն համոզմամբ, որ այդ կինն իմ զարմուհին չէ, և գրեթե կասկած չունեի այդ առիթով…[33]

Ավելի ուշ լսելով տիկին ֆոն Ռատլեֆի պատմությունները մեծ կայսրուհի Օլգա Ալեքսանդրովնան զարմանում էր, թե ինչու Աննա Անդերսոնը Բուխարեստում գտնվելու ժամանակ չի փորձել օգնության խնդրանքով դիմել Ալեքսանդրա Ֆեոդորովնայի ազգականուհի, Ռումինիայի թագուհի Մարիային, այլ նախընտրել է Բեռլին գալու բավականին երկար ու իր համար ռիսկային տարբերակը։

1918 կամ 1919 թվականին թագուհի Մարիան անմիջապես կճանաչեր նրան(…) Մարիային անհնար էր ինչ-որ բանով ապշեցնել ու շոկի մեջ գցել, և իմ զարմուհին շատ լավ գիտեր այդ մասին։ Իմ զարմուհին կիմանար, որ նմանատիպ իրավիճակը շոկի մեջ կգցեր արքայադուստր Իրենին[47]։

Ավելի ուշ արքայադուստր Իռենի որդին՝ արքայազն Սիգիզմունը, Աննային հարցերի ցուցակ է ուղարկում, որոնց ճիշտ պատասխանները, համաձայն նրա պնդման, կարող էր իմանալ միայն Անաստասիա իշխանուհին։ Ասւմ են, կինը անսխալ պատասխանել է բոլոր հարցերին[48]։

Հարիեթ ֆոն Ռաթլեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկին Հարիեթ ֆոն Ռաթլեֆ-Կայլման

Ի վերջո դոկտոր Գրունբերգը ևս հրաժարվում է հիվանդի խնամակալությունից (Աննա Անդերսոնի ու իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնայի նույնականացման հակառակորդների պնդմամբ դրա պատճառն այն էր, որ Գրունբերգն ինքը համոզվեց աղջկա ինքնակոչ լինելու մեջ և կորցրեց նրա նկատմամբ հետաքրքրությունը։ Հակառակ պնդման համաձայն նա պարզապես ուժասպառ էր եղել ծանր բնավորությամբ հոգեկան հիվանդություններ ունեցող խնոջը խնամելուց)։

Անձամբ Գրունբերգը խորհրդական Բերգին ուղղված իր նամակում «Անաստասիայի գործի» վերաբերյալ իր կարծիքն ու եզրակացությունները շատ պարզ է արտահայտում.

Իմ մտածմունքներում ես մեռած կետի եմ հասնում։ Անաստասիան ոչ մի դեպքում չի կարող սուտ խոսել։ Կարծում եմ խեղճ կինը պարզապես խելագարվել է և իրեն ռուս կայսեր դուստր է երևակայում…[33]

Խորհրդական Բերգն առաջարկում է Աննայի խնամքը հանձնել մերձբալթյան ծագման գերմանուհի բանաստեղծ ու քանդակագործ տիկին ֆոն Ռաթլեֆին։ Ինչպես պարզ դարձավ ավելի ուշ, ընտրությունը բավականին հաջողված էր։ Տիկին ֆոն Ռաթլեֆը մի քանի տարի շարունակ մնում է Աննա Անդերսոնի ամենամոտ ընկերուհին, հիվանդապահուհին ու կողմնակիցը։

Ոսկրային տուբերկուլյոզով հիվանդ Աննային տիկին Հարիեթի հետ խնամում ու բուժում է պրոֆեսոր Ռուդնևը։ Համաձայն նրա պատմածների, երբ 1914 թվականի հուլիսի 18-ին ինքը ընկերոջ հետ Պետերբուրգում էր և անցնում էր Պալատական հրապարակով, ինչ-որ տեղից նրանց վրա սկսեցին թափվել փոքրիկ թղթե գնդիկներմ որոնք նետում էին չարաճճի Տատյանան ու Անաստասիան։

Այդ հիշողությունն այնքան էր տպավորվել Ռուդնևի մեջ, որ նա չդիմացավ և Աննա Անդերսոնին հարցրեց, թե ինչով էր նա զբաղվում այդ օրը և ստացավ սպառիչ պատասխան. «Ես ու քույրս թղթե գնդիկներ էինք նետում պատահական անցորդների վրա»[49]։ Նույնականացման հակառակորդներն այս առիթով մեծ աղմուկ բարձրացրին։ Նրանց հետաքրքրում էր, թե արդյոք բժիշկ Ռուդնևն անզգուշաբար չի պատմել այդ պատմությունը հիվանդի ներկայությամբ։ Նրանք նաև զարմանալի են համարում այն, որ Առաջին Համաշխարհային պատերազմի հայտարարման օրը Աննա Անդերսոնի համար չի նշանավորվել ոչնչով, բացի անիմաստ թղթե գնդիկներից, որոնք «պատահաբար» այդքան հետաքրքիր էին բժիշկ Ռուդնևին[50]։

Տիկին Ռաթլեֆն այսպես է գրում իր հիշողություններում.

Նրա շարժումներից, կեցվածքից, վեհակեցությունից պարզ երևում է նրա ազնվական ծագումը։ Այդպիսին է իմ առաջին տպավորությունը։ Բայց ինձ ամենաշատը տպավորեց այդ երիտասարդ կնոջ ու այրիացած կայսրուհու նմանությունը։ Նա գերմաներեն էր խոսում, բայց ընդգծված ռուսական ակցենտով։ Երբ ես նրա հետ ռուսերեն էի խոսում, նա ինձ լավ հասկանում էր, քանի որ չնայած այն բանին, որ նա ինձ պատասխանում էր գերմաներեն, նրա ասածները ճշգրտորեն վերաբերում էին իմ խոսքերին (…)

Նրան վախեցնում էին ցանկացած տիպի ուղիղ հարցերը. նա ամփոփվում էր իր մեջ։ Հեշտ չէր նրան զրույցի կանչելը, իսկ խոսակցության ժամանակ պետք է փորձեինք նրան չխանգարել խոսքի ընթացքում կատարվող նկատողություններով։ Եթե խոսակցության թեման նրան հետաքրքրում էր, նա բավականին հաճույքով էր խոսում։ Այդպես լինում էր հիմնականում այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը խոսում էր նրա մանկության տարիներից. թվում էր, թե միակ բանը, որը նրան հետաքրքիր էր ևորով նա կարողանում էր իրոք զբաղեցնել ինքն իրեն կյանքն էր ծնողների, քույրերի ու եղբայրների հետ… Նա կարողանում էր երախտապարտ լինել այն բարության ու ընկերության համար, որով նրան ընդունում էին։ Նրա էությունը լի էր երախտագիտությամբ ու արժանապատվությամբ, ինչն էլ հենց գրավում էր նրան հանդիպող, նրա հետ ծանոթացող ցանկացած մարդու…[49]

Մեծ Իշխանուհու ու Աննա Անդերսոնի նույնականացման հակառակորդները հարց են տալիս. ինչու՞ էին այդքան ակնառու նշանները տեսանելի միայն տիկին ֆոն Ռաթլեֆի համար, ինչու՞ ուրիշ ոչ ոք ֆրանք չէր նկատում։

Երկար տարիներ տիկին Հարիեթը «հրաշքով փրկված մեծ իշխանուհու» հիվանդապահուհին, բարեկամուհին ու գլխավոր երկրպագուն էր։ Բայց, չնայած իր ամբողջ նվիրվածությանն ու հոգատար խնամքին, նա նույնպես ստիպված էր զգալ հիվանդի կամակոր ու մռայլ բնավորության ազդեցությունը։ Ինչպես խորը թախիծով հիշում է տիկին ֆոն Ռաթլեֆը, բավական էր հիվանդին փոքր-ինչ ուշադրություն դարձնել, նա իսկույն սկսում էր իրեն «աղայավարի» պահել՝ բառի ամենավատ իմաստով։ Մասնավորապես, նա կարող էր իր խնամակալի դեմքին շպրտել իր ճմռթված զուգագուպաներն ու հրամայական տոնով բղավել. «Տա՛ր։ Քեզ ինչի՞ համար են վճարում»։ Իսկ իրեն Դանիա կատարած համատեղ ճամփորդության ժամանակ պահանջել է, որ տիկին ֆոն Ռաթլեֆին առանձին սենյակ հատկացնեն, քանի որ «ինքը սովոր չէ սպասուհու հետ նույն սենյակում քնելուն»[51]։

Ալեքսեյ Վոլկով՝ կայսրուհու նախկին անձնական սպասավորը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրիացած իշխանուհի Մարիա Ֆյոդորովնան

Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ իրեն որպես մեծ իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնա ներկայացնող անհայտ կնոջ մասին լուրերը հասնում են Կոպենհագեն, որտեղ այդ ժամանակ մշտական բնակություն էր հաստատել այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան։ Դանիայի թագավոր Քրիստիան 10-րդի Բեռլին ուղարկած դեսպանորդ պարոն Զալեն միջնորդ է դառնում տիկին ֆոն Ռաթլեֆի ու դանիական արքայական տան միջև։

Ինչպես ցույց են տալիս Մարիա Ֆյոդորովնայի նամակները, նա բավականին զգուշորեն էր մոտենում Աննա Անդերսոնի «կոչումներին», բայց այնուամենայնիվ որոշել էր չարհամարհել վերջին շանսը, ինչքան էլ աննշան չլիներ այն։ Այդ իսկ պատճառով նա Բեռլին է ուղարկում Ալեքսեյ Վոլկովին, ով Ալեքսանդրա Ֆյոդորովնայի նախկին անձնական սպասավորն էր։ Նա միակն էր, ում հաջողվել էր փրկվել Եկատերինբուրգյան գնդակահարությունից։ Նախկին սպասավորի վկայությունը դժար է գերագնահատել. նա վերջիններից էր, ով շփվել էր Անաստասիա Նիկոլաևնայի հետ։

Պահպանվել են Ալեքսեյ Վոլկովի ու Աննա Անդերսոնը հանդիպումների երեք արձանագրություններ։ Դրանցից առաջինը՝ ծավալով ամենափոքրը, պատկանում է խորհրդական Բերգին։ Նա գրում է հետևյալը.

Ես մանրամասնորեն հիշում եմ, թե ինչպես անցավ տիկին Չայկովսկայայի ու կայսերական պալատի նախկին սպասավորի հանդիպումն իմ մոտ։ Վոլկովը միայն ռուսերեն էր խոսում, այդ իսկ պատճառով ես այնքան էլ չէի հասկանում, թե ինչի մասին էր խոսակցությունւը։ Սկզբում նա իրեն շատ սառն էր պահում, և նույնիսկ կասկածամիտ։ Բայց հաջորդ օրը նա կարծես թե փոխեց կարծիքը և հուզվելու աստիճան զգացված էր, երբ արդեն գնալու ժամանակն էր…[33]

Արդյունքում, ամփոփում է Բերգը, Ալեքսեյ Վոլկովը հայտարարեց, որ «չի կարող հավաստիացնել, որ իր առջև մեծ իշխանուհին չէ»:

Երկրորդ արձանագրությունը՝ առավել ծավալունը, պատկանում էր տիկին ֆոն Ռաթլեֆին։ Նա նույնպես գրում էր, որ առաջին օրը Վոլկովը սառն էր պահում իրեն, քնի որ նրան զայրացնում էր այն փաստը, որ Անդերսոնը նրա հետ չի ցանկանում խոսլ ռուսերենով։ Տիկին Անդերսոնը ևս նրա հետ սառն էր։ Նա ամբողջ առաջին օրվա ընթացքում փորձում էր հիշել իր առջև գտնվող մարդու անունը, քանի որ հիշողության խնդիրներ ուներ։ Տիկին Ռաթլեֆը պատմում է, թե ինչպես սկսվեց նրանց մտրմությունը։ Կնոջ խոսքերով Աննա Անդրսոնն իր նախկին սպասավորի օգնությամբ հեշտությամբ հիշեց իր եղբոր զինվորական սպասավոր նվաստու (Նագորնի) և երեխաներին հետևող սպասավորի (Դերևենկո).անունները։ Նա նաև հիշեց պալատական ննջարանների տեղադրոթյունը, և ի վերջո.

Վոլկովը մի քանի անգամ համբուրեց նրա ձեռքը։ Միանգամայն հուզված ասաց «Ամեն ինչ լավ կլինի» և դանդաղ դուրս եկավ սենյակից։ Դռան մոտ նա ևս մեկ անգամ շրջվեց, աչքերն արցունքոտ էին։ Ես դուրս եկա, որպեսզի ճանապարհեմ նրան, և նա ասաց ինձ.

«Փորձեք հասկանալ իմ դրությունը։ Այն բանից հետո, երբ շատերն ասել են հակառակը, եթե ես ասեմ, որ այս կինը Անաստասիա Նիկոլաևնան է, ինձ խելագար կհամարեն»։

Ես հեռու եմ ինչ-որ մեկին վարկաբեկելուց, բայց կարծում եմ, որ հիվանդի համար մեկի խիզախ ձայնն ավլի լավ կլիներ, քան բոլոր այդ ակնարկներն ու պնդումները, որոնք ստիպված էինք լսել…[33]

Եւ վերջապես արժե մեջբերել նաև հենց Ալեքսեյ Վոլկովի ներկայացրած հաշվետվությունը այրիացած իշխանուհի Մարիա Ֆյոդորովնային.

Տիկին Չայկովսկայային ես հասա որոշակի դժվարություններով։ Իմ առաջին այցելության ժամանակ ինձ թույլ չտվեցին խոսել նրա հետ, և ես ստիպված էի բավարարվել պատուհանից նրան նայելով։ Ընդ որում, միայն դա էլ բավական էր, որպեսզի ես հասկնայի, որ այդ կինը ոչ մի կապ չունի մեծ իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնայի հետ։ Ամեն դեպքում ես որոշեցի գործն ավարտին հասցնել և ևս մի հանդիպում խնդրեցի նրա հետ։

Մենք հանդիպեցինք հաջորդ օրը։ Ես նարն հարցրեցի գիտի արդյոք ինձ, ինչին նա բացասական պատասխան տվեց։ Ես նրան շատ հարցեր տվեցի. պատասխանները հաստատական ու համոզիչ չէին։ Տիկին Չայկովսկայային շրջապատող մարդկանց պահվածքներն ինձ կասկածելի էին թվում։ Նրանք անընդհատ միջամտում էին մեր խոսակցությանը, երբեմն անգամ պատասխանում նրա փոխարեն ու նրա սխալ պատասխանները բացատրում էին հիվանդի վատ ինքնազգացողությամբ ու հիշողությն խնդիրներով։

Եւս մեկ անգամ պետք է հաստատեմ, և ամենակատեգորիկ ձևով, որ տիկին Չայկովսկայան ոչ մի կապ չունի մեծ իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնայի հետ։ Եթե անգամ նրան հայտնի են կայսերական ընտանիքի մասին որոշ փաստեր, ապա պարզ երևում է, որ նա դրանք կարդացել է գրքերից։ Բացի այդ, նրա ունեցած տվյալները խիստ մակերեսայինեն։ Իմ այս նկատողությունը հաստատում է այն, որ նա չգիտեր ոչ մի մանրամասնություն, ոչը չէր արձանագրվել թերթերի կողմից…[33]

Հետագա հանդիպումներ. 1925 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Ժիլյարն ու Չարլզ Սիդնեյ Գիբսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարացի Պիեռ Ժիլյարը՝ կայսերական երեխաների դաստիարակը, այն քչրից էր, ում հաջողվեց փախչել Եկատերինբուրգից գնդակահարությունից առաջ։ Ինչպես հիշում է Ժիլյարը, իր մասնակցությունը Աննա Անդերսոնի գործին սկսվել է մի նամակից, որը իր կնոջն ուղարկել էր իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնան։

Մենք բոլորս խնդրում ենք ձեզ, - գրում էր նա, - առանց ժամանակ կորցնելու պարոն Ժիլյարի հետ Բեռլին մեկնել, որպեսզի հանդիպեք այդ դժբախտ կնոջը։ Իսկ ինչ, եթե պարզվի, որնա իրոք մեր փոքրի Անաստասիան է։ Դա միայն Աստծուն է հայտնի։ Եւ մի պահ պատկերացրեք. եթե դա իրոք նա է, այնտեղ, միայնակ, աղքատության մեջ, եթե այդ ամենն իրոք ճիշտ է… Ինչ սարսափելի մղձավանջ է։ Խնդրում եմ ձեզ, աղաչում եմ, հնարավորինս շուտ այնտեղ գնացեք։ (…) Ամենաահավորն այն է, որ նա ասում է, որ իր մորաքույրներից մեկը, թե կոնկրետ ով՝ նա չի հիշում, իրեն Schwibs է անվանել։ Աստված ձեզ օգնական։ Գրկում եմ ձեզ ամբողջ սրտով։

P.S. Եթե դա իրոք նա է, հեռագիր ուղարկեք ինձ, ես անմիջապես այդտեղ կգամ…

Ինչպես ավելի ուշ խոստովանում է պարոն Ժիլյարը, այդ նամակը նրան ոչ թե ուրախացրեց, այլ ավելի շատ իրարանցում ու խուճապ առաջացրեց։ Այնուամենայնիվ նա նույն օրը՝ հուլիսի 25-ին, նստեց Բեռլին տանող գնացքն ու ուղևորվեց։ Հաջորդ օրը նա տեղավորվեց լեհական դեսպանատանը՝ պարոն Զալեի մոտ։

Այդ ժամանակ Աննա Անդերսոնն իրեն շատ վատ էր զգում։ Ոսկրային տուբերկուլյոզը շարունակում էր խորանալ, և նա ստիպված էր տեղափոխվել Բեռլինի Միրիինյան հիվանդանոց, որտեղ վիրահատեցին նրա ձախ ձեռքի արմունկային մկանը։ Հիվանդը սաստիկ տենդի մեջ էր, ձախ ձեռքը գրեթե անզգայացել էր։ Հենց այդ վիճակում նրան գտավ Պիեռ Ժիլյարը։

Պիեռ Ժիլյարն իր դաստիարակած սաների՝ Տատյանայի ու Օլգայի հետ

Ավելի ուշ տեղի ունեցած դեպքերի մասին նա այսպես է խոսում.

Արդեն մթնում էր։ Տիկին Չայկովսկայան (…) պառկած էր անկողնում ու միանգամայն ուժազուրկ տեսք ուներ։ Տենդի մեջ էր։ Ես նրան գերմաներենով մի քանի հարց տվեցի, որոնց ի պատասխան ինչ-որ անհասկանալի բացականչություններ լսեցի։ Քար լռության պայմաններում մենք ակնապիշ նայում էինք այդ կնոջ դեմքոին ու ապարյուն հույս փայփայում, որ գոնե մի աննշան նմանություն կգտնենք նրա ու մեզ համար այդքան թանկ արարածի՝ Անաստասիա Նիկոլաևնայի միջև։ Մեծ, չափից դուրս դեպի վեր ուղղված քիթ, լայն, մեծ բերան, ուռած, լիքը շրթունքներ. ոչ մի ընդհանուր բան մեծ իշխանուհու հետ։ Իմ աշակերտուհին փոքր, ուղիղ քիթ ուներ։ փոքրի բերան ու բարակ, նուրբ շրթունքներ։ Ո՛չ ականջների ձևը, ո՛չ բնորոշ հայացքը, ո՛չ ձայնը, ոչինչ նման չէր։ Մի խոսքով, բացի աչքերի գույնից մենք չգտանք ոչ մի նման դիմագիծ, որը մեզ կստիպեր գոնե մի պահ հավատալ, որ մեր առջև մեծ իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնան է։ Այդ կինը մեզ միանգամայն անծանոթ էր…

Պարոն Ժիլյարն ամեն դեպքում որոշեց փորձն ավարտին հասցնել և ևս մեկ անգամ այցելեց Աննա Անդերսոնին։ Նա եկավ հաջորդ օրն առավոտյան, երբ հիվանդի տենդը մեղմացել էր և նա իրեն բավականին լավ էր զգում։ Երկրորդ այցելությունը ոչինչ չփոխեց։ Ժիլյարին այս անգամ էլ չհաջողվեց նորմալ պատասխաններ ստանալ իր հարցերից գոնե մեկին։ Ի վերջո նա ցույց տվեց իր կնոջը ու հարցրեց, արդյոք կինը ծանոթ է։ Աննա Անդերսոնը որոշ ժամանակ լռելուց հետո որոշակի կասկածներով պատասխանեց, որ այդ կինն «իր հոր կրտսեր քույրն է» (գերմ.՝ «es ist meine Vaters jungste Schwester»)։ Այդպիսով նա մադամ Ժիլյարին ընդունել էր, որպես մեծ իշխանուհի Օլգա։ Ինքը՝ Պարոն Ժիլյարը, այս միջադեպից այն եզրակացության հանգեց, որ հիվանդին նախօրոք ասել են, որ իր մոտ գալու է Օլգա իշխանուհին, իսկ նա դա հիշելով փորձել է «ճանաչել» իր կնոջը։

Տիկին ֆոն Ռաթլեֆը, ով այդ ամբողջ ընթացքում հիվանդասենյակում էր և ներկա էր տեղի ունեցող խոսակցությանը, անմիջապես պնդեց, որ հիվանդը վատ վիճակում է, տենդի մեջ է, իսկ այդ դեպքում անիմաստ է նրանից որևէ ճշգրիտ պատասխան սպասել։ Ժիլյարի դատողությունները հիվանդի ու մեծ իշխանուհու դիմագծերի խիստ տարբերության մասին նա բացատրեց նրանով, որ հիվանդը Եկատերինբուրգում լուրջ հարվածներ է ստացել դեմքին։ Ի օգուտ այդ փաստարկի էին խոսում հիվանդի պակասող ատամները։

Պիեռ Ժիլյարի հիշողություններում ասվում է, որ նա տիկին ֆոն Ռաթլեֆի առարկությունները չէր ընդունում, բայց նրան մոլորության մեջ էր գցում այն փաստը, որ հիվանդն օգտագործել էր Schwibs մականունը, որը չափազանց մտերմիկ ու ընտանեկան էր, և դրա մասին միայն քչերին էր հայտնի։ Նա որոշեց երկարաձգել իր՝ հիվանդի մոտ մնալու ժամանակը, որպեսզի ամեն ինչ մինչև վերջ պարզ դառնա։

Իսկ տիկին ֆոն Ռաթլեֆը, մնալով իր հին համոզմունքներին, ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ առաջին այցելության ժամանակ հիվանդը չճանաչեց իր հյուրերին, իսկ մադամ Ժիլյարն ուշադրություն դարձրեց Անդերսոնի ոտքերին և առաջին անգամ նկատեց նրա թեքված բթամատը (լատին․՝ hallux valgus՝ լայնակի հարթաթաթություն), ինչը բավականին հազվադեպ է հանդիպում երիտասարդ կանանց մոտ, և ինչը կատվում էր նաև իշխանուհու մոտ։ Հենց այս փաստը երկար ժամանակ որպես հիմնավորում օգտագործեցին Աննա Անդերսոնի ու Անաստասիա Նիկոլաևնայի նույնականացման կողմնակիցները։ Տիկին ֆոն Ռաթլեֆը նաև նշում էր, որ հիվանդը ճանաչել էր Պիեռ Ժիլյարին նրա գնալուց հետո և երկրորդ այցելության ժամանակ հարցրել էր, թե ինչու է նա թրաշել իր մորուքը, ինչին ի պատասխան իմացավ, որ դա արվել է, որպեսզի բոլշևիկները չճանաչեն։

Իր հետագա գրառումներում Հարիեթ ֆոն Ռաթլեֆը կշտամբում է Պիեռ Ժիլյարին այն բանի համար, որ նա չափազանց ուղղամիտ էր և բացահայտ արտահայտում էր իր կասկածամտությունը։ Դրանք ստիպում էին, որ հիվանդն էլ ավելի ինքնամփոփ դառնա և ի վերջո պատասխանի.

Մի՞թե դուք կարծում եք, որ կկարողանայիք ճշգրտորեն հիշել անցյալի որոշ մանրամասներ երեք քառորդ մասով սպանվելուց հետո[33]։

Բայց եթե Պիեռ Ժիլյարն այս թեմայով բավականին զգույշ էր արտահայտվում, ապա ցարաժառանգի դաստիարակ Սիդնեյ Գիբսն ավելի ուղղամիտ էր.

Եթե այդ կինն Անաստասիան է, ապա ես չինացի եմ[52]։

Ավելի ուշ նա հավելում է.

Այդ կինն ամենափոքր նմանությունն անգամ չունի մեծ իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնայի հետ, ինչքանով որ ես նրան հիշում եմ… Ես կասկած անգամ չունեմ։ Աննա Անդերսոնը սովորական ինքնակոչ է[47]

Ալեքսանդրա Տեգլյովան ու մեծ իշխանուհի Օլգան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնան Ժիլյարի ու Վոլկովի բացասական հաշվետվություններից հետո դեռ շարունակում էր կասկածների մեջ մնալ։ Իր նամակներից մեկում նա այս հարցով խորհուրդ է հարցնում մորից։ Մեծ իշխանուհու նամակը չի պահպանվել, բայց, փոխարենը պահպանվել է դրա պատասխանը։ Ծեր կայսրուհին անդրդվելի էր.

Մի՞թե դու կարծում ես, որ եթե այդ կինն իրոք իմ թոռնուհին լիներ ես մեկ օր անգամ այստեղ կմնայի[53]

Այնուամենանիվ, մեծ իշխանուհին որոշում է ամեն ինչ անձամբ պարզել և անմիջապես մեկնում է Բեռլին։ Նա Մարիանյան հիվանդանոցում հիվանդին այցելում է 1925 թվականի հոկտեմբերին։ Նրան ուղեկցում է Ալեքսանդրա Թեգլյովան՝ արքայական երեխաների նախկին դայակը, ով առավել հայտնի էր «Շուրա» մականմամբ։

Վերջինիս ու հիվանդի հանդիպման մասին պահպանվել է միայն տիկին ֆոն Ռաթլեֆի արձանագրությունը, հետևաբար անձամբ Թեգլյովայի կարծիքի մասին պատկերացում կազմել հնարավոր չէ։ Տիկին ֆոն Ռաթլեֆը գրում է, որ հիվանդն անմիջապես ճանաչել է Շուրային և անունով դիմել, ինչը լսել են բոլոր ներկաները։ Նա վերցրել է օծանելիքի սրվակը, մի քանի կաթիլ կաթացրել Շուրայի ափի մեջ ու խնդրել, որ շփի իր ճակատին։ Այս արարքը նախկին դայակին հուզմունքի է հասցրել։

Դա միանգամայն յուրօրինակ ժեստ էր, բնորոշ միայն մեծ իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնային։ Նա պարզապես պաշտում էր օծանելիքի բուրմունքն ու երբեմն բառի բուն իմաստով «դրանցով օծում էր իր Շուրային», որպեսզի «նա բուրի ծաղկեփնջի պես…»

Իսկ մեծ իշխանուհուն տեսնելիս, Անդերսոնը՝ ինչպես իր հիշողություններում գրում է տիկին ֆոն Ռաթլեֆը, նրան ճանաչելով այդ մասին հայտարարում է բավականին ուշ՝ հատուկ իր հետ տեսակցելու համար ուղարկված Զալեի հետ զրույցի ժամանակ։ Դրանից հետո նա բավականին ներկար զրուցում էր մեծ իշխանուհու հետ, նրա հետ մեծ ոգևորությամբ քննարկում էր Ձմեռային ամրոցում անց կացված հանգստի օրերը, իր մանկության հետ կապված հետաքրքիր իրադարձությունները, և, իհարկե Schwibs կեղծանունը, որը իրեն տվել էր մեծ իշխանուհին։

Տիկին ֆոն Ռաթլեֆը գրառումներ ունի նաև մեծ իշխանուհու գնալու մասին, որոնցում գրում է.

«Մեծ իշխանուհին մի անգամ չէ, որ ասել է, որ Անդերսոնն ավելի շատ նման է Տատյանա իշխանուհուն։ Նա անգամ ասել է, որ եթե իրեն հենց ամենասկզբում ասեին, որ իր առջև մեծ իշխանուհի Տատյանան է, նա միանգամից կհավատար, առանց մի պահ անգամ մտածելու կամ կասկածելու։ Հեռանալուց առաջ նա զրուցեց դանիական դեսպանի հետ. «Իմ բանականույունն ինձ թույլ չի տալիս մտածել, որ այս կինն Անաստասիա Նիկոլաևնան է, բայց սիրտս զգում ա, որ սա նա է։ Բայց քանի որ ես այնպիսի կրոնական դաստիարակություն եմ ստացել, որն ասում է, որ առաջին հերթին պետք ա սրտի ձայնը լսել, ոչ թե բանականության, ես չեմ կարող հենց այսպես թողնել այս երիտասարդ աղջնակին ու հեռանալ …»[33]

Անձամբ մեծ իշխանուհու հիշողություններում ասվում է հետևյալը.

Երբ ես սենյակ մտա մահճակալին պառկած կինն իր հիվանդապահուհուն հարցրեց. «Նա իմ մորաքու՞յրն է»(գերմ.՝ «Ist das die Tante?»), ինչն ինձ իրոք խուճապի մատնեց։ Հաջորդ վայրկյանին ես հասկացա, որ հինգ տարի անընդմեջ Գերմանիայում ապրելուց հետո նա իհարկե պետք է գերմաներեն վարժ խոսել սովորեր։ Բայց ավելի ուշ ինձ տեղեկացրին, որ ինքնասպանության փորձից հետո, երբ նրան դուրս բերեցին գետից, այն հազվադեպ դեպքերում, երբ նա ինչ-որ մեկի հետ խոսում էր, օգտագործում էր բացառապես գերմաներեն լեզուն։ Ես պատրաստ եմ համաձայնել ու ընդունել, որ պատանեկության շրջանում վերապրած սարսափը կարող էր նրան շատ բաներ մոռացնել, բայց ես երբեք չեմ լսել, որ վերապրած ծանր տպավորությունները կարող են մարդու ուղեղ լցնել այն, ինչ չկար նախկինում։ Նրանք բոլորովին չէին տիրապետում գերմաներենին։ Բացի այդ, Աննա Անդերսոնը ոչնչ չէր հասկանում անգլերեն կամ ռուսերեն, որոնց բոլոր չորս աղջիկները վարժ տիրապետում էին կարելի է ասել ծնված օրվանից։ Ավելի ուշ նրանք նաև ֆրանսերեն էին սովորել, բայց այդ ընտանիքում ոչ ոք գերմաներեն չէր օգտագործում:(…)

1916 թվականի ամռանը, երբ մենք վերջին անգամ հանդիպեցինք, իմ սիրելի Անաստասիան 15 տարեկան էր։ 1925 թվականին պետք է լրանար նրա 24 տարին։ Ինձ այնպես թվաց, որ տիկին Անդերսոնն ավելի տարիքով էր։ Դե իհարկե, պետք է հաշվի առնել այն փաստը, որ նա բավականին երկար ժամանակ հյուծիչ հիվանդությամբ է տառապել, ինչը կարող է մեծ երևալու պատճառ դառնալ։ Բայց միևնույն է, Անաստասիայի դիմագծերը չէին կարող այդ աստիճան փոփոխվել։ Քիթը, բերանը, աչքերը. ոչ մի նմանություն հնարավոր չէր գտնել[44]։

Մեծ իշխանուհին նշում էր, որ հիվանդի հետ զրուցելը բավականին դժվար էր։ Նա հաճախ լռում էր ի պատասխան շատ հարցերի և նյարդայնանաում էր հարցը կրկնելու դեպքում։ Նրան մի քանի լուսանկար ցույց տվեցին, մասնավորապես, կայսերական պալատի հանգստարաններն ու մանկական սեղանատունը, որտեղ ամեն առավոտ նախաճաշում էին իշխանուհիները։ Հիվանդն այդ նկարների նկատմամբ հետաքրքրություն չցուցաբերեց։ Մեծ իշխանուհին իր հետ բերել էր կայսերական ընտանիքի հովանավոր Սուրբ Նիկոլայի սրբապատկերը։ Այն ևս ցույց տվեցին Աննա Անդերսոնին, բայց այս անգամ ևս առանց որևէ արդյունքի։

Ես այդ երեխային իմ սեփական երեխայի պես էի վերաբերվում,- հիշում է մեծ իշխանուհին,- բայց հենց այն վայրկյանին, երբ նստեցի Մոմզենի սանատորիայի այդ անկողնում մոտ, անմիջապես հասկացա, որ իմ առջև միանգամայն անծանոթ կին է (…) Ես Դանիայից հեռացա հույսով, իսկ Բեռլինից հեռանալիս այդ հույսից հետք անգամ չէր մնացել[44]։

Բավականին հետաքրքրական են նաև մեծ իշխանուհու բացատրություններն Աննա Անդերսոնի այդքան համոզիչ «մեծ իշխանուհու հիշողություններին».

Սխալները, որոնք նա թույլ էր տալիս ոչ մի կերպ հնարավոր չէր բացատրել հիշողության ու հոգեկան հիվանդությունների հետ կապված խնդիրներով։ Այսպես, օրինակ, նա մատին սպի ուներ և վստահաբար բոլորին ասում էր, որ մատը վնասել է, քանի որ տարիներբ առաջ սպասավորը չափազանց կտրուկ փակել է կառքի դուռը։ Ես նույն վայրկյանին հիշեցի այդ դեպքը։ Այն պատահել էր ավագ քրոջ՝ Մարիայի հետ, ով անզգուշաբար վնասել էր մատը, բայց ոչ թե կառքում, այլ կայսերական գնացքում։ Պարզ երևում էր, որ ինչ-որ մեկը, ով ականջի ծայրով լսել էր այդ դեպքի ամսին որոշ փոփոխություններով այն փոխանցել էր տիկին Անդերսոնին[44]։

Հետագա հետաքննությունը. Պիեռ Ժիլյար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Ժիլյարն ամեն դեպքում որոշում է ավարտին հասցնել հետաքննությունը և փորձում հնարավորինս տեղեկատվություն հայթայթել Աննա Անդերսոնի անցյալի մասին։ Նրան ուղեկցող գնդապետ Կուլիկովսկին իր նախկին ծառայակցի միջոցով կապ է հաստատում կապիտան Մ. Ն. Շվաբեի ու նրա կնոջ հետ։ Նրանցից Ժիլյարն իմանում է Անդերսոնի էպոպեան՝ սկսած 1920 թվականին նրա՝ Բեռլինում հայտնվելուց։ Նա իմանում է Զինաիդա Տոլստայայի հետ հանդիպումների ու բարոն ֆոն Կլյասթի հետ ապրելու մասին։ Այդ ամենից Ժիլյարն այն եզրակացության եկավ, որ ի սկզբանե «էքսպերիմենտը» մաքուր չէր. Աննա Անդերսոնը բավականաչափ տեղեկատվություն կարող էր ստանալ ռուս էմիգրանտներից։ Հենց այնտեղ նա կարող էր ուսումնասիրել արքայական ընտանիքի անդամների լուսանկարները, որը հետագայում հնարավորություն կտար այլ նկարներում ճանաչել նրանցից յուրաքանչյուրին (այս դիտողության հետ հետագայում համաձայնեցին շատերը)։ Պարզվեց նաև Schwibs բառի հետ կապված պատմության էությունը։ Արժե այս դեպքի մասին գրառումները մեջբերել բառացի.

1922 թվականին Բեռլին եկավ Պ. Բուլիգինը՝ նախկին ռուս օֆիցեր, ով 1918 թվականին մեծ իշխանուհի Օլգայի հանձնարարությամբ մեկն էլ էր Սիբիր, որպեսզի տեղեկատվություն հավաքի կայսերական ընտանիքի մասին. որպես գաղտնաբառ իշխանուհին նրան հայտնել էր այդ ընտանեկան դիմելաձևը։ Բուլիգինը, ով այնքան էլ մոտիկից ծանոթ չէր Շվաբեի հետ, հաճախ էր նրան պատմում իր սիբիրյան ճանապարհորդության մասին։ Տիկին Չայկովսկայայի հետ ծանոթանալիս նրան խնդրեցին ինչ-որ խիստ ընտանեկան բան ասել, որօեսզի փորձեն «անծանոթուհուն», իսկ Բուլիգինը հենց այդ անվան մասին պատմեց։ Ինչ վերաբերում է տիկին Չայկովսկայային, նա այդպես էլ չկարողացավ պատասխանել այդ հարցին, և պարոն Շվաբեն ստիպված եղավ վանկ-առ-վանկ ասել նրան այդ կեղծանունը…[33]

Արժե նաև նշել, որ Ժիլյարը մասնակցել է իրեն «հրաշքով փրկված արքայազն» Ալեքսեյ Նիկոլաևիչ ներկայացնող Ալեքսեյ Պուցյատոյի ինքնակոչության փաստի բացահայտմանը և եղել ա այն առաջին մարդկանցից, ով մտավախություն է հայտնել այլ ինքնակոչների հայտնվելու մասին։

1925-1926 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուամենայնիվ պարզվեց, որ այս պատմության մերջում վերջակետ դնելու համար դեռ վաղ էր։ 1925 թվականի սուրբ Ծննդյան օրերին մեծ իշախանուհի Օլգա Ալեքսանդրովնան Աննա Անդերսոնին շնորհավորական նամակ ու սեփական ձեռքերով գործած տաք շալ է ուղարկում։

Ես դա զուտ խղճահարությունից դրդված եմ արել, - ավելի ուշ արդարանում էր իշխանուհին, - դուք չեք էլ կարող պատկերացնել թե ինչ խղճուկ տեսք ուներ այդ դժբախտ կինը[44]

Պիեռ Ժիլյարը ժամանակ առ ժամանակ գրում էր, որպեսզի իմանա Աննա Անդերսոնի առողջական վիճակի մասին։ Նա հատուկ խնդրել էր տեղյակ պահել իրեն, երբ հիվանդը բավականաչափ լավ կլինի հարցերին պատասխանելու համար։ Նա ուշադրություն էր դարձրել այն բանին, որ Աննայի ձեռագիրը ուղարկված նամակում շատ նման էր 13-14 տարեկան Անաստասիայի ձեռագրին և խնդրել էր ստուգել, արդյոք Աննային հասել են Անաստասիայի ձեռագրով գրված ինչ-որ թղթեր, որոնցից նա կարող էր նմանակել։

Նա նաև հաստատեց աղջկա հիշողություննեևը մեծ իշխանուհու անձնական մարտական գնդի մասին։

Բայց 1926 թվականի ապրիլին փոխադարձ նամակագրությունը կտրուկ ընդհատվում է։ Պիեռ Ժիլյարը դա այսպես է բացատրում.

Հենց ամենասկզբում ես լուրջ սխալ թույլ տվեցի. ես ուղղում էի բոլոր սխալները, որոնք տեղ էին գտել ինձ հասած նամակներում։ Մի քանի ամիս հետո ես նկատեցի, որ իմ բեռլինյան խմբագիրների նամակներում ասվում էր, որ հիվանդը նոր խոստովանություններ ու բացահայտումներ է արել, բայց ոչ այնպես, ինչպես գրել էր ինձ, այլ իմ իսկ ուղղած ու ճշգրտած տարբերակներով։ Բայց ամենասարսափելին այն էր, որ Բեռլինում, ինչպես ես իմացա պարոն Շվաբեի 1926 թվականի հունվարի 9-ին գրած նամակից, անընդհատ խոսում են այն մասին, որ շուտով մի գիրք է հրապարակվելու տիկին Չայկովսկայայի մասին, որում ասվում է, որ ես, կինս ու մեծ իշխանուհի Օլգան միաձայն հավաստել են, որ այդ կինը Անաստասիա իշխանուհին է։ Պարոն Շվաբեն գրում էր, որ այդ հարատարակությանը մասնակից էր նաև բժիշկ Ռուդնյովը Ես միանգամից գրեցի տիկին ֆոն Ռաթլեֆին, որ եթե այն, ինչ ես լսել եմ համապատասխանում է ճշմարտությանը, ապա ես անհապաղ հայտարարությւոն կտարաժեմ մամուլում այդ գրքի սխալ մեջբերումների մասին։ Սպառնալիքը օգնեց։ ես ստացա տիկին ֆոն Ռաթլեֆի պատասխանը։ Նա պնդում էր, որ ո՛չ ինքը, ո՛չ Ռուդնյովը ոչինչ չգիտեին այդ հրատարակության մասին և խնդրում էր վճռական քայլերի չդիմել։ Ես հասկացա, որ հարվածը հասել էր նշանակետին։ Եվ իրոք, հետագայում արդեն խոսք անգամ չկար ինչ-որ նմանատիպ գրքի կամ բրոշյուրի մասին…[33]

Դրանից հետո տիկին ֆոն Ռաթլեֆը սկսում է ավելի հազվադեպ գրել, իսկ որոշ ժամանակ անց՝ նույն թվականի հունիսին, նամակագրությունը դադարում է։

Հեսսենյան դուքս Էռնստ-Լյուդվիգն ու Ֆրանցիսկա Շանցովսկայայի գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսսենյան դուքս Էռնստ-Լյուդվիգ

Մոտավորապես հենց այս ժամանակ իր որպես Անաստասիա իշխանուհի տված հարցազրույցներից մեկում Աննա Անդերսոնը նշում է Մեծ դուքս Էռնստ-Լյուդվիգի՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի եղբոր գաղտնի ռուսաստանյան այցի մասին, որը կայացել էր 1916 թվականին՝ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ։ Աննա Անդերսոնի ու մեծ իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնայի նույնականացման կողմնակիցները պնդում են, որ հենց այս խոստովանությունն էր պատճառը, որ «խեղճ իշխանուհու» հարազատները սկսեցին ուրանալ նրան։ Բանն այն է, որ հենց այս խոստովանությունը կարող էր կոմպրոմատ դառնալ արքայական ընտանիքի համար։ Նույնականացման հակառակորդները հղում են անում Համբուրգի դատարանի վճռին, որի վերաբերմունքը այս հարցի վերաբերյալ խիստ միանշանակ է.

Նման այց երբեք տեղի չի ունեցել[54]։

Սակայն դատարանի որոշման մասին պարզ է դարձել միայն 1970 թվականին, իսկ քսանական թվականների կեսերին նմանատիպ տեղեկությունները լրջորեն հարվածեցին Էռնստ-Լյուդվիգի հեղինակությանը. գործող բանակի հրամանատարի այցը թշնամի պետություն կարող էր գնահատվել որպես դավաճանություն։ Այս ինֆորմացիայի հերքման համար դուքսը հատուկ դետեկտիվներ է վարձում, որպեսզի ճշտի Աննա Անդերսոնի ինքնությունը։

Ինքը՝ դուքսը, իր արտահայտություններում բազմիցս վիրավորական խոսքեր է օգտագործել Աննա Անդերսոնի մասին խոսելիս, հրապարակայնորեն նրան անվանելով.

Անամոթ, խելագար ինքնակոչ։

Հետախույզների աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հրամանով տիկին Սփինդլերը պետք է Բուխարեստ գնար, որպեսզի փնտրեր Չայկովսկիների ընտանիքի հետքերը, իսկ Մարտին Քնոփֆը[55] պետք է զբաղվեր Աննա Անդերսոնի իրական անվան ճշտմամբ։

Ֆրանցիսկա Շանցկովսկայայի միակ պահպանված լուսանկարը, 1916 թվական
Տիկին Սփինդլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տեղեկությունները հասան Բուխարեստից։ Տիկին Սփինդլերի հաղորդագրության համաձայն քաղաքի և դրա մերձակայքի և ոչ մի եկեղեցում գրանցված չէր Չայկովսկայա ազգանունով մարդու ամուսնություն, ոչ մի եկեղեցական գրքում չկար նշում այդ ազգանունով նորածնի մկրտության մասին, իսկ մանկատներից ոչ մեկում չկար նման ազգանունով փոքրիկ։ Ոստիկանական հաշվետվություններում (Ռումինիայի թագուհի Մարիայի հրամանով ոստիկանությունը հատուկ տվյալներն անգամ չէր խնայում տիկին Սփինդլերին օգնելու համար) գրանցված չէր և ոչ մի Չայկովսկի ազգանունով մարդ, ով մահացել է փողոցային վեճի ժամանակ։ Ավելին, ո՛չ Բուխարեստում, ո՛չ դրա շրջակա տարածքներում երբևէ չի ապրել Չայկովսկի ազգանունով որևէ մարդ։ Իսկ այն մասին, որ Իպատևների տանը չի աշխատել այդ ազգանունով սպասավոր, արդեն նշվել է վերևում[56]։

Բացի այդ, լինելով մանրակրկիտ ու արդար հետախույզ, տիկին Սփինդլերը փոխանցեց նաև այլ ինֆորմացիա։ Նա հայտարարություն էր տվել ռումինական թերթերում, նախօրոք խնդրլով չհրապարակել իր անունը։ Հայտարարությանը արձագանքել էր մի ռումինացի, ով պնդում էր, որ ռուսական հեղափոխության ժամանակ ապրել է Սիբիրում։ Նա պատմել է, որ Բուխարեստում իրեն է մոտեցել մի չեկիստ, ում անունը նա չէր հիշում կամ պարզապես չուզեցավ նշել։ Իր պատմության մեջ ռումինացին այդ չեկիստին շարունակ «պան» էր անվանում։ Այսպես, այդ «պանը» նրանից օգնություն էր խնդրել, մասնավորապես, լավ հոսպիտալի տեղ է հարցրել մի անհայտ անձի համար և ավելացրել է, որ վարձատրությունը չի ուշանա։ Ռումինացի խոստցել է օգնել, բայց նախօրոք նշել է, որ հիվանդանոցում փաստաթղթեր են պահանջվելու։ Հաջորդ օրը «պանը» չի երևացել։ Ոստիկանությունը արձանագրություն է կազմել այս պատմության մասին, որը ներառվել է տիկին Սթինդլերի հաշվետվությունում։ Այնուամենայնիվ այդպես էլ չի հաջողվել որևէ ապացույց գտնել, որը կհավաստեր, որ ռումինացու պատմությունն իրական է, կամ, որ այդ պատմությունն ինչ-որ կերպ վերաբերում է Աննա Անդերսոնին[50]։

Մարտին Կնոպֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Կնոպֆն էլ իր հերթին պարզել է, որ Աննա Անդերսոնն իրականում լեհական ծագման ֆաբրիկայի աշխատող էր՝ Ֆրանցիսկա Շանցկովսկա[57]։ Պատերազմի ժամանակ Շանցկովսկան աշխատել է պայթուցիկ նյութեր արտադրող գործարանում։ Այն սպիները, որոնք Աննա Անդերսոնը ներկայացնում էր, որպես գնդակահարության դեպքից հետո ստացած վերքերի հետքեր, իրականում այդ գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքներն էին։ Պատերազմի ժամանակ մահացել է Շանցկովսկայի ամուսինը։ Որոշ ժամանակ անց նա գործարանում պատահաբար վայր է գցել մի նռնակ, ինչի արդյունքում խոշոր պայթյուն է եղել (հենց այդ պահին նրա դիմաց կանգնած գործարանի տնօրենը պայթյունից հետո տեղում մահացել է[58])։ 1916 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆրանցիսկա Շանցկովսկան պաշտոնապես անբուժելի է համարվել[59] և սկսել է մի հոգեբուժարանից մյուսը տեղափոխվել[60], մինչև 1920 թվականի անհետ կորչելը[61]։ Կնոպֆին հաջողվել էր գտնել ոմն Դորիս Վինգենգերին, ով ասել է, որ Շվանցովսկան սենյակ է վարձակալել իր մոր տանը։ Նա նաև նշել է, որ 1922 թվականին Ֆրանցիսկան իր մոտ ևս մի քանի օր է անցկացրել, որոնց ժամանակ նրան այցելության էին գալիս ինչ-որ ռուսներ, ովքեր մտածում էին, որ այդ կինն իրենց ազգականուհին է։ Տիկին Վինգենդերը պարոն Կնոպֆին ցվույց է տալիս Շվանցովսկայի հագուստը, որը նա թողել էր իր տանը նոր հագուստներ ստանալուց հետո։ Նրա թողած այդ հագուստը ցույց են տալիս բարոն և բարոնուհի ֆոն Կլյասթնրին, ովքեր միաձայն հավաստում են, որ դա հենց իրենց նվիրած հագուստն է։ Այսպիսով շրջանն ավարտվում է[15]։

Հակափաստարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Անդերսոնի ու անաստասիա Նիկոլաևնայի նույնականացման հետևորդներն այս տարբերակը համոզիչ չեն համարում, քանի որ կարծում են, որ գյուղական ընտանիքի աղջկա համար Անդերսոնը չափազանց կիրթ ու քաղաքավարի պահվածք ուներ[62]։ Տիկին ֆոն Ռաթլեֆն էլ իր հերթին ավելացնում է, որ Ֆրանցիսկա Շանցովսկան մարդասպան-հաննիբալ Գեորգ Գրոսմանի բազմաթիվ զոհերից մեկն է դարձել. իր օրագրում, որտեղ մարդասպանը ներկայացրել էր իր զհերի ցանկը կար Սազնովսկայա ազգանունով մի կին։ Ֆոն Ռաթլեֆն իր վարկածը հիմնավորում էր նրանով, որ այդ ազգանունն իրականում Շանցկովսկա ազգանվան ֆոնետիկ արտասանության տարբերակն էր, բայց Բեռլինի ոստիկանույթունը ժշտում է այդ տարբերակը։

Ամերիկացի հեղինակների ուսումնասիրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ամերիկացիներ Գրեգ Քինգն ու Փեննի Ուիլսոնը նոր աշխատություն հրապարակեցին Աննա Անդերսոնի ու Ֆրանցիսկա Շանցովսկայայի մասին՝ «Ռոմանովների հարությունը. Անաստասիան, Աննա Անդերսոնն ու աշխարհի ամենամեծ արքայական գաղտնիքը»( անգլ.՝ «The Resurrection of the Romanovs: Anastasia, Anna Anderson, and the World's Greatest Royal Mystery»)։ Այդ գրքում նրանք պնդում են, որ ուսումնասիրելով գործարանային արխիվները պարզել են, որ արտադրական դժբախտ պատահարի արդյունքում (1916 թվականին) Շանցկովսկան ստացել է միայն թեթև (ոչ խորը, մակերեսային) քերծվածքներ գլխի ու վերջույթների շրջանում[63], ինչը բոլորովին չի համապատասխանում այն արձանագրությանը, որը կազմել էր Աննա Անդերսոնին զննող բժիշկը (այդ արձանագրության մեջ նշված էին խորը վերքեր ականջի ետևի մասում, մարմին ու մերջույթներին)։ Բացի այդ Քինգն ու Ուիլսոնը չգտան ոչ մի վկայություն, որը կհաստատեր այ փաստը, որ Շանցկովսկան ծննդաբերել էր, այն դեպքում, երբ Աննա Անդերսոնի բժշխական քարտը հաստատում էր այն, որ կինը երեխա է լույս աշխարհ բերել (1919 թվականին)[64]։ Չնայած քննադատները Քինգի ու Ուիլսոնի գրքում շուրջ քառասուն անհամապատասխան փաստ գտան[65], իրենք՝ հեղինակները իրենց իսկ գրքում ի վերջո հանգում են այն եզրակացության, որ Աննա Անդերսոնն ու Ֆրանցիսկա Շանցկովսկան իրականում նույն մարդն են։

Լյոխթենբերգի դուքսը։ 1927 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին Լյոխթենբերգի դուքս Դմիտրին՝ մեծ իշխանուհի Մարիա Նիկոլաևնայի թոռը, Աննա Անդերսոնին հրավիրում է Բավարիայում գտնվող իր ընտանեկան պալատ՝ Զեոն[66]։ Ավելի ուշ նա այսպես ներկայացրեց իր տպավորություններն ու կարծիքը նրա մասին.

Պատճառները, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի ես հավատամ տիկին Չայկովսկայա-Անդերսոնի ու Անաստասիա Նիկոլաևնայի նույնականացմանը, կարելի է ներկայացնել հետևյալ կետերով.

1. Երբ տիկին Չայկովսկայան հասավ Զեոն, պարզվեց, որ նա չի խոսում ու չի հասկանում ո՛չ անգլերեն, ո՛չ ֆրանսերեն, և ոչ էլ անգամ ռուսերեն (բացառությամբ այն փոքրի բառապաշարից, որը նա սովորել էր Լունագոյում և Օբերսֆորդում Զեոն գալուց առաջ)։ Նա խոսում էր միայն գերմաներեն, այն էլ հյուսիսգերմանական ակցենտով։ Ինչ վերաբերում է մեծ իշխանուհի Անաստասիային, ապա նա հիանալիորեն խոսում էր ռուսերեն, ինչը հիմնականում սովորել էր հորից, խոսում էր անգլերեն, ինչը սովորել էր մորից, հասկանում ու խոսում էր ֆրանսերեն, բայց բոլորովին չէր տիրապետում գերմաներենին։

2. Երբ ես տիկին Անդերսոնին ուղղափառ եկեղեցի տարա, նա իրեն իսկական հռոմեական կաթոլիկուհու պես էր պահում. բոլորովին չէր տիրապետում ուղղափառ վարվելաձևերին։ Մինչդեռ Անաստասիա իշխանուհին դաստիարակվել էր ուղղափառ ոգով, լավ տիրապետում էր ուղղափառ եկեղեցու կանոնակարգին, հավատացյալ էր և կանոնավոր կերպով եկեղեցի էր այցելում։

3. Ես ներկա գտնվեցի տիկին Չայկովսկայայի ու Ֆելիքս Շանցովսկայի հանդիպմանը, որը կազմակերպվել էր այնպես, որ միանգամայն անսպասելի լինի նրա համար։ Իմ ներկայությամբ Ֆելիքսը ճանաչեց իր քրոջն ու համաձայնեց համապատասխան հայտարարություն ստորագրել[67]։ Ավելի ուշ, քրոջ հետ կարճ խոսակցությունից հետո նա հրաժարվեց ինչ-որ բան ստորագրել[68], ինչի պատճառն ակնհայտ է. նա ինքը աղքատ կյանքով էր ապրում, մայրը ծանր հիվանդ էր, իսկ քրոջը հաջողվել էր իր համար իշխանուհուն վայել կյանք ստեղծել, ինչու փչացնել նրա «կարիերան»[69]։

4. Բոլոր նրանք, ովքեր կարծում էին, որ աննա Անդերսոնը փրկված Անաստասիա իշխանուհին է, կամ երբեք չեն ճանաչել վերջինիս, կմ հանդիպել են ընդամենը մի քանի անգամ։ Նրանցից ոմանք նենգ նպատակներ ունեն, բայց մեծամասնությունը արքայական ընտանիքի հավատարիմ ծառայողներ են, ովքեր ինքնախաբեությամբ փորձում են հավատալ հրաշքի։

5. Բժիշկ Կոստրիզկինէ արքայական պալատի լեյբ-ատամնաբուժը, գրավոր հավաստել է, որ տիկին Չայկովսկայայի ծնոտների գիպսե ձուլածոն ոչ մի ընդհանուր բան չունի Անաստասիա իշխանուհու ատամնաշարի հետ։

Անձամբ ես կարծում եմ, որ տիկին Չայկովսկայա-Անդերսոնի ընտանիքը բավականին աղքատ դասից է, քանի որ նրա պահվածքում ես չնկատեցի այն ի ծնե փառահեղությունը, որը հատուկ էր կայսերական ընտանիքին։ Բացի այդ, նրա պահվածքն ու վարվելաձևերը ոչ մի ընդհանուր բան չունեին արիստոկրատություն կոչվածի հետ։ Սա իմ անձնական կարծիքն է, և, իհարկե չունի ոչ մի իրավական արժեք կամ ապացույց չի հանդիսանում, բայց փոխարենը ապացույցներ են այն կետերը, որոնք նշել էի վերևում։

Որպես եզրափակում ցանկանում եմ նշել, որ հայրս էր Չայկովսկայային Զեոն հրավիրել և իր այդ որոշումն այսպես էր բացատրում.

Եթե նա իրոք մեծ իշխանուհին է, ապա հանցագործություն է նրան անօգնական թողնելը, իսկ եթե նա պարզապես ինքնակոչի մեկն է, ապա ոչ մի դատապարտելի բան չկա խեղճին մի քանի օրով մեզ մոտ հյուրընկալելու մեջ, հատկապես, երբ բոլորը փորձում են ամեն կերպ պարզել նրա ինքնույթւոնը
: (ստորագրված է) Դմիտրի Լյոխթենբերգացի[70]

Ֆելիքս Յուսուպով[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Անդերսոնին Զեոնում գտնվելու ժամանակ այցելած անձանցից էր Ֆելիքս Յուսուպովը, ով իր տպավորությունների մասին կնոջը՝ Իրինա իշխանուհուն, գրում է հետևյալը.

Կատեգորիկ հայտարարում եմ, որ այս կինն Անաստասիա Նիկոլաևնան չէ, այլ ուղղակի խաբեբա է, հիվանդ, հիստերիկ, և շատ վատ դերասանուհի։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես կարելի է վայրկյան անգամ կասկածել դրանում։ Եթե դու նրան տեսնեիր, ես համոզված եմ, սարսափահար կլինեիր այն մտքից, որ այս սարսափելի արարածը կարող է մեր կայսեր դուստրը լինել[71]։

Հետագա կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ իշխանուհի Քսենիա Գեորգիևնա

1928 թվականին Աննա Անդերսոնը Մեծ իշխանուհի Քսենիա Գեորգիևնայի հրավերով մեկնում է ԱՄՆ, որտեղ որոշ ժամանակ նրա մոտ է ապրում։ Ընդ որում, այստեղ ևս Աննա Անդերսոնը ցույց է տալիս իր բարդ, անհարգալից բնավորությունը, ինչի պատճառով կարճ ժամանակ անց ստիպված է լինում նոր բնակատեղ փնտրել։ Հունաստանի արքայազն Քրիստափորը՝ մեծ իշխանուհու հորեղբայրը, այդ ամենի մասին այսպես է հիշում իր գրառումներում.

Նա ապրում էր զարմուհուս տանը՝ շրջապատված նրա ուշադրությամբ ու խնամքով(…) նրա պատասխանը իշխանուհու նման վերաբերմունքի նկատմամբ այնպիսին էր, որ Ուիլիամ Լիդսը (Քսենիա Գեորգիևնայի ամուսինը) ստիպված եղավ վռնդել նրան[72]։

Հենց իր՝ Լիդսի գրառումներում ասվում է.

Բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին լսել նրան, Աննա Անդերսոնը պատմում էր, իբր իշխանուհին թաքուն թույն է ավելացնում իր ափսեում, հյուրերից գումար ու թանկարժեք իրեր է գողանում։ Օրեր շարունակ նա նստում էր իր սենյակում ու խոսում պատուհանի մոտով անցնող թռչունների հետ[73]։

Անդերսոնը ստիպված է լինում տեղափոխվել Գարդեն Սիթի հյուրանոց, որտեղ նրա բնակության ու խնամքի ծախսերը հոգում էր հայտնի դաշնակահար Սերգեյ Ռախմանինովը[47]։ Մամուլի ուշադրությունից խուսափելու նպատակով ռեգիստրացիոն գրքում նա «միսիս Աննա Անդերսոն» է գրանցում[74]։ Այդ անունը վերջնականապես մնում է գիտական ու պատմական աղբյուրներում։

1929 թվականի սկզբում նրան իր տանը հնուրընկալում է ոմն Աննի Բ. Ջենինգսը՝ հարուստ միայնակ կին, ով ցանկանում էր իր կողքին տեսնել «վերջին ռուս կայսեր դստերը», ով այդ ժամանակ իսկական նյու յորքյան «տեսարժան վայր» էր դարձել։ Դժբախտաբար Անդերսոնի հոգեկան վիճակն այդ ընթացքում գնալով վատանում էր, հիստերիան ու նոպաները շարունակվում էին, ինչի պատճառով Գերագույն դատարանի դատավորՓիթեր Շմակը ստիպված է լինում վճիռ ընդունել նրան ստիպողաբար հիվանդանոց պառկացնելու մասին։ Հիվանդանոցը կոչվում էր Չորս քամիների հանգստավայր (անգլ.՝ Four Winds Sanatorium)։ Այստեղ Անդերսոնը մնում է մինչև 1930 թվականը։ Այս ամբողջ ընթացքում Աննի Ջենինգսը շարունակում է հոգ տանել նրա մասին։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում նա վճարում էր բուժման ծախսերը (որոնց գումարը ի վերջո կազմեց 25 000 $), իսկ երբ բժիշկները նորից թույլ տվեցին Չայկովսկայային «վերադառնալ նորմալ կյանքի», Ջենինգսը ընդունեց հիվանդին իր տանը[47]։ 1932 թվականի օգոստոսին Անդերսոնը վերադառնում է Գերմանիա, որտեղ պարտադիր էր նրա մասնակցությունը այն դատական գործին, որը հարուցված էր պաշտոնապես մեծ իշխանուհի ճանաչվելու և Ռոմանովների ահռելի ժառանգությունը ստանալու համար։ Անդերսոնը Գերմանիա է հասնում «Deutschland» լայներով՝ կողպված խցիկում և հատուկ վարձված դայակի ուղեկցությամբ։ Այս ուղևորության ծախսերը ևս իր վրա էր վերցրել տիկին Ջենինգսը, ով ավելի ուշ համաձայնեց վճարել Անդերսոնի հաջորդ հոգեբուժարանի ծախսերը։ Այս անգամ նա Հանովերյան բուժական հաստատությունում էր[47]։

Քանի որ Անդերսոնի Գերմանիա ժամանելը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հասարակության մեջ, նա բուժական հաստատությունում երկար չմնաց։ Մեկը մյուսի ետևից նրան իրենց տանը սկսեցին ընդունել տեղի արիստոկրատները։ Համապատասխանաբար նրա ու Անաստասիա իշխանուհու նույնականացման հարցը ևս սրված էր Գերմանիայում։ Այսպես, 1938 թվականին Անդերսոնը ևս մեկ և արդեն վերջին անգամ ներկայացավ Շանցկովսկաներին։ Այս անգամ ներկա էին նաև Ֆրանցիսկայի քույրեր Գերտրուդան ու Մարիա-Յուլիանան, և եղբայր Վալերիանը։ Գերտրուդան միանգամից հայտարարեց, որ իր առջև իր քույրն է, մինչդեռ Մարիա-Յուլիանան ու Վալերիանը նշեցին, որ չնայած այն բանին, որ Անդերսոնը բավականին նման է իրենց քրոջը, նրանք դժվարանում են ճանաչել իրենց Ֆրանցիսկային այդ իշխանավայել հոգուստներով, այն էլ այն դեպքում, որ արդեն բավականին երկար ժամանակ չեն հանդիպել։ Երրորդ Ռայխը ևս իր ներդրումն ունեցավ. Շանցկովսկաներին հայտնեցին, որ եթե Անդերսոնը պաշտոնապես ինքնակոչ ճանաչվի, ապա նրան բանտ կնետեն խուլիգանության հոդվածով։ Տրամաբանական է, որ Շանկովսկիները չսորագրեցին Անդերսոնի դեմ որևէ փաստաթուղթ[75]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Աննա Անդերսոնը բնակվում էր Թյուրինգիայի Վինթերշտայն ամրոցում Լուիզա Սաքսեն-Մեյնինգենյանի մոտ, ինչը պատերազմից հետո դարձավ սովետական սեկտոր։ 1946 թվականին Ֆրեդերիկ Սաքսեն-Ալտենբուրգցին օգնեց նրան տեղափոխվել Բադ Լիբենցել ֆրանսիական սեկտոր[75]։ 1949 թվականին արքայազն Ֆրեդերիկը նրան տրամադրում է տուն, որը կառուցվել էր Շվարցվալդ փոքրիկ գյուղում նախկին զորանոցների վրա։ Շվարցվալդում Անդերսոնը՝ չնայած իր ինքնակոչի համբավին, «հայտնի դեմք» էր։ Այդ ընթացքում նա մոտավորապես 60 կատու և մեկ գայլախեղդ շուն է պահել, ինչի պատճառով (սատկած կատուներին Անդերսոնը թաղում էր այգու ոչ ծորը փոսերում, ինչի հետևանքով տարածքում փտման հոտը պարզապես անտանելի էր) տեղանքում հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել և շինությունը ստիպված հեռացրել են։ 1968 թվականի մայիսին Անդերսոնը յոթ ամսով տեղափոխվում է Նոյենբյուրգի հիվանդանոց այն բանից հետո, երբ տանը գտնում են նրան կիսաանգիտակից վիճակում։ Նրա բացակայության ժամանակ արքայազն Ֆրեդերիկը տեղական առողջապահական մարմինների խորհրդով անձամբ զբաղվում է ունը քանդելու աշխատանքներով, իսկ կատուներն ու շունը սատկացվում են։ Այս ամենից վախեցած Անդերսոնը ընդունում է Գլեբ Բոտկինի՝ ԱՄՆ տեղափոխվելու առաջարկը[75]։

Անդերսոնի տեղափոխման ճանապարհածախսն իր վրա վերցրեց Բոտկինի ընկեր Ջոն Իկոտ Մանահանը (11 դեկտեմբերի 1919 — 22 մարտի 1990), ով աշխատում էր որպես պատմության ուսուցիչ և ծագումնաբանության մասնագետ։ Անդերսոնի ամերիկյան վիզան հաշվարկված էր վեց ամսվա համար և այդ ժամկետի ավարտից կարճ ժամանակ առաջ Մանահանն ու Անդերսոնը (ով 20 տարով մեծ էր Մանահանից) քաղաքացիական ամուսնություն կնքեցին։ Գլեբ Բոտկինը Մանահանի խաչեղբայրն էր[75]։ Նրանք բնակություն են հաստատում Շառլոթսվիլում (Վիրջինիա նահանգ)։ Պրոֆեսոր Մանահանը շատ նվիրված ամուսին էր, նա Աննայի հետ մնաց մինչև վերջ, համբերատարորեն տանելով նրա բոլոր խենթությունները, քանի որ ինքն էլ ոչ պակաս էքսցենտրիկ մարդ էր։ Ամուսնությունից հետո Անդերսոնը պահանջում էր, որ իրեն ոչ թե «Անաստասիա» կամ «իշխանուհի» անվանեն, այլ «տիկին Մանահան»։ Աննան ու Ջոնը ամուսնության առաջին տարում անգլերեն էին խոսում միմյանց հետ, բայց Գերմանիայում ապրելուց հետո Անդերսոնի անգլերենը բավականին վատ վիճակում էր (նա օգտագործում էր ամերիկացինրի առօրյա խոսակցական բառապաշրից դուրս մնացած բառեր ու բառաձևեր)։ Նրանք սկսեցին Մանահանի բարեկամների հետ սկսեցին խոսել անգլերեն՝ որոշ գերմաներեն բառերի կիրառությամբ, իսկ միմյանց հետ՝ գերմաներեն։ Այդ ընթացքում Անդերսոնի հոգեկան առողջության վիճակը գնալով վատանում էր, նրա պահվածքն ավելի ու ավելի էքսցենտրիկ էր դառնում, իսկ պատմություններն ու «հիշողություններն» ավելի սկանդալային ու ոչ ճշմարտանման։ Պահպանվել են վկայություններ, որոնց համաձայն հարևանները բազմից բողոքել են տեղական ինքնակառավարման մարմիններին և անգամ փորձել են դատական գործ հարուցել Մանահան ընտանիքի դեմ, պահանջելով նրանց մաքրել տունն ու այգին։ Դրան Մանահանը, ըստ որոշ աղբյուրների, պատասխանել է․ «Մենք դա չենք արել վեց տարի և հիմա էլ չենք տեսնում դրա անհրաժեշտությունը»[15], իսկ իրենց տանը տիրող քաոսի մասին ասել է, որ դա խորհրդանշում է այն կենսակերպը, որն ընտրել է Անաստասիան»<ref name="приа"/։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
  2. Munzinger Personen (գերմ.)
  3. Vorres, I, The Last Grand Duchess, p.19
  4. Անաստասիա. Աննայի հանելուկը (1986)
  5. 5,0 5,1 5,2 Coble, Michael D; Loreille, Odile M; Wadhams, Mark J; Edson, Suni M; Maynard, Kerry; Meyer, Carna E; Niederstätter, Harald; Berger, Cordula; Berger, Burkhard; Falsetti, Anthony B; Gill, Peter; Parson, Walther; Finelli, Louis N. (2009 թ․ մարտի 11), «Mystery Solved: The Identification of the Two Missing Romanov Children Using DNA Analysis», PLoS ONE, 4 (3): e4838, Bibcode:2009PLoSO...4.4838C, doi:10.1371/journal.pone.0004838, PMC 2652717, PMID 19277206, Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին{{citation}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)(անգլ.)
  6. Godl, John (1998 թ․ օգոստոս), «Anastasia: The Unmasking of Anna Anderson», The European Royal History Journal, Oakland: Arturo Beeche (VI): 3–8(անգլ.)
  7. Rogaev, Evgeny I; Grigorenko, Anastasia P; Moliaka, Yuri K; Faskhutdinova, Gulnaz; Goltsov, Andrey; Lahti, Arlene; Hildebrandt, Curtis; Kittler, Ellen LW; Morozova, Irina (2009 թ․ մարտի 31), «Genomic identification in the historical case of the Nicholas II royal family», Proceedings of the National Academy of Sciences, 106 (13): 5258–5263, Bibcode:2009PNAS..106.5258R, doi:10.1073/pnas.0811190106, PMC 2664067, PMID 19251637, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին, Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին(անգլ.)
  8. Discovery solves mystery of last Czar's family, CNN, 2008 թ․ ապրիլի 30, Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին(անգլ.)
  9. Sykes, Bryan (2001), The Seven Daughters of Eve, New York: Norton, էջ 75, ISBN 0-393-02018-5(անգլ.)
  10. Massie, p. 249(անգլ.)
  11. Gutterman, Steve (2007 թ․ օգոստոսի 23), Bones turn up in hunt for last czar's son, Associated Press, Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին(անգլ.)
  12. Sieff, Martin (2008 թ․ մայիսի 1), Romanov mystery finally solved, United Press International, Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին(անգլ.)
  13. Once A Grand Duchess: Xenia, Sister of Nicholas II, by John Van der Kiste & Coryne Hall, p.174(անգլ.)
  14. Vorres, I, The Last Grand Duchess, p.240(անգլ.)
  15. 15,0 15,1 15,2 Теплов, И. (20 апреля 2008). ««Анастасия». История продолжается». Портал интересных статей. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. Klier and Mingay, p. 109; Kurth, Anastasia, pp. 10, 53(անգլ.)
  17. King and Wilson (2003), p. 314.
  18. «The executioner Yurovsky's account» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. Սոկոլով, Ն. Արքայական ընտանիքի սպանությունը՝ էջ 366
  20. King and Wilson (2003), p. 314
  21. Kurth (1983), p. 339
  22. Berlin Police report, quoted by Krug von Nidda in I, Anastasia, p. 89(անգլ.)
  23. 23,0 23,1 23,2 23,3 «Խելագար Անաստասիան». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  24. 24,0 24,1 Vorres, I. The Last Grand Duchess. - P.174
  25. 25,0 25,1 Klier and Mingay, p. 93; Berlin Police report, quoted by Krug von Nidda in I, Anastasia, p. 89(անգլ.)
  26. King and Wilson, pp. 82–84; Massie, p. 163(անգլ.)
  27. Nurse Erna Buchholz and Dr Bonhoeffer quoted by Krug von Nidda in I, Anastasia, pp. 95–96(անգլ.)
  28. Լ. Ա. Յուզեֆովիչ, Ամենահայտնի ինքնակոչները՝ էջ 369
  29. Kurth, Anastasia, p. 12(անգլ.)
  30. I, Anastasia, p. 91(անգլ.)
  31. Klier and Mingay, pp. 93–94, just describes Peuthert's claim.(անգլ.)
  32. King and Wilson, pp. 88–89; Massie, p. 163(անգլ.)
  33. 33,00 33,01 33,02 33,03 33,04 33,05 33,06 33,07 33,08 33,09 33,10 33,11 33,12 33,13 33,14 33,15 33,16 33,17 Ա. Դեկո։ 20-րդ դարի հարյուր մեծագույն հանելուկներ՝ М: Вече, 2004.
  34. Աննա Անդերսոնի կենսագրությունը
  35. I, Anastasia, p. 91; Klier and Mingay, p. 94; Kurth, Anastasia, p. 14(անգլ.)
  36. 36,0 36,1 36,2 Анастасия Романова / Nastya Romanova: Նովել հայելային ցարաժառանգի կնոջ կամ երեք Անաստասիա Ռոմանովնաների մասին [մաս 3]
  37. King and Wilson, p. 91; Klier and Mingay, p. 94, Kurth, Anastasia, pp. 16–17(անգլ.)
  38. Kurth, Anastasia, p. 21; Welch, p. 103(անգլ.)
  39. Klier and Mingay, p. 95; Kurth, Anastasia, p. 25; Massie, p. 163(անգլ.)
  40. I, Anastasia, p. 93; Hall, p. 340; Kurth, Anastasia, p. 25(անգլ.)
  41. «Անաստասիան» և Նիկոլայ II-ի մյուս «փրկված երեխաները» «պատմության 100 մեծագույն հանելուկները» գրքում, Մոսկվա, «Вече», 2008 թ.
  42. Klier and Mingay, p. 95; Kurth, Anastasia, p. 26(անգլ.)
  43. Մեջբերում Լ. Ա. Ուզեֆովիչից, էջ՝ 377
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 Vorres, I, The Last Grand Duchess
  45. King and Wilson, The Fate of the Romanovs, pp. 299-300
  46. Massie, R, The Romanovs The Final Chapter p.165
  47. 47,0 47,1 47,2 47,3 47,4 Massie, R. The Romanovs The Final Chapter
  48. Kurth, Anastasia: The Riddle of Anna Anderson, p. 272
  49. 49,0 49,1 Anastasia, the survivor of Ekaterinburg, by Frau Harriet von Rathlef-Keilmann
  50. 50,0 50,1 «Արքայազն Ալեքսեյ։ Հրատարակությունները կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  51. Michael Farquhar A Treasury of Deception: Liars, Misleaders, Hoodwinkers, and the Extraordinary True Stories of History’s Greatest Hoaxes, Fakes and Frauds Penguin, May 2005, ISBN 0-14-303544-4
  52. Tsar by Peter Kurth
  53. Grand Duke Alexander Mikhailovich, Always A Grand Duke(անգլ.)
  54. Kurth, Anastasia: The Riddle of Anna Anderson
  55. Anderson's supporters claimed that Ernest Louis's hostility towards Anderson arose from her allegation that they had last met when he had visited Russia in 1916. Anderson claimed that in the midst of a war between Russia and Germany, Ernest Louis had visited Russia to negotiate a separate peace. Ernest Louis denied the allegation, which if true would have been tantamount to treason. There was no conclusive proof either way. (See: Klier and Mingay, pp. 100–101; Kurth, Anastasia, pp. 93–95; Massie, pp. 177–178; Krug von Nidda in I, Anastasia, pp. 127–129)(անգլ.)
  56. King and Wilson, The Fate of the Romanovs
  57. King and Wilson, pp. 306–314; Klier and Mingay, p. 105; Massie, pp. 178–179(անգլ.)
  58. King and Wilson, pp. 282–283; Klier and Mingay, p. 224; Massie, p. 249(անգլ.)
  59. King and Wilson, p. 283; Kurth, Anastasia, p. 167(անգլ.)
  60. Kurth, Anastasia, p. 415, note 93(անգլ.)
  61. Klier and Mingay, pp. 105, 224; Kurth, Anastasia, p. 166; Massie, pp. 178–179, 250(անգլ.)
  62. Պետերբուրգյան տեսություն՝ Հոդվածներ
  63. G.King, P.Wilson. The Resurrection of the Romanovs: Anastasia, Anna Anderson, and the World's Greatest Royal Mystery. - John Wiley & Sons Inc., Hoboken, New Jersey. 2011 (p.283)
  64. Kurth, Peter (1983). Anastasia: The Riddle of Anna Anderson. Back Bay Books. ISBN 0-316-50717-2. (Հայերեն. «Կուրտ, Թիթեր։ Անաստասիա։ Մեծ իշանուհու հանելուկը» - Մ. «Զախարով», 2005. ISBN 5-8159-0472-4).
  65. Reviews on “The Resurrection of the Romanovs: Anastasia, Anna Anderson, and the World's Greatest Royal Mystery”
  66. Klier and Mingay, pp. 105–106; Kurth, Anastasia, pp. 151–153; Massie, p. 181(անգլ.)
  67. Klier and Mingay, p. 106; Kurth, Anastasia, p. 415, note 80(անգլ.)
  68. Klier and Mingay, p. 106; Report of Dr. Wilhelm Völler, attorney to Harriet von Rathlef, in the Fallows collection, Houghton Library, quoted in Kurth, Anastasia, p. 172; Massie, p. 180(անգլ.)
  69. Klier and Mingay, p. 224(անգլ.)
  70. Դմիտրի Լյոխթենբերգացու նամակը Իան Վորեսին, 1961 թվականի մարտի 5 Vorres, I, The Last Grand Duchess
  71. Letter from Prince Felix Yusupov to Grand Duke Andrei Vladimirovich of Russia, 19 September 1927, quoted in Kurth, Anastasia, p. 186(անգլ.)
  72. Greece, Christopher, Prince (1938). Memoirs of HRH Prince Christopher of Greece. London: The Right Book Club
  73. Michael Farquhar A Treasury of Deception: Liars, Misleaders, Hoodwinkers, and the Extraordinary True Stories of History's Greatest Hoaxes, Fakes and Frauds Penguin, May 2005, ISBN 0-14-303544-4
  74. DNA identifies bones of last tsar’s missing children - Scotsman.com News
  75. 75,0 75,1 75,2 75,3 Грег Кинг и Пенни Уилсон Анастасия или Анна? Величайшая загадка дома Романовых = The Resurrection of the Romanovs: Anastasia, Anna Anderson, and the World's Greatest Royal Mystery. — АСТ, 2014. — ISBN 978-5-17-077651-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Անդերսոն» հոդվածին։