Warcraft-ի ռասաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Warcraft-ի ռասաներ, համակարգչային Warcraft խաղի մտացածին աշխարհի հիմնական և փոքր ռասաներ։

Այս աշխարհի ժողովուրդների մեծամասնությունը իրեն դասում է Օրդային կամ Դաշինքին, սակայն շատ կան նաև չեզոք ռասաներ։ Այդ ժողովուրդները հիշատակվում են Warcraft-ի տարբեր խաղերում, ընդ որում միևնույն ռասան տարբեր խաղերում կարող է ներկայանել և որպես ազնվազարմ հերոսների ռասա, և որպես չարակամ սրիկաների ռասա։

Դաշինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշինքը գործնականում ներկա է Warcraft խաղի սերիաների ցանկացած դրվագում։ Դա World Of Warcraft-ի երկու գլխավոր ֆրակցիաներից մեկն է։ Դաշինքը սկսել է ձևավորվել Երկրորդ Պատերազմի ժամանակ, երբ Յոթ թագավորությունները որոշում են միավորել ուժերը Անդուին Լոտարի ռազմական ղեկավարության ներքո՝ Օրդայի արշավանքի դեմ։ Ավելի ուշ նրանց են միանում դվորֆները և բարձր էլֆերը։ Ամբողջ պատմության ընթացքում այդ ֆրակցիան կորցնում և ձեռք է բերում նոր դաշնակիցներ։ Եվ տվյալ ժամանակ Դաշինքը միավորում է մարդկանց ազգերին, դվորֆներին, թզուկներին, գիշերային էլֆերին, դրենեյներին, վորգեններին և Տուշույ պանդարեններին։ Դաշինքի մայրաքաղաքը արքայական Շտորմգրադ քաղաքն է, որը կառավարում է արքա Վարիան Ռիննը։ Տվյալ պահին Շտորմգրադի արքան հանդիսանում է ֆրակցիայի ռազմական ղեկավարը և չի ազդում մյուս ռասաների ղեկավարների որոշումների վրա, նա, լոկ, նրանց անունից հանդես է գալիս դիվանագիտական տեսանկյունից։ Սակայն, չնայած նրան, որ բանակը և պաշարները մնում են իրենց ազգի առանձին ղեկավարների տրամադրության տակ, երբ ռազմական ղեկավարը ի զեն անցնելու հրաման է տալիս, Դաշինքի բոլոր ռասաները պետք է պատասխանեն և իրենց ավանդը ներդնեն։

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ, սովորաբար, Warcraft-ի աշխարհի մասին սագայում եղել են «լավ կողմը», որոնց վրա առաջին երկու խաղերում մշտապես հարձակվել են օրկերը («Warcraft: Orcs & Humans», «Warcraft II: Tides of Darkness», և լրացուցիչ «Warcraft II: Beyond the Dark Portal»)։ Սակայն «Warcraft III: Reign of Chaos» խաղում, որտեղ օրկերին ղեկավարում է մարդկանց կողմից դաստիարակություն ստացած առաջնուրդը և ավելացվել են գիշերային էլֆերի և չարքերի ռասաները, նրանց բնորոշ տարբերությունները դարձան պակաս նկատելի։ Դեր է խաղում նաև օրկերի սահմանափակ բնակատեղում բանտարկությունը (դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ օրկերը կենդանի Ներ Զուլայի ղեկավարությամբ փորձեցին բնաջնջել ամբողջ Ազերոտը) և Դաշինքի այլախոհ անդամների՝ բարձր էլֆերի արքայազն Կել Տասայի ղեկավարությամբ Ծխացող Լեգիոնի սպասավորների մասսայական հետապնդումը։ Այսպես կոչվող Ալ Օրդենը (անգլ.՝ The Scarlet Crusade), ռազմիկների և պալադինների խումբը, ապականված դև-նատրեզիմ Բալզանարի կողմից, հանդիսանում են մոլեռանդներ, որոնք կանգ չեն առնի ոչ մի խոչընդոտի առջև՝ չարակամներին ոչնչացնելու համար (այդ թվում Ուրացողներին, որոնք զրկվել են Արքա Լինչի իշխանությունից), նույնիսկ իրենց հայրենակիցների սպանության առջև։

Մարդկանց վաղնջական երկիրն է համարվում Ազերոտի արևելյան հողերը, որտեղ նրանք բնակեցված էին համարյա ամենուր։ Արտաքնապես նրանք ոչնչով չեն տարբերվում սովորական մարդկանցից, որոնք պատկանում են եվրոպոիդ ռասային։ Չնայած մարդիկ ունեն բազմաթին թերություններ, միևնույնն է, նրանք հանդիսանում են հանգամանքների զոհերը։ Նրանք մշտապես ենթարկվում են հարձակումների թե օրկերի, թե չարակամների կողմից, սակայն նրանք, այնուամենայնիվ, պահպանում են իրենց անկախությունը և հավատը Սուրբ Լույսի նկատմամբ։

Դրենեյներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրենեյները ժամանակին եղել են Էրեդարներ՝ Արգուս աշխարհի ռասա, հզոր կախարդությունում և գիտելիքների ծարավ։ Դա գրավում է «կործանված տիտան» Սարգերասի ուշադրությունը, որը էրեդարների երեք առաջնորդներին առաջարկում է դառնալ իր օգնականները և ձեռք բերել անհավանական ուժ։ Նրանցից երկուսը՝ Արքիմոնդը և Քիլջեդենը, արագ համաձայնվում են։ Իսկ երրորդը՝ Վելենը, տիրապետելով կանխագուշակության շնորհով, կանխատեսում է էրեդարների դևեր վերածվելուն (կամ, ինչպես նաև նրանց անվանում՝ «մանարներ»)։ Նա հավաքում է ոչ մեծ քանակի էրեդարների, որոնք հավատում են նրա կանխագուշակությանը և աղոթքի միջոցով կարողանալով օգնության կանչել լույսի ծառաների հնագույն ռասային՝ նաարին, օգնում է նրանց փախչել մեկ աշխարհից։

Աշխարհների միջև երկարատև թափառումից հետո, մշտապես փախչելով Քիլջեդենից, որը Վելենին և նրա հետնորդներին համարում է դավաճաններ, նրանք վերջապես ժամանում են հիասքանչ աշխարհ, որտեղ նրանք իրենց համարում են անվտանգության մեջ։ Փախստականները իրենց արդեն էրեդարներ չեն համարում և իրենց տալիս են «դրենեյներ» անվանումը, որը իրենց լեզվով նշանակում է «վտարյալ»։ Իրենց նոր աշխարհը նրանք անվանում են Դրենոր և այդ անվանումը, հետագայում, վերցնում են նրա այլ բնակիչները՝ օրկերը։ Դրենեյները կառուցում են վեհասքանչ քաղաքներ և տաճարներ, խաղաղաբար գոյատևելով նախնադարյան օրկերի հետ։

Դրենեյները ոչբազմաքանակ ժողովուրդ են, սակայն երկարակյաց։ Երբ նրանց հերթական անգամ գտնում է Քիլջեդենը, ապա վերջինս որոշում է օրկերին օգտագործել «դավաճանների» ոչնչացման համար։ Օրկերի նախնիների հոգու տեսքով ներկայանալով օրկերի քուրմերին, դևը նրանց հրահրում է դրենեյների դեմ և օրկերը, միավորվելով Օրդայի մեջ, հարձակվում և ոչնչացնում են համարյա ամբողջ դրենեյների ազգը։ Այնուամենայնիվ, Վելենին և նրա մի շարք մերձավորներին հաջողվում է կենդանի մնալ և փախչել Դրենորից Ազերոտ։ Այնտեղ նրանք միավորվում են Դաշինքին։

Սուրբ Լույսի հավատի ջերմեռանդ հետնորդները, դրենեյները, հավատում են, որ ինչ-որ ժամանակ, նաարների առաջնորդությամբ և Դաշինքի օգնությամբ կստեղծեն զորեղ Լույսի Բանակ, որը ի զորու է ջախջախել Սարգերասի դևերին և իրենց վերադարձնել Արգուսը։

Դրենեյների մաշկի գույնը տատանվում է սպիտակից և բաց-երկնագույնից մինչև մանուշակագույն և մուգ-մոխրագույն։ Ունեն բավականին բարձր հասակ՝ մոտ 2,4 մետր։ Տղամարդիկ տիրապետում են շատ ամուր կազմվածքի, կանայք շատ բարեկազմ և նրբագեղ չեն։ Եվ նրանք, և մյուսները նկատելիորեն տարբերվում են հումանոիդ ռասայի մեծամասնությունից, առաջին հերթին մողեսանման պոչերի և, նույնիսկ, կճղակների առկայության հաշվին։

Դվորֆեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դվորֆերը ուժեղ և հպարտ ռասա են։ Նրանք հանդիսանում են Ազերոտի հնագույն ռասաներից մեկը։ Նրանք «հողագործների» (անգլ.՝ Earthen) ժառանգներն են, հնագույն արարածների, որոնք մնացել են Ազերոտում իրենց ստեղծողների՝ տիտանների հեռանալուց հետո։ Այդ տղամարդիկ և կանայք ապրում են հողերում, որտեղ մնացածների մեծամասնությունը չի ցանկանում բնակություն հաստատել։ Նրանց մայրաքաղաք Երկաթաքաղը (անգլ.՝ Ironforge) հանդիսանում է Արևելյան Թագավորությունում դվորֆերի ոչ մեծաքանակ քաղաքներից մեկը։ Բնությունից դվորֆերը ունեն ուժեղ ֆիզիկական տվյալներ։ Նրանց մաշկը համեմատաբար հաստ է, ի լրումն, նրանք անխոցելի են թույների և հիվանդությունների հանդեպ։ Մարտում և ընկերությունում նրանք միշտ ամուր են և անվախ, իսկ դժվար օրվա ավարտից հետո նրանք մշտապես պատրաստ են հարմարավետ գինետանը կոնծելու մի գավաթ էլ։

Դվորֆերի բազմաթիվ սերունդներ փառաբանվաց են երկաթի և քարի հետ աշխատանքներում իրենց չգերազանցված հմտություններով։ Նրանք դարբնագործության վարպետներ են, իսկ նրանց ակնագործական արտադանքները, զրահները և զենքերը պատրաստված են հիասքանչ և կատարյալ են։ Դվորֆներին երբեմն շփոթում են իրենց ազգական եղբայրների՝ թզուկների հետ (նամանավանդ, որ երկու ռասաներն էլ մշտապես եղել են մերձավոր համախոհներ)։ Ապրելով բարձր լեռներում, դվորֆները ընկերացել են լեռնային արարածներից շատերի հետ։ Չնայած, որ մարդիկ, որոնք ապրում են ցածրադիրներում, մարտի են գնում ձիերով, դվորֆները մարտի են գնում հաստակաշի լեռնային քարայծներով, որոնց լեռների մասին գիտելիքները գերազանցում են նույնիսկ դվորֆների գիտելիքներին[1]։

Թզուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասովոր, հանճարեղ թզուկները հանդիսանում են Ազերոտ աշխարհի ամենատարօրինակ ռասաներից մեկը։ Նախկինում համարվում էր, որ նրանք հանդիսանում են դվորֆների հետնորդները, որոնք ցանկանում էին բավականին շատ իմանալ և իրենց փնտրտուքների արդյունքում փոխեցին իրենց կերպարանքները։ Սակայն խաղի սյուժեի հետագա զարգացումը բացահայտում է, որ թզուկները ավելի շուտ դվորֆների «ազգականներն» են։ Ինչպես և դվորֆները, նրանք ստեղծվել են տիտանների հզորագույն ռասայի կողմից։ Սակայն, եթե «հողագործները»՝ դվորֆների նախնիները, հանդիսանում էին արհեստականորեն կենդանացված քարե ապառաժների նմանակներ, ապա «մեխանո-թզուկները»՝ թզուկների նախնիները, եղել են փոքրիկ մարդանման ռոբոտներ, որոնք օգնում էին տիտաններին ավելի նուրբ աշխատանքներում։ Հետագայում երկու ռասաներն էլ, ոչ առանց որպես Հին Աստվածներ անունով հայտնի արարածների օգնության, ընկնում են «Մարմնի Անեծք»-ի տակ։ Ավելի պարզ ասած, քարային և երկաթա-մեխանիկականի փոխարեն ձեռք են բերում օրգանական էություն։

Թզուկները տարված են էականորեն նոր տեխնոլոգիաների նախագծմամբ և ինժեներական հրաշքների ստեղծմամբ։ Չնայած իսկական հրաշք է հանդիսանում այն, որ թզուկների ռասան չի ոչնչացել այդ փորձերի արդյունքներում։ Նրանց մայրաքաղաք Թզուկռեգանում ատոմային աղետից հետո կենդանի մնացած թզուկները բնակություն են հաստատում դվորֆիական Երկաթաքաղ քաղաքում։ Սակայն նրանց հազարավոր համաերկրացիների կործանումը ի զորու չէ կանգնեցնելու թզուկներին մեխանիկայի, ալքիմիայի, հմայության, ինժեներիայի և ցանկացած այլ վնասական և օգտակար գործերի հետազոտություններով զբաղվելուն, որոնք նրանք համարում են հետաքրքիր։

Գիշերային էլֆեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային էլֆերը (կալդորայները) հնագույն էլֆական ժողովուրդ են։ Նրանք ունեն մուգ-մանուշակագույն մաշկ, երկար ականջներ, փայլատակող աչքեր՝ գիշերային էլֆի ոսկեգույն աչքը մատնանշում է ի ծնե կարողությունը, ծանոթ է եղել մեծ ճակատագրին (ոսկե աչքեր են ունեցել Ազշարը և Իլլիդան Փոթորկի Ցասումը թագուհիները)։ Մազերի գույնը տատանվում է կանաչից մինչև մանուշակագույն։ Տղամարդիկ առանձնանում են մարդու համար անսովոր վայելչակազմությամբ, որը, սակայն, չի ազդում նրանց մկանոտության վրա։ Կանայք և տղամարդիկ տիրապետում են համարյա նույն բարձր հասակի՝ մինչև 6,5 փութ (համարյա 2 մետր)։

Էլֆերը բնակություն էին հաստատել Կալիմդոր աշխարհամասում և Ծխացող Լեգիոնի երկրորդ արշավաենքից առաջ երբեք չէին բախվել օրկերի և մարդկանց հետ։ Էլֆերը մինչ Համաշխարհային Ծառ Նորդրասիլի կործանումը եղել են անմահ։ Բարձր էլֆերի կործանումից հետո գիշերային էլֆերը հանդիսանում են Ազերոտում ամենամարդաշատ էլֆական նախառասան (էլֆերի մեծամասնությունը բնակվում է իրենց մայրաքաղաք Դարնասում)։

Տղամարդ էլֆերը հակված են դրուիդիզմին (այդ կանոնից բացառություն է կազմում Իլլիդան Փոթորկի Ցասումը), իսկ կին էլֆերը հակված են ռազմական մշակույթին և Գիշերային էլֆերի հիմնական աստվածության՝ գիշերվա աստվածուհի Էլունային ծառայությանը։

Ենթադրաբար, էլֆերը հայտնվել են տրոլներից, որոնք Հավերժության Ջրհորի մոտ կիրառում էին բնական և ոչ թե հոգևոր հմայություն։

Վորգեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորգենները գայլ-փոխակերպուկների ռասա է։ Սկզբնական շրջանում նրանք եղել են դրուիդներ-գայլեր՝ գիշերային էլֆերի կազմից։ Նրանք երդվել են պահպանել հավասարակշռությունը, սակայն վերջում նրանք խախտում են այն և նրանց խառնվածքի գազանային մասը վեր է դասվում։

Արուգալի Երրորդ Մեծ Պատերազմի ժամանակ, Դալարան քաղաքի քուրմը, հիմնվելով մահացած քուրմ Ուրայի հետազոտությունների վրա, գտնում է վորգեններին զինակոչելու և նրանց Ցանցի Բանակի դեմ օգտագործելու եղանակը։ Սակայն վայրագ վորգենները շուտով դուրս են գալիս նրա վերահսկողությունից և Ազերոտի աշխարհով մեկ սկսվում է տարածվել, այսպես կոչված, «վորգենների անեծքը», որը ցանկացած մարդու կամ այլ ռասայի ներկայացուցիչի վերածում է անկանոն վայրագ գազանի, որը մոռանում է իր անցյալը և ձգտում է միայն դաժանության և սպանության։

Շուտով այդ նույն անեծքը ընկնում է մարդկանց թագավորություններինց մեկի՝ Գիլնեասի վրա։ Այդ երկրի բնակիչները, գտնվելով թերակղզու վրա, աշխարհից և նրա բոլոր խնդիրներից մեկուսանում են հզոր Ալեբաշ Պատով։ Սակայն ոչ մի պատ, կառուցված մարդկանց կողմից, չի կարող արգելափակել անեծքը և շուտով այն տարածվում է Գիլնեասի բնակիչների վրա։ Այդ ժամանակ երկրում ընթանում էր քաղաքացիական պատերազմ արքա Գեն Ալեբաշի և լորդ Դարի Կրաուլի և նրա համախոհների միջև։ Սակայն հենց վորգենների անեծքը սկսում է սպառնալ ամբողջ Գիլնեասի ոչնչացմանը, արքա Գենը բանտարկությունից ազատում է լորդ Դարիային և երկու կողմերն էլ միավորվում են։

Այն ժամանակ, երբ արքա Գանը մայրաքաղաք Գիլնեասի բոլոր կենդանի մնացած և չվարակված բնակիչներին տարհանում էր ավելի անվտանգ տարածքներ, լորդ Դարիան անձնազոհության է գնում՝ կամավորների խմբի հետ մնում է քաղաքում և դիմակայում ու շեղում վորգենների օրդային։ Վերջ ի վերջո նրանք շրջափակվում են Մայր Տաճարում և այնտեղ մինչև վերջին մարտիկը զոհվում են... համենայն դեպս, բոլորն այդպես են մտածում։ Սակայն, հետագայում պարզվում է, որ նրանք վեր են ածվել վորգենների և կենդանի են մնացել։

Արքայի գլխավոր ալքիմիկ Կրենան Արանասը ստեղծում է թուրմ, որը խմելով վորգենը մնում է գայլ-փոխակերպուկի հանդերձանքում, սակայն պահպանում է մարդկային բանականությունը։ Այսպիսով, որոշ քանակի վորգեններ պահպանում են բանականությունը և մարտնչում են Գիլնեասի կողմից՝ ընդդեմ իրենց նոր թշնամու՝ Ուրացողների, որոնք Սիլվանա Քամութևի առաջնորդությամբ սկսում են հարձակումը, նպատակ ունենալով գրավել Գիլնեասը, Տրալից հետո Օրդայի նոր առաջնորդ Գարոշ Դժոխային Ճիչի հրամանով։

Նույն ժամանակ Գիլնեասի ժողովուրդի բոլոր քայլերին հետևում էին գիշերային էլֆերը և նրանք, շուտով, բացահայտում են վորգեններին, որ Արանասի թուրմը իր ուժը պահպանում է ոչ երկար և այդ պատճառով նրանց տանում են մեծագույն դրուիդ Տալդորենի մոտ (գիշերային էլֆերի կազմիլ այն նույն դրուիդ-գալյերի սրբավայր), որտեղ շատ վորգեններ (այդ թվում նաև լորդ Դարի Կրաուլը) խմում են նրա թուրմից և սովորում են ընդմիշտ պահպանել բանականությունը։ Միևնույն ժամանակ գիշերային էլֆերը վորգեններին բացահայտում են այդ անեծքի իրական ծագումը։ Վաղ ժամանակներում դրուիդների մի խումբ հետևում էր կիսաաստված-գայլ Գոլդրինի ուսմունքին (Ազերոտի այլ ազգերի մոտ հայտնի որպես Լո Գոշ) և սովորում են վերափոխվել գայլերի։ Սակայն հայտնաբերվում է, որ գայլի վերափոխման ժամանակ նրանք ամբողջովին կորցնում են վերահսկողությունը սեփական անձի նկատմամբ և ունակ են հարձակվելու ցեղակիցների վրա։ Գիդերային էլֆերը ստիպված են լինում այդ դրուիդներին վտարելու Զմրուխտե Երազ, որտեղ և նրանք պետք է ընդմիշտ քնեին, սակայն դա կատարվում է այն բանից առաջ, երբ անեծքը տարածվում է ամբողջ աշխարհով։ Շուտով պարզվում է, որ արքա Գենը նույնպես վեր է ածվել վորգենի և նա որոշում է միավորվել Դաշինքի հետ և իր ժողովուրդին հեռացնել Գիլնեասից դեպի գիշերային էլֆերի երկիր, որտեղ նրանց ապաստարան են խոստանում, քանի որ հենց գիշերային էլֆերն են հանդիսանում անեծքի տարածման հիմնական մեղավորները։

Լորդ Դարի Կրաուլի ղեկավարությամբ վորգենների մի մաս մնում է Գիլնեասում և ձևավորելով, այսպես կոչված, Գիլնեասի Ազատագրման Ճակատ, շարունակում են պայքարը Սիլվանայի և Ուրացողների դեմ։ Որոշ ժամանակ նրանք հաջողությամբ պարտիզանական պայքար են վարում, բնաջնջելով Ուրածողների լավագույն ռազմիկների ամբողջական ջոկատներ և մի անգամ նրանք հետ են գրավում համարյա ամբողջ Գիլնեասը՝ մինչ հենց Ալեբաշի Պատը։ Նաև լորդ Կրաուլին հաջողվում է դաշինք կնքել Արյունալի Ճանկի վորգենների ոհմակի հետ, ինչպես նաև օգնություն ստանալ Շտորմգրադի մարդկանց կողմից՝ ի դեմս հանրահայտ Յոթերորդ Լեգիոնի, ուղարկված անձամբ արքա Վարիան Ռինի կողմից։ Սակայն, վերջ ի վերջո, Գիլնեասի վորգենները պարտություն են կրում այն բանից հետո, երբ Սիլվանան գերի է վերցնում Դարիայի դուստր Լորնին և նրան վերջնագիր է ներկայացնում՝ կամ Գիլնեասի Ազատագրման Ճակատը անձնատուր է լինում, կամ Լորենը կսպանվի և հետագայում հարություն կառնի որպես Ուրացողներից մեկը։ Դարիան ընտրում է առաջինը և Գիլնեասը նվաճվում է Ուրացողների կողմից։

Վորգենների ռասան այժմ դառնում է Դաշինքի կողմից մարտնչող նոր խաղային ռասա «World of Warcraft: Cataclysm» լրացումում, որտեղ խաղացողը մասնակցություն է ունենում բոլոր վերը նշված իրադարձություններում՝ որպես մարդ վորգենների հետ պատերազմից մինչև վորգենի վերափոխվելը և Ուրացողների բանակի դեմ հետագա պայքարը։

Օրդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Warcraft շարքի առաջին երկու խաղում Օրդան ամբողջովին կազմված է օրկերից՝ Ծխացող Լեգիոնի ղեկավարությամբ։ Առաջին երկու մարտերի ընթացքում օրկերը, համակված Մանորոտի անխոհեմությամբ, փորձում են գրավել մարդկանց թագավորությունը։ Սակայն Երկրորդ Պատերազմի ավարտին մոտ Օրդան պարտվում է, իսկ օրկերին տեղափոխում են ռազմագերիների համար նախատեսված ճամբարներում։

Warcraft III: Reign of Chaos-ում երիտասարդ օրկ Տրալը կազմակերպում է օրկերի մասսայական խռովություն ամբողջ աշխարհամասով մեկ։ Ազատագրելով ճամբար ճամբարի ետևից, Տրալը դառնում է Նոր Օրդայի առաջնորդ և իր ժողովուրդը տանում է Մեծ Ծովի միջով դեպի Կալիմդորա երկիրը։ այնտեղ նա միություն է կազմավորում Սև Նիզակի տրոլների և տաուրենների հետ։

World Of Warcraft-ի իրադարձություններին մոտ Սիլվանա Քամութևի զորքերը ազատագրում են Լորդերոնը արքա Լինչի տիրապետությունից և կազմակերպում է նոր ֆրակցիա՝ Ուրացողները, որը նույնպես միավորվում է Օրդային։

Կատակլիզմի իրադարձություններին մոտ Տրալը լքում է առաջնորդի գահը և ուղևորվում է Ազերոտը փրկելու ավերումից՝ իր տեղը թողնելով Որոտի որդի Գարոշ Դժոխային Ճիչին։ Միևնույն ժամանակ Նավամբարային Ջրերի գոբլինները միավորվում են Օրդային։

Օրկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրկերը վայրենի ռասա են Դրենոր աշխարհից, որը փչացվել է դիվային ուժով, հայտնի որպես Ծխացող Լեգիոն։ Նրա ազդեցության տակ օրկերի Օրդան բնաջնջւմ է դրենեյներին և ներխուժում է Ազերոտի աշխարհ, իր հատ տանելով ավերածություն և մահ։ Երկու ավերիչ պատերազմի արդյունքում օրկերը վերջ ի վերջո անձնատուր են լինում Դաշինքին և բնակեցվում հատուկ ճամբարներում, մինչ Տրալ անունով երիտասարդ օրկը նորից չի միավորում նրանց և վերջնականապես ազատագրում դիվային ազդեցությունից և վերադարձնում նրանց իրենց քրմական արմատներին։

Օրկերի արտաքին տեսքը հիշեցնում է Warhammer խաղի օրկերին։ Սակայն Warcraft-ի օրկերը սովորաբար գլխին ավելի շատ մազ են ունենում և Warhammer-ի տիեզերքի իրենց եղբայրակիցներից ավելի գիտուն են, այդ ցուցանիշով չզիջելով մարդկանց։ Warcraft-ը այն սակավ տիեզերականներից է, որում օրկերի ոչ միայն հանդես չեն գալիս անպայման չար ուժերի կողմից, այլ կարող են հարգանք վայելել իրենց հարոսություններով։

Սակայն այդպես միշտ չի եղել։ Օրկերի էվոլյուցիան կտրուկ շրջադար է կատարում Warcraft III-ում, իսկ մինչ այդ նրանք ցուցադրվում են որպես անամոթ և անպատկառ զավթիչներ։ Նրանք կանչում են դևերին, հարություն են տալիս մեռյալներին և իրենց ճանապարհին կործանում են ամեն ինչ։ Հետագա բարեսրտության ոչ մի ակնարկ հնարավոր չէ գտնել ոչ մի խաղում և ղեկավարությունում։ Warcraft III-ում, որտեղ հիմնական ոճրագործ հանդես է գալիս չարքը, օրկերի չար գործունեությունը բացատրվում է դևերի հետ նրանց միությամբ, որը խաթարվում է նրանց նոր առաջնորդ Տրալի (անգլ.՝ Thrall — ստրուկ) ջանքերով։

Տրալի կյանքի պատմությանն է նվիրված Warcraft Adventures: Lord of the Clans արկածային խաղը, որը համարյա ավարտին էր հասցվել, սակայն այդպես էլ լույս չտեսավ։ Նրանում պատմվում էր, որ Տրալը մեծացել էր բանտային ճամբարում՝ մարդկանց հսկողության տակ և այնուհետև դառնում է Օրդայի առաջնորդ։ Խաղի փոխարեն գրվում է վեպ, որը նույնպես անվանվում է «Lord of the Clans», Տրալի կյանքի մասին՝ նրա ծնողների սպանությունից մինչև նրա կողմից օրկերի ամբողջական ազատագրումը։ Warcraft III-ում գոյություն ունի լրացուցիչ արշավանք՝ «Տոհմի Տիրակալ»։ Նաև գրվել է «Rise of the Horde» վեպը, որը պատմում է օրկերի պատմության մասին, ինչպես այն տեսել է Տրալի հայր Դուրոտանը։ Վեպի օրկերը արդունարբու արարածներ չէին։ Մինչ Կիլջեդենի (անգլ.՝ Kil’jaeden) ժամանումը նրանք, նույնիսկ, համարյա, չէին կռվում միմյանց հետ։ Նրանց վերափոխումը Օրդայի տեղի է ունեցել Կիլջեդենի և օրկերի երկու առաջնորդների՝ Գուլ Դանի և Ներ Զուլայի խաբեության արդյունքում։ Ինքը՝ վեպը, երևի, հանդիսանում է Տրալի պատմվածքը՝ գրված իր կողմից The Burning Crusade-ի իրադարձությունների սկզբից որոշ ժամանակ առաջ։ Վեպը ավարտվում է դրենեյների Ազերոտ ժամանելով։

Միակ վայրը, որտեղ կարելի է հանդիպել դիվային հմայությումբ չփոփոխված օրկերի, Նագրանդա (անգլ.՝ Nagrand) հովիտն է Դրենոր ավերված երկրում։ Այդ օրկերը հայտնի են նաև որպես Մագհար (անգլ.՝ Mag’har), նույնիսկ պահապանել են իրենց սկզբնական մաշկի գույնը՝ շագանակագույն։

Արյան էլֆեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն էլֆեր, գիշերային էլֆերի ժառանգներ, որոնք փոփոխության են ենթարկվել գաղտնի հմայությունների (անգլ.՝ Arcane magic) օգտագործման պատճառով, որը մոտ է քաոսի հմայություններին։

Արյան էլֆեր կամ սինդորայ (թալաշերեն՝ «արյան զավակներ»), Կել Տալասինախկին բարձրագույն էլֆեր, որոնցից մեծամասնությունը սպանվել է Ցանցի կողմից Երրորդ Պատերազմի ժամանակ։

Սարսափելի վնասը, որը հասցվել էր Ցանցի չարակամների կողմից, ինչպես նաև Դաշինքի մարդկանց հետ ընդհարումը, փոփոխել է ռասայի ներկայացուցիչներից մեծամասնության կերտվացքը՝ նրանք դարձել են կոշտ և ինչ-որ չափով եսասեր։ «World of Warcraft: The Burning Crusade» լրացումում նրանք միավորվում են Օրդային, հույս ունենալով վերամիավորվելու արքայազն Կելտաս Արևային Թափառականին, որը հավատարիմ ջոկատների հետ փախուստի էր դիմել Անդրսահման, Դաշինքի ժամանակավոր ղեկավարության հետ ունեցած ընդհարման պատճառով։ Նրանց մայրաքաղաքը՝ Լուսնալույս (անգլ.՝ Silvermoon City) քաղաքն է, Հավերժ Երգերի Անտառում(անգլ.՝ Eversong Woods

Արյան էլֆերը շատ առաջադեմ ժողովուրդ են, առօրյաում հմայությունները օգտագործում են որպես անհրաժեշտ օգնական, նաև հմայությունները անհրաժեշտ են էլֆերին որպես թանկարժեք պաշար։ Արյան էլֆերը բավականին մեծ կախում ունեն հմայություններց, սակայն փորձում են վերահսկել այդ կախվածությունը։

Արյան էլֆերը ավելի բարձրահասակ և վայելչագեղ են մարդկանցից։ Ավանդապես նրանց մազերը ոսկեգույն երանգի են և ունեն կանաչ աչքեր։ Չնայած, հանդիպում են Արյան էլֆեր մուգ և խարտյաշ մազերով։

Արյան էլֆերին յուրահատուկ են միայն կանաչ աչքեր, իսկ Բարձրագույն էլֆերի մոտ, որոնց ռասան կեղտոտված չէ Կելտասայի անբարոյական հմայություններով, աչքերը երկնագույն են։

Ուրացողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրացողները, բանական չարքեր, որոնք ազատագրվել են Արքա Լինչի իշխանությունից Երրորդ պատերազմից հետո։ Այդ երիտասարդ խմբավորումը չի հանդիսանում բնական ռասա, քանի որ կազմված է վերականդանացած մեռյալներից, որոնք կյանքի ժամանակ հիմնականում եղել են մարդիկ, էլֆեր և օրկեր։ Ղեկավարվելով իրենց բանշի-թագուհի Սիլվանայով, նրանք մարտնչում են արևի տակ տեղի համար Արտասի չարակամների և մարդկային մնացուկների հետ, որոնք չէին ցանկանում լքել ավերված Լորդերոնը, որը վեր էր ածվել չարակամների մայրաքաղաք Մերձքաղաքի՝ Լորդերոն քաղաքի ստորերկրյա անցքերի, նույնանուն թագավորության մայրաքաղաքի։

Պաշտոնապես Սիլվանան և ուրացողները հակված էին Օրդային։ Տվյալ միության նպատակը Ցանցի ոչնչացումն է, ընդ որում ոչ մեկը հույսեր չի տածում, որ Ուրացողները անհանգստացած են տաուրենների, տրոլների և Ազերոտի այլ բնակիչների ճակատագրով և վերջնականապես լքել են «չար» ուղին[2]։ Նոր Տենդի հայտնագործման փորձերը և հետագայում Ցասումի Դարպասներին կից նրա Արքայական դեղագործական միության կողմից նրա օգտագործումը լոկ ապացուցում են այդ։ Տվյալ գործողության նպատակը նոր Տենդի փորձարկումն է և Արքա Լինչին իրենց ուժի ցուցադրումը։ Առաջին ռումբերը, որի օգնությամբ նոր Տենդը տեղափոխվում էր, հասնում են Արտասին, սակայն հիմնական վնասը կրում է Դաշինքի և Օրդայի միավորված ջոկատը։ Ուրացողների ջոկատը նահանջում է Մերձքաղաք, որտեղից դուրս է մղվում Դաշինքի և Օրդայի միավորված ջոկատի կողմից։ Այդ ժամանակից Օրդան Ուրացողներին և նամանավանդ Արքայական դեղագործական միությունը պահում է կարճ սանձափոկում[3]։

Սակայն, արդեն Cataclysm լրացումում Սիլվանան սկսում է ամբողջ ուժով օգտավործել նոր Տենդը Գիլնեասում, Հիլսբրադի Մերձլեռներում, Արծաթյա պուրակում, օգտագործելով Ցանցի մարտավարությունը (մասսայական սպանություն, իսկ այնուհետև հակառակորդի հարություն), այդ եղանակով լրացնելով սեփական բանակի շարքերը։ Պատերազմի տվյալ մարտավարությունը կտրականապես հերքում է Գարոշը, սակայն Սիլվանան, այնուամենայնիվ, ամենուրեք օգտագործում է այն։

Գոբլիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոբլինները դրանք կանաչամաշկ գաճաճներ են, որոնք տարբեր արհեստներում տիրապետում են մեծ վարպետության, հիմնականում ինժեներիայում և ալքիմիայում։ Հիմնականում ապրում են առևտրի հաշվին։ Նրանց մի մասը Երկրորդ պատերազմում հանդես էր գալիս օրկերի կողմից, սակայն հետագայում նրանք խզում են միությունը և ապրում են իրենք իրենց համար։ Սակայն Տրալին հաջողվում է վարձել մի քանի գոբլինների՝ որպես Դուրոտար թագավորության լեռնաշխատողներ։ Նրանք մի քիչ խելագար են և նրանց պատրաստածները սպառնում են հենց իրենց և շրջապատի կյանքին։ Սովորաբար զբաղվում են ինժեներիայով, որով մրցակցում են թզուկների հետ։ Հռչակված են մանրացնողի (անգլ.՝ Shredder) հայտնագործությամբ՝ ռոբոտի, որը սավառնում է խցիկից դուրս, որի աջ ձեռքին տեղադրված է շրջանաձև սղոց, իսկ ձախ ձեռքին կան մատներ։ Տվյալ ռոբոտների հիմնական օգտագործումը փայտամթերման աշխատանքներն են, սակայն և ռազմական գործում դա հզոր զենք է։ Նաև նրանց են պատկանում պայթուցիկի, օդապարիկի և այլնի հայտնագործությունները։

Cataclysm-ի երրորդ լրացումում գոբլինների մի մասը միավորվում է Օրդայի հետ։

Տաուրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաուրեն (հուն․՝ ταυρος — ցուլ), Warcraft աշխարհի ամենախաղաղասեր ռասաներից մեկը։ Նրանք բարձրահասակ են մարդկանցից մոտավորապես երկու անգամ և իրենցից ներկայացնում են մարդու ցուլերի միջև ինչ-որ միջանկյալ։ Ի տարբերութուն հունական դիցաբանությունից Մինոտավրոսի, «մարդկային» և «ցլային» հատկանիշները տաուրենների մոտ բաժանված են համաչափորեն։ Օրինակ՝ բրդով պատված է նրանց ամբողջ մարմինը։ Նրանց կանայք մի քիչ փոքր են և թեթեև տղամարդկանցից և տիրապետում են ավելի թեթև ոսկրային կառուցվածքով։

Տաուրենները, որոնց մշակույթի նախատիպ են հանդիսացել Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների մշակույթը, շատ հստակ զգում են տվյալ աշխարհի ոգին, հավատարիմ են մնում հմայությունների կուռքերին, հատուկ ուշադրություն հատկացնելով նախնիների կուռքերին, ինչպես նաև դավանելով ռազմիկի ուղին։ Տաուրենները պաշտում են նախնիների տոտեմները, որոնք հասնում են հսկայական չափսերի և պատրաստված են ամբողջական ծառից։ Այդ տոտեմները կարող են օգտագործվել որպես զենք։ Ընդհանրապես, նրանց սիրած զենքն է հանդիսանում հին կաղնու չափի ձողը (այն օգտագործում են հիմնականում առաջնորդները) և կացինը։ Տվյալ ժամանակում գտնվում են Օրդայի հետ միության մեջ։

Տաուրենները բնակվում էին Կալիմդորի կենտրոնական շրջաններում և վարում էին քոչվորական կյանք։ Նրանց պատմությունը ըստ տևողության դժվար թե զիջի գիշերային էլֆերի պատմությանը։ Մասնակցել են Հների Պատերազմին տաս հազար տարի առաջ՝ գիշերային էլֆերի կողմից։ Սակայն այն պահին, երբ Օրդան ժամանում է Կալիմդոր, տաուրենները համարյա բնաջնջվել էին մարդաձիերի կողմից։ Բացի այդ, նրանք ապրել են տարբեր տոհմերի տարանջատման շրջան։ Նրանցից ամենահզորը հանդիսացել է Արյունոտ Կճղակ տոհմը, որը ղեկավարում էր Կեռն Արյունոտ Կճղակը։

Օրկերը, որոնք ներկայացնում էին Օրդայի մեծամասնությունը, գործնականում համարյա Կալիմդոր ժամանելուն պես ականատես են լինում տաուրենների և մարդաձիերի միջև ճակատամարտին։ Օրկերը և Օրդայի կազմի մեջ մտնող ջունգլիների տրոլները օգնություն են ցույց տալիս տաուրեններին և շուտով հայտնաբերում են նրանց հետ ընդհանուր բաներ, քանի որ Օրդան ցանկանում էր վերադառնալ իր հմայական արմատներին, իսկ Տափաստանները, որում ապրում էին տաուրենները, օրկերին հաշեցնում էին իրենց հայրենիքը՝ Դրենորը։ Տաուրենները, նույնպես լինելով հին հմայական ավանդույթներով և արմատներով ժողովուրդ, օգնում են հույսեր ներշնչող օրկերին և նրանց առաջնորդ Տրալին։ Այդ պահից ի վեր տաուրենները հանդիսանում են Օրդայի անքակտելի մասերից մեկը։ Նրանք կողք կողքի պայքարել են Օրդայի, Դաշինքի և գիշերային էլֆերի հետ՝ Հիջալ լեռան մոտ կայացած ճակատամարտում, իսկ այնուհետև մասնակցություն են ունեցել Կուլ Տիրասի բանակի դեմ պատերազմին, որը փորձում էր ներխուժել Դուրոտար։

Երրորդլ պատերազմի ավարտից հետո տաուրենները վերջնականապես միավորվում են և հիմնավորվում են Մուլգորի բերքառատ հովիտներում։ Նրանց մայրաքաղալն է դառնում Որոտալի Քարափը (անգլ.՝ Thuderbluff), որը կառուցված է բարձրավանդակի վրա։ Կեռն Արյունոտ Կճղակը մենամարտում սպանվում է Օրդայի առաջնորդ Գարոշ Դժոխային Ճիչի կողմից։ Իրականում, Գարոշը ցանկանում էր հաղթել իր մրցակցին ազնիվ պաքխարում, սակայն դավադրուհի Մագոտան Գարոշի կացինը օծում է թույնով և Կեռնը մահանում է թունավորումից։ Տաուրեններին առաջնորդում է նրա որդին՝ Բեյն Արյունոտ Կճղակը։ Տաուրենները շարունակում են Օրդայի համար մատակարարել վայրագ ռազմիկներ և խորիմաստ քուրմեր։

Տրոլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոլները բարձրահասակ, լողլող և մկանուտ արարածներ են, արտաքնապես նման միաժամանակ օրկերին և էլֆերին, քանի որ ունեն և սարսափեցնող ճանկեր և երկար ականջներ։ Նրանց երկար ձեռքերը, ուժեղ ոտքերը և արագ ռեֆլեքսները կատարյալ են որսորդության համար։ Ինչպես և տաուրենների մոտ, տրոլների ձեռքերը ունեն միայն երեք մատ (մեկական հակադիր), իսկ ոտքերը՝ երկուական։ Տրոլները նաև չեն կրում կոշիկներ։

Տրոլների մաշկի գույնը տատանվում է բաց-կանաչից մինչ կապույտ և մանուշակագույն։ Ջունգլիների տրոլների մադկի գույնը սովորաբար կանաչ է, իսկ ափային տրոլների մաշկի գույնը՝ կապույտ կամ խամրած-մոխրագույն։ Չնայած բազմաթիվ ֆիզիկական վնասվածքները կսպանեն տրոլին, ինչպես նաև ցանկացած ուրիշ հումանոիդի, նրանք ունեն իրենք առավելությունը՝ նրանք կարողանում են վերականգնել կորցրած վերջույթները և ապաքինել սարսափելի վնասվածքները այնքան արագ, որ նրանց դարձնում է լուրջ հակառակորդի։

Տրոլյան ցեղախմբերի մարտիկները ի ծնե մարդասպաններ են և, ինչպես և օրոչի ռազմիկները, բավականին արյունարբու։ Մարտում հաճախ օգտագործում են նիզակներ կամ մահակներ։ Որոշները դեռևս հավատարիմ են մնում իրենց հին ավանդույթներին՝ կանիբալիզմին (մարդակերություն) և վուդուին։

Գոյություն ունեն առասպելներ, որի համաձայն առաջին գիշերային էլֆերը եղել են անտառային տրոլները Կալիմդորի հյուսիսից, որոնք բնակություն են հաստատել Հավիտենականության Ջրհորի ափերին և փոփոխվել են նրա ազդեցությունից։

Ծխացող Լեգիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևերի բանակ, որը ձգտում է կործանել բոլոր գոյություն ունեցող աշխարհները, այդ թվում և Ազերոտը, տիեզերքը գցելով նախնադարյան քաոսի մեջ։

Լեգեոնը հիմնադրվել է լքյալ տիտան Սարգերասի (անգլ.՝ Sargeras) կողմից, նա իր կողքին ունի լեյտենանտ Կիլջեդեն Խաբեբային (անգլ.՝ Kil’Jaeden the Deceiver) և Նորդասիլի ճակատամարտի ժամանակ լքված Արքիմոնդ Կործանարարին՝ Ծխացող Լեգիոնի կողմից երկրորդ անգամ Ազերոտ ներխուժելու ժամանակ։

Ծխացող Լեգիոնի կազմի մեջ են մտնում երկու ամենահզոր դիվային ռասաները՝ էրեդարները (անգլ.՝ Eredar) և նատրեզիմները (անգլ.՝ Nathrezim), նույն ինքը Սարսափի Տիրակալները (անգլ.՝ Dread Lords)՝ խելացիությամբ և խորամանկությամբ օժտված դևեր, որոնց հանդիպել և իր համար ծառայելու համար հավաքագրել է Սարգերասը, Ծխացող Լեգիոնի հիմնադիրը։ Հենց Սարգերասն է ժամանակի սկզբում պատվազրկել էլֆերի թագուհի Ազշարին, որի արդյունքում լույս աշխարհ են եկել նագիները, իսկ հին Ազերոտը փլուզվել է մի քանի աշխարհամասերի։

Տվյալ պահին Լեգիոնը գտնվում է պատերազմի մեջ, նույնիսկ Ազերոտի չարքերի հետ, որոնք ժամանակին ենթարկվում էին նրան, քանի որ չարակամներին ղեկավարում է Լեգիոնին դավաճանած Ներզուլը, որը որպես մեկ ամոբղջական միավորվել է Արտաս Մենետիլի հետ։

Կործանարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեդարներ, ավելի հայտնի որպես Դժոխքի Տիրակալներ։ Զորավոր դևեր, որոնք Ծխացող Լեգիոնին հավերժ ծառայության երդում են տվել Արքիմոնդ Կործանարարին։ Նրանց շարժում է զայրույթը և արյան ծարավը։ Մարմինը հիշեցնում է 6 թաթանի վիշապի, պոչով և թևերով։ Գլուխը վիշապային է, պոզերով և խոշոր ծնոտով։ Աչքերը արձակում են թունա-կանաչավուն լույս։ Դժոխքի Տիրակալները այդ ամբողջ 10000 տարին եղել են Լեգիոնի անքակտելի մասը և իրենց լավ են դրսևորել Հների Պատերազմում։ Նրանցից ամենահզորը Մոնորխ Կործանարարն է։ Հենց խմելով նրա արյունը օրկերը ընկան խելագարության մեջ։ Նա փառաբանվել է Դիվային Արքայի կողմից և նրա մահից հետո այդ տեղը զբաղեցրել է Ազգալորը։

Դևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատելի, իրենց բնույթով անբարոյական, կատաղի արարածներ Դատարկության Շրջանակից, որոնք հաճույք են ստանում ուրիշների տառապանքներից։ Ազերոտի և Անդրսահմանի դևերի մեծամասնությունը հանդիսանում են Ծխացող Լեգիոնի անդամներ և ենթարկվում են լքյալ տիտան Սարգերասին։ Դևերը իրենցից ներկայացնում են ստրկացված արարածներ, որոնց աշխարհները զավթվել են Ծխացող Լեգիոնի կողմից և պարտադրվել են ծառայելու նրանց բարեկեցության համար։

Սատանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցածրագույն դևեր չարաճճի, վնասարար բնավորությամբ։ Սովորաբար նրանք հանդիսանում են Ծխացող Լեգիոնի սևագիքների ուղեկիցները։ Այդ փոքրիկ դևերը խորամանկ են և արատավոր, ունեն կրակի հմայության հակում։

Մանար էրեդարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լքյալ էրեդարներ, այժմ Լեգիոնի հրամանատարներ։ Սովորաբար նրանք իրենց անվանում են ուղղակի էրեդարներ։ Այդ պայմանավորված կարող է լինել նրանով, բացի դրենեյներից և մանարներից չեն մնացել այլևս այդ ռասայի այլ ներկայացուցիչների հետքեր։ Այդ էրեդարները հանդիսանում են Ծխացող Լեգիոնի առաջին ներկայացուցիչները։

Մոարգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխացող Լեգիոնի հերթական դևերի տեսակ։ Բարձրահասակ և լայնաթիկունք, նրանք հատկապես փորձառու են ձեռնամարտում։ Բազմաթիվ մոարգներ հանդիսանում են գիտնականներ, դարբիններ և ինժեներներ։

Գանարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոարգների ցածրահասակ ներկայացուցիչներ։ Նրանք բացառապես ինժեներներ են, խելացի, արագ, ուշիմ։

Նատրեզիմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաև հայտնի են որպես Սարսափի Տիրակալներ։ Խելացի և խորամանկ դևեր։ Հենց նրանց հանդեպ մի քանի հազար տարի պայքարել է Սարգերասը, քանի դեռ չէր շեղվել ճանապարհից և ստեղծել Ծխացող Լեգիոնը։ Նատրեզիմները ուրախությամբ միավորվեցին նրա հետ։ Մեծ մասով, նրանք կատարում էին Լեգիոնի մարտավարի և լեյտենանտի դերը, ինչպես նաև, Կիլջեդենի դեսպանների և լրտեսների։ Նրանք ակտիվորեն մասնակցել են Հների Պատերազմին։ Մի քանի հազար տարի անց նրանք վերադառնում են Ազերոտ՝ Կիլջեդենի հրամանով։ Նրանց նպատակը Ներ Զուլային հետևելն էր։ Այդ ժամանակ նատրեզիմները ակտիվորեն մասնակցում էին Երրորդ Պատերազմին, ընդհուպ մինչև Մալ Գանուսի, Բալնազարի, Դետերոկի և Վարիմատասի պարտությունը՝ Լորդերոնում Լեգիոնի վերջին կուսակալների։

Սատիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ վաղուց սատիրները եղել են գիշերային էլֆեր։ Առաջին սատիրը եղել է տիրակալ Քսավիան, որը դավաճանել է իր ամբողջ ժողովրդին և սկսել է օգնել լքյալ տիտան Սարգերասին։ Երբ այդ մասին իմանում է դրուիդ Մալֆուրիոնը, ապա սպանում է Քսավիային, սակայն Սարգերասը հասկանում է, որ նա դեռևս իրեն պետք է և վերակենդանացնում է Քսավիային։ Ընդ որում վերջինիս մարմինը ձևափոխվում է՝ նրա մոտ աճում են պոզեր, կճղակներ, պոչ, գազանի ճանկեր և այսպիսով նա դառնում է առաջին սատիրը։ Սարգերասը նրան տալիս է նաև ուրիշ էլֆերին սատիր վերածելու ուժ։ Աստիճանաբար շատ ավելի շատ էլֆեր դառնում են այնպիսին, ինչպիսին նա է։

Երբ Մալֆուրիոնը փորձում է կործանել Հավերժության Ջրհորը, ապա Բարձրածնյալի հետ միասին նրա դեմ են դուրս գալիս նաև սատիրները՝ Քսավիայի գլխավորությամբ։ Քսավիանի ստորադրյալները առևանգում են Մալֆուրիոն Տիրենդի սիրեցյալին և ցասումի պահին նա սպանում է Քսավիանին, այս անգամ՝ ընդմիշտ։

Չնայած դրան, սատիրները շարունակում են մարտնչել նաև առանց իրենց առաջնորդի։ Նրանք Ծխացող Լեգիոնի կողմից մասնակցությւն են ունենում Երրորդ Պատերազմում։ Նրանք փորձում են գիշերային էլֆերին խանգարել քնից արթնացնելու դրուիդներին, նաև նրանք փորձում են խանգարել Իլլիդանին գողանալու Գուլդանի գանգը, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը նրանց չի հաջողվում։ Այն բանից հետո, երբ Իլլիդանը կուլ է տալիս Գուլդանի գանգի ուժը, սատիրները միանում են նրան։ Սատիրները փորձում են խանգարել Մեվին հետապնդելու Իլլիդանին, սակայն ապարդյուն։ Արդյունքում սատիրների մի փոքրիկ խումբ ոչնչացվում է։ Ինչպես պարզվում է, սատիրները նաև գերի են վերցրել մի խումբ գիշերային էլֆերի, սակայն Մեվը ազատել է նրանց։

Սատիրների ոչ մեծ խումբ հետևել է Իլլիդանին Անդրսահման։

Շիվարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևերի վեց ձեռնանի էգեր, որոնք ապրում են Անդրսահմանում։ Հասակը մոտավորապես 20-30 փութ։ Ծառայում էին Ծխացող Լեգիոնին որպես քրմուհիներ և ռազմական կաթոլիկ քահանաներ։ Նրանք աստվածավախ են և խարիզմատիկ, հանդիսանում են Լեգիոնի շարժիչ ուժը։

Ճակատագրի պահապաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքիմոնդ Պղծիչի գվարդիան, որը առանձնանում է ոչ միայն հսկա ֆիզիկական ուժով, այլ նաև տիրապետում է կործանարար հմայության։ Տիրոջ մահից հետո նրանցից ոմանք դարձան վարձկաններ, սակայն մեծ մասը, այնուամենայնիվ, մնում է Ծխացող Լեգիոնի մոտ ծառայության։

Ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստաղծվել է Ծխացող Լեգիոնի կողմից ներխուժումից առաջ Ազերոտի կործանման համար, սակայն չարքերը դուրս են գալիս նրանց վերահսկողությունից։ Նրանք ենթարկվում են լիչի Արքա Ներ Զուլուին, որի հետ հետագայում միախառնվում է Արտասը։ Չարակամների գլխավոր հենարանը Արևելյան Թագավորություններում Ստրատհոլմն է, իսկ Նորդսկոլեում՝ Սառցե Թագը, Արքա Լինչի մայրաքաղաքը, ինչպես նաև Նակսրամաս մեռելաքաղաքը (կուսակալ Կել Տուզեդի նստավայրը)։

Այլ ռասաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրօրինակ ռասա, որը բնակվում է ներքնատներում։ Թշնամաբար է տրամադրված բոլոր ռասաների նկատմամբ։ Անդեմները չունեն մշտական ձև, սովորաբար իրենցից ներկայացնում են շոշափուկների կծիկ։

Անդեմները հանդիպում են Նորդսկոլում, Ազժոլ Ներուսից դեպի Սառցե Գահ տանող ճանապարհին։

Համաձայն Cataclysm լրացման, Անդեմները բնակվում են Մթնշաղային Բարձրավանդակում, այնտեղ է գտնվուվ նաև ամենամեծ Անդեմներից մեկը (նրա նմանակըին կարելի է հանդիպել в Warcraft III-ում. The Frozen Throne-ը Չարակամ միությունում)։

Բեորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեորները (հայտնի են նաև որպես ֆուրբոլգներ) մարդ-արջեր են։ Նրանց տոհմերը ապրում էին չմասնակցելով մարդկանց պատերազմներին, սակայն այնուհետև նրանց միանում են Ծխացող Լեգիոնի հետ պատերազմին, որը սպառնում էր ոչնչացնել նրանց աշխարհը։ Մասնակցություն են ունեցել Հների Պատերազմին տաս հազար տարի առաջ՝ գիշերային էլֆերի կողմից։ Համարյա բոլոր ցեղերը պղծվել են Ծխացող Լեգիոնի կողմից, բացի Ծառափորների ցեղից, որոնց ամրոցը տեղակայված էր Լուսնային Հովտի, Պղծված Անտառի և Ձմեռային Բանալիների հատման վայրում։

Ֆուրբոլգների անվանումը, հավանաբար, ծագում է «Ֆիր Բլոգ»՝ կելտական դիցաբանությունում Իռլանդիայի առաջին երեք աստվածների անվանման, որոնք վտարվել էին Տուատ Դե Դանան ժողովուրդի կողմից և անգլերեն fur — «մորթի», «բուրդ»։ Ռուսերեն թարգմանությամբ հայտնի են որպես «բեորներ»։

Հետաքրքիր է, որ Բեորն (անգլ.՝ Beorn) անունը Ջ. Ռ. Ռ. Տոլկինի լեգենդարիումում կրում է Բեորինգների ցեղի նահապետը և առաջնորդը, որը ուներ արջի վերափոխվելու ունակություն։ Նա հիշատակվում է «Հոբբիտը և Այնտեղ և հետ» պատմվածքում։

Վրայկուլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսագիգանտ վրայկուլների հայրենիքը Կռնչան Ֆյորդն է Նորդսկոլի հարավ-արևելքում։

Ասում են, որ հնում վրայկուլների ժողովուրդը այդ երկրամասում ստեղծել էր ծաղկուն քաղաքակրթություն։ Սակայն պատահեց այնպես, որ մի օր վրայկուլները առեղծվածային կերպով անհետացան, իրենց հետևից թողնելով միայն անապատային բնակավայրեր և լքված տաճարներ։ Մեր օրերում, երբ վրայկուլների երկրում կառուցվեց Վալգարդը, Դաշինքի ճամբարը, նրանք վերադարձան։

Արքա Իմիրոնի առաջնորդությամբ այն հզոր ռազմիկները հարձակվում են Օրդայի և Դաշինքի բնակավայրերի վրա, հաստատվելով Ուտգարդ Ամրոցում, որը հեռու չէ Վալգարդից։ Հայտնի չէ, թե որտեղ են վրայկուլները անցկացրել այդ մի քանի հազար տարին, սակայն այժմ նրանք մարտնչում են Արքա Լինչի կողմից։

Վրայկուլները մռայլ և դաժան ժողովուրդ են։ Նրանք կիրառում են ռունական հմայությունները՝ անծանոթ նույնիսկ ամենագիտուն և փորձառու կախարդներին։ Նրանց սպասավորների շարքում են վորգերը և պրոտովիշապների հանելուկային ռասան։

Նիֆլվարի Տառապանքները կվեստի իրականացման ընթացքում պարզվում է, որ շատ տարիներ առաջ, այն բանից հետո, երբ աստված-տիտանները «լքել են» վրայկուլներին, նրանց կանայք սկսել են ծննդաբերել թույլ և արատավոր երեխաներ։ Արքա Իմիրոնը, որը հրապակայնորեն ուրանում է աստվածներին, մահվան սպառնալիքի տակ հրամայում է, որ այդ նորածիններին ոչնչացնեն, սակայն ոչ բոլոր մայրերն են ի զորու եղել կատարել նրա կամքը, որոշները իրենց ժառանգներին թաքցրել են Նորդսոլկից հեռու։ Այդպես ի հայտ է եկել մարդկային ռասան։

Բրանն Բրոնզեմորուքը՝ Ուլդուարից, ասում է, որ վրայկուլները գիգանտների և դվորֆների նախնիների հետ միասին, իրենցից ներկայացնում են «առաջնածին ռասա», որը նշանակում է, որ նրանք չեն առաջացել այլ ժողովուրդից, այլ նրանք ստեղծվել են անմիջականորեն Տիտանների կողմից։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովորական վրայկուլներ, եվրոպոիդ մաշկի գույնով, բնակություն են հաստատել Սառցե Թագում, Ալեհեր Բլուրներում և Մռնչացող Ֆյորդում։ Նրանց մայրաքաղաքն է Ուտգարդ Ամրոցը։ Նրանց ճնշող մեծամսնությունը ծառայում է Արքա Լինչին։ ենթադրաբար նրանցից է առաջացել մարդկային ռասան։
  • Սառնամանիքային վրայկուլներ։ Այս վրայկուլների հայրենիքը Որոտային Մարգերն են։ Մեծ մասամբ կազմված են կանացի անձնակազմից (բացի Իմիրհեյմի բնակիչներից)։ Բրունհիլդար (Հիլդեր) գյուղի բնակչուհիները անհիշելի ժամանակներից ծառայում են իրենց պատմական հովանավոր Տորիմին։ Ցանկացած որսված տղամարդ, վրայկուլ կամ այլ ռասայի ներկայացուցիչ դատապարտված է մահվան կամ ուժերից վեր ստրկության։ Հակամարտում են Վալկիրիոնի սառնամանիքային վրայկուլներին, որոնք հավատարմության երդում են տվել Արքա Լինչին։
  • Վալկիրներ և Վարգուլներ, կյանքի ընթացքում երկու տեսակի վրայկուլները ձգտում են փորձություն անցնել, որի համար պարգև է հանդիսանում «վերելքը»։ Հաղթողները ուղևորվում են Իմիրհեյմ, դառնալով Արքա Լինդի ընտրյալ ռազմիկներ, իսկ անարժանները վար են ածվում վրայկուլների՝ ցածր տեսակի չարակամների տարատեսակի։ Կին վրայկուլներից արժանիները դառնում են Վալկիրներ։
  • Կվալդիրներ, ծովային վրայկուլների ռասա։ Նրանց մայրաքաղաքը Հրոտգարա Ճամբարն է՝ Սառցե Թագից հյուսիս գտնվող կղզում։ Ծովային ավազակներ, որոնք հարձակումներ են իրականացնում մոտակա բնակավայրերի և նավերի վրա։ Կլիկարների երդվյալ թշնամիներ։ Չունեն ոչ մեկին ենթակայություն, իրենք իրենցով են։
  • Երկաթե վրայկուլներ, տիտանների ստեղծածները, որոնք հետագայում վեր են ածվել բովորական վրայկուլների՝ ընդերքի անեծքի ազդեցության տակ։ Նրանց հայրենիքը Ուլդուարն է, Կայծակն Ապարանքը։ Ծառայում են Լոկենին և Յոգ Սարոնին։

Գնոլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց նման արարածներ, սակայն բորենու գլխով։ Չափազանց դյուրագրգիռ են և միության մեջ չեն մտնում ոչ մի ոչ միայն ժողովրդի, այլ նաև եղբայրակից ցեղի հետ։ Գնոլների ծագումը բավականին մառախլապատ է, չնայած ենթադրվում է, որ նրանք Ազերոտ են եկել այլ աշխարհից։ Աշխարհի անվանումը չի հիշատակվում։

Մինչ Երրորդ Պատերազմը գնոլներին կարելի էր հանդիպել Արևելյան Թագավորության ողջ տարածքում։ Այժմ աշխարհամասի հյուսիսային մասում նրանցից գործնականում չի մնացել, իսկ այն փոքրաթիվ ողջ մնացածները չարակամների հետ պայքար են վարում գոյատևելու համար։

Լրիվ այլ իրավիճակ է Երկաթգրադում բնակված գնոլների համար։ Գետի Թաթի ոհմակի մոտ գոյություն ունի ոչպաշտոնական մայրաքաղաք Փոշե Հարթավայրում, որը Արևմտյան Երկրամասի հարավում է։ Չնայաց մարդկանց կողմից մշտական հալածանքի, նրանք մնում են որոշիչ ուժ Կարմրալեռում և Արևմտյան Երկրամասում։

Որոշ գնոլներ կարողանում են կարդալ և գրել, սակայն նրանց հասու չեն քաղաքավարության կանոնները։ Մարդիկ Կալիմդորում նրանց օգտագործում են որպես սղոցարանի, քարտանքերի և վտանգավոր արտադրությունների ստրուկներ։ Օգրների հետ պատերազմից հետո համարյա ամբողջ գնոլների ռասան ոչնչացվում է, կենդանի մնացածները ստրկացվում են, լոկ քչերին է հաջողվում փրկվել և պատսպարվել քարանձավներում։

Լեռնային հսկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիմդորի հնագույն ռասա, որը բնակվում է Հիդջալյան լեռներում։ Կենդանացվել են Ծխացող Լեգիոնի դիվահարությամբ։ Մարտնչում են գիշերային էլֆերի կողմից։ Ակնհայտ է, որ սա Կավային այն հատվածն է, որը մասնակցություն է ունեցել Հների Պատերազմին՝ լսելով կախարդ Կրասի խնդրանքը։ Հնարավոր է, որ նրանց քունը պայմանավորված է Իզերայի հետ պայմանագրով։

Վիշապներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկայական թռչող սողուններ, որոնք ներկա էին Տիտանների կողմից Ազերոտի ստեղծմանը։ Նրանցից հինգը (իրենց երամների առաջնորդները) օժտված էին հինգ Տիտանների մասնակի ուժով։ Կարմիրը՝ Ալեքստրազան, Վիշապների Թագուհին, դառնում է կյանքի տեսանկյուն։ Նրա քույր կանայ Իզերան, Քնածը, դառնում է բնության տեսանկյուն՝ պահպանելով այն Զմրուխտե Քնում։ Բրոնզագույն Նոզդորմը, Անժամանակը, դառնում է ժամանակի տեսանկյուն։ Կապույտ Մալիգոսը, Հմայություններ Հյուսողը, դառնում է հմայությունների տեսանկյուն։ Իսկ սև Նելտարիոնը, Երկրի Պահապանը, դառնում է երկրի տեսանկյուն։ Հների Պատերազմի ժամանակ Նելտարիոնը խելագարվում է և դավաճանում մյուս երամներին, համարյա ոչնչացնելով կապույտներին և իր երամը։ Իրեն վերցնելով Մահաթև անունը, Կործանարար, նա որոշում է վերստեղծել վիշապներին իրեն նման և ոչնչացնել Ազերոտ աշխարհի ամբողջ կենդանի բնակչությունը։ Լինելով Ազերոտի ամենահզոր կախարդներից մեկը, վիշապները կարող են ընդունել հումանիոդ ձև։ Օրինակ՝ կարմիր վիշապ Կորիալստրազը (Ալեքստրազի սիրեցյալը) երկար ժամանակ Դալարանում իրեն ներկայացնում էր որպես կախարդ-էլֆ Կրաս։ Նա այնքան երկար ժամանակ է անցկացնում էլֆի կարգավիճակում, որ դա նրա համար տարրօրինակ չի թվում։

Երկաթե Դվորֆեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դվորֆերի ռասա, ամբողջությամբ կազմված մետաղից և փորագրված իշխանության գաղտնագրերով։ Նրանց մայրաքաղաքը Տոր Մոդանն է Նորդսկոլի Ալեհեր Բլուրներում։ Պահապան Լոկենը ստեղծել է նրանց զորականությունը Կամքի Դարբնոցում, Ուլդուարում, և այնտեղից վտարում է Կավայիններին։ Չնայած, որ որպես հիմք վերցվել է Կավայինների և Դվորֆների հիմքը, որպես նյութ օգտագործվել է պողպատը, սարոնիտը և տիտանը։ Կավայինների և Լեռնային Հսկաների երդվյալ թշնամիներ, նաև թշնամաբար են Հետազոտողների Լիգային և ձգտում են ոչնչացնել բոլոր արտեֆակտները, որոնք կարող են թույլ տալ հետազոտողներին թափանցել անցյալի աղջամուղջային գաղտնիքները։ Ծառայում են Լոկենին և Յոգ Սարոնին[4]։

Ասեղաբաշեր (Խոզամարդիկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոզամարդերը հիշեցնում են երկոտ վայրի խոզերի։ Համարվում են կիսաստված Ագամագանի ծնունդները, Մեծ Վայրի Խոզի, որը հերոսաբար զոհվել է Հների Պատերազմում Ծխացող Լեգիոնի դեմ։ Ասեղաբաշերի մոտ զարգացած է հարածխի պաշտպանության ինստիկտը։

«Ցանկանում ես մահանալ, հարձակվիր ասեղաբաշի վրա իր որջում»
- Օրկերի ասացվածք[5]

Առաջին անգամ նրանք հանդիպում են Warcraft III խաղում Օրդայի առաջին միսիաների ժամանակ՝ Reign of Chaos, որտեղ արշավանքներ են իրականացնում տաուրենների վրա, սակայն հետագայում պարտություն են կրում Օրդայից և թաքնվում են այնպիսի վայրերում, որտեղից նրանց դժվար է դուրս հանել՝ կիրճերում, քարանձավներում և հսկայական մամխի թփուտներում (աճել են այնտեղ, որտեղ ընկել է Ագամագանայի արյունը)։

Այժմ Խոզամարդերի մեծամասնությունը բնակվում է Կալիմդորպի կենտրոնական մասում՝ Տափաստաններում (անգլ.՝ The Barrens), որտեղ տեղակայված են խոզանմանների երեք ցեղերի ճամբարները՝ Բարձրաբաշերը (անգլ.՝ Bristleback), Ասեղաբաշերը (անգլ.՝ Razormane) և Ասեղամաշկերը (անգլ.՝ Razorfen), Ասեղամաշկերի Լաբիրինթոսում (անգլ.՝ англ. Razorfen Kraul) և Ասեղամաշկերի Դամբարանաթմբում (անգլ.՝ Razorfen Downs

Մարդաձիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաուրենների վաղնջական թշնամիները։ Մարդաձիերը մշտապես արշավանքներ էին կատարում Անպտուղ Երկրի բնակիչների բնակավայրերի վրա։ Կերպարանքով նրանք հիշեցնում են ձիեր, սակայն ձիու վզի և գլխի փոխարեն ունեն մարդկային իրան։ Դրանք վայրենի և ռազմատենչ ժողովուրդ են, զգուշաբար են վերաբերվում բոլոր ոչմարդաձիերին։ Առանձնահատուկ հակակրանք նրանց մոտ առաջացնում են տաուրենները, իսկ ավելի ուշ նաև օրկերը։

Առասպելը հայտնում է, որ այդ պարզունակ, բարբարոս ժողովուրդը ազգական է գալիս գիշերային էլֆերի Կենարիա կիսաստվածությանը։ Ճշմարիտ է դա թե ոչ, սակայն, ինչպես վայել է բնության աստծո ժառանգներին, նրանց առանձնանում են վայրենի և դաժան բարքերով։ Այդ ձի-մարդերը ծագում են Արևելյան Կալիմդորի Անապատային Երկրից, այնուհետև նրանք տարածվում են ամբողջ Կենտրոնական Կալիմդորում, բնակեցնելով այնպիսի շրջաններ, ինչպիսին են Անպտուղ Երկիրը, Հազար Ասեղ և Դարոտարի հարևանությամբ տեղանք՝ Օրոչեյ մայրաքաղաքով։ անցյալում նրանք մշտապես ասպատակություններ էին իրականացնում տեղական բնակչության վրա, իսկ այնուհետև իրենց թշնամիների շարքում են դասում նաև օրկերին և տրոլներին։ Տաուրենները համարում էին, որ մարդաձիերը հատուկ ստեղծվել են այն բանի համար, որպեսզի չարություն պարգևեն իրենց հարևաններին։ Առասպելը հայտնում է, որ մարդաձիերին ծնել են Կենարիայի անմակ որդի Զաետարը և երկնային մասնիկների արքայադուստր Թերադրասը։ Ասվում է նաև, որ մարդաձիերը սպանել են իրենց հորը։ Որոշները հավատում են, որ սգացող Թերադրան Զաեդարի ոգին փակում է Մարոդոնի քարանձավներում։ Այդ ժամանակից ի վեր նրանք համակված են վաղուց մահացած մարդաձիերի խաների և հենց Թերադրասի մասնիկների շարքից սանձարձակ սպասավորների չարակամ հոգիներով։

Կիրաժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտանների կողմից ստեղծված հմայության աղբյուր, հայտնի նաև «Հավերժության Ջրհոր» անվանումով, առաջացման առիթ է հանդիսանում բազմաթիվ կենդանի տեսակների։ Նրանցից մեկն են հանդիսանում Սիլիտիդները (անգլ.՝ Silithids)։ Հին աստված Կ Տունը, որը Ազերոտի «վերակառուցման» սկզբում տապալվել է տիտանների կողմից, նրանց մեջ տեսնելով հարմար սպասավորների, որոնք կարող են օգնել վերականգնել իրենց իշխանությունը և ոչնչացնելու այլ անհնազանդ արարածների։ Եվ այդ պատճառով նրանց օժտում են մտածելու ունակությամբ և պարգևում է իր ուժի մի մասնիկը։ Այդպես առաջանում է Կիաժիների (անգլ.՝ Qiraji) սասափելի ռասան։ Նրանց հնագույն քաղաքը՝ Ան Կիրաժը (անգլ.՝ Ahn’Qiraj), տեղակայված էր Սիլիտուսում (անգլ.՝ Silithus), Կալիմդորի ծայրագույն հարավում և եղել է հսկա կայսրության մայրաքաղաք, որով կառավարում էին երկվորյակ կայսրեր Վեկ Նիլաշը (անգլ.՝ Vek’Nilash) և Վեկ Լորը (անգլ.՝ Vek’Lor)։ Իրենց գոյության ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում, Կիրաժները նեղում էին հնագույն Կալդորայներին (նույն Գիշերային Էլֆեր)։ Սակայն ամեն անգամ, երբ հաղթանակը այդքան մոտ էր, Վիշապներ-կերպարները օգնություն էին ցույց տալիս սիլիտիվների թշնամիներին։ Երկու անգամ նրանց բանակները հետ են շպրտվում, Հոսող Ավազների երկու պատերազմները ցնցում էին սիլիտուսի մակերևույթը և օդը և երկրորդից հետո կառուցվում է անհաղթահարելի Քարաբզեզի Պատը, որը իր տարածքների ներսում պահպանում էր հսկա պարսը։ Կիրաժները համարվում են դավադիր և դաժան ռասա, իսկ Կ Տունը, որը կանգնած էր նրանց տեսակների աննշմար և անխախտելի հիերարխիայի գլխին, միշտ ասոցացվում է աներևակայելի, նախնադարյան չարի հետ։ Այդ պատճառով բոլոր ռասաները խուսափում են այն օրից, երբ Կիրաժների բանակը դուրս կգա արտաքին աշխարհ։

Անհրաժեշտ է նաև նշել, որ սկզբնապես գոյություն է ունեցել սիլիտիդների մեկ կայսրություն՝ Ազժ Ակիր (մոտավորապես 16 000 տարի առաջ), որը հետագայում տրոհվել է տրոլների կողմից հիշյալ Ան Կիրաժ կայսրության վրա ճնշման արդյունքում և ևս մեկի՝ Ազժոլ Ներուբի, որը նախկինում հանդիսանում են Ներուբցիների ռասայի համար տուն։

Ժանիքավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանիքավորներ (անգլ.՝ Tuskarrs) (Warcraft III-ի ռուսական տեղայնությամբ — տուսկերներ, տուսկարցիներ), կիսածովափիղների ռասա, որը բնակություն է հաստատել Նորդսկոլում։

Ըստ բնույթի, բարեհոգի քոչվոր ռասա, որը ճանապարհորդում է Նորդսկոլի հարավային ափի գծով, կողմնորոշվելով ոմն կիկլոպների քարե արձանիկներով, որոնք նշում են նրանց սեզոնային ձկնորսական ուղիները։ Տուսկարցիների ցեղային պատկանելիությոնը կարելի է իմանալ նշաններով, որոնք փորագրված են նրանց ժանիքներին և չնայած նրանք խաղաղասեր ռասա են, այնուամենայնիվ նրանք մշտապես վիճաբանում են կվալդիրների և մռութանման արարածների արկտիկական ռասայի հետ, հայտնի որպես Գորլոկ։

Սակայն, նույնիսկ նրանց թշնամիները հիացած են ժանիքավորների Նորդսկոլի սառցե ջրերի ամենավտանգավոր արարածների որսորդության վարպետությամբ և անվախությամբ, ինչպիսին են կետերը և հսկայական կալմարները։ Նույնիսկ անանուն լևիաֆանները, որոնք թաքնվում են օվկիանոսի խորություններում, չեն կարողանում դիմակայել ժանիքավորներին։

Ժանիքավորները հասկանում են, որ սկսվել են նոր, ծանր ժամանակներ, սակայն շնորհիվ Օրդայի և Դաշինքի վերջերս հայտնվելով, նրանք դաշնակիցներ են գտնում Նորդսկոլի թշնամական ուժերի դեմ պայքարում։

Կոբոլտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորգետնյա բնակիչներ, հավերժ խնդիր բոլորի համար, ով ցանկանում է բնակություն հաստատել ստորգետնյա աշխարհում։ Իրանց արտաքին տեսքով հիշեցնում են աղվեսի դեմքով ուղիղ քայլող առնետների, պատված են մորթով, ունեն պոչ (որոշ ներկայացուցիչներ այն չունեն)։ Միշտ քայլում են գլխին ամրացված մոմով։ Հանքահորերի շինարարություն օգտագործման ժամանակ մեծ տհաճություններ են պատճառում մարդկանց, ինչպես նաև, այլ ռասաների։ Շատ հազվադեպ են դուրս գալիս լույս աշխարհ, բայց լույսին հարմարեցված են։ Բացի վնասարարությունը և նենգությունը, կոբոլտները նաև շատ խորամանկ են և կարողանում են գայթակղել զոհին դեպի իրենց ստորգետնյա նրբանցքները։

Մոգու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոգու, հին Պանդարեայի տիրակալ։ Արտաքինից նման են չինական առյուծ-պահապանների (ֆու առյուծներ)։

Երկիրը, որն անվանում են Պանդարեա, միշտ չի կրել պանդարեն ժողովրդի հետ կապված անվանումը։ Խոր անցյալում նրան կառավարում էին մոգուները։ Հսկայական հասակով առասպելական դյուցազունները կառուցել էին կայսրություն, որի հիմքում ընկած էր ուժի գաղափարը։ Թույլերը, այսինքն բոլոր մնացյալ ռասաները, ստրկացվում էին, իսկ ուժեղները (ընդ որում դրանք միշտ մոգուներն էին) ձեռք էին բերում իշխանություն և ավելի շատ ուժ։ Պատկառելի քարե կոթողները և հսկայական պաշարողական զենքերը աշխարհամասի մնացած բնակիչների համար ծառայում էին Մոգուների հզորության մարմնավորում։ Այդ ժողովուրդը իր ուժը ուղղում է Պանդարեայի թույլ ռասաների դեմ, բոխելով կենդանի արարածների կերպարանքը ըստ իրենց քմահաճույքի, նման նրան, թե ինչպես է նա փոխում քարի և ժայռի կերպարանքը։

Մուրլոկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողաբնակ ձկնանման արարծներ, այնուամենայնիվ, ունեն ձեռքեր և ոտքեր և այդ պատճառով, դասվում են հումանոտդների կարգին, վարում են նախնադարյան կյանքի կենսակերպ։ Առավել տարածված են Արևելյան Թագավորության աշխարհամասի հարավային մասում։ Ունեն պրիմիտիվ ցեղային կառուցվածք, ծերակույտի և գուշակների ղեկավարությամբ։ Սնվում են ձկով, կակղամորթով։ Կանիբալներ են։ Առաջադրվել է տեսանկյուն, որ մուրլոկները ենթարկվում են նագերին։ Որպես զենք, մեծ մասամբ, օգտագործում են նիզակներ, ինչպես նաև, որսորդական ցանցեր։ Բնակվում են ցամաքում։ Այն բանից հետո, երբ Իլիդան ծովային խորխորատից կանչում է նագերին, մուրլիկների ակտիվությունը զգալիորեն ավելանում է։ Առանձնանում են մուրլիկների մի քանի տեսակներ՝ սովորական, ճահճային, մուտանտներ և մարգոլներ։ Ճահճայինները տարբերվում են սովորականներից լոկ նրանով, որ ապրում են ճահիճներում և ունեն թեփուկի մի քիչ այլ գույն։ Մուտանտները ապրում են Անիծված անտառում և պղծված են, խաղում հանդիպում են Ֆելվուդյան անտառում և, շատ հավանական է, ենթարկվում են Ծխացող Լեգիոնին։ Մարգոլները փոքր են, սակայն արնախում են իրենց ցեղակիցներից, գտնվում են ծառայության մեջ (ի տարբերություն իրական մուրլոկներից) նագերի ռասայի մոտ, որոնխ նրանց օգտագործում են որպես ստրուկներ և ատում են նրանց։ Մարգոլները բնակվում են խորջրյա վայրերում։

Ինչպես պարզվում է, մուրլոկներն ունեն իրենց սեփական լեզուն, այլ ոչ թե անկանոն ձայների հավաքածու։ Դրա ապացույցն է հանդիսանում գիշերային էլֆ դրուիդը, որը վերափոխվելով մուրլոկի կարողանում է ուսումնասիրել նրանց լեզուն և նույնիսկ գլխավորել մուրլոկների ցեղերից մեկը։

Նաարու[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Սարգերասը հայտնվում է էրեդարների հայրենի աշխարհում, էներգիայի բանական թանձրուկի զարմանալի ռասան՝ նաարուները, օգնում է այդ աշխարհի բնակիչների փոքրիկ խմբին խուսափելու մութ տիտանի կործանարար ազդեցությունից։ Շուտով էրեդարներ-փախստականները սկսում են իրենց անվանել դրենեյներ, որը նշանակում է «արտաքսյալներ»։ Զգացված դրենեյների խիզախությամբ, Նաարուները նրանց օրհնում են իմաստությամբ և Լույսի ուժով։ Խաղաղասեր նաարուները երազում են երբևէ միավորել բոլորին, ովքեր միասին պայքարել են Ծխացող Լեգիոնի դեմ, ստեղծել միասնական հզոր Լույսի Բանակ։ Ոչ շատ վաղուց, հետևելով իրենց նպատակին, նաարուները նավով ժամանում են Անդրսահման, որը նաև հայտնի է Փոթորկի Ամրոց (անգլ.՝ Tempest Keep)անվանումով։ Նրանց մեծամասնությունը լքում է նավը, որպեսզի հետազոտեն նոր երկրները։ Այդ ժամանակ Արյան էլֆերի բանակը, արքայազն Կելտաս Արևային Թափառականի գլխավորությամբ, գրավում են դատարկ ամրոցը, պատանդ վերցնելով միակ պահապանին։ Այժմ, մնալով առանց ծածկի, առանց իրենց նավ-ամրոցի, նաարուները մնում են այդ մոլորակում, Անդրսահմանում, նույնիսկ չենթադրելով, թե ինչ է նրանց սպասում ապագայում։

Նագեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձանման երկկենցաղ արարածներ, նագերը իրականում հանդիսանում են գիշերային էլֆեր Բարձրածնունդների դասակարգից, որոնք Հների Պատերազմում հարում էին Ազշարին։ Հավերժության Ջրհորի պառակտման պատճառով նրանք ընկնում են մեծ ջրապտույտի ջրերի մեջ և դաշինք են կնքում խորհրդավոր Հին Աստծո (ենթադրաբար Նզոտի) հետ, որի արդյունքում նա հնարավորությունէ տալիս նրանց ազատ գտնվել ջրում՝ նրանց դարձնելով նագեր։ Նույնիսկ իրենց թագուհու մահվանից հետո նրանք հավատարիմ են մնում Ազշարին և հպատակվում են նրան որպես աստվածուհու։ Լինելով էլֆեր, նրանք տիրապետում էին Հավերժության Ջրհորի հմայություններով, սակայն, վերածվելով նագերի, չեն կորցնում հմայությունների ունակությունները և ցանկությունը ոչնչացնելու գիշերային էլֆերին, որպես ցածրագույն դասակարգի։ Զորակոչվում են Իլիդանի կողմից և մարտնչում նրա կողմից։ Նագերի բնակավայրը գտնվում է գիշերային էլֆերի հնագույն քաղաքների ավերակներում և ամբողջ Կալիմդորի ափամերձ տարածքներում։ Նագերի մայրաքաղաքը Նազժատարն է, որը գտնվում է ծովի խորքում։

Ներուբիացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա բանական սարդերի ռասա է, որը բնակություն է հաստատել Նորդսկոլ աշխարհամասի երկիրները։ Երբևէ գոյություն է ունեցել լայնարձակ ստորգետնյա Ներուբիական կայսրություն Ազժոլ Ներուբը (անգլ.՝ Azjol-Nerub), որը զբաղեցնում էր աշխարհամասի ամբողջ ստորոտը և, հավանական է, նրա մակերևույթի զգալի մասը։ Արքա Լինչի ժամանումով կայսրության կործանումը դառնում է լոկ ժամանակի հարց, որն էլ, վերջին հաշվով, իրականանում է։ Բայց, չնայած Արքա Լինչի իշխանությունը տարածվում է երկրով մեկ, երկրի տակ նրան դիմակայում էր հնագույն անհնազանդ կայսրություն։ Ազժոլ Ներուբը, թագավորություն է, որը հիմնված է մարդանման սարդերի սահմռկելի ռասայի կողմից, իր լավագույն գվարդիան հարձակման է ուղարկում Սառցե Թագի վրա, որպեսզի վերջ տա Արքա Լինչին և իշխանության նրա խենթ ցանկությանը։ Ներզուլայի մեծագույն տհաճություն, պարզվում է, որ Ներուբայի նողկալի ռազմիկները ենթակա չեն ոչ միայն ժանտախտին, այլ նաև նրա հեռաընկալման ազդեցությանը։

Սարդերի ստորգետնյի թունելները գործնականում ընդգրկում էին Նորչսկոլի տարածքի կեսը։ Նրանց քորոցային խայթոցների ռազմավարությունը մեկը մուսի հետևից խափանում էին Ներզուլալի ջանքերը նրանց ոչնչացման հարցում։ Վերջ ի վերջո, Ներզուլը հաղթում է Սարդային պատերազմը, բառացիորեն ճնշելով հակառակորդին քանակով։ Խելահեղ Սարսափի Տիրակալները և չարակամների անհաշիվ լեգիոնները ներխուժում են Ազժոլ Ներուբ և կոծանեցին ստորգետնյա տաճարները նրանց բնակիչների՝ սարդային տիրակալների գլխին։

Չնայած Ներուբայի ռազմիկները չէին կարող վարակվել ժանտախտով, Ներզուլը դառնում է այնքան հզոր մեռելագուշակ, որ կարողանում է բարձրացնել սարդ-ռազմիկների դիակները և նրանց ենթարկել իր կամքին։ Ի հիշատակ սարդային ժողովուրդի տոկունության և անվախության, Ներզուլը ի զեն է վերցնում նրանց ճարտարապետական ոճը։ Այսուհետև նրա երկրի ամրոցները և շինությունները սկսում են նմանվել սարդերի շինություններին։ Շուտով, Արքա Լինչի հրամանով, նրանք մեծ մասամբ վերակենդանացվում են և կանգնում են Ցանցի ուժերի կողմը։

Մեծաթիվ ողջ մնացած ներուբիացիներ, այնուամենայնիվ, շարունակում են պայքարել Արքա Լինչի դեմ և ուրախությամբ ընդունում են օգնություն ինչպես Օրդայի կողմից, այնպես էլ Դաշինքի կողմից։ Ողջ մնացածների մի մասը գտնվում է Դաշինքում։

Օգրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգրները հսկայական և գեր գիգանտներ են, որոնք վաղուց թշնամություն էին անում օրկերի հետ Անդրսահմանում։ Երբ օրկերը պատերազմ են սկսում դրենեյների դեմ, նրանք հավաքագրում են իրանց նախկին թշնամիտներ օգրերին իրենց շարքերը, որպես պատասխան պաշտպանություն խոստանալով վերջիններիս իրանց տիրակալների՝ գրոնների դեմ։ Օգրերի մեծամասնության մտավոր ունակությունները բավականին ցածր են (բացառություն է կազմում Օգրիլա տոհմը, որի անդամները զարգանում էին շնորհիվ նրանց բնակավայրը շրջապատող ապեկսիտային բյուրեղների։ Երկրորդ Պատերազմի ժամանակ օրկերի կախարդ Գուլդանը սկսում է օգրերին սովորեցնել մութ հմայություններին, որի արդյունքում նրանք ենթարկվում են ձևափոխման, մուտացիայի՝ նրանց մոտ աճում է կիկլոպային գլուխ։ Ամենա առաջին օգր-հմայիչ հանդիսանում է Չո Գալը։ Օգրի անվան առաջին մասը ցույց է տալիս «իրական» գլխի անունը, երկրորդը՝ կիկլոպյան։ Երկրորդ Պատերազմում Օրդայի պարտությունից հետո օգրերը պահպանում են չեզոք դիրքեր, բացառությամբ մեկ տոհմի, որի ղեկավարությունը վերցրել էր կիսաօրկ-կիսաօգր Ռեկսարը, որից հետո տոհմը միավորվում է Օրդային։

Ընդհանրապես հայտնի է միայն երկու երկգլխանի օգր-սևագիրք, որոնք ունեն հզորություն և զարգացած մտավոր ունակություն՝ Չո Գալ և Սևասիրտ։

Պանդարեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանելուկային պանդարեններին, որոնք առաջացել են պանդաներից, շրջապատում են բազմաթիվ գաղտնիքներ և առասպելներ։ Նրանց շատ քչերն են տեսել և ավելի քչերն են նրանց հասկանում։ Եվ ընդհանուր արշինով նրանց չես չափի։ Այդ ռասան իրական հանելուկ է ամբողջ Ազերոտի համար։ Պանդարենների ժողովրդի ազնվազարմ պատմությունը հաշվվում է շատ հազարամյակներ և այն սկսվել է մարդկանց կայսրության և աշխարհի պառակտումից շատ առաջ։ Պանդարեններին են պատկանում հիասքանչ, հարուստ հողեր։ Երբևէ, շատ վաղուց, նրանք գոյատևում էին ռազմատենչ Մոգու հնագույն ռասայի հրեշային լծի տակ։ Սակայն, շնորհիվ բացառիկ տոկունության, դիվանագիտական շնորհի և ձեռնամարտի յուրահատուկ վարպետության տիրապետման, պանդարենները տապալում են Մոգուին և հիմք են դնում իրենց կայսրության, որը ծաղկում է ապրում ոչ մեկ հազարամյակ։ Աշխարհի կործանումից առաջ այդ մռայլ օրերին, երբ դևերը հեղեղում են Ազերոտը և ամբողջ կենդանությանը սպառնում էր կործանում, պանդարենների վերջին կայսրը ելք է գտնում, ինչպես պաշտպանել իրենց հողերը սարսափելի արշավանքից։ Նա գործարք է կնքում ճակատագրի հետ և տաս հազար տարով Պանդարիային շրջապատում է անթափանցելի մառախուղ։ Սակայն յրա համար շատ թանկ է վճարվում՝ նախկին հանգստությունը և անվրդով ծաղկումը ավարտվում է։

Ըստ բնավորության պանդարենները զվարթ են և կենսուրախ, բնածին գարեջրագործներ են, որոնց ձիրքը հայտնի է ամբողջ Ազերոտում։ Օրինակ՝ մեծագույն պանդարեններից մեկը՝ Չեն Խելահեղ Պորտերը, շատ վաղուց ուղղակի ուղևորվել էր աշխարհով մեկ փնտրելու գարեջրի նոր բաղադրատոմսեր և ... ազդում է Ազերոտի ճակատագրի վրա։ Բացի գայլուկային հեղուկներից, պանդարենները սիրում են ուտել և կազմակերպել մարտեր (ընկերական, բնականաբար), չէ որ նրանք մարտական արվեստի բնածին վարպետներ են, այնպիսին ինչպիսին են քունգ-ֆուն։ Պանդարենների ավանդույթները նման են չինականներին, նրանք նույնպես գրում են հիերոգլիֆներով և մեհյաններ են կառուցում չինական ոճով։

Հսկայական խնամակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկայական խնամակալներ (անգլ.՝ Titanic watchers) (հսկայական պահապաններ — անգլ.՝ Titanic keepers), տիտանների ստեղծած հզոր մարդակերպ արարածներ, որոնք ծառայում են անմիջապես իրենց։ Ստեղծվել են, որպեսզի հետևեն նրանց ուրիշ ստեղծած արարածներին։ Ազերոտում հայտնի խնամակալներն էին Տորիմը, Սիֆը, Միմիրոնը, Հոդիրը, Ֆրեյան և Լոկենը։

Տիտաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածների հնագույն հզոր ռասա, որը կազմված է երկու ենթատեսակներից՝ վաներ (անգլ.՝ Vanir) և ասեր (անգլ.՝ Aesir)։ Տիտանները ճանապարհորդում են աշխարհով մեկ, այն ձևափոխելով ըստ իրենց հայեցողության։ Ազերոտը համարվում է նրանց ամենամեծագույն նվաճումներից մեկը։ Տիտանների հիմնական հակառակորդներից են հանդիսանում դևերը և Հին Աստվածները։ Տիտանների համար ուժեղ հարված է հանդիսանում նրանց ուժեղագույն ռազմիկներից մեկի՝ Սարգերասի դավաճանությունը, որը դառնում է Ծխացող Լեգիոնի առաջնորդներից մեկը, ցանկություն ունենալով կրակի մատնելու ամբողջ տիեզերքը։

Տիտանները հանդիսանում են Երկրայինների (անգլ.՝ Earthen) ստեղծողները, դվորֆների ուղղակի նախնիների։

Ազերոտում տիտանները վիշապներին թողնում են վերահսկելու իրենց արարությունները։ Վիշապներից հինգը օժտվում են տիտանների Պանթեոնի ուժի մի մասով՝ Ամանտուլը բրոնզե Նոզդորմին օժտում է ժամանակի իշխանությամբ, Էոնարը իր ոգու մի մասը հանձնում է կարմիր Ալեքստրազին՝ կյանքի պաշտպանության համար և կանաչ Իզերին՝ բնության և Զմրուխտե Քնի պաշիպանության համար, Նորգանոնը կապույտ մալիգոսին է տալիս հմայությունների իշխանությունը, իսկ Կազգորոտը հանձնարարում է սև Նելտարիոնին պահպանել երկիրը, որը նա (Նելտարիոնը, այժմ Մահաթևը) չի կարողանում գլուխ բերել։

Տրոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզունակ ռասա, Երկրայինների վրա Տիտանների փորձարկումների միջանկյալ արդյունք, դվորֆերի մերձավոր բարեկամներ։ Թզուկների ոխերիմ թշնամիներ։ Հարձակվում են թզուկների մայրաքաղաք Գնոմերեգանի վրա, որի պատճառով, փորձելով հաղթել նրանց (տրոգներին), թզուկներկ բացում են ռադիոակտիվ մնացորդների գերեզմանատունը, սակայն տրոգների վրա այն չի ազդում։ Այդ ռասայի մասին կարելի է իմանալ նաև տիտանների հնագույն մոռացված Ուլդաման քաղաքում, որը Արևելյան Թագավորությունում է։

Եթերայիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափառող քաոսային ազատ տարածություն աշխարհների միջև, եթերայիններ (անգլ.՝ Ethereal), աստղային ճանապարհորդներ, ռասա խեղաթյուրված իրականությունից։ Հիմնականում նրանց ճանաչում են ուրիշ մոլորակներում որպես կոլեկցիոներներ և տարատեսակ արտեֆակտների և կախարդական ինչ-որ բանի վաճառականներ։ Այժմ եթերայիններին գրավում է Անդրսահմանը։ նրանցից շատերը ձգտում են գտնել շատ վաղուց կորցրած այդ երկրների գանձերը և տիրանալու նրանց։ Նրանք սրիկաներ են և խաբեբաներ, որոնք կանգ չեն առնի ոչ մի բանի առջև, որպեսզի հասնեն իրենց հանելուկային նպատակին։ Նրանց հայրենի Կարեշ մոլորակը գրավել են դև Դեմենսիուսի բանակները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дворфы
  2. «Отрёкшиеся на сайте Blizzgame.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Королевское Фармацевтическое Общество — World of Warcraft Roleplay Wiki». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Железные дворфы
  5. Warcraft III: The Frozen Throne, кампания «Основание Даротара», локация: «Логово иглогривов».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]