Օդային ծովահենները (մանգա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդային ծովահեններ
ճապ.՝ エレメンタル ジェレイド
Ժանրհումորային, ռոմանտիկ, ֆենտեզի
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2002 թվականի փետրվարի 28 - 2009 թվականի դեկտեմբերի 28
Լեզուճապոներեն
Կարդում ենԱկիրա Իսիդա
Միկակո Տակահասի
Նանա Միձուկի
Նաոկո Սուձուկի
Յուձի Ուեդա
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Օդային ծովահեններ» (բնօրինակ անվանում — ճապ.՝ エレメンタル ジェレイド)

Օդային ծովահեններ (ճապ.՝ エレメンタル ジェレイド , ռոմանականացված՝ էրեմենտաուրու ձերայդո, Elemental Gelade, 核石 (կակու իսի), հա - Էլեմենտալ ("gelade" քարի տեսքով)), 18 հատորանոց արկածային շոնեն-մանգա, որը գրվել ու նկարվել է Աձումա Մայումիի կողմից։ Իսկ ավելի ուշ այն դարձել է հումորային-սիրային անիմե, որի ռեժիսորը Սիգերու Ուեդան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի և մանգայի սյուժեն ծավալվում է Գարդիա աշխարհում, որտեղ հիմնական փոխադրամիջոցներն են շոգեքարշերը, շոգենավերը, ինչպես նաև ամենատարբեր օդանավերի տեսակները, որոնք օգտագործում են սկսած պտուտակային և վերջացրած հրթիռային շարժիչներ։

Գարդիայում ապրում են երկու հիմնական ռասաներ՝ Գարդիացիները՝ մարդիկ, և Էդել Ռայդերը՝ երկարակյաց ռասա, որը ունի հնարավորություն կիսվել ուժով իր զույգի հետ, և դառնալ հզորագույն զենք։ Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին Էդել Ռեյդերին վերաբերվել ինչպես սովորական զենքերին, որոնց կարելի է օգտագործել սեփական նպատակին հասնելու համար, և դրա արդյունքում Էդել Ռայդերը սկսեցին չվստահել մարդկանց։

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ օդային ծովահենների «Ալ Լուսաններ» նավի նավավարը՝ Կուդը, այս անգամ ևս ուշանալով «աշխատանքից», որոշում է նայել որսին, և անզգուշաբար արթնացնում է քնած Էդել Ռայդի՝ Ռեն անունով, որը շատ ուժեղ է։ Նա պատկանում է ՍիտիկոՀոձյուներին։ Ռենը որոշում է լքել նավը և հասնել մինչև էդել Գարդեն, և, չնայած, որ Ռենին սկզբից դուր չի գալիս, Կուդը խոստանում է աղջկան հասցնել իր նպատակին։ Միայն թե, ոչ բոլորն են ցանկանում, որ նա հասնի Էդել Գարդեն։ «Ալ Լուսաններ» նավի վրա հարձակվում է Արկ Էյլի խումբը, որը երկար տարիներ է զբաղվում է Էդել Ռայդերի հավաքով, որպեսզի նրանց պաշտպանի մարդկանց ագահությունից։ Ռենը, թեև ատում է մարդկանց, սակայն չի կարողանում միայնակ թողնել մարդկանց այդ իրավիճակում։ Դրա համար նա պայմանագիր է կնքում Կուդի հետ, և միանալով նրան, դառնում է հզոր զենք, որը ցանկանում են ունենալ բոլոր մարդիկ։

Կռվի արդյունքում «Ալ Լուսաններ» նավը կործանվում է, իսկ Ռենին վերցնել ցանկացող երեք գործակալները, Կուդը և Ռենը հայտնվում են ներքևում՝ Երկրի վրա։

Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդիայի ռասաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդիա, (ճապ.՝ ガーディア, Guardia), աշխարհ, որտեղ կատարվում են իրադարձությունները։ Բաժանվում է երկու մասերի․ սովորական երկրի և ճախրող կղզիների, մասնավորապես Էդել Գարդենը։ Բնակեցված է երկու ռասաներով․ Գարդիացիներով (մարդիկ) և Էդել Ռայդերով (էակներ, որոնք կարող են դառնալ հզոր զենք)։

Էդել Ռայդ( ճապ.՝ エディル・レイド, Էդիրու Ռեյդո, Edel Lade - փայլող մարգարիտ) , հնագույն ռասա, որը ունի հնարավորություն կիսվել ուժով իր զույգի հետ, և դառնալ հզորագույն զենք։ Նրանց տարբերող հատկությունը թանկարժեք քարն է, որը թաքնված է ապահով տեղում՝ իրենց մարմնի մեջ, և այն հիմնականում իրենց աչքերի կամ մազերի գույնն է։ Էդել Ռայդերը ապրում են մարդկանցից ավելի երկար (օրինակ, Գրինան ապրել է շուրջ 600 տարի)։ Ռասան անընդհատ գտնվում է հսկողության տակ իրենց ուժի որսորդների կողմից, որոնք ցանկանում են Էդել Ռայդերին դարձնել զենք։ Յուրաքանչյուր Էդել Ռայդ կարող է Ռեակցիայի մեջ մտնել միայն մեկ Պաշտպանի հետ։ Դա անվանվում է Համաձայնագիր ( ճապ.՝ 契約 կեյակու)։

Վիարզո Էկլիրոր (ճապ.՝ ウィアールゾ エクリロール, Վիարուձո Էկուրիորու, Virzoeve Eclairouer), բոլոր արհեստական Էդել Ռայդերի ընդհանուր անունը։ Վիրոների նմանօրինակներից է «Ստին Ռայդը»։ Նրանք, սկզբից մարդիկ են, ստեղծվել են ձեռագործ տարերային մուգ-կապտավուն բյուրեղների օգնությամբ։ Չնայած, որ նրանք անմահ են, բայց եթե բյուրեղը կոտրվի, նրանք մահանում են։ Վիրոները չեն կարող միաձուլվել մարդկանց հետ, լոկ միայն կարող են իրենց մարմնի մասերը վերածել զենքի, քանի որ, ի սկզբանե, նրանք մարդիկ են։ Բացի այդ, Վիրոները չեն կարողանում հզոր հարձակումների համար երգ-հմայում արտասանել։

Ստին Ռայդ (ճապ.՝ スティン・レイド, Սուտին Ռեյդո, Sting Raid), կիսամարդ - կիսա-Էդել Ռայդերի ռասա։ Նրանք, ի սկզբանե, չեն հանդիսանում Էդել Ռայդեր, այդ պատճառով չեն տիրապետում այնպիսի ուժերի, ինչպես նրանք։ Նրանց քարը արհեստականորեն պատվաստված է նրանց մարմնում, որը իրենից մեծ ռիսկ է պարունակում նրանց կյանքի համար։ Ի տարբարություն Էդել Ռայդի, Ստին Ռայդի քարը տիրոջ հետ այդպիսի կապ չունի, այդ պատճառով այն կարող է վերացվել, իսկ Ստին Ռայդը հնարավորություն է ստանում նորից վերածվել մարդու։ Քաոսի երգչախմբի կողմից օգտագործվում է որպես հիմնական հարվածային միջոց։

Գարդիաններ (ճապ.՝ ガーディアン, Գադիան, Guardian), Գարդիա երկիրը բնակեցնող մարդիկ։ Հնում Էդել Ռայդի հետ ապրում էին խաղաղ և հաշտ և «յուրաքանչյուրը երգում էր իր երգը»։ Սակայն հետագայում սկսվում են երկպառակություններ, որի արդյունքում Էդել Ռայդը Պահակազորի համար վեր են ածվում լոկ զենքի։ Մանգայում սովորական մարդիկ են։

Էդել Ռայդի գաղտնիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաձուլում (ճապ.՝ リアクト, Ռիակուտո, 同契 մանգայում կարդացվում է նաև որպես «ռիակուտո»), Էդել Ռայդի և նրա համախոհի ուժերի բացանման գործընթաց։ Այդ թվում Էդել Ռայդը վեր է ածվում զենքի, իսկ նրա հոգին մնում է համախոհի կողքին, որպեսզի վերահսկի իրավիճակը։

Երգ-հմայում (ճապ.՝ , ուտա), հատուկ հմայում, որը օգտագործվում է միաձուլման կամ հզոր հարձակման համար։ Ընդհանրապես գոյությու ունի երեք տեսակի հմայում։ Առաջին՝ հմայում, որն արտասանում է Էդել Ռայդը, իր համախոհի հետ միաձուլվելու համար։ Այն երկար է, սակայն հետագայում կարող է կարճացվել և այնուամենայնիվ աշխատել։ Երկրորդ տեսակ՝ պատասխանի հմայում, այն կարդացվում է միայն Էդել Ռայդի կողմից, երբ նրան վտանգ է սպառնում՝ կանչելով հատուկ ուժերի։ Երրորդ տեսակ՝ միաժամանակյա հմայում, որը կարդացվում է միաժամանակ Էդել Ռայդի և նրա գործընկերոջ կողմից։ Որքան ուժեղ է օգտագործվող տեխնիկան, այնքան երկար է կարդացվում հմայումը և այնքան բարձր միաժամանակյա մակարդակ է պահանջվում։

Մոռացված երգ (ճապ.՝ 失われた古代の謳, Ուսինավարետա Կոդայ նո Ուտա), կորսված երգ, որը Էդել Ռայդին հնարավորություն է տալիս իրականացնելու բազմապիսի հրաշքներ։ Հայտնվում է միայն անիմեում։

Սիտիկո Հոձյու (ճապ.՝ 七煌宝樹, Սիտիկո Հոձյու) - «Յոթ Փայլատակողների (տոհմերի) Մեծ Տոհմ (ծառ)»։ Յոթ տոհմերից ուժեղագույն Էդիլ Ռեյդը՝ «փայլող աստղերի» (煌環)։ Այդ տոհմը կոչվում է Մեզարլանս, նրան են պատկանում Ռենը։ Նաև հնարավոր է, որ Սիտիկո Հոձյու է հանդիսանում և Եվան՝ նրա քարը ունի նույն ձևը և գտնվում է ճակատին, ինչպես Ռենի մոտ։

Տարրերային բյուրեղ (ճապ.՝ エレメンタル ジェレイド, Էրեմենտարու Դզերեյդո, Elemental Gelade), թանկարժեք քար, որը հանդիսանում է Էդել Ռայդի բաղկացուցիչ մասը։ Գոյություն ունի յուրաքանչյուր Էդել Ռայդի մոտ՝ մարմնի ցանկացած մասում։ Նրա գույնը հիմք է հանդիսանում Էդել Ռայդի աչքերի կամ մազերի գույնի համար և զենքի, որին նա վերածվում է։

Պլեժեր (ճապ.՝ プレジャー, Պուրեձյա, 同契者 մանգոյում նույնպես կարդացվում է որպես պուրեձյա), նա, որի հետ Էդիլ Ռեյդը «հակազդման» (ռեակցիայի) մեջ է մտնում (同契)։

Էդել Ռայդ Պլեժեր (ճապ.՝ エディル・プレジャー, Էդիրու Պուրեձյա, Edel Raid Pleasure), էդել Ռայդի գործընկերը, որի հետ նա Համաձայնավիր է կնքել։ Ղեկավարում է Էդել Ռայդը, երբ այն գտնվում է զենքի վիճակում։

Համաձայնագիր (ճապ.՝ 契約, Կեյյակու), Էդել Ռայդը Համաձայնագիր է «ստորագրում» մարդու հետ, երբ առաջին անգամ միաձուլվում է նրա հետ։ Այդ դեպքում մերդը վեր է ածվում Էդել Ռայդ Պլեժերի և Էդել Ռայդկ այլևս ոչ մեկի հետ չի կարող մտաձուլվել, քանի դեռ կենդանի է Պլեժերը։

Էդել Ռայդի ոլորտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան պահից տարրերային բյուրեղ Էդել Ռայդը պատկանում է որևէ ոլորտի։ Ընդհանրապես այդպիսի ոլորտներ քսանչորսնն են, նրանք միավորված են չորս օղակներում՝ յուրաքանչյուրում վեց ոլորտ, կապված միմյանց հետ։ Յուրաքանչյուր ոլորտ ուրիշ ոլորտների համեմատ ունի իր դրական և բացասական կողմերը։

  • Ոլորտի առաջին օղակ՝ հող, քամի, կրակ, ջուր, բնություն, իմաստություն։ Ոլորտները տեղակայված են շրջանաձև՝ նշված հերթականությամբ։
  • Ոլորտի երկրորդ օղակ՝ գեղեցկություն, ձայն, վահան, սուր, սեր, դատարկություն։
  • Ոլորտի երրորդ օղակ՝ լույս, մթություն, շարժում, լռություն, կյանք, մահ։
  • Ոլորտի չորրորդ օղակի մասին ոչինչ հայտնի չէ։

Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկ-Էյլ (ճապ.՝ アーク・エイル, Ակու Էյրու, Arc Aile), Էդել Ռայդի պաշտպանության կազմակերպություն։ Վարում է Էդել Ռայդի մնացած մարդկանցից մեկուսացման քաղաքականություն։

Քաոսի Երգչախումբ (ճապ.՝ カオス・クァイア, Կաոսու Կայյա, Chaos Choir), կազմակերպություն, որը ստեղծվել է Էդել Ռայդի կողմից՝ իր շահերը պաշտպանելու համար։ Տեղակայված է Էդելի Այգում, Արկ-Էյլի և Պահակազորի դեմ հակազդման համար ակտիվորեն օգտագործում է Էդել Ռայդի հնագույն երգերը և ուժերը։ Որպես համնական հարվածային ուժ օգհագործում է Ստին Ռայդը։ Մանգայում Քաոսի Երգչախումբը Orga Night կազմակերպություն է, որի նպատակները անհայտ են, հայտնի է միայն այն, որ նրանք հետապնդում են Ռենին՝ նրա Սիտիկո Հոձյու յուրահատուկ ունակության պատճառով։

Ալ Լուսաններ (ճապ.՝ レッド・リヌクス, Ռեդլո Ռինկուսու, Red Lynx), օդային ավազակների հրոսակախումբ, որը զբաղվում է օդային նավերի կողոպտմամբ։ «Ալ Լուսանները» ղեկավարում է Բոսսը, որը փրկել է Կուդին, երբ վերջինս երեխա էր և նրան սովորեցրել է ամեն ինչ, այդ թվում՝ «տղամարդ լինել»։

Էդել Գարդեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդել Գարդեն (ճապ.՝ エディル・ガーデン, Էդիրու Գադեն, Edel Garden), Էդել Ռայդ «ավետյաց երկիր», այդ ռասայի սկզբնական բնակեցման քաղաքը։ Հնում, մարդկանց և Էդել Ռայդի միջև հակազդեցության սկսվելուց առաջ, այգի էր, սակայն դրանից հատո լքում է երկիրը և օդ բարձրանում։ Այժմ այն գտնվում է ավերակներում, որտեղ հիմնավորվել է Քաոսի Երգչախումբ կազմակերպությունը։ Մանգայում հանդիսանում է Օրգանայտի ապաստարանը, որտեղից այդ կազմակերպությունը ղեկավարում է երկրում իր հպատակներին։

Արկվորե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկվորե (ճապ.՝ アーチウォレ, Ակուվորե, Arkvore), գյուղակ, որում ապրում էին միայն Էդել Ռայդերը։ Արկվորեում մշտապես ձյուն է տեղում, այդ պատճառով համարվում է մաքուր, Էդել Ռայդի ձեռք չտրված երկիր։ Այն թաքցված է կողմնակի աչքից և մարդիկ մշտապես փնտրում են նրան, հույս ունենալով տիրանալու Էդել Ռայդին։ Հենց այնտեղ է ընկնում տակավին փոքրիկ Ռենը, որտեղ նրան իր մոտ պատսպարում է Գրինան։ Արկվորեն դառնում է այն վայրը, որտեղ տեղակայվում են Օրգանայտի առաջին զորքերը, այնտեղից է սկսվում Ռենի երկարատև ճանապարհորդությունը։ Արկվորեն հայտնվում է միայն մանգայում։ Իսկ անիմեում Ռենը ցանկանում է ընկնել Էդել Գարդեն լոկ թագուհի Եվայի կանչով։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կու (Կուդ վան Ջիրուեթ) ( ճապ.՝ クー(クード・ヴァン・ジルエット), Կու։ (Կուդո վան Ձիրուետտո, Cou (Coud Van Giruet)), ցածրահասակ, ուժեղ կազմվածքով, բաց գույնի մազերով, 15-ամյա պատանի։ «Ալ լուսաններ»-ի կազմի մեջ է մտել նավի Բոսի կողմից, դեռևս փոքր ժամանակ։ «Ալ լուսաններ»-ի նավավարը։ Օրգանայտից Լոնբլիի խոսքերով, Կուդը շատ հետաքրքրասեր է, չի հետաքրքրվում մանրամասնություններով, միայն թե շուտ է հանձնվում, որի պատճառով էլ դեռ ոչնչի չի հասել։ Զգուշանում է տարօրինակ իրերից, բայց հաճախ չմտածված է գործում։ Կուդին դուր են գալիս համեստ և նուրբ աղջիկները, սիրած գույնը կարմիրն է, կարգախոսը՝ «Քայլ առ քայլ, դեպի նպատակը»։ Ատում է խաբել կանանց, և մեծ ու վարդագույն իրեր։ Ընկերուհի չունի արդեն 15 տարի և 3 ամիս։ Կուդը խիզախ է, հաստատակամ և շատ բարձր է գնահատում տրված խոստումը։ Ռենի հետ հանդիպումից հետո խոստանում է նրան հասցնել մինչև Սադա Էդել, ուր նա ցանկանում էր հասնել ամեն կերպ, և, չնայած ամեն ինչի, պահում է խոստումը։ Կուդը շատ է սիրում ճագարներ, ինչպես նաև ցանկացած փափուկ ու հաճելի բան։ Ուտեստներից չի սիրում արտասովոր ուտեստները, ու շատ անուշահոտ բանջարեղեններ, նրան, ի տարբերություն Ռենի, դուր են գալիս քաղցրավենիքները։ Ռենի հետ անցնելով երկար ճանապարհ, հասկանում է, որ սիրահարվել է։ Տարիքը՝ 15 տարեկան, հմտությունները՝ ճարպիկ է, շատ լավ է վարվում պարանի «Անգիլոմ» կեռչանի հետ, Կուդն ունի ավելի լավ հիշողություն, քան մարդկանց մեծ մասը։ Արտաքին տեսքը՝ կապտամոխրագույն աչքեր, բաց գույնի մազեր։ Հագնում է հարմարավետ և միաժամանակ վառ գույնի հագուստներ։

Ռեն (Ռևերի Մեզարլանս) (ճապ.՝ レン (レヴェリー・メザーランス) Ռեն (Ռևերի Մեձարանսու), Ren (Reverie Metherlence)), Էդել Ռայդ է, Սիտիկո Հոձյուներից մեկը, շատ ուժեղ է։ Սակայն չնայած դրան, նա գրեթե միշտ քնաթաթախ է։ Քունը նրան պետք է ուժերը վերականգնելու համար։ Հիմնականում Ռենը քչախոս է ու խելոք, բայց նաև լինում է չափազանց լուրջ ու համարձակ։ Նրա բնավորությունը երևում է նրա կռվի տեսակից՝ սկզբից պաշտպանություն, իսկ հետո ուժեղ հարված։ Հայտնի չէ, թե ինչեր են կատարվել նրա հետ մինչև անիմեի գործողությունները, բայց հենց առաջին հանդիպումից հետո էլ, նա ասում է, որ «ատում է մարդկանց»։ Մանգայի 11-րդ հատորում ասվում է, որ Ռենը գնում է Էդել Գարդեն, որպեսզի տեսնվի իր համար շատ թանկ մարդու հետ։ Ռենը Արկվորե է ընկել փոքր տարիքում։ Նրան այդտեղ է բերել ծեր, մահացող ճամփորդ, ասելով «Ես կատարեցի քեզ տված խոստումս»։ Արկվորեում Ռենին շատ չեն սիրել, քանի որ նա պատկանում էր Մեզարալանս ցեղին, Սիտիկո Հոձյուներին, և համարվում էր, որ նրանք դժբախտություն են բերում։ Մանուկ հասակում Ռենը ատում էր ինքն իրեն և իր քարը, նա շատ փոթորկոտ ու կոպիտ էր, նույնիսկ մի անգամ կռվել է ուրիշ Էդել Ռայդերի հետ։ Ռենը կար ու մնում է շատ շուտ վիրավորվող։ Նրան դաստիարակել է Շիա անունով մի մարդ, ու հետևից էլ հիմա Ռենը գնում է Էդել Գարդեն։ Նա սկզբից չի հավանում Կուդին, սակայն ճանապարհորդության ժամանակ սկսում է վստահել նրան, իսկ դա ժամանակի ընթացքում վերածվում է կապվածության։ Ռենը զղջում է, որ իր պատճառով Կուդի կյանքին անընդհատ վտանգ է սպառնում։ Այդ պատճառով նա անգամ փորձում է կտրել նրանց միացնող թելերը։ Կուդը նրա համար դառնում է շատ թանկ մարդ, այդ իսկ պատճառով նա վախենում է կորցնել նրան։ Ռենը գործնականորեն չգիտի կյանքի մասին, ամենօրյա որոշ բաներ նրա համար դառնում են բացահայտումներ։ Տարիքը՝ 14-15 տարեկան (արտաքինով ինչպես սովորական Էդել Ռայդ), հմտությունները՝ դառնալ մեծ կանաչ գունդ, որը պատված է օդային հոսանքերով։ Այն ինչքան էլ մեծ ու ծանր երևա, իրականում թեթև է՝ ինչպես փետուրը, և արագ՝ ինչպես քամին։ Արտաքին տեսքը՝ կանաչ աչքեր, կապույտ մազեր, հագնում է կապույտ զգեստ, մազերը կապված են կապտավուն ժապավենով, որը շատ թանկ է նրա համար։ Կոշիկները կաճյաների ու ճտքակոշիկների միջև գտնվողի նման են։ Տարերային բյուրեղը՝ զմրուխտյա է, գտնվում է ճակատին։ Կարգախոսն է՝ «Քամու գրկում ալ սիրտը կանչում է երդման», կազմակերպությունն՝ չկա։

Շիսկա ( ճապ.՝ シスカ Սիսուկա, Cisqua), ցածրահասակ, մուգ մազերով աղջիկ, որի կյանքի իմաստը Էդել Ռայդերի պաշտպանությունն է, սակայն ժամանակի ընթացքում նա դառնում է ամեն ինչի պատրաստ՝ գումարի ու աշխատանքի բարեկարգման համար։ Շիսկան տաքարյուն ու վճռական է, նրան խիզախություն պետք չէ ընկերներին օգնելու համար։ Միայն թե նա ոչ միշտ է հասկանում այն պոռթկումնները, որոնք կառավարում են այլ մարդկանց։ Շիսկան հաճախ է բարձրացնում խառնաշփոթներ, և առաջին հերթին տուժում է Կուդը։ Ի տարբերություն Էդել Ռայդերի, Շիսկան կռիվների ժամանակ վստահում է հրթիռներին, թնդանոթներին կամ դանակներին։ Շիսկայի գլխարկն ու թիկնոցը գաղտնի գրպանների հավաքածուներ են։ Թիկնոցի մեջ նա թաքցնում է մի թիկնազոր, որը կազմված է շատ տարբեր հրթիռներից։ Տարիքը՝ 16 տարեկան, հմտությունները՝ շատ լավ է տիրապետում զենքերին, սպորտային է, համբերատար և ուժեղ։ Արտաքին տեսքը՝ ցածրահասակ, կարճ, շագանակագույն մազերով։ Արկ Էյլերի գաղափարը, նրա համար, նշանակում է սեփական միտքը Էդել Ռայդերին պաշտպանելու համար։ Երբ համազգեստով չի, նախընտրում է ջինսեր ու սև շապիկներ։ Կազմակերպությունը՝ Արկ Էյլ։

Կիա (Կուլվիտ Էնվատիլիա) ( ճապ.՝ キーア (キュリート・エンヴァティリア) Կիա (Կյուրիտո Էնվատիրիա, Kuea (Kullweet Envatilia)), Էդել Ռայդ է, բարձրահասակ, սև մազերով աղջիկ, որը սիրում է լավ ուտել։ Նրան այդ չափ ուտելիքը հարկավոր է, որ օգտագործի իր Էդել Ռայդական ուժերը։ Եթե նա ամբողջությամբ ծախսի իր ուժերը, ապա չիչ կարողանա վերջացնել միաձուլումը։ Կիայի խոսքերով, երբ ինքը Պայմանագիր է կնքել, այդ ժամանակ սիրահերվել է Գարդիայան զույգին։ Սակայն նա մահացել է, և վերապրել այդ իրավիճակը նրան օգնել է Ռոանը, որի հետ նա հետո Պայմանագիր է կնքել։ Տարիքը՝ 17 տարեկան, հմտությունները՝ վերածվել երկու կլինկերի, որոնք միացված են շղթայով։ Արտաքին տեսքը՝ բարձրահասակ, սև մազերով, աչքերը՝ շագանակագույն, հնարավոր է կարմիր։ Երկար մազերով, մաշկը՝ մուգ։ Նախընտրում է ազատ հագուստներ, որը չի խանգարի շարժումներին։ Տարերային բյուրեղները երկուսն են, երկուսն էլ մուգ կարմիր, տեղադրված են երկու ձեռքերի վրա, ոսկրի հետևի մասում։ Կարգախոսը՝ «Ուժեղ սրտում, իմաստության խոսքը կանչում է երդման»։ Կազմակերպությունը՝ Արկ Էյլ։

Ռոան (ճապ.՝ ローウェン Ռովեն, Rowen), բարձրահասակ, բաց գույնի մազերով, երիտասարդ պատանի, բոլոր արհեստների վարպետ։ Նա սովոր է ամեն ինչ անել ըստ կանոնների։ Մի անգամ Կիդը նրան անվանում է «կատարյալ մարդ», սակայն Ռոանը պատասխանում է, որ դա հանդիսանում է իր գլխավոր թերությունը, քանի որ հնարավոր չէ կատարյալ անել բացարձակ ամեն ինչ, իսկ Ռոանը փորձում է և այդ պատճառով էլ նրա մոտ բավականին բան չի ստացվում։ Ռոանը կոնֆլիկտային չէ, սիրում է իր ընկերներին և փորձում է նրանց համար անել ամեն ինչ, ինչը հնարավոր է։ Ռոանը հանդիսանում է մարտերում փորձառու և կոփված մարտիկ։ Ռոանը, չնայած որ մեծ է Շիսկայից, ակադեմիա է ընդունվել մեկ տարի ուշ, այդ պատճառով Շիսկան հանդիսանում է նրա սեմպայը։ Տարիքը՝ 21 տարեկան։ Հմտությունները՝ լավ մարտիկ, վերանորոգում է սարքերը։ Նաև առանձնանում է բարձր աշխատասիրությամբ։ Արտաքին տեսքը՝ բարձրահասակ, երկար, բաց գույնի մազերով, աչքերի գույնը երկնագույն։ Հագուստներից գերադասում է Արկ Էյլի արտահագուստը, կամ սովորական հագուստ՝ ջինս և վերնաշապիկ։ Կազմակերպությունը՝ Արկ Էյլ։

Արկ Էյլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուս (ճապ.՝ クルス Կուրուսու), Արկ Էյլի մայոր։ Ակադեմիայի ղեկավար, որում սովորում են Արկ Էյլի նոր գործակալները, Ռոանի և Շիսկայի դաստիարակը։ Անկեղծորեն հավատում է կազմակերպության գաղափարներին և ազնվորեն կատարում է իր պարտականությունները։

  • Տարիքը՝ 30 տարեկան։

Ֆալկ (ճապ.՝ ファルク Ֆարուկու), Արկ Էյլի մայոր։ Ըստ կարգի բարձր է, քան Կրուսը։ Կոշտ և անմիջական զինվոր, որը ձգտում է միսիայի հստակ իրականացմանը և դրանում լինում է բավականին խստապահանջ։ Անկեղծորեն հավատում է Արկ Էյլի գաղափարներին և հավատարիմ է նրանց։

  • Տարիքը՝ ~40 տարեկան։

Մայնա (ճապ.՝ マイナ Մայնա), Ակադեմիայում Շիսկայի համակուրսեցին և նրա վաղեմի ընկերուհին։ Գեղեցիկ, Սև մազերով աղջիկ։ Սակայն, չնայած դրան, նա թշնամանք է տածում Էդել Ռայդի նկատմամբ, նրանց համարելով հրեշներ։ Այդ պատճառով, երբ Շիսկան խախտում է Շուն Վեյրի անմիջական հրամանը և գնալով «արձակուրդ», Կուդի և Ռենի հեի միասին ուղևորվում է Էդել Գարդեն, Մայնան ուղևորվում է նրանց ետևից և փորձում է ոչնչացնել Ռենին։ Սակայն Շիսկան նրան հնարավորություն չի տալիս իրականացնել այդ և սպանում է նրան, երբ Մայնան պատրաստվում էր կրակել Ռենի վրա։

  • Տարիքը՝ 16 տարեկան։

Շուն Վեյր (ճապ.՝ シュン・ウェイル Սյուն Վեյրու), բարձրահասակ, սև գույնի մազերով, տարրօրինակ դեղին գույնի աչքերով։ Հանդիսանում է Արկ Էյլի բարձրաստիճան պաշտոնյաներից։ Սակայն այն, ինչին նա հավատում է, էականորեն տարբերվում է Արկ Էլյի հայտագրված գաղափարներից։ Շուն Վեյլը անց է կացնում Արկ Էյլի մեկուսացմեն քաղաքականություն և ռազմական հակամարտության մեջ է մտնում Քաոսի երգչախմբի հետ՝ փաստացի պատերազմ է սկսում։ Շուն Վելնը, ինչպես և Մայան, Էդել Ռայդը համարում է վտանգավոր զենք, որից պետք է մարդկային տահմը պաշտպանել։

  • Տարիքը՝ ~30 տարեկան։

Սանվելդ (ճապ.՝ サンウェルド Սանվերուդո), ուսուցիչ Ակադեմիայում, Շիսկայի և Ռոանի սեմպայը։ Ինչպես և Կուրցը Ֆալկի հետ, հավատում է Արկ Էյլի գաղափարներին, հոգ է տանում Շիսկայի և նրա թիմի նկատմամբ։ Նրա Էդել Ռայդին անվանում են Շառլո (՝ճապոներեն՝ Շատոն Վադո Վորսլոզ)։ Շառլոյի տարրերային բյուրեղը վարդագույն է, տեղակայված է աջ ազդրում։ Շառլոյի զենքի տեսակը բարակ և սուր սուսերն է։

  • Տարիքը՝ ~30 տարեկան։

Օրգանայտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանայտ - կազմակերպություն, որը որս է սկսել Ռենի նկատմամբ՝ իրենց որոշակի նպատակների համար։

Լեդի Վինենրիտեր, Օրգանայտի հրամանատարներից մեկը։ Բարձրահասակ, փառահեղ կին՝ երկար սև մազերով և տարբեր գույնի աչքերով։ Շատ խորամանկ է։ Պաշտում է իր Դեյլ Մոնդեր կատվին։ Նրա Էդել Ռայդին անվանում են Նորմա, որը պատկանում է լույսի ոլորտին։ Մրցակցում է Բարովալկսի հետ՝ Մեզարլանս տոհմի Սիտիկո Հոձյուի՝ Ռենի գրավման առաջնությունում։

Բարովալկս, Օրգանայտի ևս մեկ հրամանատար։ Վինենրիտերին է հանձնում ձեռքերից զրկված Գրեյարտսին։

Վիրո (ճապ.՝ ウィロ Վիրո), խորհրդավոր աղջիկ, որը արենայում տեղի ունեցած դեպքերից հետո կապվում է Կուդի ընկերության հետ։ Իրականում հանդիսանում է Օրգանայտի լրտեսներից։ Ապում է Էդել Ռայդին՝ որն էլ երազում է դառնալ։

Գրեյարտս (ճապ.՝ グレイアーツ Գուրեյացու ), Օրգանայտներից մեկը, երգիչ։ Սիրում է լինել ուշադրության կենտրոնում։ Մի անգամ, իր թեթևամտության պատճառով, նա դաժանորեն փոխհատուցում է - Գլադիուսը նրան զրկում է ձեռքերից։ Գրեյարտսը հետաշնդում է Կուդին, որպեսզի սպանի նրան և վերցնի Ռենը։ Գրեյարտսի Էդել Ռայտին անվանում են Կոկովետ (ճապոներեն՝ Կոկովետո, Ցիկորիա Կոր Վետբի), նա նրան ուժեղ սիրահարված է։ Կոկովետը, ի տարբերություն Ռենի և Կիի՝ աջակցության Էդել Ռայդի, այն հզորացնում է գործընկերոջ ունակությունները, այդ պատճառով հզորացնում է Գրեյարտսի ձայնը։ Քանի որ այդ ունակությունը ստացվել է արհեստական ճանապարհով, Կոկովետը կմահանա, եթե զրկվի իր բյուրեղից։ Կոկովետի տարրերային բյուրեղը մանուշակագույն է, գտնվում է աջ կրծքավանդակում։ Որպեսզի վերականգնվի Էդել Ռայդ ուժը, նրան բավական է որոշ ժամանակ հիանալ Գրեյարտսով։ Սպանվել է Գլադիուսի կողմից։

Գլադիուս (ճապ.՝ グラディアス Գուրադիուսու), ըստ կարգի նա բավականին բարձր է Վիրոից կամ Գրեյարտսից, սառնարյուն և անողորմ մարդ։ Գլադիուսի ծխամորճը շատ թանկարժեք իր է, առանց որի, նրա մեջ գտնվող հանգստացնող նյութի առկայության պատճառով, նա իրեն անհարմարավետ է զգում։ Առևտրակի մշտական հաճախորդներից է։ Գլադիուսի Էդել Ռայդին անվանում են Իդվի (ճապոներեն՝ Իդուվի, Իլիտիկ Ռոդվի)։ Այն չի կարողանում ճիշտ արտասանել որոշ տառեր և նման է փոքրիկ գազանիկի։ Իդվին պատկանում է մթության ոլորտին և շատ չի սիրում վառ լույսը։ Որպեսզի վերականգնի ուժերը, նրան բավական է գտնվի մթության մեջ, այդ պատճառով նա հաճախ մտնում է Գլադիուսի թևի մեջ։ Իդվիի բյուրեղը սև է, գտնվում է մեջքին և արհեստականորեն ուժեղացված է, ինչպես Օրգանայտի բոլոր Էդել Ռայդերինը։ Իդվի ռազմական հանդերձանքը թուրն է, որը մթության ալիքներ է արձակում։

Առևտրակ, խորհրդավոր կին, որը Սև շուկայում զբաղվում է առևտրով, որպես քողարկում օգտագործելով հնարժեք իրերի տաղավարի տիրուհու կարգավիճակը։ Սովորություն ունի արտահայտությունները ավարտել «Այդպես չէ՞» խոսքերով։ Նա ճանապարհորդում է իր քչախոս և, միևնույն ժամանակ, ուժեղ օգնականի հետ՝ Արմա Գյուրտի (ճապ.՝ アルマ・ギュルティ Արումա Գյուրուտի) անունով։ Նրա Էդել Ռայդը՝ շատախոս Ռայրեյն է, նաև Ռաիլ Ռեյգանստիկտ (ճապ.՝ ライレイ / ラ・イール・レイガンスティク Ռաիրեի, Ռաիրու Ռեյգանսուտիկուտո), չարաճճիությունների սիրահար։ Ռայրեյի բյուրեղը վառ-վարդագույն է, գտնվելու տեղը անհայտ է։ Ռազմական հանդերձանքով Ռայրեյը նման է Չինական հովհարի։

Քաոսի երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է անիմեում Օրգանայտի նմանօրինակը։

Օրֆաս (ճապ.՝ オーファス Օֆասու), Քաոսի երգչախմբի ղեկավարը, Էդել Գարդենում ավագ Էդել Ռայդ, բարձրահասակ աղջիկ, կարճ սանրվածքով և ակնոցներով։ Օրֆասի մոտ գտնվում է գիրք, որում գրված են Էդել Ռայդի Կորուսյալ երգերը։ Օրֆասը ցինիկ է, չնայած «Թագուհու» նկատմամբ ցուցադրական հարգանքի, նա նրան համարում է խաղազինվոր՝ սեփական նպատակների իրականացման գործիք։ Օրֆասի գլխավոր նպատակը գոյություն ունեցոէ իրավիճակի փոփոխությունն է, Էդել Ռայդը դարձնելով Գարդիայի գերիշխող ժողովուրդ, իսկ Գարդիան վերածել Ստին Ռայդի։

Սակայն Օրֆասը կարողացավ փոխվել, այն բանից հատո, երբ նրա աչքերի առաջ, Կուդի և Ռենի սիրուց ծնվեց Մոռացված Հին Երգը։ Կորցնելով նախկին գաղափարները, նա, այնուամենայնիվ, շարունակում է ծառայել սեփական ժողովրդին։ Օրֆաս - Դզիլտեյլի և Անդժենայի Էդել Պլեժերն է։

  • Տարիքը՝ ~25 лет.
  • Փոխակերպումը՝ փոխակերպվում է կրծքի վրայի մեդալիոնի և վեց առանցքի, որոնք կենտրոնից շրջանաձև գնում են դեպի մեջքը։

Դզիլտեյլ (ճապ.՝ ジュリテイル Դզյուրիտեյրու), Օրֆասի համախոհը և օգնականը։ Բարձրահամակ, սևամաշկ աղջիկ սպիտակ մազերով և ցածր ձայնով։ Տեսքը 25-30 տարեկանի է։ Դզիլտայլը փոխակերպվում է կապույտ թրի, որի հիմնական հնարավորությունը բազմաթիվ դեղին թելերի արձակումն է, որոնք ճանկում են հակառակորդին։ Անդժենայի հետ միավորման ժամանակ, Օրֆասի ղեկավարմամբ, վեր է ածվում հզոր գեներատորային էներգիայի։

Անդժենա (ճապ.՝ アゼンナ Ադզեննա), Օրֆասի ևս մեկ օգնական։ Աղջիկ վարդագույն մազերով, որը իր հատ մշտապես կրում է թավշե նապաստակ։ Փոխակերպվում է երկար վարդագույն թրի, Դլիքհայլի և Օրֆասի հետ միավորվելու դեպքում, ինչպես և Դզիլտեյլը, վեր է ածվում հզոր գեներատորային էներգիայի։

Այլ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսս (ճապ.՝ お頭 օ-կասիրա), «Ալ Լուսաններ» նավի հրամանատար, մարդ, որը վերցրել է Կուդին մանուկ ժամանակ։

Բիզոն (ճապ.՝ ビーゾン Բիզուն), մարդ, որը ղեկավարում է Էլ Բլանկոն, քաղաք, ուր ընկել էին Կուդը և Ռենը՝ իրենց ինքնաթիռի անկումից հետո։ Առևանգում է Ռենին, որպեսզի վաճառի առևտրակին՝ սև շուկայում։ Ամրոցի ավերումից և նրա նկատմամս Կուդի և Ռենի հաղթանակից հետո, զրկվում է բանականությունից, փոխարենը ստանալով Էդել Ռայդի նկատմամբ խենթ վախի զգացում։

Պալու (ճապ.՝ パール Պարտին Սելս), Բիզոնի Էդել Ռայդը։ Պալուն սիրահարվաց էր Բիզոնին և հավաիարիմ էր մնում նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս ցանկանում էր նրան փոխարինել Ռենի հետ։ Կենդանի է մնում ամրոցի կործանումից հետո, սակայն զրկվում է աջ աչքից։ Բիզոնի մահվանից հետո կատաղի ատելությամբ է լցվում Կուդի և Ռենի հանդեպ և երազում է նրանցից վրեժ լուծել նրա համար, որ ինքը զրկվել է կյանքում իր դիրքից։ Պալուի բյուրեղը ծոծրակին է, իսկ նրա գույնը՝ մուգ կարմիր։

Ռասատի Տիգրիս (ճապ.՝ ラサティ・ティグレス Ռասատի Տիգուրեսու), ընդհատակյա արենայի մարտիկ, ունի փղի կարգ (երրորդն ըստ ուժի)։ Նրա մարտի հիմքն են հանդիսանում ոտքերով հարվածները։ Մանկությունում նա և իր կրտսեր քույրը՝ Լիլիան, զրկվում են ծնողներից և նրանց իր մոտ է վերցնում արենայի տերը։ Որպեսզի Լիլիային, որը հանդիսանում է Էդել Ռայդ, չվերցնեն, Ռասատին մարտնչում է արենայում։ Նա շատ է թանկ գնահատում Լիլիային և մտածում է միայն նրա մասին, այդ պատճառով չի նկատում, որ արենայում իր ընկերը սիրահարվում է Լիլիային։ Ըստ Գրեյարտսի խոսքերի, «նույնիսկ առանց միավորման նա պինդ ընկույզ է»։ Փորձը, որ նա ստացել էր արենայում, իրենն ասում էր։

Լիլիա Տիգրիս (ճապ.՝ リィリア・ティグレ Ռիրիա Տիգուրեսու), Էդել Ռայդ, Ռասատիի կրտսեր քույրը։ Երբ նա շատ փոքրիկ էր, Ռասատին գտնում և վերցնում է նրան։ Ի դեպ, Լիլիան, դա Ռասատիի կողմից նրան տրված անունն է, այնպես որ այդ Էդել Ռայդի իրական անունը անհայտ է։ Լիլիան շատ երկչոտ է և մի քիչ վախկոտ և չնայած Ռենի հետ հանդիպումը նրան օգնում է փոխվելու, դժվար իրավիճակներում նախընտրում է թաքնվել Ռասատիի լայն թիկունքի ետևում։ Լիլիայի բյուրեղը երկնագույն է և գտնվում է աջ ուսին։ Լիլիայի ռազմական հանդերձանքը դանակի նման ինչ-որ հանդերձանք է։

Վոլկս Հաունդ (ճապ.՝ ヴォルクス Վորուկուսու), Գայլուկ։ էդել Ռայդերի հանրահայտ որսորդ, որը սիրելի «Wolx Impact Plus Ev» (կամ ուղղակի «Վեյվ») մոտոցիկլով ճամփորդում է ամբողջ աշխարհով։ Տեսքից խիստ է և խոժոռադեմ, սիրում է խմել։ Ապրում է սեփական օրենքներով, բայց միևնույն ժամանակ հոգին կտա սիրելի «Վեյվ»-ին։ Տպագրության ժապավենը, որն օգտավործում է Գայլուկը, բացվում է ինչպես չափերիզ։

Չիրուրու (ճապ.՝ チルル Տիկուրու Սիրուվատոսու), Գայլուկի Էդել Ռայդը։ Մինչև ականջները սիրահարված է Գայլուկ փոքրիկին։ Չիրուրուն տիրապետում է յուրահատուկ ունակությամբ՝ նա կարողանում է զգալ ուրիշ Էդել Ռայդերի, որի կապակցությամբ նախընտրում է իրեն անվանել լրտես և զբաղվել ինֆորմացիայի հավաքմամբ։ Չիրուրուի բյուրեղը խամրած-ճահճային գույնի է և գտնվում է նրա որովայնի վրա։ Նա կրում է Գայլուկի կողմից սարքված գոտի՝ տպագրության ժապավենից, այդ պատճառով չի անդրադառնում Արկ Էլյի ռադարներում։ Չիրուրուի ռազմական հանդերձանքը նման է մուրճ-սուլիչին։

Շիա (Շանտիլ Ֆրիսիա, Shantille Freesia), Էդել Ռայդ, որը մի ժամանակ հսկում էր փոքրիկ Ռենին։ Հենց նա է այն մարդը, որի համար Ռենը ուղևորվում է Էդել Գարդեն։ Շիան ունի վարդագույն մազեր և յասամանագույն աչքեր, որտեղ է գտնվում նրա բյուրեղը՝ անհայտ է։ Շատ բարի և քնքուշ աղջիկ է, Արկվորեում աճեցնում էր ձյունե ծաղիկներ և հաճախ հսկում էր փոքրիկ Էդել Ռայդերին։ Փաստացիորեն հենց Շիան է դաստիարակել Ռենին։ Ամուսնացել է այն ժամանակվա Օրգանայտի առաջնորդի հետ և մեկնել է Էդել Գարդեն, Ռենին խնդրելով ալցելել իրեն, երբ լրանա նրա 15 տարին։

Անիմեի սերիաների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիայի համարը Սերիայի անվանումը Թողարկման օրը
1 Երկնքի և Քամու երգը
«Song of the Sky and the Wind»
2005 թվականի ապրիլի 5
2 Ճակատագրական ռեակցիա
«The Fateful React (օրիգինալում - 運命の同契 - ճակատագրի երդում; 同契 (ընդհանուր երդում) - թարգմանվում է ինչպես リアクト - ռեակցիա)»
2005 թվականի ապրիլի 12
3 Դավաճանություն և իրարանցում
«Betrayal & Confusion»
2005 թվականի ապրիլի 19
4 Լույսի և մթության տարերային բյուրեղը
«Elemental Gelade of Light and Darkness»
2005 թվականի ապրիլի 26
5 Այն օրվա արցունքները 2005 թվականի մայիսի 3
6 Հայացք Պլեժերին
«Eyeing the Pleasure»
2005 թվականի մայիսի 10
7 Որոշում
«Determination»
2005 թվականի մայիսի 17
8 Էդել Ռայդերին որսողը
«The Edel Hunter»
2005 թվականի մայիսի 24
9 Ռասֆե Անկուրի գաղտնիքը
«The Secret of Razfe Ankle»
2005 թվականի մայիսի 31
10 Սեր և Ագահություն
«Love and Greed»
2005 թվականի հունիսի 7
11 Մարտիկի պատիժը
«Revenge of the Krasfighter»
2005 թվականի հունիսի 14
12 Դեպի ազատություն
«Sprint to Freedom»
2005 թվականի հունիսի 21
13 Արկ Էյլ
«Arc Aile»
2005 թվականի հունիսի 28
14 Որսորդի վերադարձը
«The Return of the Hunter»
2005 թվականի հուլիսի 5
15 Մեծ ալրաղացով գյուղը
«The Willage with the Large Windmail»
2005 թվականի հուլիսի 12
16 Վայրի թռչնի հիշատակին
«Memory of the Wildbird»
2005 թվականի հուլիսի 19
17 Ճակատագրական հանդիպում
«The Rocky Fateful Encounter»
2005 թվականի հուլիսի 26
18 Կեղծ ռեակցիա
«Fictious Reaction»
2005 թվականի օգոստոսի 2
19 Չբարձրաձայնվող մտքեր
«Unspoken Thoughts»
2005 թվականի օգոստոսի 9
20 Վիրո
«Viro»
2005 թվականի օգոստոսի 16
21 Թաքնված ճշմարտություն
«The Truth Unfolds»
2005 թվականի օգոստոսի 23
22 Թաղված լեգենդ
«The Buried Legend»
2005 թվականի օգոստոսի 30
23 Խոստում
«Promise»
2005 թվականի սեպտեմբերի 6
24 Էդել Գարդեն
«Edel Garden»
2005 թվականի սեպտեմբերի 13
25 Քաոսի երգչախումբը
«Chaos Choir»
2005 թվականի սեպտեմբերի 20
26 Երկնքի և Ապագայի երգը
«Song of the Skies and the Future»
2005 թվականի սեպտեմբերի 27

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման թեմա
  • «Forever» (対象a)
Կատարում է։ Savage Genius
Փակման թեման
  • «Yakusoku»
Կատարում է։ Միտիհարո Կուրադա

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]