Նաթան Ռիբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաթան Ռիբակ
Натан Рибак
Ծնվել էդեկտեմբերի 21 1912 (հունվարի 3 1913)
ԾննդավայրԻվանովկա, Q20096800?, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 11, 1978(1978-09-11) (65 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և արձակագիր
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  ԽՍՀՄ[1]
Ժանրերպատմավեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Natan Rybak Վիքիպահեստում

Նաթան Սամոյլովիչ Ռիբակ (ուկրաիներեն՝ Натан Самійлович Рибак, դեկտեմբերի 21 1912 (հունվարի 3 1913), Իվանովկա, Q20096800?, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 11, 1978(1978-09-11), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին պատմական արձակի վարպետ Ռիբակը հրատարակել է «Պատմվածքներ Ֆրունզեի մասին» (1937) ժողովածուն, «Դնեպր» (գիրք 1-2, 1937-1938) վեպը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է զինվորական թղթակից։ Հրատարակել է նովելների ու պատմվածքների, բանաստեղծությունների, վեպերի, պիեսների 30-ից ավելի գիրք։ Լայնորեն հայտնի է նրա «Օնորե դը Բալզակի սխալը» (1940, լրացված 1956, կինոնկար՝ 1969) պատմակենսագրական վեպը։ «Պերեյասլավի Ռադան» (գիրք 1-2, 1948-1953, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950, հայ գիրք 1-2, 1954-1956 վեպում արտացոլված է Բոգդան՝ Խմելնիցկու գլխավորությամբ ուկրաինական ժողովրդի պայքարը Ռուսաստանի հետ վերամիավորվելու համար։

Խորհրդային ժողովրդի հերոսությանն է նվիրված «Զենքը մեզ հետ է» (1943) վեպը, խորհրդային ֆիզիկոսների աշխատանքին՝ «Հույսերի և իրականացումների ժամանակը» (1-3, 1960-1965 եռերգությունը։ Ռիբակի լավագույն վեպերն աչքի են ընկնում սուր բախումներով, ռոմանտիկ պաթոսով։ Նրա գործերը թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և 4 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։