Մինաս Յարմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինաս Յարմա(ն)յան
Ծնվել էմոտ 1880
ԾննդավայրԵվդոկիա, Սեբաստիայի նահանգ
Մահացել էհունիս, 1915
Մահվան վայրԵրզնկա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԵրզն­կա­յի Ազի­զի­եի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ց

Մինաս Յարմա(ն)յան (մոտ 1880, Եվդոկիա, Սեբաստիայի նահանգ - հունիս, 1915, Երզնկա), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Յարմանյանը ծնվել է մոտ 1880 թվականին Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի կենտրոն Եվդոկիա (Թոքաթ) քաղաքում։ Ստամբուլաբնակ գործարար և «Հա­յե­րը օս­մա­նյան առող­ջա­պա­հու­թյան ծա­ռա­յու­թյան մեջ և պատ­մու­թյուն սուրբ Փրկիչ հա­յոց հի­վան­դա­նո­ցի» աշխատության հեղինակ Արսեն Յարմանի պապի եղբայրն է։

Նախնական կրթությունն ստացել է Եվդոկիայի թաղային ազգային վարժարանում։ 1900 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Մարզվանի Անատոլիա քոլեջը։ 1904 (1906) թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը և բժշկի վկայական ստացել։ 1904 թվականին վերադարձել է իր ծննդավայրը և բժիշկ է աշխատել՝ օգտակար լինելով իր համաքաղաքացիներին՝ անկախ կրոնական պատկանելությունից։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և Երզնկայի Ազիզիեի զինվորական հիվանդանոցում զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականին հունիսին Ազիզիեի զինվորական հիվանդանոցի հանդիպակաց արտի (այգու) մեջ իր հիվանդի հետ զրուցելու ժամանակ, հիվանդանոցի գլխավոր բժիշկ-հարյուրապետի (հետագայում՝ հազարապետ) հրահանգով և մի հիվանդապահի ղեկավարությամբ սպանվել է սրերով ու փայտերով զինված թուրք զինվորների ձեռքով, բժշկապետի աչքի առաջ՝ մոտ 35 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Ատաշ Ադնան, 20-րդ դարի նահատակ եղած բժիշկները (թուրքերեն), Թուրքիա, 1997։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լ. և ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։
  • Մեծ Եղեռնի զոհեր, 1968։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, “Ազդակ”, 01-11-2012։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։