Իմադ ադ-Դին Նասիմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմադ ադ-Դին Նասիմի
ադրբ.՝ İmadəddin Nəsimi
سئید علی عمادالدّین نسیمی
Ծնվել է1369
ԾննդավայրՇամախի,
  • Թավրիզ, Իրան,
  • Բաղդադ,
  • Հալեպ, Սիրիա,
  • Շիրազ, Իրան կամ Դիարբեքիր, Թուրքիա
  • Վախճանվել է1419
    Վախճանի վայրՀալեպ, Սիրիա
    Մասնագիտությունբանաստեղծ, գրող և Sheikh
    Լեզուադրբեջաներեն, արաբերեն և պարսկերեն
    Ուշագրավ աշխատանքներQ120736317? և Q120736356?
     Nasimi Վիքիպահեստում

    Նասիմի, Նեսիմի (իսկականը՝ Սեիդ Իմադեդդին, ադրբ.՝ İmadəddin Nəsimi, պարս.՝ عمادالدین نسیمی, 1369, Շամախի, Թավրիզ, Իրան, Բաղդադ, Հալեպ, Սիրիա, Շիրազ, Իրան և Դիարբեքիր, Թուրքիա - 1419, Հալեպ, Սիրիա), բանաստեղծ։

    Նասիմին գրել է ադրբեջաներեն, պարսկերեն և արաբերեն։ Ուսումնասիրել է աստվածաբանություն, տրամաբանություն, մաթեմատիկա և աստղաբաշխություն։ Ճամոփրդել է Մերձավոր Արևելքում, տարածել պանթեիզմի գաղափարները։ Սուննի հոգևորականության որոշմամբ Նասիմին հերետիկոսության համար կենդանի մորթազերծ է արվել։

    Նրա ստեղծագործությունները լայն ժողովրդականություն են վայելել Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։ Նասիմին արտահայտել է բողոք սոցիալական ճնշման դեմ, դատապարտել ֆանատիզմն ու սնոտիապաշտությունը, մարտնչել ճշմարտության ու բանականության համար։ Միևնույն ժամանակ նրա պոեզիայում ուժեղ են աշխարհի անցավորության հետ կապված մոտիվները, աստծու հետ միաձուլվելու ձգտումը։ Քնարերգության մեջ Նասիմին եղել է գազելի, ռուբայիի, տույուգի վարպետ։

    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմադ ադ-Դին Նասիմի» հոդվածին։
    Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 182