Մերվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մերվ
ԵրկիրԹուրքմենստան Թուրքմենստան
Մակերես353,24 հեկտար, 883,3 հեկտար
Մերվ (Թուրքմենստան)##
Մերվ (Թուրքմենստան)

Մերվ (պարս.՝ مرو, թուրքմ.՝ Merw), Միջին Ասիայի հնագույն քաղաքներից։ Գտնվել է Մուրղաբ գետի ափին (ներկայիս Թուրքմենստան Բայրամալի քաղաքի մոտ)։ Մերվի ավերակներն ուսումնասիրվում են 19-րդ դարի 80-ական թվականներին (1946 թվականից պեղել է սովետական հնագետ Մ․ Մասոնի հնագիտական արշավախումբը)։ Մերվի հնագույն մասը՝ էրկ Կալան, գոյություն է ունեցել մ․թ․ա․ 1-ին հազարամյակի կեսից։ Մերվը բարգավաճել է մ․թ․ա․ 2-րդ դարից․—մ․թ․ 3-րդ դարեր, ունեցել է մոտ 60 կմ² տարածք, եռամաս կառուցվածք՝ միջնաբերդ (էրկ Կալա), բուն քաղաք (այժմյան՝ Գյաուր Կալա) և արվարձան (բոլորն էլ՝ պարսպապատ)։ 3-րդ դարից Մերվը եղել է Սասանյանների պետության կազմում, իսկ 7-րդ դարին նվաճել են արաբները։ Այս շրջանում Գյաուր Կալայում կառուցվել են բուդդայական և քրիստոնեական մենաստաններ, ֆեոդալների դղյակներ։ Մերվը առավել ծաղկման է հասել 11-րդ դարից —13-րդ դարերի 1-ին կեսին, երբ դարձել է սելջուկների մայրաքաղաքը։ 12-րդ դարի վերջից-13-րդ դարի սկզբին Խորեզմշահերի պետության խոշոր կենտրոն էր։ 1222 թվականին Մերվը ավերել են մոնղոլները։ Դրանից հետո քաղաքը մասնակիորեն վերածնվել է, բայց այլևս նշանակալի դեր չի խաղացել։ 1520-1524 թվականներին և 1601-1747 թվականներին գտնվել է պարսիկների իշխանության ներքո, 19-րդ դարին վերջնականապես անկում է ապրել։

Մերվի ավերակներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 499