Ռանիա ալ–Յասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ռանիա ալ–Յասին
رانيا العبدالله‎‎
Հորդանանի թագուհի
Ստանձնեց պաշտոնը՝7 փետրվարի, 1999 թվական
Կուսակցություն՝անկախ քաղաքական գործիչ
Ծննդյան օր՝ օգոստոսի 31, 1970 (53 տարեկան)
Ծննդավայր՝Քուվեյթ, Քուվեյթ
Ամուսին ՝Աբդալլահ II
Երեխաներ՝երկու որդի և երկու դուստր
Դինաստիա՝Հաշիմյաններ
Հայր՝Ֆայսալ Սեդկի ալ-Յասին
Մայր՝Իիհան Յասին
Պարգևներ՝
Изображение автографа

Ռանիա ալ–Յասին (արաբ․՝ رانيا العبدالله‎‎, անգլ.՝ Rania Al-Abdullah, ի ծնե տրված անուն՝ Ռանիա Ֆայսալ ալ-Յասին, արաբ․՝ رانيا فيصل الياسين‎‎, օգոստոսի 31, 1970(1970-08-31)[5][6][7], Էլ Քուվեյթ, Քուվեյթ), Հորդանանի թագուհի, Աբդալլահ II արքայի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանիա ալ–Յասինը ծնվել է 1970 թվականին օգոստոսի 31–ին Քուվեյթի մայրաքաղաք Էլ Քուվեյթում, պաղեստինցու ընտանիքում, որ պատկանում էր միջին բուրժուական դասի[8]։ Ռանայան մանկաբույժի դուստր է։ Նա դպրոցում ու համալսարանում սովորել է բարձր առաջադիմությամբ։ Կրթությունը շարունակել է արտասահմանյան ուսումնական հաստատություններում. սովորել է Քուվեյթի New English School դպրոցում, ապա Կահիրեի ամերիկյան համալսարանում (American University in Cairo) ուսումնասիրել է բիզնեսի կառավարում։

Ռանիա ալ–Յասին, 2005 թ

1990-ականների սկզբին Ռանիայի ընտանիքը ստիպված է լինում Քուվեյթից փախչել Հորդանան, որովհետև Քուվեյթի՝ իրաքյան օկուպացիայից ազատագրելուց հետո պաղեստինցիներին մեղադրում էին նվաճողների հետ համագործակցելու մեջ։

Այն բանից հետո, երբ Apple ընկերության հորդանանյան ներկայացուցչարանում Ռանայային մերժում են ղեկավար պաշտոն տալ, նա (այդ ժամանակ նա 22 տարեկան էր), նա բարկացած հեռանում է ու աշխատանքի անցնում Ամմանի Citibank-ում, որ պատկանում էր Աբդուլլա արքայի քրոջն ու փեսային։ Հենց բանկի գրասենյակում էլ 1993 թվականի գարնանը առաջին անգամ հանդիպում են աղջկա ու արքայազնի հայացքները[9]։ 1993 թվականի հունիսի 10-ին կատարվեց զույգի հարսանեկան արարողությունը։ Ռանայան թագուհու տիտղոս ստացավ Հուսեյն թագավորի մահվան եռամսյա պաշտոնական սուգից հետո[10]։

Ռանիա ալ–Յասինը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թագուհի[11]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները՝

  • Արքայազն Հուսեյն, ծնվել է՝ 28.06.1994,
  • Արքայադուստր Իման, ծնվել է 27.09.1996,
  • Արքայադուստր Սալմա, ծնվել է՝ 26.09.2000,
  • Արքայազն Հաշիմ, ծնվել է՝ 30.01.2005։

Հասարակական ու պետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով 1995 թվականին իր կողմից հիմնադրված Հորդանանի ֆոնդ՝ ոչ պետական կազմակերպության գլխավոր՝ թագուհին կանանց օգնում է մասնակցություն ունենալ երկրի տնտեսական կյանքում և ստեղծել նոր ընկերություններ։

ՌԱնիա ալ-Յասինը Էքստեռնյան համալսարանի (Մեծ Բրիտանիա, 2001) պատվավոր դոկտոր է. կոչումն ստացել է «ժամանակակից աշխարհում կնոջ դերի բարձրացման ու արաբա-եվրոպական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ներդրման համար»։ Հովանավորում է մարաթոնյան վազորդների «Անապատի գավաթ» ամենամյա միջազգային մրցությունը (անցկացվում է Wadi Rom անապատում, Հորդանան), ինչպես նաև կենդանիների պաշտօանությանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռանիան սիրում է հագնել մաքուր ոսկուց պատրաստված կոշիկներ (զույգի քաշը մոտ 400 գրամ է), որոնք զարդարված են ադամանդներով ու տոպազներով[9]։
  • Ռանիա թագուհին ստացել է երկրի զինված ուժերի պատվավոր գնդապետի կոչում։ Միաժամանակ իր ամուսինը՝ Աբդուլլա արքան, Ռանիայի նշանակել է զինվորականների ու նրանց ընտանիքների պաշտպանության միության ղեկավար[12]։
  • Ռանիան կարդացել է Հարրի Փոթթերի մասին բոլոր գրքերը։
  • 2008 թվականի դեկտեմբերի 30-ին Ռանիա թագուհին այցելել է Հուսեյն թագավորի անվան հիվանդանոցի՝ դոնորական արյան ընդունման բաժին ու արյուն հանձնել նրան համար, ովքեր տուժել էին Գազայի հատվածում իսրայելական «Հալած կապար» ռազմական գործողության ժամանակ[13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  2. https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2020-39288.html
  3. https://www.queenrania.jo/ar/media/press-releases/King-bestows-Order-of-Al-Nahda-on-Queen-in-appreciation-of-her-distinguished-service — 2024.
  4. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  5. Encyclopædia Britannica
  6. Munzinger Personen (գերմ.)
  7. Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  8. «Журнал Elle № 125». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. 9,0 9,1 «centrasia.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. «Թագի գանձը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «Աշխարհի 10 գեղեցկագույն թագուհիները». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. «Հորդանանի թագուհին». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  13. Ռանիա թագուհին արյուն է հանձնել, որ օգնի Գազայի հատվածում վիրավորվածներին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]