Ֆերրարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերրարի
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող, racecar constructor?, բիզնես ձեռնարկություն, հանրային ընկերություն և կազմակերպություն
Անվանված է ի պատիվԷնցո Ֆերրարի
Հիմնադրված է1947
ՀիմնադիրԷնցո Ֆերրարի
ՎայրՄարանելլո, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Երկիր Իտալիա
ՏնօրենBenedetto Vigna?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ6,86 մլրդ € (2021)
Հասույթ5,97 մլրդ € (2023)
Աշխատողների թիվ4988 մարդ (2023)
Մայր ընկերությունFerrari N.V.?[1]
Դուստր ընկերություններScuderia Ferrari
ՍեփականատերFerrari N.V.?
Կայքferrari.com
ԲորսաNYSERACE և RACE
 Ferrari Վիքիպահեստում

Ֆերրարի, իտալական սպորտային շքեղ մեքենաներ արտադրող ընկերություն։ Ընկերությունը հիմնադրել է Էնցո Ֆերրարին 1929 թվականին։ Սկզբում ընկերությունը կոչվում էր Սկուդերիա Ֆերրարի և հովանավորում էր ֆորմուլա Մեկի թիմերին։ Հետագայում սկսեց արտադրել ընդհանուր օգտագործման ճանապարհների համար օրինական մեքենաներ։ 1969 թվականին Ֆիատ ընկերությունը գնեց Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 50%-ը, սակայն հետագայում բաժնետոմսերի քանակը աճեց մինչև 85% 2008 թվականի տվյալներով[2]։ 2014 թվականին Ֆիատ ընկերությունը հայտարարեց Ֆերրարիի բաժնետոմսերը վաճառելու ցանկության մասին՝ նշելով, որ իրենց պատկանող բաժնետոմսերը կազմում են 90%։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերրարի Ֆ40

Էնցո Ֆերրարին ուղղակիորեն հետաքրքրված չէր ճանապարհային մեքենաների արտադրությամբ։ 1929-1938 թվականներին Ֆերրարին պատրաստում և մարզում էր Ալֆա Ռոմեո ընկերության համար վարորդներ։ Առաջին իրական Ֆերրարին ցուցադրվեց 1940 թվականին։ Դա Tipo 815-ն էր, որը շատ մրցակիցներ չուներ, քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմը ընթացքի մեջ էր։ 1943 թվականին Ֆերրարիի գործարանը տեղափոխվեց Մոռոնելլո, որտեղ գտնվում է մինչ օրս։ Սակայն 1944 թվականին գործարանը ռմբակոծվեց։ Առաջին օրինական Ֆերրարին 125 S-ն էր, որը թողարկվեց 1947 թվականին[3]։ Մեքենան ուներ 1.5 լիտր աշխատանքային ծավալով V12 կոնֆիգուրացիայի շարժիչ։ 1969 թվականին ՖԻԱՏ-ի կողմից Ֆերրարին գնելուց հետո արտադրությունը կտրուկ մեծացավ, քանի որ նոր ռեսուրսներ սկսեցին ներմուծվել։ 1988 թվականին թողարկվեց Ֆերրարի F40-ը, որը դարձավ վերջին թողարկված Ֆերրարին մինչև Էնզոյի մահը։ Նշանավոր է, որ F40-ը վերջին Ֆերրարին էր, որ ուներ տուրբոմղիչ մինչև 2014 թվականը։ Ֆերրարիի ղեկավարը՝ Լուկա դի Մոնտեցեմելոն, հրաժարվեց իր պաշտոնից 2014 թվականին՝ 23 տարի ընկերությունը ղեկավարելուց հետո[4]։ Նոր ղեկավարն է Սերջիո Մարքիոնեն, որը նույնպես Ֆիատ ընկերության ղեկավարն է։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Կրայսլեր ընկերության հետ միավորվելուց հետո, Ֆիատը հայտարարեց Ֆերրարիից անջատվելու նպատակի մասին՝ ազատ վաճառելով Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 10%-ը[5]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ferrari Formula 1 2007

Ընկերության ստեղծումից սկսած, Ֆերրարին մասնակցել է տարբեր մրցարշավների։ 1940 թվականին ստեղծված AAC 815-ը Ֆերրարի չէր կոչվում, սակայն առաջին մրցութային մեքենան էր, որը նախագծել էր Էնցո Ֆերրարին։

Սկուդերիա Ֆերրարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Scuderia Ferrari 1985

Սկուդերիա Ֆերրարին միակ թիմն է, որ մասնակցել է բոլոր Ֆորմուլա 1-մրցույթներին սկսած 1950 թվականից։ Բացի Ֆորմուլա 1-ից, թիմը նաև մասնակցել և բազմաթիվ անգամներ հաղթող է ճանաչվել Լեմանսի 24 ժամը մրցույթում։

Ճանապարհային մեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Laferrari at Goodwood 2014

Ֆերարիի առաջին մեքենան 125S-ն էր։ Մեքենաներից շատերի թափքի արտաքին տեսքը հաճախ նախագծում են այլ աշխարհահռչակ ընկերություններ, հիմնականում Պինինֆարինա ընկերությունը։ Դինոն առաջին Ֆերրարին էր, որի շարժիչը տեղադրված էր մեքենայի մեջտեղում և ուներ V8 մխոցների դասավորություն։ Դինոն դարձավ հետագա բազմաթիվ Ֆերրարիների նախատիպը։ Հետագայում մեքենաները ավելի հզոր դարձնելու նպատակով ընկերությունը սկսեց նաև տեղադրել V12 մխոցների դասավորությամբ շարժիչներ։

Ներկայումս արտադրվող մեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

California T 458 Italia FF
458 Spider F12berlinetta Ferrari 458 Speciale LaFerrari

Վաճառքների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի տվյալների համաձայն, ընկերությունը վաճառել է մոտ 130,000 մեքենա[2]։

Տարեթիվ Վաճառված մեքենաների քանակ
1 2 3 4 5 6 7 8 9 10
1999[7] 3,775  
2000[8] 4,070  
2001[9] 4,289  
2002[10] 4,236  
2003[11] 4,238  
2004[12] 4,975  
2005[13] 5,409  
2006[14] 5,671  
2007[15] 6,465  
2008[16] 6,587  
2009[17] 6,250  
2010[18] 6,461  
2011[19] 7,001  
2012[20] 7,318  
2013[21] 6,922  
2014[22] 7,255  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://corporate.ferrari.com/sites/ferrari15ipo/files/ferrari_nv_-_2015_annual_report_feb_25_final.pdf
  2. 2,0 2,1 «Crunching Ferrari's Global Numbers». Ferraris-online.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  3. History of Ferrari In DK Engineering from http://www.dkeng.co.uk/company/The_History_of_Ferrari.html Retrieved 14 September 2010
  4. «Ferrari CEO Quits In A Huff, Says Company Is Now 'American'».
  5. Ferrari quitte Fiat et rentre dans le circuit boursier, le Monde, October 30, 2014
  6. Stoklosa, Alexander (2014), 2015 Ferrari California T Debuts With Twin-Turbo V-8, F12berlinetta Styling, Car and Driver
  7. Fiat Group 1999 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  8. Fiat Group 2000 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  9. Fiat Group 2001 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  10. Fiat Group 2002 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  11. Fiat Group 2003 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  12. Fiat Group 2004 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  13. Fiat Group 2005 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  14. Fiat Group 2006 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  15. Fiat Group 2007 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 15-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  16. Fiat Group 2008 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  17. Fiat Group 2009 Annual Report (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 29-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին
  18. Fiat Group 2010 Annual Report (PDF)
  19. Fiat Group 2011 Annual Report (PDF)
  20. Fiat Group 2012 Annual Report (PDF)(չաշխատող հղում)
  21. Ferrari profits rise despite fewer sales in 2013
  22. Կաղապար:Citation4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերրարի» հոդվածին։