Մահճակալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահճակալ ննջարանում
10 ֆունտ բարձրությամբ հնագույն մահճակալ Բանգլադեշի ազգային թանգարանում

Մահճակալ, անկողին, կահույքի արտադրանք[1], որը նախատեսված է պառկած դիրքում մարդու քնելու համար[1], կամ քնելու տնային կահույքի առարկա, որի վրա գցում են անկողինը[2]։ Մահճակալը սովորաբար գտնվում է ննջասենյակում, որով էլ այն հիմք է հանդիսանում տան գործառական այդ տարածքի համար։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատը «մահիճ» բառն է, որը նշանակում է «անկողին, անկողնակալ»[3]։ Ըստ լեզվաբան Գևորգ Ջահուկյանի՝ ծագում է արաբերեն «mahĵa‘» բառից[4][5]։

Ստանդարտ չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արտադրության մեջ կան զսպանակային ներքնակների և ներքնակների համար անկողնային պարագաների սահմանափակ թվով ստանդարտ չափսեր։ Դրանք կախված են արտադրող երկրից։

Ներքնակների չափսեր (լայնություն × երկարություն)
ԱՄՆ [1] Արխիվացված 2020-08-10 Wayback Machine Ավստրալիա [2] Մեծ Բրիտանիա [3] Եվրոպա
Մեկտեղանոց / Երկտեղանոց 99 × 190 սմ
38 × 75 դյույմ
92 × 190 սմ
36 × 75 դյույմ
90 × 200 սմ
35 × 79 դյույմ
Կրկնակի / Ընդարձակ 138 × 190 սմ
53 × 75 դյույմ
140 × 200 սմ
55 × 79 դյույմ
Թագավորական
(Queen, UK King)
153 × 203 սմ
60 × 80 դյույմ
153 × 198 սմ
60 × 78 դյույմ
160 × 200 սմ
63 × 79 դյույմ
Սուպեր թագավորական
(King, UK Super King)
193 × 203 սմ
76 × 80 դյույմ
184 × 203 սմ
72 × 80 դյույմ
184 × 198 սմ
72 × 78 դյույմ
180 × 200 սմ
71 × 79 դյույմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]