Ֆրիդրիխշտրասե (փողոց)
Ֆրիդրիխշտրասե գերմ.՝ Friedrichstraße | |
---|---|
Ֆրիդրիխշտրասեի տեսարան | |
Երկիր | Գերմանիա |
Գտնվում է | Ֆրիդրիխսհայն Կրոյցբերգ և Միտտե |
Տեղանք | Կրոյցբերգ և Միտտե |
Երկարություն | 3300 մետր |
Սկիզբ | Մերինգպլաց հրապարակ |
Ավարտ | Օրանիենբուրգյան դարպասներ |
Անվանվել է | Ֆրիդրիխ I |
Փոստային ինդեքս | 10117[1] և 10969[1] |
Ֆրիդրիխշտրասե (գերմ.՝ Friedrichstraße), Բեռլինի կենտրոնի հանրահայտ փողոց, անցնում է Միտտե և Կրոյցբերգ միկրոշրջանների տարածքով։ Փողոցը իր անվանումը ստացել է ի պատիվ Բրանդենբուրգի կուրֆյուրստ Ֆրիդրիխ III-ի, որը հետագայում դառնում է Պրուսիայի արքա Ֆրիդրիխ I։
Ֆրիդրիխշտրասեն հանդիսանում է Ֆրիդրիխշտադտի հիմնական մայրուղին՝ հյուսիս-հարավ ուղղությամբ։ Այն սկսվում է Մերինգպլացի հրապարակից Կրոյցբերգում, ընթանում է հյուսիս՝ նախկին Չեկպոյնտ Չառլի անցագրային կետով և Ունտեր դեն Լինդեն ծառուղիով՝ Ֆրիդրիխշտրասե կայարանի կողքով։ Փողոցը հատում է Շպրեեն Վայդենդամյան կամուրջով և ավարտվում է հյուսիսում՝ Օրանիենբուրգյան դարպասների մոտ, վերափոխվելով Շոսսեշտրասեի, որի վրա են գտնվում Դորոտեենշտադտյան գերեզմանատունը և Բերտոլդ Բրեխտի տունը։
Դեռևս ԳԴՀ-ի գոյության վերջին տարիներին, Լեյպցիգյան փողոցից մինչև Ունտեր դեն Լինդեն հատվածը, սկսվել էր խոշոր առևտրական կենտրոնների շինարարություններ։ Այժմ այստեղ գտնվում են շքեղ Galeries Lafayette, Friedrichstadt-Passagen և Quartier 206 խանութներ, հագուստի հանրահայտ ապրանքանիշերի խանութներ, Volkswagen, Mini և Opel ավտոսրահներ և Hugendubel գրքերի խանութը։
Maritim proArt Hotel Berlin հյուրանոցից հյուսիս գտնվում է 25-հարկանի Միջազգային Առևտրային կենտրոնի շենքը, որը կառուցվել է 1978 թվականին և Ֆրիդրիխշտպասե երկաթգծի կայարանը։ Այնուհետև հետևում են Ծովակալության պալատի շենքը, որը 1955-1997 թվականները զբաղեցնում էր Բեռլինի «Մետրոպոլ» թատրոնը և Ֆրիդրիխ-շտադտ-պալասը։
Պակաս հայտնի է Ֆրիդրիխշտրասեի հարավային մասը՝ Մերինգպլաց և Գալյան դարպասների մոտ, որտեղ տեղակայաված է հետիոտնային գոտին բազմաթիվ խանութներով։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1848 թվականի Մարտյան հեղափոխության ժամանակ Ֆրիդրիխշտրասեի վրա տեղի են ունեցել փողոցային մարտեր, որի արդյունքում արքայական ռազմական ուժերը ստիպված են եղել լքել քաղաքը։
- XIX դարում Ֆրիդրիխշտրասեի վրա կառուցվեցին թանկարժեք հյուրանոցներ և ռեստորաններ՝ նպատակ ունենալով այնտեղ գրավել հյուրերի։
- XX դարի սկզբին փողոցը հանդիսանում էր թանկարժեք քարերի և ոսկու առևտրական կենտրոն և հանդիսանում էր մարմնավաճառության կենտրոն։
- 1882 թվականին այնտեղ կառուցվեց երկաթգծի կայարան, որը կարևորեց փողոցի դերը Բեռլինի կյանքում։
- 1976-1978 թվականներին կառուցվում է Միջազգային առևտրային կենտրոն։
- 1987 թվականին Ֆրիդրիխշտրասեի վրա կառուցվում է Grand Hotel հյուրանոց։
- Ֆրիդրիխշտրասեի մոջով էր անցնում Բեռլինյան պատը։
Շինություններ և հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրիդրիխշտադտպալաստ (Friedrichstadt-Palast)
- Վայդենդամյան կամուրջ (Weidendammer Brücke)
- Թրանենպալաստ (Tränenpalast)
- Ծովակալության պալատ (Admiralspalast)
- Դիստել կաբարե-թատրոն (Kabarett Die Distel)
- Ֆրենկ Մեյսլերի հուշարձան (Denkmal von Frank Meisler)
- Միջազգային առևտրական կենտրոն (Internationales Handelszentrum)
- Դուսմանի մշակույթի խանութ (KulturKaufhaus Dussmann)
- Շվեյցարիայի տուն (Haus der Schweiz)
- Բաուեր սրճարան (Café Bauer)
- Վեստին Գրանդ Բեռլին հյուրանոց (Westin Grand Berlin)
- Լաֆայետ Գալերիա հանրախանութ (Galeries Lafayette Berlin)
- Ռուսաստանի գիտության և մշակույթի տուն (Haus der Russischen Wissenschaften und Kultur)
- Չեկպոյնտ Չառլի տուն (Checkpoint Charlie)
- Չեկպոյնտ Չառլի բնակելի տուն (Haus am Checkpoint Charlie)
- Աշխատանքի տեղավորման տարածքային վարչություն (Landesarbeitsamt)
Անձինք, որոնք ապրել կամ աշխատել են Ֆրիդրիխշտրասեում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստոֆեր Վիլհելմ Գուֆելանդ (Christoph Wilhelm Hufeland) - գերմանացի բժիշկ։ Ապրել է 1800 թվականից (տուն № 130)
- Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ (Alexander von Humboldt) - գերմանացի գիտնական, բնախույզ, ճանապարհորդ։ Ապրել է 1800 թվականից (տուն № 139)
- Նապոլեոն Բոնապարտ (Napoleon Bonaparte) - Ֆրանսիայի կայսր։ 1806 թվականին երեք ընկերների հետ «ուրախ գիշեր» է անցկացրել տիկին Բենհարդի տանը
- Յուլի Էդուարդ Հիթցիգ (Julius Eduard Hitzig) - գերմանացի իրավաբան։ Ապրել է 1807 թվականից
- Ֆրանց Կուգլեր (Franz Kugler) - Գերմանացի մշակույթի տեսաբան։ Ամուսնացել է Հիթցիգի դուստր Կլարայի հետ և ապրել է այնտեղ 1833 թվականից
- Յոհան Յակոբ Բայեր (Johann Jacob Baeyer) - քարտեզագիր, միջազգային գեոդեզիայի հիմնադիր։ Ամուսնացել է Հիթցիգի դուստր Եվգենիայի հետ և ապրել է այնտեղ 1826 թվականից
- Կարլ Ֆրիդրիխ Շինկել (Karl Friedrich Schinkel) - գերմանացի ճարտարապետ։ Ապրել է 1809 թվականին
- Յոհան Գոտլիբ Ֆիխտե (Johann Gottlieb Fichte) - գերմանացի մանկավարժ և փիլիսոփա, Բեռլինի համալսարանի ռեկտոր։ Ապրել է 1811-1814 թվականներին
- Ռաքել Վառնհագեն (Rahel Varnhagen) - գերմանացի գրող։ 1819-1827 թվականներին այնտեղ ստեղծել է գրական սալոն
- Յոհան Գեորգ Կրանցլեր (Johann Georg Kranzler) - ավստրիացի հրուշակագործ։ 1825 թվականին այնտեղ բացել է Conditorei հրուշակարան
- Շամիսո (Adelbert von Chamisso) - գերմանացի բնագետ, գրող։ Երկար տարիներ ապրել է Ֆրիդրիխշտրասեում՝ մինչև մահ (1838 թվական)
- Ֆրիդրիխ Էնգելս (Friedrich Engels) - փիլիսոփա, սոցիալիստ, մարքսիզմի հիմնադիրներից։ 1841-1842 թվականներին զինվորական ծառայության ժամանակ ապրել է Ֆրիդրիխշտրասեում
- Ջես Լևե Դույսեն (Jes Leve Duysen) - գերմանացի դաշնամուր արտադրող։ Բացել է դաշնամուրի գործարան
- Ֆրիդրիխ Ալբերտ Շվարց (Schwartz ) - գերմանացի լուսանկարիչ։ Բացել է իր ստուդիան
- Էգոն Էրվին Կիշ (Egon Erwin Kisch) - գերմանացի գրող, ժուռնալիստ, թղթակից։
- Մաքս Շկլադանովսկի (Max Skladanowsky) - գերմանացի գյուտարար։ Ստեղծել է ֆիլմերի նկարահանման և դիտման «Բիոսկոպ» սարքը
- Պոլ Լինկե (Paul Lincke) - գերմանացի կոմպոզիտոր, «Բեռլինյան օդ» քայլերգի հեղինակ, որը Բեռլինի ոչպաշտոնական օրհներգն է։ «Ֆրաու Լունա» օպերետայի ցուցադրման ժամանակ 1899 թվականի մայիսի 1-ին ապրել է «Ապոլոն» թատրոնում
- Օտտո Ռոյտեր (Otto Reutter) - գերմանացի երգիչ, կոմիկ։ 1920 թվականին ելույթ է ունեցել կոնսերվատորիայում
- Ադոլֆ ֆոն Մենցել (Adolph Menzel) - գերմանացի գեղանկարիչ։ Նկարազարդել է Բաուեր սրճարանը
- Թեոդոր Ֆոնտանե (Theodor Fontane) - գերմանացի գրող և բանաստեղծ։ ապրել է 1898-1899 թվականները
- Լյուդվիգ Գանգհոֆեր (Ludwig Ganghofer) - գերմանացի գրող։
- Մաքս Ռայնհարդ (Max Reinhardt) - ավստրո-գերմանացի ռեժիսոր։ Աշխատել է որպես դերասան
- Կրիստա Վուլֆ (Christa Wolf) - գերմանացի գրող։ Ապրել է 1976-1988 թվականներին (տուն № 133)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Friedrichstraße — Geschichte und Geschichten, Berlin-Information, 1986
- Ralph Hoppe: Die Friedrichstraße. Pflaster der Extreme. be.bra verlag, Berlin 1999, ISBN 3-930863-61-8
- Harald Neckelmann: Friedrichstraße Berlin zu Beginn des 20. Jahrhunderts. Berlin Story Verlag, Berlin 2012, ISBN 978-3-86368-069-5
- Hans Prang, Horst Günter Kleinschmidt: Durch Berlin zu Fuß. VEB Tourist Verlag, Berlin / Leipzig 1983, S. 94, 135, 171
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.berlin.de/orte/sehenswuerdigkeiten/friedrichstrasse/ Արխիվացված 2015-10-30 Wayback Machine
- Interaktives 360° Panorama – auch in großen Bildformaten
- 427 Architekturunterlagen zur Friedrichstraße im Archiv des Architekturmuseums der Technischen Universität Berlin. Allerdings müssen rund 105 abgezogen werden, die bei der Suche nach Friedrichstraße nicht Berlin-Mitte oder die Neue Friedrichstraße ergeben
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխշտրասե (փողոց)» հոդվածին։ |
- ↑ 1,0 1,1 Friedrichstraße — Kaupert.