Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման
Ծնվել էդեկտեմբերի 31, 1798(1798-12-31)[1][2]
ԾննդավայրԿոեռու, Յարվամաա, Էստոնիա
Վախճանվել էապրիլի 22, 1850(1850-04-22)[1][2] (51 տարեկան)
Վախճանի վայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Մասնագիտությունբժիշկ, գրող, համալսարանի դասախոս և բանասեր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԴորպատի գիմնազիա և Դորպատի կայսերական համալսարանի բժշկության ֆակուլտետ
ԱշխատավայրԴորպատի կայսերական համալսարան
 Friedrich Robert Faehlmann Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման (դեկտեմբերի 31, 1798(1798-12-31)[1][2], Կոեռու, Յարվամաա, Էստոնիա - ապրիլի 22, 1850(1850-04-22)[1][2], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3]), էստոնացի գրող և բանահավաք, լուսավորիչ-դեմոկրատ։

1825 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Դորպատում աշխատել է բժիշկ և համալսարանում դասավանդել էստոներեն և դեղաբանություն։ 1838 թվականին Ֆելմանի նախաձեռնությամբ հիմնվել է էստոներեն լեզվի, բանահյուսության և պատմության էստոնական գիտական ընկերությունը։ Հավաքել է ժողովրդական հին զրույցներ դյուցազն Կալևիպոեգի մասին՝ նպատակ ունենալով կազմել միասնական էպոս, սակայն չի հասցրել իրականացնել մտահղացումը։ Մահացել է տուբերկուլոզից։

Ֆելմանի մահից հետո նրա մտերիմն ու համախոհը՝ Ֆրիդրիխ Կրեյցվալդը, կազմել և հրատարակել է «Կալևիպոեգը» (1857—61)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #120264692 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։