Ֆրիդա Պինտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդա Պինտո
անգլ.՝ Freida Pinto
Ծնվել էհոկտեմբերի 18, 1984(1984-10-18)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունՄումբայի համալսարան, Carmel of St. Joseph School? և Սենտ Խավիեր Քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Դև Պատել[2]
Պարգևներ և մրցանակներ

Ֆրիդա Պինտո (անգլ.՝ Freida Pinto, ամբողջ անունը` Ֆրիդա Սելենա Պինտո (Freida Selena Pinto), հոկտեմբերի 18, 1984(1984-10-18)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդկական և ամերիկյան դերասանուհի, ով առաջին անգամ հայտնի է դարձել «Միլիոնատերը ետնախորշերից» կինոնկարից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդա Պինտոն ծնվել է Մումբայում` պորտուգալական արմատներ ունեցող ընտանիքում։ Նրա ծնողները Հնդկաստանի Կառնատակա նահանգում գտնվող Մանգալուրու քաղաքից էին և դավանանքով կաթոլիկներ էին[3][4][5]։ Հայրը բանկի աշխատակից էր, իսկ մայրը` ուսուցչուհի։ Ֆրիդայի ավագ քույրը` Շարոն Պինտոն, NDTV հեռուստաընկերությունում պրոդյուսեր է[6]։

Սկզբում Ֆրիդան սովորել է St. Joseph School դպրոցում, որն հաջողությամբ ավարտել է արվեստների բնագավառի բակալավրի աստիճանով, իսկ հետո ավարտել է St. Xavier's College քոլեջը` անգլիական գրականության գծով արվեստների բակալավրի աստիճանով։ Բացի այդ, նա պրոֆեսիոնալ պարուհի է, զբաղվում է հնդկական ավանդական պարային ոճերով և սալսայով[7]։

2006-2007 թվականներին մասնակցել է մի քանի հեռուստատեսային նախագծերի և նկարահանվել գովազդային հոլովակում։ Մասնակցություն է ունեցել նաև միջազգային «Full Circle» հեռուստաշոուին, հանդես գալով ողջ Հարավարևելյան Ասիայում։ Հեռուստաէկրաններին հաճախակի հայտնվելը վերջապես տվեց իր արդյունքը և նրան հրավիրեցին քասթինգի` «Միլիոնատերը ետնախորշերից» կինոնկարի նկարահանումների համար։ Նրա դեբյուտը կինոյում կայացավ 2008 թվականին։ Ֆիլմը հաջողված էր, այն արժանացավ «Օսկար»-ի, ինչպես նաև People’s Choice Award, իսկ 2009 թվականին՝ նաև «Ոսկե գլոբուս» մրցանակներին։ Նույն 2009 թվականին դերասանուհին ներկայացվել է BAFTA-ի մրցանակին` կանացի լավագույն երկրորդական դերակատարման համար, ինչպես նաև ստացել է Screen Actors Guild Award մրցանակը։ 2011 թվականին նկարահանվել է «Աստվածների պատերազմը. Անմահները» կինոնկարում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդա Պինտոն 2001 թվականից հանդիպում էր մարքեթոլոգ Ռոհան Անտաոի հետ։ Նրանք ծանոթացել էին դեռևս Մումբայում սովորելու տարիներից[8]։ 2009 թվականին Ֆրիդան լքելով նրան, մինչ 2014 թվականը` հանդիպում էր դերասան Դև Պատելի հետ։ Վերջինիս հետ նա նկարահանվել էր «Միլիոնատերը ետնախորշերից» կինոնկարում[9]։

Ներկայումս Ֆրիդա Պինտոն բնակվում է ԱՄՆ-ում։ 2010 թվականին նա միացել էր Անդրե Աղասիի բարեգործական հիմնադրամին, կարողացել էր հավաքել 75000 դոլար և այն ուղղորդել անապահով ընտանիքների երեխաների կրթական ծրագրին[10][11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2008 Միլիոնատերը ետնախորշերից Slumdog Millionaire Լատիկա
2010 Դու կհանդիպես խորհրդավոր անծանոթի You Will Meet a Tall Dark Stranger Դիա
2010 Միրալ Miral Միրալ
2011 Կապիկների մոլորակի ապստամբությունը Rise of the Planet of the Apes Քերոլայն Արանյա
2011 Աստվածների պատերազմը. Անմահները Immortals Ֆեդրա
2011 Սև ոսկի Or noir (Black Gold) արքայադուստր Լեյլա
2011 Գեղեցկուհին ետնախորշերից Trishna Տրիշնա
2015 Անապատում պարողը Desert Dancer Էլայա
2015 Գավաթների ասպետը Knight of Cups Հելեն
2015 Պատահական վիրավորում Blunt Force Trauma Կոլտ
2018 Ջունգլիների գիրքը. Սկիզբ Jungle Book Մեսսուա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Dev Patel Biography - Facts, Film Career, Family Life, Achievements
  3. «Slumdog Millionaire star Freida Pinto's amazing rise to fame». Daily Mirror. 2009 թ․ հունվարի 26. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «Slumdog has done India proud, says Frieda's father». Daily News and Analysis (DNA). 2009 թ․ փետրվարի 23. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Where are the Slumdog kids now?». Channel 4 News. 2009 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
  6. D'Mello, Gerry (2008 թ․ նոյեմբերի 25). «The Newest Star on the Mangalorean Horizon-Freida Pinto». Daijiworld Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «'Comedy is difficult'». Rediff News. Rediff. 2008 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
  8. Slumdog Millionaire star Freida Pinto 'dumped her secret husband after becoming a star' | Mail Online
  9. Freida Pinto & Dev Patel Are Dating, Says Mom Dev Patel, Freida Pinto : Just Jared(չաշխատող հղում)
  10. «Freida joins forces with William to raise money for Agassi's charity». Zee News. 2010 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. Ganguly, Prithwish (2010 թ․ սեպտեմբերի 30). «Freida the ace in Agassi-Steffi game». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդա Պինտո» հոդվածին։