Ֆրիդա Կալոյի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդա Կալոյի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][2]
ՏեղագրությունԿոյոական
Ղեկավարության նստավայրԿոյոական, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՀասցեLondres 247
Հիմնադրվել էհուլիս 1958, 1958[2] և 1958[3]
ՀիմնադիրԴիեգո Ռիվերա[3]
Մակերես2620 քառակուսի մետր
Կայքmuseofridakahlo.org.mx(իսպ.) և museofridakahlo.org.mx
Քարտեզ
Քարտեզ

Ֆրիդա Կալոյի թանգարան, (իսպ.՝ Museo Frida Kahlo), մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքին և գործունեությանը նվիրված թանգարան Մեխիկոյի Կոյոական շրջանում, հայտնի է նաև որպես Կապույտ տուն (La Casa Azul)։

Կապույտ տունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճեմուղի այգում

Տուն-թանգարանը գտնվում է Մեխիկոյի Կոյոական շրջանում, որի Colonia del Carmen տարածքը հայտնի է եղել մտավորականների ու առաջամարտիկների համբավով դեռևս 1920-ական թվականներից, երբ այստեղ էին հանգրվանում Սալվադոր Նովոն, Օկտավիո Պասը, Մարիո Մորենոն, Դոլորես դել Ռիոն։ Ներկայումս այս տարածքում են գտնվում բազմաթիվ թանգարաններ։ Տունը գտնվում է Լոնդրես և Ալենդե փողոցների անկյունում և աչքի է ընկնում կոբալտե կապույտ գույնով, որից էլ առաջացել է անունը՝ La Casa Azul (Կապույտ տունը)[4][5]։ Ինչպես այս տարածքի այլ կառույցներ, տունը կառուցվել է կենտրոնական բակի շուրջ։ Տունը զբաղեցնում է 800 մ2 տարածք, կենտրոնական բակը՝ 400 մ2[6]: Քանի որ տունը կառուցվել է 1904 թվականին, ի սկզբանե այն ունեցել է ֆրանսիական ոճի առանձնահատկություններ, այնուհետև ձևափոխվել է սովորական ճակատամասի[5][6]։ Երկհարկանի շենքն ունի մի քանի ննջարաններ, աշխատասենյակ, մեծ խոհանոց և ճաշասենյակ։ Նախասրահը զարդարում է բնական քարերից խճանկարը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոյոական շրջանի Լոնդրես 247 հասցեում գտնվող տունը Կալոների ընտանիքին է պատկանել 1904 թվականից։ Այստեղ 1907 թվականի հուլիսի 6-ին ծնվել և 1954 թվականի հուլիսի 13-ին մահացել է Ֆրիդա Կալոն։ Այստեղ նկարչուհու պատկերով իր մահճակալի մոտ տեղադրված է մոխրով լի աճյունասափորը։ 1955 թվականին տունը դարձել է Ֆրիդա Կալոյի թանգարան։

Այս տանը, ընդհատումներով, Ֆրիդան ապրել է ամուսնու՝ մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ[7]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում են գտնվում նկարչուհու մի քանի գեղանկարներ, անձնական իրերը, գրքեր և նախակոլումբյան արձանիկների անձնական հավաքածուն, Դիեգո Ռիվերայի և այլ արվեստագետների աշխատանքներ, մեքսիկական ժողովրդական արվեստի գործեր, նախա-իսպանական ձեռագործ աշխատանքներ, լուսանկարներ, հուշամատյաններ։ Պատերի ներքին և արտաքին գունավորումների համար տունն անվանում են «Կապույտ» կամ «Լազուր»[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 https://www.iconichouses.org/houses
  3. 3,0 3,1 https://www.museofridakahlo.org.mx/en/the-blue-house/
  4. Gale Randall (2006 թ․ հունվարի 1). «The Frida Kahlo Museum». Mexconnect newsletter. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Museo Casa de Frida Kahlo» [Frida Kahlo House Museum] (Spanish). INAH. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Museo Frida Kahlo» [Frida Kahlo Museum] (Spanish). Government of Mexico City. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Ciudad de México, la Casa Azul, Մեխիկո, Կապույտ տունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  8. Ֆրիդա Կալո թանգարան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդա Կալոյի թանգարան» հոդվածին։