Ֆրանցիսկ I-ի աղաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիսկ I-ի աղաման
'
հեղինակԲենվենուտո Չելինի
նյութփղոսկր, ոսկի, էմալ
բարձրություն26,3 սանտիմետր[1]
լայնություն21,5 սանտիմետր[1]
ստեղծվել է1543
կայք

Ֆրանցիսկ I-ի աղաման (իտալ.՝ Saliera di Francesco I di Francia), իտալացի քանդակագործ, ոսկերիչ Բենվենուտո Չելինիի Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի համար 1543 թվականին ստեղծած մասամբ արծնապատված սեղանի ոսկե արձանիկ, որը համարվում է մաներիզմի դեկորատիվ-կիրառական արվեստի լավագույն նմուշներից մեկը։

Գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղամանն ի սկզբանե պատվիրել է կարդինալ Իպոլիտո դ'Էստեն։ Այնուհետև Չելինիի մոտ աղամանը որպես հողի (Սերեսի կերպար) և ծովի (Նեպտունի կերպար) այլաբանական միություն ստեղծելու միտք է հղացել, որի արդյունքում էլ ստեղծվել է աղամանը։ Ֆրանսիական միապետի պատվերով Չելինին սկսել է աղամանի վրա աշխատել 1540 թվականի սկզբում։

Նեպտունը պատկերված է ծովային ձիերով, կողքին տեղադրված է նավը, որը նախատեսված է աղի համար։ Սերեսը բազմել է փղին՝ կողքին հաղթակամարն է, որը բացվում է և նախատեսված է սև պղպեղի համար[2][3]։ Սերերի ոտքերի մոտ սալամանդրերն են, որոնք համարվում են դրոշմանիշ կենդանիներ։ Աղամանի պատվանդանը պատրաստված է եբենոսափայտից և զարդարված է չորս քերովբեներով, որոնք խորհրդանշում են քամին և աշխարհի 4 կողմերը, որոնց վրա աղամանը առանց բարձրացնելու կարելի է տեղափոխել։

Աղամանն անգին է այն պատճառով, որ այն Չելինիի միակ ոսկերչական աշխատանքն է[4]։ Ֆրանսիայի Շառլ IX թագավորն այն նվիրել է Ավստրիայի դուքս Ֆերդինանտ II-ին, ով 1570 թվականին հանդես է եկել որպես ամուսնական հավատարմատար նրա և Ավստրիայի Էլիզաբեթ թագուհու նշանադրության ժամանակ[5]։ Մինչև 19-րդ դար աղամանը համարվել է Ինսբրուքի ամրոցի զարդը։ Վիեննայում արվեստի պատմության թանգարանի բացմամբ պայմանավորված՝ աղամանը տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաք։

Կողոպուտ և վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի մայիսի 11-ին աղամանը Վիեննայի արվեստի պատմության թանգարանից գողացել են. թանգարանն այդ ժամանակ գտնվել է վերանորոգման փուլում։ Չնայած քանդակը գնահատվել էր ավելի քան 50 միլիոն եվրո[6], ավստրիական կառավարությունը վերադարձնողին խոստացել էր 70 000 եվրո պարգև[7]։ Սա բացատրվում էր այն հանգամանքով, որ հեշտորեն չէին կարող աղամանը վաճառել[8]։ 2006 թվականի հունվարի 21-ին աղամանը հայտնաբերվել է Ավստրիայի Ցվետլ քաղաքի անտառներից մեկում՝ թաղված կապարե արկղի մեջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://bilddatenbank.khm.at/viewArtefact?id=87080
  2. The Autobiography of Benvenuto Cellini by Benvenuto Cellini
  3. Fred S. Kleiner. Gardner's Art through the Ages: A Global History, Volume II
  4. Horst Woldemar Janson; Anthony F. Janson (2004). History of Art: The Western Tradition
  5. "Selected masterpieces – The Goldsmith's Art: Sogenannte Saliera"
  6. The world’s dearest pinch of salt taken in 54 seconds | World news | The Guardian
  7. «Statement of Vienna's Museum of Art History Regarding Theft of Cellini's saliera | Market Wire | Find Articles at BNET». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  8. «Украденная скульптура «Сальера» была застрахована только на половину стоимости | Новости. Новости дня на сайте Подробности». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]