Ֆրանց Միկլոշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Միկլոշիչ
Franz Miklosich
Ծնվել էնոյեմբերի 20, 1813(1813-11-20)[1][2][3][…]
Ռադոմերշակ, Լյուտոմեր, Սլովենիա[4][5]
Մահացել էմարտի 7, 1891(1891-03-07)[1][2][3][…] (77 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա և  Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան, գրադարանավար, մանկավարժ, գրող, պրոֆեսոր, փիլիսոփա, փաստաբան, իրավաբան, սլավոնագետ, բանասեր և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և Գրացի համալսարան
Պաշտոն(ներ)Ավստրիայի ռայխստագի անդամ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳրացի համալսարան և Վիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինսլովեներեն[1][7], ալբաներեն, ռումիներեն, գնչուական լեզու, սերբախորվաթերեն և գերմաներեն[7]
Եղել է գիտական ղեկավարՍտեպան Սմալ-Ստոգկի և Vatroslav Jagić?
Պարգևներ
 Franz Miklosich Վիքիպահեստում

Ֆրանց Միկլոշիչ (Ֆրանյո Միկլոշիչ, գերմ.՝ Franz Xaver Ritter von Miklosich, նոյեմբերի 20, 1813(1813-11-20)[1][2][3][…], Ռադոմերշակ, Լյուտոմեր, Սլովենիա[4][5] - մարտի 7, 1891(1891-03-07)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]), ավստրիական և սլովենական լեզվաբան։ Վիեննայի ԳԱ ակադեմիկոս (1851), սլավոնական լեզուների քերականության պատմահամեմատական ուսումնասիրության դպրոցի հիմնադիր։ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր (1850-1886

Կարևոր աշխատությունները նվիրված են սլավոնական լեզուների քերականության ու բառապաշարի համեմատական քննությանը («Սլավոնական լեզուների համեմատական քերականություն», հ․ 1-4, 1852-1875)։ Միկլոշիչը ուսումնասիրել է հին սլավոներենը («Հին սլավոներենի բառարան», 1850), այն բխեցրել Պաննոնիայի հին սլավոնացիների՝ սլովենների նախահայրերի լեզվից։ Քննել է նաև մի կողմից սլավոներենի, մյուս կողմից՝ հարեա ժողովուրդների (հունգարացիների, ռումինացիների և այլն) լեզուների փոխազդեցությունը, գնչուերենի մի շարք տարբերակներ։ Զբաղվել է սլավոնական անձնանունների և տեղանունների ծագումնաբանությամբ, հրատարակել միջնադարյան սլավոներեն տեքստերի, սլավոնների պատմության սկզբնաղբյուրներ։ Ուսումնասիրել է սլավոնական գրականությունները, սկզբնավորել սլավոնական էպոսի համեմատական քննությունը։ Եղել է Պետերբուրգի և այլ ԳԱ-ների անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Միկլոշիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 541