Ֆրանսուա դը Բելֆորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա դը Բելֆորե
ֆր.՝ François de Belleforest
Դիմանկար
Ծնվել էնոյեմբեր 1530[1]
ԾննդավայրՍամատան
Մահացել էհունվարի 1 (11), 1583[1] (52 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, բանաստեղծ և պատմաբան
 François de Belleforest Վիքիպահեստում

Ֆրանսուա դը Բելֆորե (ֆր.՝ François de Belleforest նոյեմբեր 1530[1], Սամատան - հունվարի 1 (11), 1583[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]), ֆրանսիացի գրող, 16-րդ դարի պոետ և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա դե Բելֆորեն ծնվել է աղքատ ընտանիքում։ Երբ յոթ տարեկան էր, հայրը զոհվել է պատերազմում։ Որոշ ժամանակ ապրել է Մարգարիտ Նավառացու արքունիքում, հետո մեկնել է Թուլուզ և Բորդո, որտեղ հանդիպել է պատմաբան և հումանիստ Ջորջ Բյուկենենին։ Այնուհետև ժամանել է Փարիզ, որտեղ ծանոթացել է ֆրանսիական երիտասարդ գրական սերնդի ներկայացուցիչների՝«Պլեադա» միավորման անդամների հետ, ինչպիսիք են Պիեռ Ռոնսարը, Ժան Անտուան դե Բայիֆը, Ժան Դորան, Ռեմի Բելոն, Անտուան դյու Վերդեն և Օդեթ դե Տուրնեբը։

1568 թվականին Ֆրանսուան դարձել է Ֆրանսիայի թագավոր Հենրի 3-րդի պատմագիրը, սակայն պատմության շարադրանքում թույլ է տվել մի շարք սխալներ և շուտով կորցրել աշխատանքը։ Զբաղվել է գրավաճառությամբ և լցրել Փարիզը իր բազմաթիվ ստեղծագործություններով։

Բելֆորեն գրել է բազմաթիվ թեմաներով՝ տիեզերագիտության, բարոյականության, գրականության և պատմության մասին։ Նրա ֆրանսերեն թարգմանությունների թվում են այնպիսի հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են Մատտեո Բանդելլոն, Բոկաչչոն, Անտոնիո դե Գևարան, Ֆրանչեսկո Գվիչարդինին, Պոլիդոր Վերգիլիուսը, Կիպրիանոսը, Սեբաստիան Մյունստերը, Ախիլ Տատիյը, Ցիցերոնը, Դեմոսթենեսը և այլք։

Ֆրանսուա դե Բելֆորեն ֆրանսիական առաջին հովվական վեպի՝ «La Pyrénée» (կամ «La Pastorale amoureuse», 1571 թվական) հեղինակն է։ Նրա «Grandes Annales»-ը բանավիճական աշխատանք է, որտեղ վիճում է լատինական գրականության գիտակ Ֆրանսուա Օտմանի հետ։ Նրա աշխատանքների ընդհանուր թիվը շուրջ 50 հատոր է։

Նրա առավել հաջող աշխատանքը, ամենայն հավանականությամբ, Մատտեո Բանդելլոյի որոշ նովելների թարգմանությունն ու հարմարեցումն է՝ «Ողբերգական պատմություններ» անվամբ։ Այդ պատմություններից մեկը կարող էր աղբյուր դառնալ Շեքսպիրի «Համլետի» համար[3]։ 16-րդ դարում Ֆրանսուա դե Բելֆորեն նկարագրել է Էլսինոր քաղաքի թագավորական ամրոցը, որտեղ ծավալվել են Դանիայի արքայազնի՝ Շեքսպիրյան Համլետի ողբերգական իրադարձությունները։ Դրանց մասին հեղինակն իր հերթին կարդացել է Սաքսոն Գրամատիկուսի՝ 12-րդ դարի ժամանակագրության մեջ[4]։

1575 թվականին Ֆրանսուա դե Բելֆորեն առաջինն է օգտագործել է Մոնրեալ անունը՝ գրելով.

«Բնակավայրի կենտրոնում է գտնվում մի գյուղ կամ արքայական քաղաք, որը հարակից է մի լեռան, քաղաք, որը քրիստոնյաներն անվանում էին Մոնրեալ»։

Ընտրյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էջ Սեբաստիան Մյունստերի «Տիեզերագիտությունից», թարգմանված է Ֆրանսուա դե Բելֆորեի կողմից (1575)
  • Histoire des neuf rois qui ont eu le nom de Charles
  • Annales ou Histoire générale de France
  • Histoires tragiques (extraites de Matteo Bandello)
  • Histoires prodigieuses
  • La chasse d’amour (поэма), 1561
  • Continuation des histoires tragiques, contenant douze histoires tirées de Bandel…., 1559
  • Les Amours de Clitophon et de Leucippe de Achille Tatius, 1568
  • L’histoire universelle du monde, 1570
  • La Cosmographie universelle de tout le monde. Paris, 1575
  • Grandes Annales et histoire générale de France, 1579
  • Description générale de tous les Pays-Bas, 1612

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]