Ֆրանչեսկո Լանդինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Լանդինի
Բնօրինակ անունիտալ.՝ Francesco Landini
Ծնվել է1335[1][2][3][…]
Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա
Երկիր Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 2, 1397(1397-09-02)[1][4][5][…]
Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
ԳերեզմանՍան Լորենցո տաճար
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, աստղագուշակ, նվագարանների վարպետ, երգիչ, երգեհոնահար և lutenist
Գործիքներերգեհոն
 Francesco Landini Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Լանդինի կամ Լանդինո (իտալ.՝ Francesco Landini, 1335[1][2][3][…], Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - սեպտեմբերի 2, 1397(1397-09-02)[1][4][5][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), իտալացի կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, երգեհոնահար, իտալական Արս նովա (լատին․՝ Ars nova) կոմպոզիցիոն նոր տեխնիկայի խոշոր կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազարիի սխալ վկայության համաձայն երկար ժամանակ Լանդինիի հայրը համարվել է նկարիչ Յակոպո դել Կազենտինոն՝ Ջոտտոյի աշակերտը։ Լադինին 6 տարեկանում կորցրել է տեսողությունը ջրծաղիկ հիվանդության պատճառով։ Հետագայում ստացել է Չիեկո (Chieko - կույր մարդ) մականունը։ Բացի այդ, նրա ժամանակակիցները նրան անվանել են Ֆրանչեսկո դելի Օրգանի (իտալ.՝ Francesco degli Organi), քանի որ նա կարողացել է վարպետորեն երգեհոն նվագել, նորոգել և կարգավորել այն[6]։

Լանդինիի կենսագրությունը մեզ է հասել Ֆիլիպո Վիլանիի հեղինակած «Ֆլորենցիա քաղաքի սկզբի գիրքը և հայտնի քաղաքացիներ» (լատին․՝ Liber de origine civitatis Florentiae et eiusdem famosis civibus) երկհատոր տարեգրության շնորհիվ։ Ըստ այդ վկայության Լանդինին սկսել է վաղ հասակում է երաժշտություն ուսումնասիրել [Ն 1], որպեսզի «ինչ-որ չափով մխիթարություն գտնի՝ մեղմի հավերժական գիշերվա սարսափը»։ Նրա երաժշտական զարգացումը ընթացել է հիանալի արագությամբ և զարմացրել շրջապատին բազմաթիվ գործիքների կառուցվածքի մասին իր գերազանց գիտելիքներով (այնպես, ասես աչքով տեսած լիներ), որոնց շնորհիվ նա կատարելագործել և նոր տեսակներ է հորինել։ Տարիների ընթացքում Ֆրանչեսկո Լանդինին գերազանցել է բոլոր իր ժամանակակից երաժիշտներին, ովքեր ապրում էին Իտալիայում։ Լանդինին ստացել է բազմակողմանի հումանիտար կրթություն։ Նա գիտեր քերականություն, փիլիսոփայություն, պոեզիա, աստղագուշակություն։ Կոմպոզիտորը երաժշտություն է սովորել Ֆլորենցիայի վարպետներից[7]։

Չնայած այն հանգամանքին, որ Լանդինին դեռ կոմպոզիտոր չէր[Ն 2], սակայն թագադրվել է որպես Կիպրոս կղզու արքայական բանաստեղծ[Ն 3]: Նրա կյանքն ու ստեղծագործությունն առաջին հերթին կապված են Ֆլորենցիայի հետ, որտեղ նա ծառայում էր որպես քահանա և աշխատում էր որպես Սան Լորենցո եկեղեցու երգեհոնահար։ Նրա ստեղծագործությունները, որոնք մարմնավորում են այդ ժամանակի հումանիզմը, ընդարձակությունն ու էկլեկտիզմը, արտացոլում են կրոնական և աշխարհիկ երաժշտության ստեղծման ավանդույթները[8]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդինիի համբավն 1380-ական թվականներին արդեն խավարեցրել էր իտալացի իր բոլոր ժամանակակիցների հաջողությունները։ 15-րդ դարի սկզբին կազմած ձեռագրերի ժողովածուն (իտալ.՝ Codex Faenza) ներառում է Յակոբո Բոլոնսկիի 23, Ջովանի Ֆլորենցկիի 19 (իտալ.՝ Giovanni da Firenze), Մագիստր Պիերոյի (իտալ.՝ Maestro Piero) 9, Գերալդերո Ֆլորենտիսկոյի (իտալ.՝ Gherardello da Firenze) և Դոնատա Ֆլորենտիսկոյի (իտալ.՝ Donato da Cascia ) 5, Բարտոլինո Պադուանսկի (իտալ.՝ Bartolino da Padova) 2 ստեղծագործություններ, իսկ Լանդինիի 86 կոմպոզիցիաներ։

Հայտնի է, որ Ֆլորենցիայում Լանդինին շատ է շփվել բանաստեղծների հետ, երաժշտություն է գրել Ֆրանկո Սակետտիի տեքստերի հիման վրա։ Նա ինքն էր գրում պոեզիա, մասնակցում փիլիսոփայական քննարկումներին[Ն 4]: Այս կապակցությամբ հետաքրքիր հատված է Ջnվանի Գերարդիի «Ալբերտի դրախտային վիլայից» վեպը[Ն 5], որը պարունակում է ինչպես վերլուծություններ, այնպես էլ քաղվածքներ ականատեսի վկայություններից։ Այդ վկայություններում նկարագրված են իրադարձություններ, որոնք թվագրվում են1389 թվականին[9]։

Իլ Պարադիզո (իտալ.՝ Il Paradiso Դրախտ) հարուստ վիլայում հավաքված հասարակությունում Լանդինին պոպոլանների (ժողովրդի) կուսակցության ներկայացուցիչների շարքում էր, ովքեր գնահատում էին Դանթեն և իտալական ժողովրդական պոեզիան, արտասանեց իր լատինական բանաստեղծությունները՝ ի պաշտպանություն յոթ ազատ արվեստների, իսկ հետո ներկաները երգեցին և պարեցին նրա երգեհոնային նվագի ներքո։
- :

Վեպում հիշատակվում են նաև Բարդոլինո Պադուանացու և Նիկոլո Պերուջիացու անունները (իտալ.՝ Niccolò da Perugia), ինչը պատմածին հաղորդում է կոնկրետություն ու հավաստիություն։

Պատմաբան Ջիովանի Վիլանիի եղբորորդին՝ Ֆիլիպո Վիլանին իր գրքում (Liber de origine atternisciation Florentiae et eiusdem famosis civibus), որը գրված է լատիներենով և Լանդինիի մահից անմիջապես հետո (1396), Լանդինիին բնութագրել է` որպես մեծ երաժիշտ, ով հաճախ երգել և նվագել է շարժական երգեհոնով (organum), ինչպես նաև շատ այլ գործիքների վրա, ներառյալ տավիղը, ռեբաբ (լատ․՝ rebeca), լյուտնյա, գիտերն (quintaria), երկար ֆլեյտա (avena), տիբիա (tibia): Վիլանին անդրադարձել է նաև Լանդինիի հորինած բազմալար գործիքին, որը նա ստեղծել էր լյուտնյայի և քանունի կոմբինացիայով և անվանել է «սեռենա սեռենառում» (իտալ.՝ serena serenarum):

Ֆրանչեսկո Լանդինիի եղբորորդին ազդեցիկ ֆլորենտացի հումանիստ և փիլիսոփա Քրիստոֆորո Լանդինոն է[8]։

Ստեղծագործության բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդինիին որոշ աղբյուրներում անվանել են Բոլոնիայի Յակոպո Բոլոնսկու հետևորդ և աշակերտ։ Սակայն Ֆլորենցիայում Բոլոնսկու գտնվելու և Ֆրանչեսկո Լանդինիի ստեղծագործության արվեստ սովորեցնելու մասին տեղեկություններ չեն եղել։ Այդ վարկածը քիչ հավանական է։ Բացի այդ Ֆլորենցիայի երաժշտարվեստի դպրոցն առանձին դպրոց է եղել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Լանդինիի երաժշտական ժառանգությանն են վերագրվում բազմաթիվ ստեղծագործություններ՝ բացառելով անանուն հեղինակների գործերը և նմանակումները, որոնք վերագրվել են նրան։ Դրանք են՝

  • 9 երկձայնանի մադրիգալ
  • 2 եռաձայն մադրիգալ
  • 1 կանոնավոր եռաձայն մադրիգալ
  • 1 եռաձայն վիրելե[Ն 6]:
  • 1 եռաձայն կաչա[Ն 7]:
  • 91 երկձայն բալլատա[Ն 8]
  • 49 եռաձայն բալլատ, որոնցից ութը մատչելի են նաև երկու մասից բաղկացած տարբերակներում
  • 1 եռաձայն մոտետ
  • 3 ֆրագմենտ մոտետներ

Լանդինիի մնացած ստեղծագործությունների ամբողջական ցուցակը հասանելի է medieval.org կայքում[10]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդինիի ստեղծագործությունները միջնադարյան և հետագա երաժշտության փառատոների անբաժան մասն են կազմում։ Հնագույն երաժշտական անսամբլերը հաճախ իրենց ծրագրերում ընդգրկում են կոմպոզիտորի մշակումները։ Քանի որ Լանդինիի ստեղծագործությունները կատարման համար բարդ են համարվում, գործիքավորելիս երբեմն դրանք նշանակալիորեն պարզեցվում են։ Լանդինիի այցեքարտը մեր ժամանակներում հանդիսանում է «Ահա և գարունը» (իտալ.՝ Ecco la primavera) երկձայնանի բալատան[11]։

Լանդինիի երաժշտությունը կատարող հայտնի անսամբլների շարքում են Գոթական ձայներ, Մանրաբան, «Անանուն 4» (անգլ.՝ Anonymous 4), Hortus Musicus իտալ.՝ La Reverdie, իտալ.՝ Alla Francesca, իտալ.՝ L’Arpeggiata և այլն։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լադինին նախ երգել է, իսկ հետո լարային գործիքների ու երգեհոնի վրա նվագել։
  2. Լանդինին սկսել է գրել մոտավորապես 1360-ական թվականների կեսերին։
  3. Կոմպոզիտորի թագադրումը տեղի է ունեցել1365 թվականին Վենետիկում, Պետրարկի ներկայությամբ։
  4. Լանդինիի հակառակորդների թվում էր Կոլուչիո Սալուտատին
  5. Ռուսաստանում Ջnվանի Գերարդիի փիլիսոփայական վեպը ուսումնասիրել և թարգմանել է Ալեքսանդր Վեսելովսկին։
  6. Վիրելեն հնացած ուղղագրություն է, հին ֆրանսիական բանաստեղծական ձև, երեք տողանոց նույն հանգավորությամբ և երգչախմբով։
  7. Կաչան XIV-XV դարի սկզբի բանաստեղծական և երաժշտական ձև է Իտալիայում, Արս նովայի անգլ.՝ Ars nova շրջանի աշխարհիկ երաժշտության ամենահայտնի ժանրերից մեկը։
  8. Բալլատան XIII-XV դարի սկզբի բանաստեղծական և երաժշտական ձև է Իտալիայում, Արս նովայի անգլ.՝ Ars nova շրջանի աշխարհիկ երաժշտության ամենահայտնի ժանրերից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 CONOR.Sl
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. «Die Musik des Mittelalters». Laaber-Verlag. 1991. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. Fiori, Alessandra, 1962- (2004). «Francesco Landini». Epos. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 Chiappinelli, Anna. (cop. 2007). «La dolce musica nova di Francesco Landini : (una favola medievale)». Sidereus Nuncius. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. Hoppin, Richard H. «Medieval music». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  10. «Francesco Landini: Works List & Discography». www.medieval.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. «Francesco Landini: "Ecco la primavera" - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Լանդինի» հոդվածին։