Ֆուստատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆուստատ
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Հիմնադրված է641 թ.
Մակերես54,49 հեկտար
Ժամային գոտիUTC+2
Ֆուստատ (Եգիպտոս)##
Ֆուստատ (Եգիպտոս)

Ֆուստատ (արաբ․՝ الفسطاط‎‎), բնակչությամբ և չափերով Վաղ միջնադարի խոշորագույն քաղաքներից մեկը, Եգիպտոսի մայրաքաղաքը Օմայանների և Աբբասյանների օրոք, ժամանակակից Կահիրեի պատմական նախորդն է։

Քաղաքը հիմնադրել է արաբ հրամանատար Ամր իբն ալ-Ասը, 641 թվականին, Նեղոսի դելտայի վրա։ Հենց այստեղ է կառուցվել Աֆրիկայի առաջին մզկիթը, որը կոչվել է հիմնադրողի անունով` Ամրի մզկիթ։ Ֆուստատում գոյություն է ունեցել հրեական թաղամաս և սինագոգ։ Բնակչությունը տատանվել է 120-ից և 200 հազար բնակչի սահմաններում, որն ավելի շատ էր, քան վաղ միջնադարյան եվրոպական ցանկացած քաղաքի բնակչությունը։

Քաղաքի կառուցումն առանձնանում էր քաոտիկությամբ։ Մի քանի խոշոր մզկիթների և պալատների մոտ անկարգ կառուցապատումներ են եղել` առանց նախագծի։ Հրդեհները և համաճարակները սովորական երևույթներ էին։ Այս ամենը ստիպում է աբբասյան փոխարքաներին բնակություն հաստատել քաղաքի հյուսիսում, սկզբում Ալ Ասկարի արվարձանում, իսկ հետո Տուլունիդների օրոք` Ալ Կատաիում։

969 թվականին Ֆաթիմյանները գրավում են Ֆուստատը, որոնք Եգիպտոսի նահանգապետի նստավայրը տեղափոխում են ժամանակակից Կահիրեի կենտրոն։ Ֆուստատը շարունակում էր մնալ մարդաշատ քաղաքում մինչև 1169 թվականը, երբ խալիֆի վեզիրի հրամանով այրում են քաղաքը, որպեսզի խուսափեն Երուսաղեմի Ամորի Առաջինի քրիստոնեական բանակի կողմից գրավումից։

Սալահ ադ-Դինի օրոք Ֆուստատը վերադառնում է բնականոն կյանքի, բայց ոչ թե որպես անկախ քաղաք, այլ` Կահիրեի արվարձան։ Եգիպտոսի մայրաքաղաքի շրջանը, որը ձևավորվել է հնագույն Ֆուստատի տեղում, կոչվում է Հին Կահիրե։

Նշանավոր հրեա փիլիսոփա, ռաբբի, բժիշկ Ռաբբի Մայմոնիդը բնակվել է Ֆուստատում 1168 թվականին[1], որտեղ շուտով դարձել է հրեական համայնքի ղեկավարը Եգիպտոսում, միևնույն ժամանակ և` Սալահ ադ-Դինի, նրա վեզիրի և ապագա կառավարիչների ընտանեկան բժիշկը։ Այնտեղ Մայմոնդը ստեղծում է իր հիմնականն աշխատանքները` «Միշնե Տորան»[2] և «Մոլորվածների ուղեցույցը»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Letters of Medieval Jewish Traders. Princeton University Press, 1973 (ISBN 0-691-05212-3), p. 208]
  2. «Мишнэ Тора» Маймонид (Рамбам). Культурно-религиозный центр «Маханаим».
  3. «Путеводитель растеряных». Рабби Моше бен Маймон(Рамбам). Перевод и комментарий М. А. Шнейдера. Культурно-религиозный центр «Маханаим».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուստատ» հոդվածին։