Ֆոնս Ռադեմակերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոնս Ռադեմակերս
հոլ.՝ Fons Rademakers
Ծնվել էսեպտեմբերի 5, 1920(1920-09-05)[1][2]
ԾննդավայրRoosendaal, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
Մահացել էփետրվարի 22, 2007(2007-02-22)[3][1][2] (86 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա[4]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիԳյուղը գետի ափին, Like Two Drops of Water?, Մաքս Հավելար, Հարձակում (ֆիլմ) և Վարդերի այգին
Ամուսին(ներ)Էլեն Ֆոգեր
Պարգևներ և մրցանակներ

Ֆոնս Ռադեմակերս (հոլ.՝ Fons Rademakers, սեպտեմբերի 5, 1920(1920-09-05)[1][2], Roosendaal, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ - փետրվարի 22, 2007(2007-02-22)[3][1][2], Ժնև, Շվեյցարիա[4]), հոլանդացի ռեժիսոր և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ամստերդամի դրամատիկական արվեստի ակադեմիայում։ Սկսել է կարիերան որպես դերասան և թատերական ռեժիսոր։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, գերի է ընկել, բայց ազատ է արձակվել։ 1943 թվականին փախել է Շվեյցարիա, որտեղ մնացել է մինչև պատերազմի վերջը։ 35 տարեկանում վերադառնալով Ամստերդամ՝ սկսում է ֆիլմ նկարահանել[5]՝ դառնալով Չարլզ Կրայտոնի, Ժան Ռենուարի, իսկ հետո Վիտորիո դե Սիկայի օգնականը[6]։

«Գյուղը գետի մոտ» (1958) նրա առաջին ֆիլմն է, և առաջին հոլանդական ֆիլմը, որն առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ 1986 թվականին նրա «Հարձակում» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես Լավագույն օտարերկրյա ֆիլմ։ 1987 թվականին ստանում է «Ոսկե հորթ» մրցանակ հոլանդական մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ (Cultuurprijs).

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գյուղ գետի մոտ» (1958; Dorp aan de rivier) - առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե արջ» մրցանակների
  • «Գործընկերներ, դադարեցրեք աղմուկը» (1960; Makkers, staakt uw wild geraas) — «Արծաթե արջ» Բեռլինյան միջազգային փառատոնին, առաջադրվել է «Ոսկե արջ» մրցանակի
  • «Դանակ» (1961; Het mes) — առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի
  • «Ջրի երկու կաթիլի նման» (1963; Als twee druppels water)
  • «Միրա» (1971; Mira) — մասնակցություն Կաննի կինոփառատոնին, Կորոնա Կորկ միջազգային կինոփառատոնի ժյուրիի մրցանակ, Diploma of Merit Էդինբուրգի միջազգային կինոփառատոնում
  • «Կատուների պատճառով» (1973; Because of the Cats \ Niet voor de poezen)
  • «Մաքս Հավելար» (1976; Max Havelaar of de koffieveilingen der Nederlandsche handelsmaatschappij) — ժյուրիի հատուկ մրցանակ Թեհրանի միջազգային կինոփառատոնում (1977); Նեապոլի միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակ (1978); «Բոդիլ» մրցանակ՝ որպես Դանիայի լավագույն ոչ ամերիկյան ֆիլմ (1981)
  • «Իմ ընկեր» (1979; Mijn Vriend)
  • «Հարձակում» (1986; De aanslag) — առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ որպես Լավագույն օտարերկրյա ֆիլմ
  • «Վարդագույն պարտեզ» (1989; The Rose Garden), դերասանուհի Լիվ Ուլմանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ Գաբրիելա Ֆրոյդի դերակատարման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]