Jump to content

Ֆիլիպո Բրունելեսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպո Բրունելեսկի
իտալ.՝ Filippo di Ser Brunellesco Lippi
Ծնվել է1377[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4]
Մահացել էապրիլի 15, 1446[1][3][5][…]
Վախճանի վայրըՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][5]
Ստեղծագործություն(ներ)Սանտա Մարիա դել Ֆիորե[6][7][8][…], Pazzi Chapel?, Crucifix in Santa Maria Novella?, Hospital of Innocents?, Սան Լորենցո տաճար, Santo Spirito?, Church of St. Mary of the Angels?, Sagrestia Vecchia? և Rocca del Brunelleschi?
ՈճՎաղ Վերածնունդ և Իտալական Վերածնունդ
Մասնագիտությունքանդակագործ, քաղինժեներ, ճարտարագետ, ճարտարապետ և ոսկերիչ
 Filippo Brunelleschi[9] Վիքիպահեստում

Ֆիլիպո Բրունելեսկի (իտալ.՝ Filippo Brunelleschi, 1377[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] - ապրիլի 15, 1446[1][3][5][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][5], 1377 - 1446), վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ ճարտարապետ, քանդակագործ։ Նա վաղ վերածննդի հիմնադիր հայրերից է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունելեսկին ծնվել է 1377 թվականին, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում[10]։ Շատ քիչ բան է հայտնի նրա կենսագրության վաղ շրջանից։ Միակ աղբյուրը Անտոնիո Մանետին և Ջորջո Վազարին են[11]։ Համաձայն այս աղբյուրների, Ֆիլիպոյի հայրը եղել է Բրունելեսկո դի Լիպպոն (նոտար), իսկ մայրը՝ Ջուլիանա Սպինին։ Ֆիլիպոն եղել է ընտանիքի երեք զավակներից միջնեկը։ Երիտասարդ Ֆիլիպոն ստացել է բանասիրական և մաթեմատիկական կրթություն, որը թույլ կտար հանրային ծառայության ոլորտում գնալ հոր ճանապարհով։ Հրաժարվելով նոտարի կարիերայից՝ Ֆիլիպոն հաճախել է ոսկերչության պարապմունքների և 1398 թվականին դարձել է ոսկերիչ վարպետ[12]։

Ստեղծագործական ուղու սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է նաև նկարչություն, մոդելավորում, փորագրություն, քանդակագործություն և գեղանկարչություն։

Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա

Ֆլորենցիայում նա ուսումնասիրել է արդյունաբերական և ռազմական մեքենանաշինություն։ Պաոլո Տոսկանելիի մոտ սովորելու արդյունքում զգալիորեն ավելացրել է մաթեմատիկական գիտելիքները։ Պիստոյում պատանի Բրունելեսկին աշխատել է Սուրբ Հովհաննեսի արծաթյա արձանի վրա։ Նրա աշխատանքների վրա մեծ ազդեցություն է ունեցել Ջովանի Պիզանոյի արվեստը։ Քանդակների ստեղծման գործում նրան օգնել է Դոնատելլոն (13-14 տարեկան հասակում), որտեղից էլ սկսվել է վարպետների ողջ կյանքի ընկերությունը։

1401 թվականին Ֆիլիպո Բրունելեսկին վերադարձել է Ֆլորենցիա, որտեղ մասնակցել է ֆլորենցիական բատիստերիայի (մկրտարանի) բրոնզե երկու դարպասների ձևավորման համար Արտե դի Կալիմալայի հայտարարած մրցույթին, որին մասնակցում էին Յակոբո դելլա Կվերչան, Լորենցո Գիբերտին և շատ ուրիշ վարպետներ։ 34 ժյուրերի ունեցող մրցույթում Բրունելեսկին պարտվեց Գիբերտիին։ Չնայած մրցույցթի արդյունքին, մյուս բոլոր ռելիեֆները պահվեցին Ֆլորենցիայի ազգային թանգարանում։

Օսպեդալե դելի Ինոչենտի, Ֆլորենցիա

Ըստ Մանետիի վկայության՝ Բրունելեսկին մի քանի քանդակ ստեղծել է փայտից և բրոնզից։ Դրանցից են Մարիամ Մագթաղենացու արձանը, որը 1471 թվականի հրդեհի ժամանակ այրվել է Սանտո-Սպիրիտոյում։ 1409 թվականին Բրունելեսկին Սանտա Մարիա ֊Նովելա եկեղեցում ստեղծեց փայտե «Խաչելությունը»՝ իր կենագրականի համաձայն, ընկերական վեճի բռնվելով Դոնատելլոյի հետ։

Հետո նա տեղափոխվեց Հռոմ, որտեղ որոշեց սովորել անտիկ քանդակագործություն։ Հռոմում մնալու ժամանակ նրա հետ գրեթե միշտ եղել է Դոնատելլոն։

Պացցիի մատուռ, Ֆլորենցիա

Առաջին ճարտարապետական նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1419 թվականին Արտե դելլա Սետան Բրունելեսկիին պատվիրեց կառուցել որբ երեխաների համար կրթադաստիարակչկան տուն (Օսպեդալե դելի Ինոչետի), որը փաստացի Իտալիայում վերածննդի դարաշրջանի առաջին կառույցն էր։

Սան֊ Լորենցոյի բազիլիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական տան կառուցման ժամանակ Բրունելեսկին 1420 թվականին սկսեց աշխատել Սան ֊Լորենցոյի բազիլիկի վերականգնման վրա, որը կառուցվել է 390 թվականին։ Սան ֊Լորենցոյի աղոթատունը ընդարձակ (մոտ․ 11 մ լայնությամբ) քառակուսի սենյակ է՝ ծածկված գմբեթով։

Պացցիի մատուռ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1425 թվականին գվելֆների կուսակցությունը Բրունելեսկիին պատվիրեց ավարտին հասցնել դեռ 1418 թվականին սկսված Պալացցո դի Պարտեն Գվելֆա (Ֆլորենցիայում գվելֆների պալատը), սակայն քաղաքական պատճառներով շինարարությունը շուտով դադարեց։

1429 թվականին ֆլորենցիական Պացցի հարուստ ընտանիքի պատվերով Բրունելեսկին սկսեց Սանտա ֊Կրոչե եկեղեցու հարևանությամբ Պացցիի մատուռի շինարարությունը։

Սանտո֊ Սպիրիտո եկեղեցի, Պալացցո Պիտտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտո֊ Սպիրիտո (Սուրբ Հոգի) բազիլիկը շատ քիչ է տարբերվում Սան ֊Լորենցոյից։ Այստեղ արտաքին մատուռը օթյակներով կիսաշրջանաձև տեսք ունի։ Բրունելեսկին դրել է այս կառույցի հիմքերը, և միայն նրա մահվանից 8 տարի անց բարձրացան առաջին սյուները։

Բրունելեսկիի գերեզմանը, Ֆլորենցիա

1440 թվականին Բրունելեսկին ստացավ Պալացցո Պիտտիի շինարարության պատվերը։ Հարուստ առևտրական Լուկա Պիտտիի պալատը պետք է լիներ ամենամեծը Ֆլորենցիայում՝ որպես հուշարձան Մեդիչիի նկատմամբ նրա տարած երևակայական հաղթանակի։ Պալատը հետևի կողմից բաց մնաց և միայն հարյուր տարի անց կառուցվեց ճակատային մասը։

Կյանքի վերջին տարիներին Բրունելեսկին աշխատել է Ֆլորենցիայում Պալացցո Պիցցի֊ Կվարատեզիի վրա, որի շինարարությունն ավարտվեց նրա մահվանից հետո։ Միայն 1972 թվականին հայտնի դարձավ, որ Բրունելեսկին թաղված է Սանտա-Ռեպարատա մայր տաճառում

«…բազում ստեղծագործություններից հետո, որոնցով մեծ անուն վաստակեց երկրի վրա, ապրիլի 16-ին նա հեռացավ կյանքից...»

Բրունելեսկիի պատվին խառնարան կա Մերկուրիի վրա և աստերոիդ` աստերոիդների հիմնական գոտում։

Բրունելեսկիի առավել հայտնի գործերն են․

  • Ֆլորենցիայի տաճարի գմբեթը (1419–1436)
  • Օսպեդալե դելի Ինոչետի (Որբերի կրթական տուն), (1419–1445)
  • Բազիլիկա դի Սան֊Լորենցո, (1419–1480-ականներ)
  • Պալացցո դի Պարտե Գուելֆայի հանդիսությունների սրահ, (1420-ականներ–1445)
  • Սան֊Լորենցոյի հին աղթոատուն, (1421–1440)
  • Սանտա Մարիա դել Անժելի, անավարտ, (սկսել է 1434 թ․)
  • Սանտո Սպիրիտո դի Ֆիրենցե, (1441–1481)
  • Պացցիի մատուռ, (1441–1460-ականներ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. 4,0 4,1 4,2 Брунеллески Филиппо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գիտական ​​կենսագրության ամբողջական բառարանDetroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
  6. https://www.nationalgeographic.de/geschichte-und-kultur/brunelleschis-wunder-der-dom-von-florenz
  7. http://history.tugraz.at/besonderheiten/groessen_der_technik/brunelleschi.php
  8. https://www.zeit.de/kultur/2014-01/florenz-dom-brunelleschi
  9. 9,0 9,1 archINFORM (գերմ.) — 1994.
  10. http://www.biography.com/people/filippo-brunelleschi-9229632
  11. Բրունելեսկիի կյանքի և գործերի մասին Վազարիի պատմածը կարդալու համար անցեք հղումով՝ http://www.fordham.edu/halsall/basis/vasari/vasari5.htm Արխիվացված 2009-03-29 Wayback Machine
  12. Battisti, Eugenio (1981). Filippo Brunelleschi. New York: Rizzoli. ISBN 0-8478-5015-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպո Բրունելեսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 579